Ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Ջրվեժ գյուղի բնակիչ Անահիտ Հարությունյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք նոյեմբերի 15-ից 16-ը ընկած ժամանակահատվածում ցանկապատից մուտք են գործել իր տան բակ և այնտեղից գողացել մոտ 30 արծաթափայլ եղևնի:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Հարությունյանն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր մասնագետ։ Գողացած եղևինիների արժեքը կազմում է մոտ կես միլիոն դրամ: