14:32 06.11.2019
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց՝ հանդիպել է Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները բուհական պարտադիր առարկաների ցանկից դուրս բերելու դեմ դժգոհող դասախոսներին, ասաց՝ իրեն հայտնել են մտահոգությունները և լուծման ուղիները: Ռեկտորի պաշտոնակատարը նախ հայտնեց՝ չի պատրաստվում որևէ մեկի կարծիքին կամ գործողություններին բռնանալ, ապա տեղեկացրեց՝ իրենք պայմանավորվել են հետևյալը. «Եղել է […]
14:31 06.11.2019
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը մամուլի ասուլիսի ժամանակ այսօր անդրադարձել է ՀՀ կառավարության տարբեր ներկայացուցիչների մեղադրանքներին, թե Հանրային խորհուրդը չի գործում արդյունավետ: Սադոյանի խոսքերով` եթե իշխանությունը ուշադրություն չի դարձնում Հանրային խորհրդի առաջարկություններին, ինչպե՞ս կարող է այն արդյունավետ գործել: «Մենք բազմաթիվ խորհուրդներ ենք տվել իշխանությանը, որոնք իշխանությունը չի կատարել: Մենք խորհրդատվական մարմին ենք, այլ բան անելու […]
14:13 06.11.2019
«Եթե ժամանակավոր պաշտոնակատար է, անորոշություն է մտցնում աշխատանքում, բայց ավելի վտանգավոր է, որ այդ պաշտոնին նշանակվեն զուտ ժամկետի կամ արագության համար մարդիկ, որոնք այդ պաշտոնին չեն համապատասխանում»,- նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե արդյո՞ք վտանգավոր չէ, որ մի շարք կառույցներ մնացել են ԺՊ-ի հույսին, ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն […]
14:08 06.11.2019
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորում» խմբի համակարգող, գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանն այսօր ԱԺ-ում հրավիրված քննարկման ժամանակ կոշտ ելույթով հանդես եկավ՝ ուղղված իշխանություններին: «Մեկ բառով կարելի է ասել, որ մեր գիտությունը գտնվում է կոմայի մեջ և գնում է մահվան: Անկախացումից ի վեր պահվել է նվազագույն ֆինանսավորման, գոյատևմամբ ռեժիմում, արդյունքում ունենք գիտնականների թվի կրճատում, գիտության ծերացում, ենթակառուցվածքները մաշված […]
13:59 06.11.2019
«Որպես իշխանության ներկայացուցիչ, բնականաբար, հաճելի չէ նման բաներ լսելը, երբ կառավարող թիմի ներսում նախկին անդամը ներկաների հասցեին նման մեղադրանք է հնչեցնում: Ամեն դեպքում, սա ահազանգ է, որի հետքերով պետք է գնալ ու հասկանալ՝ ով է ճիշտ և ով սխալ»,- նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Սարհատ Պետրոսյանի այն […]
13:54 06.11.2019
2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած զինված խմբի գործով հերթական դատական նիստում այսօր ցուցմունք է տվել ամբաստանյալ խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Նա սկսեց շատ հեռվից՝ իր գործունեության սկզբից՝ 2011 թվականից, երբ զինվորական էր, իրավաբան։ Մինչև 2013թ. Ավետիսյանը ծառայել է զինված ուժերում, աշխատել ՊՆ կենտրոնական ապարատում: Ռազմաքաղաքական ղեկավարության գործունեությանը պաշտոնի բերումով ծանոթ լինելով՝ տարիներ շարունակ փորձել […]
13:49 06.11.2019
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում շների լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ: «Քաղաքապետարանն էլ այլևս այն չէ»:
13:28 06.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ այս տարվա տասը ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է տպագրվել 97 միլիոն 858 հազար 593 ՀԴՄ կտրոն. աճը 38.3 տոկոս: «Այս կտրոններով արձանագրված առևտրի շրջանառությունը աճել է 273 միլիարդ 887 միլիոն դրամով, որը առևտրի ընդհանուր շրջանառության 21.8 տոկոսն է: […]
13:27 06.11.2019
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 00:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության արդյունքում խցերից մեկում մեկանգամյա օգտագործման բաժակի մեջ հայտնաբերել են աղացած սուրճի մեջ թաքցրած 750 մգ քաշով փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված: Վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
13:24 06.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր: «Ի պատասխան «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» […]
13:22 06.11.2019
Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է սոցկայքում հայկական երգ տարածած վարորդին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Բաքվում անցկացված անհետաձգելի օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է անձը, որը սոցկայքում հրապարակել է կադրեր, որոնցում երևում է՝ իր մեքենայի սրահում հայկական երգ է լսում: Պարզվում է` մեքենայում հնչել է հայ երգիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի´ գնա» […]
13:18 06.11.2019
ԼՀԿ խմբակցությունը Ազգային ժողով է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է իրավաբանական անձանց՝ ընկերությունների կողմից ներկրվող մեքենաների համար 3-5 տարով նվազեցնել ավելացված արժեքի հարկը։ Այս նախագիծն այսօր ներկայացվեց տնտեսական հանձնաժողովում։ Պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը բացատրեց, որ իրենք մտադիր են սահմանել հետևյալ ժամանակացույցերը․ 3 տարի արտոնություն՝ 10 տոկոս ավելացված արժեքի հարկ 3-5 տարի մաշվածություն ունեցող մեքենաների համար, 5 […]
13:08 06.11.2019
Այսօր Հունաստանի Հանրապետության նախագահն այցելել է Մատենադարան: Պրոկոպիոս Պավլոպուլոսը շրջայցի վերջում իր տպավորությունների մասին խոսել է լրագրողների հետ «Ձեռագրերի այս թանգարանը շատ արժեքավոր է ոչ միայն հայ մշակույթի համար, այլ ընդհանրապես: Այն ամենը, ինչ այստեղ տեսնում ենք, հայոց լեզվի ներդրումն է ամբողջ մարդկության պատմության մեջ: Հայ գրողները նաև նպաստել են, որ հայերեն թարգմանվի հին հունական գրականությունը: […]
13:02 06.11.2019
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեներին: «Ադրբեջանի ռազմական բյուջեի կտրուկ մեծացման խնդիրը տարբեր ասպեկտներով քննարկվեց: Ասում եմ կտրուկ, որովհետև 21%-ով ավելացումը իր մեջ էական վտանգներ է պարունակում և գալիս է գումարվում բոլոր այն ռիսկերին, որոնք այսօր էլ առկա են: Երբ քննարկում ենք Ադրբեջանի սպառազինման […]
12:58 06.11.2019
Ռուսական 102-րդ ռազմաբազան, ըստ պայմանագրի, կարող է օգտագործվել Հայաստանի վրա հարձակման դեպքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Այս առումով վատ չէ, ընդհակառակը, շատ լավ է, որ բազայի հնարավորություններն ուժեղացվում են։ Այո՛, բազան դեկորացիա չէ, և չպետք է լինի։ Եթե կա բազա, այն պետք է ամենավերջին սպառազինությամբ […]
12:50 06.11.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանցքային նշանակություն է տալիս պետության, գործարարների և հասարակության շփումներին, թափանցիկ աշխատանքին ու սպասարկման նոր որակին: Ներդրված ավտոմատ համակարգերն ու էլեկտրոնային ծառայություններն աշխատում են բացառել մարդկային գործոնը հարկային վարչարարությունում, միևնույն ժամանակ օգտագործման, կիրառման տեսանկյունից այն դարձնում են ավելի մատչելի եւ արդյունավետ: Այս նորարարությունները երկակի արդյունավետություն ունեն՝ պետությանն օգնում են պայքարել ստվերի դեմ, […]
12:47 06.11.2019
Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավորների նախագծի քննարկման ժամանակ Սերգեյ Բագրատյանը մաքսային ծառայողներին՝ ոմանց անվանեց «բութ»։ Իմքայլական պատգամավորներից Հռիփսիմե Գրիգորյանը խնդրեց չպիտակավորել մարդկանց, այլ քննադատել երևույթները։ Բագրատյանին սա հունից հանեց։ «Սա փամփլիկների, փափկասունների տեղ չի»,- ասաց Բագրատյանն ու խոստացավ կրկնակի պիտակավորել, որպեսզի խնդիրները լուծվեն։ Մանրամասները` տեսանյութում:
12:40 06.11.2019
Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվում է հարցը՝ ինչպես անել, որ բանակին որպես նվիրատվություն ներմուծվող ապրանքները չհարկվեն։ Կառավարության ներկայացուցիչը պնդում է, որ այդ խնդիրն արդեն լուծված է։ ԲՀԿ պատգամավորների նախաձեռնությունը վերաբերում է նրան, որ բարեգործները ուզում են իրենց ձեռքով դա նվիրեն բանակին, որպեսզի միջնորդներ չլինեն, ապրանքը չկորի։ Իսկ կառավարության ներկայացուցչի խոսքով՝ սահմանված են մի շարք […]
12:33 06.11.2019
ԱԺ-ում քննարկվում են գիտության հիմնախնդիրները: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը իր ելույթում խոսել է գիտության աշխատողների աշխատավարձերից, ասել է. «Համարյա մինիմալ աշխատավարձին մոտ աշխատավարձ է, շուտով նախագիծ կա ավելացնել մինիմալ աշխատավարձը, եթե արվի, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մեր համակարգի աշխատողների 2/3-ը ստանալու է մինիմալ աշխատավարձ, այսօրվա մեր աշխատավարձերը հավասարվելու են նրան: Նորմալ երկրներում գիտության […]
