10:07 01.11.2019
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 01:44-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում գտնվող գետնանցումում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գետնանցումի չշահագործվող կրպակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:27-ին, մարվել՝ 02:37-ին: Այրվել է կախովի առաստաղը […]
09:55 01.11.2019
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 20:50-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Նարեկ […]
09:47 01.11.2019
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 21:58-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Ալեքսան Հ., ծնված 1957 […]
09:39 01.11.2019
Հոկտեմբերի 31-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 300 քմ, Արարատի մարզի […]
09:21 01.11.2019
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման առթիվ՝ Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ երախտագիտության ակցիա է անցկացվել Թբիլիսիում՝ ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ: Վիրահայ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց ելույթներում (հայերեն, վրացերեն և անգլերեն) շնորհակալական խոսքեր են ուղղել ԱՄՆ-ին, այն 405 կոնգրեսականներին, ովքեր կողմ են քվեարկել բանաձևին։ «Շնորհակալ ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց, […]
08:57 01.11.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, որի նպատակը պատահարների հետևանքով առաջացող խցանումներից խուսափելն է: Գաղտնիք չէ, որ պատահարների հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածի զգալի մասը փակվում է՝ մինչև ապահովագրական ընկերությունների գործակալների ժամանումը, ինչը խցանումների պատճառ է դառնում: Կառավարությունն առաջարկում է օրենքում փոփոխություն կատարել և հնարավորություն տալ, որ […]
08:27 01.11.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով, ըստ ամենայնի, ԱԺ օրակարգ կբերվի եկող տարի՝ գարնանային նստաշրջանին։ Իսկ մինչ այդ, այսօրվանից կսկսեն «հող պատրաստել» դրա վավերացման համար։ Այսօր նախատեսվում է ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և […]
08:19 01.11.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Հասրաթյան փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզում՝ 10։00-16։00 Զանգակատուն և Նոյակերտ գյուղերը մասնակի, 10։30-13։00 Գետազատ գյուղը մասնակի, 10։30-16։00 Արտաշատ քաղաքի Թորոմոնյան փողոցը մասնակի, Լանջազատ գյուղը մասնակի, 11։00-16։00 Վերին Արտաշատ գյուղը մասնակի, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջանի […]
08:10 01.11.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ղեկավար անձնակազմի աշխատավարձերը «կրկնապատկելու» գաղտնի որոշումը լուրջ անջրպետ է առաջացրել վերնախավի և «ստորին օղակների» միջև։ Ներքևներում այս լուրը ստանալուց հետո անգործության են մատնվել, որովհետև վիրավորված են և կարծում են՝ «անարդար» է, որ ամբողջ գործն իրենք անեն՝ ստանալով 300-400 դոլարին համարժեք դրամ, իսկ անգործ ու անգրագետ փոխնախարարները, նախարարները, ոչինչ չանելով՝ 2-3 հազար […]
23:56 31.10.2019
Այսօր ժամը 12:48-ին ահազանգ ենք ստացել, որ Երևանի կենդանաբանական այգում կան աշխատակիցների կողմից բռնված թվով երեք թափառող շներ: Կենտրոնի աշխատող խմբերը կարճ ժամանակ անց արդեն այգում էին: Տեղում պարզ է դարձել, որ բռնված շները մասնակից են եղել լուսադեմին կենգուրուների վրա թափառող շների հարձակմանը, որի պատճառով անկել են երեք կարմրավիզ կենգուրուները: Թափառող շները տեղափոխվել են «Թափառող […]
23:28 31.10.2019
2020 թվականի պետական բյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին Ազգային ժողովում գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նաև հրապարակել է դպրոցների ցանկը, որտեղ 2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են […]
23:02 31.10.2019
Ուշադրություն․ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։ Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև: Նոյեմբերի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում […]
22:12 31.10.2019
