TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչպե՞ս վերականգնել միջնակարգ կրթության կորցրած ատեստատը և հիմնական կրթության կորցրած վկայականը

20:00 16.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության միջնակարգ կրթության կորցրած ատեստատը և հիմնական կրթության կորցրած վկայականը վերականգնելու համար քաղաքացին պետք է դիմի տվյալ ուսումնական հաստատության տնօրինությանը՝ ներկայացնելով. ավարտական փաստաթուղթը կորցնելու մասին դիմում, անձնագրի պատճենը, դպրոցում այդ ժամանակահատվածի արխիվի բացակայության դեպքում՝ նաև արխիվային տեղեկանք՝ գնահատականների նշումով: Դիմումը ստանալուց հետո ուսումնական հաստատության […]

̰
Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում

19:45 16.11.2019

Նոյեմբերի 15-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի սկզբնամասում ստուգման են ենթարկել 48-ամյա տղամարդու վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել փայտանյութով։ Տղամարդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հրավիրվել է բաժին և հայտնել է, որ ժամը 7-ի սահմաններում Փամբակ գյուղի հարակից անտառից բենզասղոցով հատել է 1 կանգուն ծառ և փայտանյութը […]

̰
Հայ կանայք ձեռքի աշխատանքով են զբաղված Եգիպտոսի փախստականների ճամբարում. արխիվային լուսանկար

19:30 16.11.2019

Թեհրանի թեմի առաջնորդարանի լրատվական ծառայությունը արխիվային լուսանկար է հրապարակել և մակագրել. «Փախստականների ճամբար Եգիպտոսի Սայիդ նավահանգստում, որտեղ բնակվեցին ջարդից փախած 4000-ից 5000 հայեր, որոնք եկել էին Իսկենդերոնի շրջանի Սամանդայի գյուղերից: Նկարում՝ մինչ հայ կանայք զբաղված են ձեռքի աշխատանքով, նրանց կողքին կանգնած են երկու ավստրալացի զինվորներ»:

̰
Դավիթ Տոնոյանն այցելել և շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին

19:09 16.11.2019

Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է տաղանդավոր կոմպոզիտորին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ, մաղթել առողջություն, ամենայն բարիք և ստեղծագործական անսպառ եռանդ:

̰
Հնձանների հիմնական մշակութային արժեքը այն է, որ աշխարհին ցույց ենք տալիս` ունենք գինեգործական հզոր կենտրոն. Սուրեն Հոբոսյան

19:05 16.11.2019

«Հնձանների հիմնական մշակութային արժեքը այն է, որ աշխարհին ցույց ենք տալիս` ունենք գինեգործական հզոր կենտրոն: Դեռ երեք տարի առաջ այնտեղ պահպանվում էր մի քանի տասնյակ շինություն: Եթե ասեմ, որ դրանք հրաշք շինություններ են, ճարտարապետական հուշարձաններ` ոչ, սակայն դրանք շատ կարևոր են մեր մշակույթը ներկայացնելու առումով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ հնագետ Սուրեն Հոբոսյանը: Մեզ […]

̰
Վենետիկը և Սուրբ Ղազար կղզին պայքարում են ջրհեղեղի հետևանքների դեմ. SHANTNEWS.am-ի անդրադարձը

18:29 16.11.2019

Վենետիկը պայքարում է վերջին 50 տարիների ամենաուժեղ ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար: Իտալիայի իշխանությունները արտակարգ դրություն  են հայտարարել և ֆինանսական մեծ միջոցներ հատկացրել բնական աղետի հետևանքները վերացնելու համար: Բնական աղետից անմասն չի մնացել նաև Սուրբ Ղազար կղզին, որտեղ գործում է Մխիթարյան միաբանությունը: Ոչ միայն Սուրբ Ղազարը, այլև Վենետիկն ինքնին մեծ նշանակություն ունի ոչ միայն իտալացիների, այլև […]

̰
Ուկրաինայի հայ համայնքի չիրացված ներուժը. Զարեհ Սինանյանն սկսել է հանդիպումների շարքը

