18:24 31.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել Լարսում մեքենաների կուտակումների խնդրի վերաբերյալ: «ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներով այցելեցինք Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարս, տեղում ծանոթանալու հսկիչ-անցակետի արդեն իսկ հայտնի մեքենաների կուտակումների խնդրին և գտնելու կարգավորման ուղիներ։ Առկա հարցերը և խնդիրները […]
18:20 31.10.2019
Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ գործող առանձին զրահատանկային զորամասերից մեկի ներգրավմամբ հոկտեմբերի 31-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։ Իրականին հնարավորինս մոտ պայմաններում անցկացված զորախաղերի ընթացքում իրականացվել է անընդհատ ղեկավարում, կազմակերպվել արդյունավետ փոխգործակցություն, մասնակից անձնակազմը ցուցաբերել է մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն։ Զորավարժությունն անցկացվել է […]
18:15 31.10.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Քննարկվել է սույն թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Մտքեր են փոխանակվել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի վերաբերյալ:
18:13 31.10.2019
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի նախկին քաղաքապետը, որը պաշտոնավարել է 1999-ից 2016 թվականը, բանավոր համաձայնություն ձեռք բերելով ՊՆ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատարի և նրա խնամու հետ, Վանաձոր համայնքի ավագանու 2010 թվականի հուլիսին […]
18:10 31.10.2019
Այսօր վաղ առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենդանաբանական այգում: Թափառող շների ոհմակը հարձակվել է 3 կարմրավիզ կենգուրուների վրա: Կենգուրուները սատկել են: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը եղել է Կենդանաբանական այգում՝ պարզելու մանրամասները: Մանրամասները` տեսանյութում:
18:08 31.10.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 242 հոդվածի առաջին մասով։ Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Նշվեց, որ գործն ուղարկվել է դատախազություն։
18:06 31.10.2019
ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Զոհրաբ Մնացականյանը կարճատև զրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ։ Քննարկվել է հայ֊ֆրանսիական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։
18:03 31.10.2019
Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանու նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն։ Մեղադրյալի պաշտպան Սեդրակ Մկրտչյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ իր պաշտպանյալին հոգեբուժական հաստատություն կտեղափոխեն նոյեմբերի 8-ին: Մկրտչյանն ընդգծեց, որ քննության հետագա ընթացքի համար կարևոր է դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, քանի որ միայն դրանից հետո պարզ կլինի պատանին մեղսունակ է, թե ոչ: «Եզրակացությունից շատ բան է կախված՝ […]
17:54 31.10.2019
Երեկ ակտիվիստ Անի Խաչատրյանը «ծխախոտային» հերթական պատմության մեջ էր հայտնվել: Այս անգամ միջադեպը գրանցվել է 57 համարի միկրոավտոբուսում: Խաչատրյանն այս մասին գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում` նկարագրելով իր հետ տեղի ունեցածը: Այսօրվա գրառման մեջ Խաչատրյանը հայտնել է, որ «Երևանտրանսից» արձագանքել են կատարվածին. «Թարմացում․ Նոր «Երևանտրանսից» զանգեցին, ասացին, որ վարորդին խիստ նկատողություն են անելու ու […]
17:50 31.10.2019
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով հետախուզվող անձը: Վերջինս կալանավորվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 9-ին հրազենային վնասվածքներով Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել […]
17:46 31.10.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվել են, թե, ի վերջո, որ նախարարի ժամանակ են տրամադրվել ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու համար նախատեսված դրամական միջոցները: «Դա էական չէ, թե որ նախարարի օրոք է եղել, այո´, այս իշխանության օրոք է եղել: Նախկիններին թողնես, ամեն ինչն էլ կքննադատեն: Ես ասել եմ, որ դա իմ օրոք չի եղել, […]
