13:50 31.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ վարակով վարակվելու դեպքի հանգամանքները: 2019թ. հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է քաղաքացու՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2019թ. օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժման մեջ է գտնվել […]
13:49 31.10.2019
Ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն, որ Սփյուռքի մեր հայրենակիցները վերադառնան: Մաքսավորների բարեհամբույր վերաբերմունքը դրա համար բավարա՞ր է: Այս հարցերը լրագրողներն ուղղեցին Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Վերջինս մասնավորեցրեց՝ դա սփյուռքահայի առաջին շփումն է Հայաստանում ինչ-որ շնչող էակի հետ: «Դրա մասին է խոսքը, բայց բարեհամբույր դեմքը բավարար չէ»,- ասաց նա: Հարցին՝ ավելի խորքային ի՞նչ պատճառներ կան, […]
13:30 31.10.2019
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է ասում, որ իր գործն անշնորհակալ է: Վերջինս պարզաբանեց. «Անշնորհակալ է այն իմաստով, որ մարդիկ ասում էին՝ ոնց ենք չափելու, որ արդյունավետ եք աշխատել, մենք մյուս տարի ո՞նց իմանանք արդյունքը: Դժվար է ներկայացնել արդյունքները, ի տարբերություն մյուս գերատեսչությունների՝ մենք անում ենք աշխատանք, որը երկարաժամկետ է, մենք ստեղծում […]
13:23 31.10.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության ու Մալաթիայի բաժնի, ինչպես և ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան մայրաքաղաքի Վահրամ Փափազյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերեցին ու Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 23-ամյա երիտասարդին, որը […]
13:20 31.10.2019
«Շուտով կներկայացնեմ դիմում Փաստաբանների պալատ, որպեսզի իմ արտոնագիրը կասեցվի»,- հոկտեմբերի 31-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը: Արարատ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարզի խնդիրներին ծանոթ է և որ առաջիկայում հանդիպում կունենա նաև նախկին մարզպետի հետ՝ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով: Լրագրողների դիտարկմանը, թե արդյո՞ք իր նախկին գործունեությունը չի կաշկանդի […]
13:16 31.10.2019
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ մամուլում շրջանառվող քննարկումը, թե ԱԺ պետք է ներկայացվի օրենքի նախագիծ, որով մասնավոր մուլտիպլեքսի իրավունքը տրվելու է Հանրային հեռուստատեսությանը, և նա է որոշելու՝ ինչպես դա տնօրինել և ինչ հնարավորություններ տալ մասնավոր հեռուստաընկերություններին, դեռևս սաղմնային վիճակում է: Տիգրան Հակոբյանն ասել է, որ նախագիծը […]
13:10 31.10.2019
ԱԺ-ում 2020թ. բյուջեն ներկայացնելիս վարչապետի աշխատակազմի Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը խոսել է Սփյուռքի ներուժի, Հայաստանի հնարավորությունների ու Սփյուռքը ներգրավելու քայլերի մասին: Բյուջեով 90 մլն դրամ էր նախատեսված Հայաստան որակյալ մասնագետներ ներգրավելու համար: «Եթե երիտասարդն ավարտում է արևմտյան ինչ-որ համալսարան ու առաջին տարուց կյարող է 150 հազար դոլարով աշխատանքի անցնել, դժվար է համոզել, որ գա […]
13:07 31.10.2019
Աշխարհահռչակ «Gucci»-ի 2020-ի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո 23-ամյա մոդել Արմինե Հարությունյանը դարձել է լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի աստղ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայում ճանաչված փոփ երգչուհի Հյուլյա Ավշարը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ հավանում է Արմինե Հարությունյանին: Հյուլյա Ավշարը մասնավորապես ասել է. «Վերջին շրջանում իմ ամենաշատ հավանած և, ըստ իս` խարիզմատիկ դեմքը Արմինե Հարությունյանն […]
13:00 31.10.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկություններ է հրապարակել 2019 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 21 դեպք, որից 17 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 2.298.220 ՀՀ դրամի չափով վնաս, 6 դեպքով նշանակվել է […]
12:59 31.10.2019
