13:41 04.11.2019
Արարատի մարզպետարանը տեղեկացնում է, որ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում վերականգնվում է Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ9 2.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Արդեն մեկնարկել և այս պահին ընթացքի մեջ են նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Ավելի վաղ կապալառու կազմակերպության կողմից իրականացվել են խողովակների տեղադրման‚ հենապատերի կառուցման‚ կամրջի անցման վերանորոգման‚ պաշտպանիչ շերտի ամրանավորված բետոնի կառուցման աշխատանքներ։
13:37 04.11.2019
Ախալքալաքի Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին այս տարի արդեն երկրորդ անգամ թիրախ է դառնում անհայտ անձանց համար: Սրբատեղին դարձյալ տակնուվրա են արել, սրբապատկերները կոտրել են ու թափել։ Արդյո՞ք այս անգամ տեղի ունեցածի ձեռագիրը նույնն է, ինչ ապրիլի 3-ին: Կատարվածի մասին մանրամասներ պարզելու համար SHANTNEWS.am-ը զրուցեց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի հետ: Հարցին՝ արդյո՞ք նախորդ դեպքից հետո […]
13:28 04.11.2019
ԶՈւ-ն ձեռք է բերում միայն ու միայն մեծամասամբ նոր, արդիականացված զինատեսակներ թե´ պայմանագրային, թե´ վարկային ծրագրերի միջոցով՝ տարբեր երկրներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Խոսելով 102-րդ ռուսական ռազմաբազայի արդիականացման մասին` նախարարը նշել է, որ արդիականացվում է թե´ սպառազինության տեսանկյունից, թե´ նյութատեխնիկական և թե´ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման առումով: Հողատարածքի […]
13:25 04.11.2019
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։ Ի դեպ, Կոմիտեի ղեկավարի պարտականությունները նոյեմբերի 1-ից վերապահված են Լևոն Մելիքյանին։ Այս մասին տեղեկացնում են Կադաստրի կոմիտեի լրատվական ծառայությունից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է կառավարության՝ նույն օրն ընդունած որոշումը, որով Սարհատ Պետրոսյանն ազատվում է Կադաստրի կոմիտեի […]
13:24 04.11.2019
Այսօր ԱԺ-ն շարունակել է 2020թ. բյուջեի նախագծի քննարկումները: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ դռնփակ քննարկումից հետո տեղի է ունեցել ՊԵԿ ոլորտի 2020թ. նախատեսվող ցուցանիշների ներկայացումը: «Կանխատեսումը, որ կունենանք բացարձակ թվով՝ 1 տրիլիոն 463 շրջանակներում, և դրա հետ կապված հարկեր-ՀՆԱ կանխատեսվող ցուցանիշը կլինի մոտ 22.3 […]
13:16 04.11.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սեպտեմբերի 5-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5-ամյա Արվինը վերջին հետազոտության համար կրկին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էր: Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է: Այն ժպիտի չափաբաժինը, որ տեսնում եք նկարներում, մի մասն է այն դրական էներգիայի ու ուրախության, որ […]
13:15 04.11.2019
ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններից մեկի տնօրենի կողմից նրան առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ 2019թ. մարտի 30-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահության նախարարի նախկին […]
13:06 04.11.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նոյեմբերի 2-ին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ «Արցախի Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք: Սա վկայում է, որ մահից առաջ երիտասարդը դաժան ծեծի է ենթարկվել, սակայն քննիչները համառորեն շարունակում են քննությունը վարել ինքնասպանության կեղծ վարկածի շուրջ: […]
13:02 04.11.2019
Պաշտպանության նախարարության այսօրվա բյուջեն բավարար է, որ բոլոր մարտահրավերներին արձագանքի պատշաճ ձևով: Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Ազգային ժողովում բյուջեի քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Խոսելով սահմանային իրավիճակի մասին` նախարարը նշել է, որ եղել է կարճաժամկետ լարվածություն, ինչը կարգավորվել է, իսկ ինչ վերաբերում է արցախյան հարցի շուրջ 3 ժողովուրդների համար ընդունելի […]
12:56 04.11.2019
Պաշտպանության նախկին նախարար, ԵԿՄ փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, թե շատ դեպքերում ՀԱՊԿ անդամ պետությունները զենք են վաճառում հակառակորդ երկրին, ասել է, որ դա խնդիր է համարում: «Ես կարծում եմ, որ դա խնդիր է, լուրջ խնդիր, որովհետև այստեղ մի բան կա. երբ որ մենք ասում ենք ՀԱՊԿ հավաքական անվտանգություն, մենք պետք է […]
