TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նորմերի շեղումներ Արարատյան դաշտի գյուղերի խմելու ջրում․ «ԷկոԼուր»

09:55 04.11.2019

ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը նորմերի շեղումներ է հայտնաբերել Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի խմելու ջրի 2 նմուշներում և Արարատի մարզի Հայանիստ համայնքի խմելու ջրի 6 նմուշներից մեկում: Այս մասին հայտնում է «ԷկոԼուրը»։ Տեսչական մարմինը պարզել է նաև, որ Արմավիրի մարզի Արտաշար համայնքի ջրամատակարարումն ապահովող 2 արտեզյան հորերը չունեն սանիտարական պահպանման գոտիներ: Սայաթ Նովա համայնքում […]

̰
Հրդեհ Արտաշիսյան փողոցում

09:40 04.11.2019

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 23:43-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցի 2-րդ նրբանցքի երկհարկանի տան տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:54-ին, մարվել՝ 00:28-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ):

̰
1000 խոշորագույն հարկատուների կողմից պետբյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ․ Փաշինյան

08:33 04.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13.5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: 2019թ. առաջին 9 ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է նաև 10, 50 և 100 խոշորագույն հարկատուների […]

̰
Այսօր Երևանի և 3 մարզի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն

08:10 04.11.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-15։00 Սարմի փողոցը, 11։00-17։00 Մաշտոցի պող. 5, 5Ա, 5Բ, 5Գ, 5Դ շենքերը, Սարյան փ. 36, 38, 40, 40Ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Օդանավակայանի 50 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Լեփսիուսի […]

̰
Ի դեպ, այսօր Հանրապետության թիվ 1 առանձնատան օրհնության կարգ կատարեցինք. Փաշինյան

23:56 03.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր Հանրապետության թիվ 1 առանձնատան օրհնության կարգն են կատարել և կից տեսանյութ է հրապարակել: Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Հանրապետության թիվ 1 առանձնատուն։

̰
Առաջիկա օրերին հավեսով տաքանում ենք. Գագիկ Սուրենյան

23:07 03.11.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վաղը ցերեկվանից տաք օդային հոսանքների ներթափանցումը սկսվում է։ Առաջիկա օրերին հավեսով տաքանում ենք»։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2723017084428190

̰
Զրույց քաղաքացու հետ․ շահարկումներ Ղարաբաղի հարցում․ Փաշինյան

22:14 03.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում զրուցում է քաղաքացիների հետ Ղարաբաղի հարցում շահարկումների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/710511952780800/

̰
Գյումրու հրթիռաշինության խմբակում կպատրաստեն հեռակառավարվող հրթիռներ

22:11 03.11.2019

Գյումրիում գործող ավիամոդելային խմբակին կից այսուհետ կգործի նաև հրթիռաշինության խմբակ, որի սաները գյումրեցի 9-35 տարեկան պատանիներն ու երիտասարդներն են: Նրանք նախագծելու և ստեղծելու են հեռակառավարվող թռչող ու հետախուզական սարքեր, որոնք հնարավոր կլինի կառավարել մինչև 40 կմ հեռավորության վրա։ «Ավիամոդելային խմբակ Հայաստանում, որը զբաղվում է նաև ռադիոկառավարվող մոդելներով, գոյություն չունի, սա եզակի երևույթ է: Հիմա քանի […]

̰
Ես էլ սկսեցի կասկածել, որ նկարում ես եմ հորս գիրկը, այլ ոչ թե քույրս. Հրաչյա Հակոբյան

20:49 03.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրված է, որ լուսանկարում Աննա Հակոբյանն է հոր հետ։ «Շատ վստահ են գրել: Ես էլ սկսեցի կասկածել, որ նկարում ես եմ հորս գիրկը այլ ոչ թե քույրս: Բայց հաստատ հիշում եմ է, ես եմ?»,- գրել է նա:  […]

̰
Ինչ եղանակ է սպավում առաջիկա օրերին

18:47 03.11.2019

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 4-8-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Արմավիրի մարզում բախվել են Opel-ն ու «ВАЗ 2121»-ը. վարորդներից մեկը մահացել է

17:47 03.11.2019

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի Ակնաշեն գյուղի խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 36 ON 316 համարանիշի և «ВАЗ 2121» մակնիշի 17 ՍԼ 465 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ՝ բախման հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի մահացած վարորդի և «ВАЗ 2121»-ի վարորդի […]

̰
Ի՞նչ անել, երբ գնված ապրանքը հետ չեն վերցնում

17:30 03.11.2019

Սպառողների իրավունքների պաշտպանության օրենքի համաձայն՝ գնորդն իրավունք ունի ապրանքը գնելուց հետո 14 օրվա ընթացքում վերադարձնել կամ փոխանակել, սակայն ոչ բոլոր խանութներն են հետևում տվյալ օրենքին: Սպառողներից մեկը SHANTNEWS.am-ին ահազանգել էր և նշել, որ կոշիկ է գնել Երևանի խանութներից մեկից, ապա մի քանի օրից ցանկացել է վերադարձնել, ինչին ի պատասխան, լսել է, որ զեղչված ապրանքը հետ […]

̰
Մեր ինքնությունը սկսվում է մեր պատմությունից, կրոնից ու մշակույթից. Աննա Հակոբյան

17:20 03.11.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանի Ազգային պատկերասրահից և գրել, որ մեր ինքնությունը սկսվում է մեր պատմությունից, կրոնից ու մշակույթից. «Մեր ինքնությունը սկսվում է մեր պատմությունից, կրոնից ու մշակույթից?? Վայրը՝ Հայաստանի ազգային պատկերասրահ Հեղինակը՝ Մարտիրոս Սարյան Կտավը՝ ‹‹Ծաղիկներ››»:  

̰
Գիշերը կենդանաբանական այգու տարածքում բռնվել է ևս երկու թափառող շուն

17:08 03.11.2019

Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից հայտնում են, որ այս գիշեր Երևանի կենդանաբանական այգու տարածքում իրականացված աշխատանքների արդյունքում հեռահար թմրեցման սարքի միջոցով թմրեցվել և բռնվել է ևս երկու թափառող կենդանի։ Կենդանիներից մեկը եղել է ստերջացված՝ ականջին դեղին տարբերանշանով. «Հարգելի հայրենակիցներ, Երևանի կենդանաբանական այգին չի կարող և չի պնդում, որ հայտնաբերված թափառող կենդանիներն են վնասել Այգու բնակիչ […]

̰
Ագրեսիան ու նյարդային լարված քննարկումները սոցիալական մեդիայում գնալով աճում են. Արման Թաթոյան

16:40 03.11.2019

ՀՀ Մարդու իրավունքների պաշպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ագրեսիան ու նյարդային լարված քննարկումները սոցիալական մեդիայում գնալով աճում են. «Անթույլատրելի չափերի են հասել «քննարկումները», որոնք պարզապես ուղեկցվում են վիրավորանքներով ու արժանապատվությունը նսեմացնելով: Ագրեսիան ու նյարդային լարված, հաճախ մասերի պառակտված, իրար մեղադրող քննարկումները սոցիալական մեդիայում գնալով աճում են։ Սրան ավելանում է նաև մարդկանց […]

̰
Մեր խնդիրը թափառող շներն են. Թեհմինա Վարդանյան

15:56 03.11.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը և «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն անդրադարձել են Երևանի կենդանաբանական այգու շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին: Արման Անտոնյանի խոսքերով՝ այս պահին պետք չէ իրար փոխադարձ մեղադրանքներ ներկայացնել, այլ դրա փոխարեն կարելի է փոխել քաղաքապետարանի կառուցվածքը, որպեսզի մշակույթի վարչությունը չհամակարգի կենդանաբանական այգու խնդիրները: Թեհմինա […]

̰
Երևանում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնին, որը մահացել է

15:44 03.11.2019

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com -ը։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Արտակ Հ-ն իր վարած Howo մակնիշի ավտոմեքենայով Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերոկում վրաերթի է ենթարկել 71-ամյա Գրիգոր Չ-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել […]

̰
«Շանթ»-ի բացառիկ հարցազրույցը Ալեքսանդր Մասլյակովի հետ

15:33 03.11.2019

Նոյեմբերի 6-ին՝ 23։10-ին, «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվելու է ՈւՀԱ (КВН) Հայկական Միջազգային Լիգայի կիսաեզրափակիչ խաղը: Այս առիթով ՈւՀԱ միջազգային միության նախագահ Ալեքսանդր Մասլյակովի հետ զրուցել է «Շանթ»-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․ -Անկեղծ եմ ասում՝ ինձ շատ է ուրախացնում այն, որ հայ երիտասարդները վերադարձել են այս շարքերը, և հիշել Ուրախների և հնարամիտների ակումբի […]

̰

15:14 03.11.2019

ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ նախորդ տարիների համեմատ աճել են ձկնաբուծության ոլորտում արտադրության և արտահանման ծավալները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը

14:47 03.11.2019

Նոյեմբերի 2-ին Երևանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ծառայողները ժամերի ընթացքում հայտնաբերել են նույն օրը Երևանում կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված ավտոմեքենան եղել է Audi, ու պարզելով նրա բնակության վայրը՝ մեկնել […]