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի P կետի 2867 կմ-ին կնոջ դի կա և ըստ նախնական տեղեկությունների՝ նա ընկել է բեռնատար գնացքի տակ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի օպերատիվ խմբերը, Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկաններն ու […]
22:04 31.10.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ. «Լուսանկարված է այն ժամանակ, երբ լուսանկարիչները չգիտեին էլ՝ ինչ է Ֆոտոշոփը»:
21:49 31.10.2019
«Հեռանկարի» տաղավարում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, անդրադառնալով կուսակցությունների մասին օրենքի փոփոխությանը, պատասխան է հետևյալ հարցին՝ արդյո՞ք բոլոր կուսակցությունները պետք է ֆինանսավորվեն պետության կողմից, թե՞ նրանք, որոնք ձայների որոշակի տոկոսն են ունենում խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ «Մեր աշխատանքային խումբը եկել է այն եզրահանգման, որ պետք է պետական ֆինանսավորում ստանան այն կուսակցությունները, որոնք հաղթահարել են որոշակի շեմ: Ընդ […]
21:24 31.10.2019
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել առանց համարանիշի մեքենայի հետ կապված միջադեպի մասին: «Պարզաբանենք, որ բերման ենթարկված անձինք առանց հաշվառման համարանիշերի «Ֆորդ Մուսթանգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորն են։ Ոստիկանության ծառայողներն առանց համարանիշերի մեքենան նկատել են մայրաքաղաքի Վարդանանց-Ալավերդյան փողոցների խաչմերուկում։ Վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու վերաբերյալ ոստիկանների պահանջներին։ Ոստիկանները հետապնդել են և Արամի փողոցում հիշյալ մեքենան […]
21:00 31.10.2019
«Հեռանկարի» տաղավարում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադարձել է կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններին՝ ըստ դրույթների. «Գործող օրենքով՝ պահանջվում է, որ կուսակցությունն ունենա տարածքային ներկայացվածություն: Այսինքն՝ ստորաբաժանումներ ունենա Երևանում և մարզերում: Ես կարծում եմ՝ այս պահանջն արդարացված չէ, որովհետև ՏՏ-ի միջոցով կուսակցությունները կարող են կազմակերպել իրենց ներկայացվածությունը տարբեր մարզերում: Հայաստանը փոքր է, կարող են հասնել և ներկայանալ: […]
20:42 31.10.2019
Հոկտեմբերի 30-ին ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Մերսեդես» և «Պորշ» մակնիշի երկու մեքենա։ Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեքենաների վարորդները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում, մեքենաներով, այսպես ասած՝ «դրիֆթել» են՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների […]
20:21 31.10.2019
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանի հետ միասին այսօր այցելել են Երևանի կենդանաբանական այգի՝ տեղում քննարկելու այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպը, երբ անտուն շների խումբը հարձակվել և հոշոտել էր այգու երեք կենգուրուներին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Այգու աշխատակիցների վկայությամբ, նախկինում ևս նման դեպքեր տեղի են […]
20:03 31.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է հատված՝ «Տրուբադուր» օպերայից, որին ներկա է: «Աննայի հետ ներկա ենք ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված համերգին: Վերդի, զուգերգ՝ «Տրուբադուր» օպերայից: Մեներգիչներ՝ Մագդա Մկրտչյան, Առնոլդ Քոչարյան: Նվագում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնի նվագախումբը»,- գրել է նա:
19:55 31.10.2019
Շիրակի մարզում կենդանիների մոտ բրուցելյոզ հիվանդության տարածման վտանգ կա: Ըստ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ Շիրակի մարզի գյուղերում հայտնաբերվել է 171 գլուխ բրուցելյոզով հիվանդ կենդանի: Սա մոտ մեկ ամսվա ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունք է: Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցները, մարզի անասնաբույժների հետ համատեղ խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների արյան նմուշառում ու շիճուկաբանական հետազոտություն […]
19:44 31.10.2019