12:40 04.11.2019
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 3-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների փասով: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 21:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածում կրակոցներ են հնչել: Նշված տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ոստիկանները պարզել են, […]
12:34 04.11.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Դուշանբեի արդեն պատմական դարձած վերելակի «առեղծվածի» մասին ցանկանում է մանրամասներ ներկայացնել. «Դուշանբեի արդեն պատմական դարձած վերելակի «առեղծվածի» մասին վարչապետի երեկվա արած դիտարկմանը ևս մի նյուանս ավելացնեմ։ Վերելակում, բացի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից ու առաջինի անվտանգության ծառայության ղեկավարից, Սոմոն պալատի երրորդից չորրորդ հարկ […]
12:31 04.11.2019
Օրեր առաջ զորամասն ինքնակամ լքած պարտադիր ժամկետային զինծառայող Էրիկ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով, այն է՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար: Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ զինծառայողը հանձնվել […]
12:28 04.11.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունում այս տարի որոշ չափով լուծվել է տեխնիկական հագեցվածության հարցը: Այս մասին լրագրողներին ասել է նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ձեռք են բերվել 260 մլն դրամի ձեռքի գործիքներ, որոնք հեշտացնում են աշխատանքը անտառային ու խոտածածկ տարածքների հրդեհների ժամանակ, սպասվում է նաև մեքենաների նոր խմբաքանակ ռուսական և ճապոնական կողմի գործընկերներից: Ձեռք է բերվելու նաև ուղղաթիռ, բայց […]
12:19 04.11.2019
Այս տարի արդեն երկրորդ անգամ է, ինչ Ախալքալաքի Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին տակնուվրա է արվել, սրբապատկերները կոտրել են, գրում է jnews-ը։ Առաջին անգամ սրբատեղին ավերել էին սույն թվականի ապրիլ ամսին։ Այդ անգամ եկեղեցին ավերված էին տեսել Խուլգումո գյուղի երիտասարդները, ովքեր ուխտի էին գնացել և պատահաբար տեսել սրբատեղին ավերված։ Գործի առթիվ Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքը քրեական […]
12:15 04.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության էջը պարզաբանում է տարածել` կապված «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման շուրջ առաջացած աղմուկի հետ: «Ի պատասխան լրագրողների հարցումների, հայտնում ենք, որ 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը սույն թվականի հուլիսին ներկայացվել է դրամաշնորհների համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովին։ Հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից […]
12:06 04.11.2019
«Իմացեք մի բան հաստատ, որևէ ֆինանսական խախտում չի կարող լինել, բացառվում է դա, մնացածը սպասենք, տեսնենք»,- նոյեմբերի 4-ին` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԻՆ-ում իր առաջարկով իրականացվող ստուգումներին, ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նրա խոսքերով՝ խնդիրը վերաբերում է բարեկամ-ծանոթներին աշխատանքի ընդունելուն, մրցույթները սխալ անցկացնելուն, որի վերաբերյալ դժգոհություն է հայտնել աշխատանքից ազատված Փրկարար ծառայության պետը, սակայն, ինքը՝ […]
12:01 04.11.2019
Առողջապահության նախկին փոխնախարար, կաշառք ստանալու համար մեղադրվող Արսեն Դավթյանի վերաբերյալ քրեական գործն արդեն դատարանում է: «Հայկական ժամանակ»-ը հայտնում է, որ գործը դատարան է մուտք եղել նոյեմբերի 1-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Գործով դատական նիստ դեռևս նշանակված չէ: Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, […]
12:00 04.11.2019
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը գրանցվել է 433 դեպք, որից 255-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 146 կենցաղային կանչ, 150 հրդեհի ահազանգ, 90 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 107 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 5 դեպք, […]