̰
Գոռ Երիցյանն իր 12-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

14:32 03.11.2019

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Քարսոն քաղաքի Dignity Health Sports Park մարզապալատում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում  պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն իր 12-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ առավելության հասնելով ճապոնացի Շոկի Սակայի նկատմամբ: Կիսամիջին քաշային կարգի 8 ռաունդանոց մենամարտն անցավ Գոռի առավելությամբ ու մրցավարների միաձայն որոշմամբ՝ 80:72, 79:73, 77:75 հաշվով հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկին: Այսպիսով՝ Գոռ Երիցյանը […]

̰
Էդմեն Շահբազյանը Նյու Յորքում նոկաուտի է ենթարկել մրցակցին. խաղին հետևել է նաև Դոնալդ Թրամփը

14:18 03.11.2019

Նյու Յորքում  անցկացված խառը մենամարտերի (MMA) UFC 244 մրցաշարում հաղթանակ է տարել ամերիկահայ Էդմեն Շահբազյանը, գրում է sports.yahoo.com-ը։ Նա մենամարտել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրեդ Տավարեսի հետ և նրան նոկաուտի է ենթարկել: Մենամարտին ներկա է եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: EDMEN SHAHBAZYAN IS FOR REAL!@EdmenShahbazyan stops Tavares in round 1! Wow! #UFC244 pic.twitter.com/qC8mSnM4JD — UFC […]

̰
«Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել

14:01 03.11.2019

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 09:10-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Աննա […]

̰
ԶՈւ-երին սնունդ մատակարարողները մեկ անձի համար 3 անգամյա սնումը 3000 դրամ են հաշվարկում, մնացած թվերը, որ շրջանառվում են, չեն համապատասխանում իրականությանը. Հովհաննիսյան

13:53 03.11.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԶՈւ-երին սնունդ մատակարարողները մեկ անձի համար 3 անգամյա սնումը 3000 դրամ են հաշվարկում. «ԶՈւ—երին սնունդ մատակարարող ընկերությունները իրենց ծառայությունը մատուցում են մեկ անձի համար 3 անգամյա սնումը 3000 դրամ հաշվարկով։ Եթե տվյալ զորամասի ճաշարանը իր գույքային բազայով և պայմաններով կապիտալ վերանորոգվում է, ապա […]

̰
Ի՞նչ կփոխվի կենդանաբանական այգում տնօրենի հրաժարականից հետո

13:29 03.11.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը և «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն անդրադարձել են Երևանի կենդանաբանական այգու շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին: Թեհմինա Վարդանյանը նշել է, որ այգու տնօրենի հրաժարականը սպասելի էր, քանի որ բողոքները վերջին շրջանում շատ էին. «Քաղաքացիները դժգոհում էին կենդանիների տեսքից: Տնօրենը հրաժարական տվեց ինչի՞ հիման […]

̰
Եղանակը կտաքանա

13:00 03.11.2019

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 4-8-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին բուժաշխատողը դիմել է դատարան՝ բողոքարկելու ազատման հրամանը

11:52 03.11.2019

ՀՀ առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակոաբդոմինալ բաժանմունքի նախկին վարիչ Գագիկ Համբարձումյանը դատական հայց է ներկայացրել բուժհաստատության դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Նախկին բուժաշխատողը պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծարելու մասին ղեկավարի հրամանը, իրեն վերականգնել աշխատանքի և բռնագանձել պարապուրդի ժամանակահատվածի աշխատավարձը: Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է […]

̰
Նույն տրամաբանությամբ վաղը կբեմադրեն Կամասուտրա․ Նաիրա Զոհրաբյան

11:26 03.11.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ու էս մառազմը և ապականությունը շարունակվելու է, քանի դեռ հասարակության մեծ մասը լուռ է Երեկ հետևում էի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող, այսպես կոչված, ֆուտուրիստական պեոզիայի էքսպերիմենտալ ընթերցմանը, ինչը, պարզվեց, ըստ այդ «ներկայացման» գլխավոր դերակատարներից մեկի, Երևանի ավագանու « Իմ Քայլը» խմբակցության քարտուղար […]

̰
Կամասուտրան ևս արվեստ է․ Հուսով եմ՝ այդ բեմադրությանը քաղաքական գործիչ չի մասնակցի․ Թեհմինա Վարդանյան

10:54 03.11.2019

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյան ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սկանդալային ներկայացմանը․ «Արդյո՞ք սա 57 հոգանոց ավագանու «Իմ Քայլը» խմբակցության դե ֆակտո առաջին դեմք Հասմիկ Խաչունցն է, թե՞ սխալվում եմ։ Հատված է այսօրվա Հանրապետության Հրապարակի հարակից տարածքում իրականացվող, մեղմ ասած, անհայտ ծագման «բեմադրությունից»։ Կարծում եմ, շատերն են հասկանում՝ ինչին էր միտված այն, և արդեն հասկանալի է՝ […]

̰
Վթար Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

10:40 03.11.2019

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 05:04-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 19-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Արայիկ […]

̰
BACK_TO_TOP