18:26 16.11.2019

Ուկրաինա աշխատանքային այցի երկրորդ օրը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սկսեց Ուկրաինայի հայ համայնքի նախագահ Վիլեն Շատվորյանի հետ հանդիպմամբ: Մասնակցում էին միության մի շարք անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են` գլխավոր հանձնակատարը ողջունեց ներկաներին և իր ուրախությունը հայտնեց ծանոթության առթիվ: «Առաջին այցս է Ուկրաինա: Այստեղ հսկայածավալ հայ համայնք […]

̰
Հայաստանի և Հնդկաստանի միջև քննարկվել են մաքսային և ՏՏ համագործակցության հարցեր

18:08 16.11.2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության առևտրի հարցերով առաջին խորհրդական տիկին Վրինդաբա Գոհիլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև փոխադարձ համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

17:50 16.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: «Հարգելի մաեստրո, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դուք ստեղծել եք արվեստի բարձրարժեք գործեր, որոնք միջազգային ճանաչում են բերել Ձեզ, հարստացրել ոչ միայն հայ երաժշտարվեստը, այլև՝ մուլտիպլիկացիան և կինոն։ Մեծ է Ձեր ավանդն ազգային երաժշտական արվեստի զարգացման, […]

̰
Նախագահը պաշտոնական այցով կմեկնի Կատար

17:19 16.11.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով կմեկնի Կատար: Այդ մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կատարի էմիրի դիվանում դիմավորման պաշտոնական արարողությանը կհաջորդի Արմեն Սարգսյանի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հանդիպումը: Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Կատարի հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի, Կատարի վարչապետ, ներքին […]

̰
Փարաքար-Մերձավան համայնքների բաժանարար հատվածում տնկվել է շուրջ 1000 ծառ

17:15 16.11.2019

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր Փարաքար-Մերձավան համայնքների բաժանարար հատվածում տնկվել է շուրջ 1000 ծառ. «Նշված վայրում ծառատունկի իրականացման ծրագիրը մշակվել և կյանքի է կոչվել ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի և «Էյ Թի Փի» (Armenian Tree Project) ընկերության համագործակցության արդյունքում: Ծառատունկի համար նախատեսված տարածքը նախկինում պատկանել […]

̰
ԿԳՄՍՆ-ն` Դալմայի այգու տարածքում 16-17 դարերի քանդված գինու հնձանի մասին

17:09 16.11.2019

Դալմայի այգու տարածքում 16-17 դարերի քանդված գինու հնձանի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետները ս.թ. նոյեմբերի 16-ի առավոտյան այցելել են Դայմայի այգիների ավերված շինության տարածք, տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ ոլորտի մասնագետների և կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչների միջև, ուսումնասիրել են պատմամշակութային հնարավոր արժեք ներկայացնող այլ շինություններ: Ավերված հնձանը ժամանակին չի ընդգրկվել […]

̰
Ստյոպա Սաֆարյանի առանձին արտահայտություններ ունեն սեքսիստական բնույթ. Հանրային խորհրդի հայտարարությունը

16:56 16.11.2019

Ս․թ․ նոյեմբերի 13-ին Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովը (հանձնաժողովի նախագահ՝ Լարիսա Ալավերդյան), քննարկել է LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումը, որը վերաբերում է Հանրային խորհրդի անդամ, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կողմից ս․թ․ հոկտեմբերի 29-ին իր գրասենյակում նախաձեռնված քննարկմանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունն արգելելու, լրատվամիջոցների երկու կին լրագրողների […]

̰
Կարեն Զադոյանը դադարեցրել է Հանրային խորհրդին անդամակցությունը

16:50 16.11.2019

Սույն թվականի նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել երեք հարց. 1) ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության ոլորտերի հստակեցման, ենթահանձնաժողովների կազմավորման համար պատասխանատուների ընտրության և հանձնաժողովի առաջիկա աշխատանքներին առնչվող հարցերի քննարկում: 2) 2019 թվականի նոյեմբերի 7-ին ՀԽ նիստում պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի […]

̰
«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը

16:36 16.11.2019

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է «Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը։ «Հայցը վերաբերում է ջրօգտագործման թույլտվության նախագծի ակնհայտ ապօրինի մերժելու հիմքերին, ժամկետների բացթողման, վարչական վարույթի իրականացման գործընթացների կոպիտ խախտումներին և այլն»,- ասել է Մելքումյանը։ Իրավաբանի խոսքով՝ ներկայացվել է երկու հայցադիմում` մեկը կապված է անցակետի, […]