11:54 04.11.2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ նոյեմբերի 5-6-ը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով կլինի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Շանհայ քաղաքում փոխվարչապետը կմասնակցի Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին։ Տիգրան Ավինյանը որպես բանախոս հանդես կգա Խոնցյաոյի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «Արհեստական բանականություն և ինովացիոն զարգացում. գաղափարներ, տեխնոլոգիա և շուկաներ» պանելային […]
11:50 04.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 9:30-ին, Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Գուրգեն Հակոբյանը՝ ծնված 1979թ., ով հիվանդանոցում […]
11:47 04.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևանի 29-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2019թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, նախապես հետապնդելով 29-ամյա երիտասարդի կողմից վարած «Lexus es250» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում՝ դեպի Ծաղկաձոր […]
11:37 04.11.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ նա հարցազրույց է տվել Diplomatic world եվրոպական հեղինակավոր ամսագրին. «Հարցազրույց Diplomatic world եվրոպական հեղինակավոր ամսագրին։ Զրուցել ենք Հայաստանի, հայկական մշակույթի և պատմության, Թավշյա հեղափոխության, խաղաղության և կանանց դերակատարության մասին։ Հարցազրույցը կհրապարակվի ամսագրի դեկտեմբերյան համարում»։
11:23 04.11.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոցիալական աշխատողի օրվա առթիվ: «Այսօր մենք տոնում ենք սոցիալական աշխատողի օրը: Դուք՝ ձեր աշխատանքով, կոչված եք աջակցելու նրանց, ովքեր հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում: Ձեր աշխատանքը բարդ է, պատասխանատու, բայց նաև՝ անգնահատելի: Դուք առաջինն եք հայտնվում այնտեղ, որտեղ ձեր օգնության կարիքը կա: Ձեր […]
11:11 04.11.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 1-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 104 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք հասցնելու՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման և խարդախության՝ 7-ական, ծեծի՝ 6, թմրանյութի մաքսանենգության՝ 5, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 4-ական, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության և […]
11:06 04.11.2019
Երևանում նոյեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Վահե Մուրադյանն՝ իր վարած Mercedes մակնիշի 91 VM 777 համարանիշի ավտոմեքենայով, Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, առաջ ընթացել, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի վրա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]
10:56 04.11.2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Խդր Բրոյանի (ծնված 1972թ․, դատապատվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 3-րդ մասով) ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։ Վերջինիս անմիջապես տեղափոխել են […]
10:52 04.11.2019
Արդեն մեկ տարի է՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ձեռք է բերել հայկական ֆիլմերի ամբողջ ժառանգության (1925-2015 թվականներին ստեղծված 468 ֆիլմ) օգտագործման իրավունքները (հիմք ընդունելով՝ 08.08.2018թ.-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ մշակույթի նախարարության միջև կնքված «Գույքային իրավունքների օգտագործման մասին» պայմանագիրը) և անմիջապես էլ սկսել է գործընթացը՝ առաջին անգամ (համաձայն ՀՀ կառավարության 11.01.2007թ․ընդունված թիվ 506-Ն որոշման) ցուցադրություններից գոյացած գումարներից վճարել ֆիլմերի հեղինակներին։ Մինչ այս, ֆիլմերը երկար տարիներ տրվել են […]
10:46 04.11.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից: Նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները, կենտրոնական և տարածքային մարմինների ղեկավարները: Նիստի օրակարգում ընդգրկված էին կոռուպցիոն դրսևորումների հակազդման ուղղությամբ իրականացվող գործունեության արդյունավետության բարձրացմանը, իրավիճակի վերլուծության ու գնահատման […]
10:30 04.11.2019
Բուդապեշտից հայ ըմբիշները վերադառնում են 1 ոսկե և 1 բրոնզե մեդալով: Այդ մեդալները նվաճել են hունահռոմեական ոճի ըմբիշները: Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը հաղթեց եզրափակչում ղրղզ ըմբիշին և դարձավ աշխարհի Մ23 չեմպիոն: Մինչ այդ, 130 կգ քաշային Դավիթ Հովասափյանն էլ նվաճել էր բրոնզե մեդալ: Երեկ բրոնզե մեդալի համար պայքարում էր […]