TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կոտայքի մարզում 30 արծաթափայլ եղևնի են գողացել. տուժածը Բնապահպանության նախարարության պաշտոնյա է

08:20 18.11.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննիչ Մկրտչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 16-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած արծաթափայլ եղևնիների գողության փաստով: Ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Ջրվեժ գյուղի բնակիչ Անահիտ Հարությունյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք նոյեմբերի 15-ից 16-ը ընկած ժամանակահատվածում ցանկապատից մուտք են գործել իր […]

̰
Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է բետոնե բաժանարար գոտուն և գլխիվայր շրջվել

08:08 18.11.2019

Նոյեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Գևորգ Մանուչարյանը Մյասնիկյան պողոտայում՝ իր վարած Mercedes E-320 մակնիշի 35 QM 589 համարանիշի ավտոմեքենայով, բախվել է բաժանարար բետոնե հատվածին, և առաջ ընթանալով ու գլխիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզ

23:15 17.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Դրանք իրականացվում են կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ։ Վարչապետի այցը մեկնարկել է Եղվարդ համայնքից, որտեղ առաջին կանգառը Զովունի բնակավայրն էր։ Այստեղ իրականացվում է խմելու ջրի ջրագծի կառուցման սուբվենցիոն ծրագիր։ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքը. պատասխանատուները նշել են, որ […]

̰
Համացանցում հերթական սուտ տեղեկությունն են տարածում․ Ալեն Սիմոնյան

23:02 17.11.2019

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը գրել է, որ համացանցում հերթական սուտ տեղեկությունն են տարածում, թե իբր ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նոյեմբերի 15-ին ներկա է գտնվել «Վերնատուն» կոչվող հավաքին: «Տեղեկացնեմ ձեզ, որ Կ.Զատուլինն այդ օրը ինձ հետ գտնվել է Հունաստանում` Աթենք քաղաքում, և մասնակցել է ուղղափառության համաժողովին: Մի հավատացեք ամեն տեղեկության, ինչ տեսնում և […]

̰
Ուղղակի սրտից… Արծրուն Հովհաննիսյանը՝ հայ զինվորների հայրենասիրության մասին

22:38 17.11.2019

Ուղղակի սրտից…  ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և կից տեսանյութ հրապարակել, որում երևում է, թե ինչպես են զինվորները երգում։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:18 17.11.2019

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-ի և 17-ի հատկապես ցերեկները աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական այլ […]

̰
Լիահույս ենք՝ վաղն ուշ երեկոյան կամ առավելագույնը մյուս օրը Արման Մարգարյանը կկարողանա վերադառնալ՝ մասնակցելու վերջին հրաժեշտին․ Ռ․ Պետրոսյան

22:09 17.11.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու տվյալ տարածաշրջանում մեր գլխավոր հյուպատոսարանն զբաղվում են խնդրի շտապ կարգավորման ուղղությամբ։ Այս մասին գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Լիահույս ենք՝ վաղն ուշ երեկոյան կամ առավելագույնը մյուս օրն արդեն կկարգավորվեն վերադարձի համար անհրաժեշտ փաստաթղթային խնդիրներն, ու Արման Մարգարյանը կկարողանա վերադառնալ՝ մասնակցելու վերջին հրաժեշտին։ Կրկին անգամ ցավակցում եմ այդ ընտանիքի բոլոր հարազատներին […]

̰
Նոր Հաճնում մահացած երեխաների հայրը խնդրում է, որպեսզի իրեն ազատ արձակեն՝ զավակների թաղմանը մասնակցելու համար

20:33 17.11.2019

Երեկ հայտնել էինք, որ խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով մահացել են Կոտայքի մարզի բնակիչ 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռնիկները: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել էին այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը: ArmLur.am-ի տեղեկություններով՝  ողբերգական տեղեկության […]

̰
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Ահարոնյանը

20:26 17.11.2019

56 տարեկանում մահացել է նախկին պատգամավոր  Հովհաննես Ահարոնյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՅԴ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: «Սիրելի ընկերներ, խոր վշտով տեղեկացնում եմ, որ ծանր հիվանդությունից անժամանակ կյանքից հեռացավ մորաքրոջս տղան՝ Հովհաննես Ահարոնյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ Լուկաշինի փողոց 47/1 տանը,հուղարկավորությունը նույն հասցեից՝ նոյեմբերի 19-ին, ժամը՝ 14-00-ին: Հովհաննես Վարազդատի Ահարոնյանը […]