Ինչպես է լուծվելու Գյումրիում հաշվառված տնակներում ապրող ընտանիքների բնակարանային փոխհատուցման հարցը: Խնդրի լուծման արդյունավետ տարբերակը բնակարանաշինությունն է, թե բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը: Հերթական անգամ այս հարցերն են քննարկել Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուները: Ներկայացվել են նաև վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի Գյումրիում տնակների հաշվառման արդյունքները: Մոտ 1 տարի վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը Գյումրիի […]
19:11 31.10.2019
ՀՀ ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանից գումար պահանջելու վերաբերյալ հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (շորթում): Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով առանձին քրեական գործ է հարուցվել մամուլի այն հրապարակումների առթիվ, համաձայն որոնց՝ Դավիթ Սանասարյանը երեխայի մորը […]
19:06 31.10.2019
Արցախի խորհրդարանն այսօր որոշել է նստաշրջանի օրակարգ մտցնել նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ ներկայացված «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Այն խորհրդարանին ներկայացրել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյանը: Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվել է փոփոխություն կատարել ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու և Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու […]
19:04 31.10.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր՝ մարզպետարանի աշխատակազմին ներկայացնելու նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով պաշտոնաթող մարզպետ Տրդատ Սարգսյանին իր մեկամյա գործունեության ընթացքում երկրին, մարզին նվիրված լինելու համար՝ Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ նա, քաղաքական կամք դրսևորելով, հրաժարվեց իրեն տրված այդ […]
18:50 31.10.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 1-3-ը աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության՝ մասնակցելու Թեհրանում կայանալիք էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին: Այցի ընթացքում նախատեսվում են նախարար Պապիկյանի հանդիպումները ԻԻՀ գործընկեր գերատեսչությունների ղեկավարների, մասնավորապես էներգետիկայի, նավթի, ճանապարհների և քաղաքաշինության, ներքին գործերի նախարարների հետ»:
18:43 31.10.2019
Նոյեմբերի 1-ին և 2-ին Երևանում տեղի կունենա «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողով։ Մասնակցելու համար Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ և պետական պաշտոնյաներ Ավստրիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ավստրալիայից, Լիբանանից, ՀԱՀ-ից, Իտալիայից, Սերբիայից, Ճապոնիայից, Մոնտենեգրոյից, Լեհաստանից և այլ երկրներից։ Քննարկմանը ելույթներով հանդես կգան ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Չինաստան-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Լենա Նազարյանը, ՀՀ-ում Չինաստանի դեսպան Տյան […]
18:39 31.10.2019
Հումանիտար ականազերծման և ձորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երրորդ խմբի սակրավորները հոկտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 1500 քմ տարածք։ Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 15-ից մինչ օրս հայ մասնագետները 116000 քմ տարածք են մաքրել։ Նույն ժամանակահատվածում մարդասիրական խմբի բժիշկները մասնագիտական օգնություն են […]
18:37 31.10.2019
Ռուսաստանի վարչապետ Սերգեյ Լավրովն այսօր ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հաստատել է, որ հումանիտար հարցերը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ապրիլին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Նա ներկայացրել է ուղղությունները, որոնցով սպասվում էր աշխատանքը․ պահվող անձանց փոխանակում, մահացածների դիերի փոխանակում, լրագրողների փոխայցեր։ Այս ամենը, ըստ Լավրովի, թույլ կտար հանել լարվածությունը և պայմաններ […]
18:35 31.10.2019
«Հեռանկարի» տաղավարում, անդրադառնալով «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խոսել է այն մասին, թե ինչ անել, որպեսզի չլինեն մեկ անձի կուսակցություններ. «Ես դա շատ կարևորում եմ: Հիմա «Կուսակցությունների մասին» օրենքն ասում է, որ կանոնադրությունը պետք է սահմանի, թե ինչպես է տեղի ունենում կուսակցության ղեկավար կազմի ընտրությունը: Այստեղ ես համարում եմ, որ կամայական […]