̰
Հասարակության 35 տոկոսը չի վստահում դատական համակարգին. Դանիել Իոաննիսյան

16:29 16.11.2019

«Հասարակության 35 տոկոսն ընդհանրապես չի վստահում դատական համակարգին, և այն ամենավատ տեղում է ինստիտուտների շարքում: 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը փոխեց գործադիր մարմինը, իսկ նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ընտրությունները փոխեցին խորհրդարանի վիճակը: Ժողովրդի սերը վայելող իշխանություն եկավ, սակայն նույնը չենք կարող ասել դատական համակարգի վերաբերյալ:  ժողովրդի սերը վայելող դատական համակարգ չունենք»,- այսօր, խոսելով […]

̰
ԱԺ պատգամավորները շախմատ են խաղում Հայրենիքի պաշտպանների հետ

16:14 16.11.2019

Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչպես են Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, այլք շախմատ են խաղում […]

̰
Մեր գեներալների, սպաների, զինվորների ոգին անկոտրում է. Նիկոլ Փաշինյան

16:12 16.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տարածել է ՊՆ-ում իր գլխավորությամբ տեղի ունեցած կոլեգիայի նիստի տեսանյութը: «ՊՆ կոլեգիայի նիստի օրակարգը նույնպես չափազանց կարեւոր էր: Մեր գեներալների, սպաների, զինվորների ոգին անկոտրում է, նվիրվածությունը Հայրենիքին ու ժողովրդին՝ անսահման: Հպարտ եմ մեր փառապանծ զինվորներով, սպաներով, գեներալներով: Եվ, իհարկե, մեր հերոսական ժողովրդով, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Հպարտ Քաղաքացինեդով»,- […]

̰
Այսօր դատարանը քննադատում են այն մարդիկ, որոնց դիմումները բավարարվել են. Ալվինա Գյուլումյան

16:08 16.11.2019

«Եթե մեծ վստահություն ունեցող իշխանությունը հարվածի տակ է վերցնում դատարանը, բնականաբար, նույն վերաբերմունքը պիտի ունենա նաև հասարակությունը: Այստեղ կարող է լինել վստահության մեծ անկում: Արդյո՞ք ՍԴ-ն նպաստել է նման իրավիճակին, թե՞ ոչ: ՍԴ-ն կայացրել է շուրջ 1500 վճիռ իր գործունեության ընթացքում, դրանց մեծ մասն ուղղված է եղել ժողովրդավարության կայացման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայությաւնը: […]

̰
Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Սուրբ Ղազար կղզու Մայրավանքի վանահոր հետ

16:05 16.11.2019

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքի վանահայր Հ. Համազասպ վարդապետ Քեշիշյանի հետ: Նախագահն իր մտահոգությունն է հայտնել բնական աղետի ու հեղեղումների հետևանքով Վենետիկում, մասնավորապես, Սրբ Ղազար կղզում և նրա շրջակայքում ստեղծված իրավիճակի առիթով: Նա հետաքրքրվել է Սրբ Ղազարին, Մայրավանքին ու Մուրադ-Ռաֆայելյան վարժարանին […]

̰
Նաիրա Զոհրաբյանի և «շատ էմոցիոնալ» դոն Ֆլավիոյի համբույրը

15:51 16.11.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում ձիու հետ լուսանկար է տեղադրել և գրել. «Շատ էմոցիոնալ դոն Ֆլավիոն»:

̰
Ինչո՞ւ տեղի ունեցավ հեղափոխությունը. Արթուր Սաքունց

15:39 16.11.2019

 «Ցանկացած  պետական մարմնի դեպքում մոտեցման ելակետը պիտի լինի այն, թե եղե՞լ է հեղափոխւթյուն, թե՞ ոչ: Եթե  մենք դիտարկում ենք, որ տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն, ապա ես կարծում եմ, որ վաղը կգնա բոլորովին այլ խոսակցություն, թե դատական իշխանությունն անձեռնմխելի՞ է, անկա՞խ է: Եթե իշխանափոխություն է տեղի ունենում, ինչո՞ւ պիտի մյուս ինստիտուտները չշարունակեն […]