̰
Ջեմմա մայրիկի հետ խոսեցինք «ժանգոտ կուզովների» հետ կապվածության մասին. Փաշինյան

20:15 17.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համացանցում տեսանյութ է հրապարակել Ջեմմա մայրիկի հետ խոսակցությունից: «Քանի որ այս կտորը ուղիղ եթերում տեխնիկական խնդիրներ է ունեցել, հարկ եմ համարում տեսագրությունը տեղադրել այստեղ: Ջեմմա մայրիկի հետ խոսակցությունը իրոք հայեցակարգային ստացվեց, որով պատկերավոր կերպով ի ցույց դրվեց բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի, գրականության և պատմության պարտադիր առարկա լինել-չլինելու հարցի էությունը: […]

̰
Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից. վարչապետը՝ սուպերմարկետում

19:47 17.11.2019

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից ու գնումների համար վերցնում ենք բազմակի օգտագործման կտորե տոպրակներ: Այս մասին գրառում է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում՝ կից հրապարակելով նաև լուսանկար:

̰
Նոր Հաճնում շմոլ գազից թունավորված աղջիկները «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ էին

19:31 17.11.2019

Երեկ հայտնել էինք, որ խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով մահացել են Կոտայքի մարզի բնակիչ 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռնիկները: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել էին այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը: Երևանի «Արարատ» ՖԱ-ն ողբերգական […]

̰
Արմեն Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Դոհայի միջազգային օդանավակայանում

18:59 17.11.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով մեկնելու է Կատար:  SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում: Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական դրոշները, կանգնած էր պատվո պահակախումբը։ Նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել […]

̰
Ամուլսարի խնդրի շուրջ քննարկում Ջերմուկում՝ Էրիկ Գրիգորյանի և պատգամավորների մասնակցությամբ

17:58 17.11.2019

Բնապահպան, ակտիվիստ Թեմինա Ենոքյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Ջերմուկում Ամուլսարի խնդրի շուրջ քննարկում է ընթանում, որին ներկա են պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Մարիա Կարապետյանը, Միքայել Զոլյանը, Մերի Գրիգորյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, այլք: «Հանդիպումը փակ է լուսաբանման համար։ Արդեն տևական ժամանակ է, ինչ տեղացիներին համոզում են, որ Ամուլսար տանող ճանապարհները բացեն։ Հիշեցնեմ, որ […]

̰
Վարչապետը Հյուսիսային ավտոկայանում է

16:31 17.11.2019

«Ետդարձի ճանապարհին մտա Հյուսիսային ավտոկայան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Վարչապետը մոմ վառեց Նոր Հաճնի Սուրբ Հովհաննես եկեղեցում

16:12 17.11.2019

«Շրջում եմ Նոր Հաճնով, այցելում եմ Սուրբ Հովհաննես եկեղեցի»,- ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության հինգ զոհերի հոգիների հանգստության համար»,- գրել է իր էջում վարչապետը: Շրջայցի ընթացքում նրան էին մոտենում բնակիչներ, երեխաներ: «Եկեք քննարկենք, որտեղ տեսանք, որակի հետ կապված խնդիրներ չկան, մասշտաբային ծրագրեր են»,- ասաց […]

̰
Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է

15:33 17.11.2019

«Հասանք Նոր Հաճն. սուբվենցիոն ծրագրի շրջանակում այստեղ հիմնանորոգվում է մարզադպրոցը»,- իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարզադպրոցի տարածքում շրջելիս: Նրան մոտեցան նաև բնակիչներ՝ իրենց հուզող խնդիրների մասին պատմելով: «Վերջապես ձեզ տեսա»,- ասաց կանանցից մեկը: «Աստված Ձեզ պահապան»,- ավելացրեց նրանցից […]

̰
Չսպասված, բայց արդեն սիրված 11-րդ զավակը. ի՞նչ հաջողություն է բերելու փոքրիկ Լիան ընտանիքին

15:22 17.11.2019

Տեսախցիկների ներկայությունը Լիային այլևս չի խանգարում՝ փոքրիկը վարժվել է դրանց: Փոքրիկն իր ընտանիքի 11-րդ զավակն է, ծնվելու պահին՝ քաշով ամենաթեթևը, բայց նույնքան առողջ, որքան իր ավագ եղբայրներն ու քույրերը: Մանրամասները՝ SHANTNEWS.am-ի տեսանյութում:

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

15:09 17.11.2019

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 16-ի ժամը 22։50-ի սահմաններում հայտնաբերվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված անձ, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող, 07․10․1998թ․ ծնված  Սարգիս Հակոբի Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի […]

̰
Ծեծկռտուք Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից տարածքում. կան բերման ենթարկվածներ

14:51 17.11.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 15-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։50-ի սահմաններում մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել […]

̰
Սիրելի՛ երիտասարդներ, համատեղ ուժերով կարող ենք գտնել ամենաբարդ թվացող հարցերի լուծումը. Արայիկ Հարությունյան

14:13 17.11.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն  ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ ուսանողներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող բոլոր ուսանողներին՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդների և հատկապես ուսանողության դերն անչափ կարևոր է զարգացող հասարակության ձևավորման գործում: Ներկա մարտահրավերներին դիմակայող և հաստատուն քայլերով առաջ գնացող մեր պետության […]

̰
Վարչապետը Նոր Երզնկայում ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին

14:08 17.11.2019

«Շարունակում եմ շրջայցը Կոտայքի մարզի համայնքներով՝ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով. Նոր Երզնկա, գազաֆիկացման ծրագիր»,- ֆեյսբուքյան եթերում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Փաշինյանը ծանոթանում է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծրագրի ընթացքին

13:53 17.11.2019

«Ծանոթանում եմ Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծրագրի ընթացքին»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրելով վերանորոգման ընթացքը:

̰
Բա սա է կյանքի փոփոխությունը. Փաշինյանը Զորավան համայնքի արվեստի դպրոցում է

13:26 17.11.2019

«Եղվարդի տարածաշրջանի Զորավան համայնքի մանկապարտեզ-արվեստի դպրոցի հիմնանորոգումը նույնպես իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այցելելով համայնքի վերանորոգվող մանկապարտեզ: Վարչապետի խոսքով՝ մանկապարտեզի հիմնանորոգմամբ փոխվելու է տեղի բնակիչների կյանքը, նրանք իրենց երեխաներին Երևան տանելու փոխարեն կարող են հանգիստ զբաղվել իրենց գործերով: «Մեր ժողովուրդը սովոր է, որ ասի՝  վայ բա մեզ հումանիտար օգնություն չտվեցին, […]

̰
Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի՝ Նոր Կտակարանի ամենասիրած կտորներից մեկը

12:40 17.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով Նոր Կտակարանի՝ իր ամենասիրած կտորներից մեկը՝  «Տասը մնասի առակը»: Ստորև ներկայացնենք առակը. «Մի ազնուական մարդ գնաց հեռու աշխարհ՝ իր թագաւորութիւնը ստանալու եւ վերադառնալու համար։ 13Եւ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տուեց եւ ասաց. «Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ»: (…) 15Եւ ազնուականը վերադարձաւ՝ իր թագաւորութիւնն […]

̰
Այցելել եմ Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին. Փաշինյան

12:09 17.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերից: «Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում»,- գրել է վարչապետը: Նրան ուղեկցում են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:

̰
Ճիշտ էլ նկատել են. Լենա Նազարյանը՝ իր դիմանկարով լուսանկարի մասին

11:59 17.11.2019

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Ճիշտ էլ նկատել են ))»:

̰
Աբովյանում ավտոմեքենա է այրվել

11:58 17.11.2019

Նոյեմբերի 17-ին, ժամը 04:02-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:19-ին, մարվել՝ 04:29-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը, […]

̰
«Լինել քո կողքին…»․ Սիրուշոյի և ամուսնու ջերմ գրկախառնությունը

11:37 17.11.2019

Երգչուհի Սիրուշոն իր Instagram-ի միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ է։ Ջերմ լուսանկարով երգչուհին շնորհավորել է Լևոն Քոչարյանի ծննդյան տարեդարձը՝ գրելով․ «…Լինել քո կողքին… Շնորհավոր ծնունդդ»։   View this post on Instagram   …Լինել քո կողքին… Շնորհավոր Ծնունդդ @levka8 A post shared by Sirusho (@sirushoofficial) on Nov 16, 2019 at 9:11am […]

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում. վրաերթի ենթարկված տարեց տղամարդը մահացել է

11:28 17.11.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ նոյեմբերի 16-ին, հիվանդանոցում Պտղունք գյուղի բնակիչ՝ 67-ամյա Յուրիկ Մանուկյանի մահվան փաստով։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 20-ին, Երևանի բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Սարգսյանի կողմից վարած Nissan March մակնիշի 18 GV 018 […]

̰
BACK_TO_TOP