12:20 06.11.2019
ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը այսօր՝ նոյեմբերի 6-ին, անդրադառնալով բուհում անցկացվող բողոքի ակցիային և դասադուլին, լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը դեմ է դասադուլին՝ բոլոր ժամանակներում, բայց, ցավոք, երբեմն դասադուլները ստիպված են այդ քայլին դիմում: «Ես մտածում եմ, որ ճիշտ կլիներ, որ դասերից դուրս այդ նախաձեռնությունը ցուցաբերեին, բայց երիտասարդ են, անհամբեր, երևի հարմար […]
12:02 06.11.2019
ԱԺ-ն այսօր քննարկում է գիտության ֆինանսավորման հիմնախնդիրների հարցը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունենում քննարկում: Նիստը վարող պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «ՀՀ-ում գիտությունը ոչ բավարար է ֆինանսավորվել, բայց փաստ է, որ երիտասարդներին մոտիվացնելու համար պետք է ֆինանսավորում, աշխատավարձերը պետք է […]
12:00 06.11.2019
ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 12-ին: Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1979թ., վիճաբանության է բռնվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցներից մեկի հետ՝ […]
11:54 06.11.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ նշելով․ «Քիչ առաջ Գյումրի քաղաքի պատմական Սև բերդում մեկնարկեց ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը»։
11:52 06.11.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկություն է տարածել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 2 հայերի վերաբերյալ․ «Սանկտ Պետերբուրգի թիվ 18 ծննդատան վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայազգի անձինք (Գ․Հ. և Ա․Կ․) շարունակում են գտնվել Ալեքսանդրովի քաղաքային հիվանդանոցում և Ջանելիձեի անվան շտապ օգնության ԳՀԻ-ում։ Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկատվության, տուժածների վիճակը շարունակում է […]
11:48 06.11.2019
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով․ «Դիլիջան – Վանաձոր ճանապարհը՝ նախկինում և այժմ»։
11:47 06.11.2019
ԲՀԿ պատգամավորներն առաջարկում են բանակին նվիրատվության համար ներմուծվող ապրանքներն ազատել հարկերից։ Սերգեյ Բագրատյանն այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում օրինակներ է բերել Ապրիլյան պատերազմից, երբ հենց այս հարցում խոչընդոտներ են եղել։ Ֆինանսների նախարարի տեղակալը, սակայն, պնդել է, որ արդեն իսկ կան գործող մեխանիզմներ, երբ նվիրատուն կարող է հենց սահմանի վրա, առանց հարկեր վճարելու իր գույքը հանձնել […]
11:40 06.11.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում հանդես են եկել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի և Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման դեմ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ «Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը և միաժամանակ Սիրիա ներխուժման համար դատապարտումը տեղի են ունեցել անհամապատասխան շրջանում։ Դա կարող է հանգեցնել օրենսդրության ընդունմանը, որն առավելապես կհամարվի պատժիչ, քան սկզբունքային»,- […]
11:33 06.11.2019
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի և տիկին Վլասիա Պավլոպուլուի՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից երեկ տրվել է պաշտոնական ընթրիք: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը մասնավորապես նշել են, որ հնագույն քաղաքակրթություն ունեցող երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունները, նման ճակատագրերը, […]
11:28 06.11.2019
Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման դեմ: ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանի խոսքով ՝ մարդիկ հեղափոխությունից հետո, ըստ ամենայնի, քնել են. «Ես ուրախ եմ, որ մեր ուսանողներն արթուն են, մեզ թմրախտ է պատել: Մենք բազմաթիվ […]
11:13 06.11.2019
Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման դեմ: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի խոսքով՝ ցույցը եղել է ինքնաբուխ, և եթե խնդրին նայենք, ինչպես նախագծի հեղինակները, ապա այդ տեսանկյունից կարելի է արդարացնել, սակայն իրականում դա […]