17:44 31.10.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ ծրագրեր կան գիտնականների աշխատավարձը բարձրացնելու հարցում։ «Ես նման հակադրություն չէի ցանկանա, որ մենք դնենք: Յուրաքանչյուրը կարևոր տեղ ունի մեր պետության զարգացման գործում: Յուրաքանչյուրը պետք է պատշաճ կերպով վարձատրվի: Ես կարծում եմ, որ ուսուցիչների` 10 տոկոսով աշխատավարձի բարձրացումը դեռևս այն մակարդակը չէ, որը մենք ուզում ենք տեսնել: […]
17:26 31.10.2019
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:26-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գարուշ […]
17:20 31.10.2019
Հայաստանի զինված ուժերի 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գումարտակային զորավարժություն՝ մարտական կրակով: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներն ամբողջությամբ կատարել են առաջադրված խնդիրը, հրետանու կրակով ոչնչացվել են պայմանական հակառակորդի հենակետերը։ Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ՝ հրետանային ստորաբաժանումների անձնակազմի […]
17:18 31.10.2019
Բուժման նպատակով Գերմանիա մեկնած պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը վերադարձել է Հայաստան: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Կարեն Մեժլումյանը։ Նա նշեց, որ Սեյրան Օհանյանը Հայաստան է վերադարձել հոկտեմբերի 26-ին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել էր Գերմանիա։
17:15 31.10.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ աշխատանքներ են կատարվում Սփյուռքում հայապահպանության ուղղությամբ: «Մենք մեծ ծրագիր ենք իրականացնում ամեն տարի Սփյուռքում գործող մեր կենտրոնների մասնագետների վերապատրաստման ուղղությամբ: Տեխնոլոգիաների զարգացման այս դարում մենք պետք է համակարգեր ստեղծենք, գործընկերների հետ քննարկում ենք, որ այդ համակարգերի միջոցով հայերեն դասավանդումն ավելի հասանելի դարձնենք և ուսուցչի ֆիզիկական ներկայացվածությունը […]
17:11 31.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը, ներկայացնելով բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, նշել է, որ դրանք հիմնականում առնչվում են ենթակառուցվածքներին և ուղղված են երկրում կյանքի որակի բարելավմանը: Հանրապետության նախագահն արդյունավետ […]
17:05 31.10.2019
2016 թվականի հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման քրեական գործից անջատված մասով տևական ժամանակ նիստեր տեղի չէին ունենում: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր տեղեկացրեց պատճառը` ամբաստանյալ Վարդգես Գևորգյանը դիրքերում է: Ըստ ՊԲ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արթուր Դավթյանի կողմից ուղարկած գրության՝ կոչումով ավագ լեյտենանտ ամբաստանյալը 23 օր դիրքերում է, 1 շաբաթ՝ զորամասում: Դատական նիստերին մասնակցելը կխոչընդոտի […]
17:00 31.10.2019
Թուրքիայի ԱԳ նախարարն այսօր մեկնաբանել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի իրենց յուրովի պատկերացումները։ Թեև Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և հենց այդ խմբի համանախագահներին է տրված միակ և բացառիկ միջնորդական մանդատը, սակայն Մևլյութ Չավուշօղլուն այլ հիմքեր է ներկայացրել կարգավորման համար։ Մասնավորապես, նա կրկնել է ադրբեջանական կողմի նախընտրած տեսակետը։ Խոսքը ՄԱԿ Անվտանգության խորհրդի ու […]
16:51 31.10.2019
Ռուսաստանի ադրբեջանցիների միության համակարգող խորհուրդը և Ադրբեջանի համաշխարհային մշակութային հիմնադրամը (WACF) հայտարարություն է տարածել՝ պահանջելով արգելել «Արցախ» պետական համույթի համերգը Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլում: Տեքստում նշվում է, որ դա «սադրանք» է, քանի որ համույթի անվանումը «քարոզում է համանուն չճանաչված ռեժիմը Ադրբեջանի տարածքներում»: «Մենք բողոքում ենք և խնդրում համապատասխան կառույցներին վերջ տալ հերթական սադրանքին Ռուսաստանի օրենսդրության շրջանակներում: […]
16:47 31.10.2019
Ավելի վաղ հյատնել էինք` փաստաբան Տիգրան Աթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց ոստիկանության լրատվական բաժնի հետ, և մեզ հայտնեցին, որ այս […]
16:30 31.10.2019
Երևանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքի բաժնի համակարգող Արտյոմ Մակարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է այս գիշեր գրանցված դեպքին: Հիշեցնենք, շները հոշոտել էին կենդանաբանական այգու երեք կենգուրուներին: Նա պատմել է՝ բանակցություններն ավարտել էին, արդեն էգ կենգուրուներ պիտի բերեին, այդ նպատակով ազատավանդակ էին վերակառուցել: «Եթե չենք ուզում ամեն վանդակը դարձնենք վագրի վանդակ, որ ոչ մի շուն կամ […]
16:24 31.10.2019
Արդյո՞ք հստակ է որոշված, որ դպրոցներում չի դասավանդվելու եկեղեցու պատմություն առարկան. այսօր լրագրողները հետաքրքրվել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից. «Էն ինֆորմացիան, որը երեկ հայտնվել է մամուլում, եղել է իմ տեղակալի հարցազրույցի արդյունքում, որտեղ ինքն ասել է, որ մշակվում են չափորոշիչներ, առարկայացանկեր, յուրաքանչյուր առարկայի առանձին գոյության արդյունավետությունն է քննարկվում, նպատակներն են քննարկվում և թե մենք ինչ […]
16:18 31.10.2019
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը Մոսկվայում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը՝ Բրատիսլավայում։ «Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների դինամիկան մի փոքր դանդաղել է, այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը նոր թափ կհաղորդի այդ գործընթացին»,- հայտարարել է պաշտոնյան։ ԵԱՀԿ պաշտոնյայի խոսքերով՝ կողմերը կատարել են անվտանգության […]
16:06 31.10.2019
ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման և հետագա զարգացումների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Ռազմավարական հեռանկարային ինստիտուտի թուրք վերլուծաբան Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուի հետ: – ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը: – Այս նախաձեռնությունն անմիջապես հաջորդեց Թուրքիայի կողմից Հյուսիսային Սիրիայում անցկացվող «Խաղաղության ակունք» գործողությանը: Քանի որ Թրամփը մտադրություն […]
16:00 31.10.2019
Այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին է պատասխանել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Ընդհանուր առմամբ մեր բյուջեն ավելացել է 12.9 տոկոսով կամ 20 մլրդ-ով և դա չի վերաբերում միայն կրթության և գիտության ոլորտին: Դա վերաբերում է համամասնորեն մյուս ոլորտներին: Մշակույթն ու սպորտը, բնականաբար, իրենց ծավալներով փոքր են և ըստ համամասնության՝ էնտեղ էլ է ավելացում եղել, այսինքն՝ անտեսված չեն […]
15:53 31.10.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավում եմ, որ էմոցիաներն ու կրքերը հաղթեցին և քննարկումը մեզ չմոտեցրեց արդարությանը»: Նա նշել է, որ այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված էր շատ կարևոր քննարկում՝ ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի […]
15:42 31.10.2019
Այն, ինչը փաստաթղթի տեսք ստացավ 2019թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, սկսել է քննարկվել ավելի քան 100 տարի առաջ: Հայոց ցեղասպանության իրագործման տարիներին ամերիկյան Կոնգրեսն արդեն իսկ քննարկել և դատապարտել է այդ ոճիրը, իսկ հետագա մեկ դարի ընթացքում ամերիկացի կոնգրեսականների սեղանին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը հայտնվել է 12 անգամ: Առաջին անգամ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը […]
15:15 31.10.2019
ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանը ԿԳՄՍ նախարարին հարց ուղղեց Երևանի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցի մասին, ասաց. «Դժոխքի է նման, բայց կարող է լինել դրախտ»,- ասաց նա: Նախարարն արձագանքեց, որ այնտեղ միայն շենքային պայմանների խնդիր չի, այլև մթնոլորտի խնդիր է: Ասաց, որ նոր տնօրեն էին նշանակել, որը մի շաբաթից ավելի չկարողացավ աշխատել: «Լուրջ աուդիտ ենք իրականացնում, […]
15:11 31.10.2019
ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել Երևան քաղաքի «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացում թույլ տրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ: Մասնավորապես, պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2003թ. մայիսի և նոյեմբերի, ինչպես նաև 2004թ. հուլիսի՝ թվով երեք որոշումներով ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի և «Ինքնակամ կառուցված […]