̰
Բակո Սահակյանը և Արթուր Ջավադյանը քննարկել են բանկային ոլորտում համագործակցության հարցեր

15:27 16.11.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը և ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

̰
Արայի լեռան լանջին հրդեհ է բռնկվել

15:23 16.11.2019

Նոյեմբերի 16-ին, ժամը 11:35 «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտ` Արայի լեռան լանջին, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 4-5 հա խոտածածկ տարածք և թփուտներ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

̰
Աժ-ն լավ չի պատկերացնում, թե ինչ ուժով է օժտված. Արման Բաբաջանյան

15:06 16.11.2019

«Դատական իշխանությունն առհասարակ որպես միասնական մարմին գնահատելը ճիշտ չէ: ՍԴ-ն կրկնակի կարևոր դեր ունի խորհրդարանական կառավարման մեր տիպի երկրում: Նա պիտի  փոխզսպի և´ ԱԺ-ն, և´ կառավարության ընդունած որոշումները: Այն, ինչ վերապահված է ԱԺ-ին, կարծում եմ, որ նույնիսկ Աժ-ն լավ չի պատկերացնում, թե ինչ ուժով է օժտված՝ լուծելու Սահմանադրական դատարանում առկա խնդիրները»,- այսօր հայտարարել է Աժ […]

̰
Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը

14:49 16.11.2019

Աին-ից հայտնում են, որ նոյեմբերի 16-ին, ժամը 10:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է ջրհորը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Ակնալիճ գյուղի Հոկտեմբերյան փոցոցի թիվ 4 շենքի ետնամասում գտնվող կոյուղահորը: Փրկարարները կոյուղահորից դուրս են […]

̰
Վարչապետի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ

14:44 16.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ:  Նիստին հրավիրված է եղել նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Նիստի ընթացքում նախանշվել են Հայաստանի և Արցախի Զինված ուժերի համատեղ միջոցառումների ծրագրով ընթացիկ տարվա ընթացքում արձանագրված արդյունքները: Քննարկվել են 2020 թվականին, նաև միջնաժամկետ հատվածում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:

̰
Խաչատուրյան քույրերի գործով ՌԴ ՔԿ-ն նոր նյութեր կստուգի

14:42 16.11.2019

Ստուգում անցկացնելու նպատակով Ռուսաստանի Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի քրեական գործից առանձնացրել է նոր նյութեր՝ նրանց հոր` Միխայիլի հետ կապված: Ներկայացված նյութերը վերաբերում են Քրիստինա Խաչատուրյանին ինքնասպանության փորձի հասցնելուն և քույրերի առողջությանը լուրջ վնաս պատճառելուն: Այս մասին ТАСС-ին հաղորդել է նրա փաստաբան Ալեքսեյ Լիպցերը: «Քննչական կոմիտեն Խաչատրյան քույրերի քրեական գործով նյութեր է առանձնացրել: Դրանց մեջ ներառվում […]

̰
Բժիշկները պայքարում են պատուհանից ընկած գյումրեցի 28-ամյա աղջկա կյանքի համար

14:37 16.11.2019

Գյումրիի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի շենքերից մեկի երրորդ հարկի պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Վերջինս մարմնական բազմաթիվ վնասվածքներով, ծայրահեղ ծանր, շոկային վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Բժիշկները  պայքարում են նրա կյանքի համար: Կատարվածը պատահականությո՞ւն է, թե՞ ինքնասպանության փորձ, հանգամանքների ուսումնասիրությամբ կզբաղվեն իրավապահ մարմինները: Ոստիկանության քննչական բաժնի մասնագետները […]

̰
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

14:18 16.11.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: «Այսօրվա Անվտանգության խորհրդի մեր նիստն, ըստ էության արտահերթ է, բայց դա կապված է այն հանգամանքի հետ, որ նախորդ նիստերի օրակարգը ծանրաբեռնված է եղել և մենք օրակարգի որոշ հարցեր տեղափոխել ենք այսօրվա քննարկմանը»,- նշել է վարչապետ Փաշինյանը: ԱԽ նիստի օրակարգում եղել են անվտանգային ոլորտին […]

̰
BACK_TO_TOP