Հաշմանդամություն ունեցող անձանց համար անվասայլակներ և լսողական սարքեր գնելու նպատակով 19 միլիոն դրամ հատկացվեց։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց կառավարությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ՝ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ստանալու նպատակով` տարվա առաջին 8 ամիսներին նախատեսվածից ավելի շահառուներ են առաջին անգամ դիմել այս սարքերը ստանալու համար։ Այդ իսկ պատճառով […]
12:56 31.10.2019
Կառավարության այսօրվա նիստի որոշումներից մեկով Արարատ Գրիգորյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ։ Նոր մարզպետը ներկայացավ, հայտնեց, որ Եղեգնաձորից է ու շնորհակալություն հայտնեց նշանակման համար։ Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ մարզի նախկին ղեկավար Տրդատ Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել։ Նրա անունը կապվում էր ծեծկռտուքի հետ, որից հետո ՀՀ ԶՈւ սպան […]
12:53 31.10.2019
Հեղափոխությունից հետո շատե՞րն են հայրենադարձվել: Հոկտեմբերի 31-ին խորհրդարանում լրագրողներն այս հարցն ուղղեցին Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Վերջինս խորհուրդ տվեց թվային տվյալներ ճշտելու համար դիմել Միգրացիոն ծառայություն: Ճշտող հարցին՝ կա՞ն հայրենադարձվողներ, նա պատասխանեց. «Իհարկե, կան, ես անձանց, ընտանիքների եմ ճանաչում եմ, գիտեմ, որ հայրենադարձվել են: Համար մեկը՝ ես ու իմ ընտանիքն ենք հայրենադարձվել: Ես այնտեղ […]
12:50 31.10.2019
«Այս բարեփոխումներն ուղղված են ընդդեմ հուսահատության, որովհետև ՀՀ-ում «գիշերօթիկի սան», «մանկատան սան» ասել նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ, որ ինքն ամբողջ կյանքի ընթացքում լինելու է հանրային կյանքի և ընդհանրապես հաջողության լուսանքից դուրս։ Այս իրավիճակի հետ չենք պատրաստվում համակերպվել»: Այսպիսի գնահատական տվեց վարչապետը փակվող մանկատների և գիշերօթիկ հաստատություններին Կառավարության նիստի ժամանակ: «Նրանք ոչ թե ամբողջ […]
12:38 31.10.2019
Գիշերօթիկների ու մանկատների լուծարման վերաբերյալ քաղաքականությունը պետք է լինի հստակ. այսօր Կառավարության նիստի ժամանակ նշել է վարչապետը: «Մենք այս քաղաքականությունը տանելու ենք առաջ՝ թույլ չտալով ՀՀ կոռուպցիոն համակարգի մնացորդները փորձեն Հայաստանը պահել հետադիմության կամ տանել-մտցնել տգիտության փակուղի: Մեր քաղաքականությունը լինելու է սկզբունքային այս առումով: Ընդ որում, ես խոսում եմ բոլոր մակարդակների մասին, այդպիսի ուժեր կան […]
12:30 31.10.2019
Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը 2020թ. նախատեսում է երեք համաժողով անցկացնել: Արդյո՞ք նախկին փորձը բավարար չէր հասկանալու համար, որ դրանք անարդյունավետ են լինում, ո՞րն է շարունակելու նպատակը, հարցին ԱԺ-ում Զարեհ Սինանյանը պատասխանել է. «3 համաժողովներ են անցկացնելու, հիմնականում անարդյունավետ են եղել, ըստ իս, որովհետև իրենց առջև դրված նպատակները արդյունք ապահովելը չի եղել, եղել են ֆորմալ, եղել […]
12:27 31.10.2019
Վարչապետի աշխատակազմի սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր ԱԺ-ում ներկայացրել է բյուջեն: Նշվում է, որ Սփյուռքում ԿԳՄՍ ոլորտի հարցերը համանուն նախարարության կարգավորման ներքո են, սակայն սա չի նշանակում, որ իրենք ձեռնպահ են մնալու այդ հարցերի լուծումից: Հանձնակատարն ասել է. «Սա չի նշանակում, որ մենք գնացինք սփյուռք, մարդիկ ասացին կրթության հետ խնդիր ունենք, մենք ասում ենք […]
12:25 31.10.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է: Առաջին անգամ պետական մակարդակով սահմանվել է ուսուցչի նվազագույն աշխատավարձ՝ մեկ դրույքի համար առնվազն 108 000 դրամ: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս գործընթացը շարունակական լինի»,- գրել է նա:
12:20 31.10.2019
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում որոշում կայացրեց լուծարել մի շարք գիշերօթիկ հաստատություններ, մասնավորապես, «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ» հաստատությունը, «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ» հաստատությունը, «Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ» հաստատությունը, Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատությունը», Վանաձորի մանկատունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը […]
12:19 31.10.2019
«Իսկ մեր ասֆալտային գործերը ո՞նց են, պարոն Պապիկյան», – կառավարության ղեկավարն այսօրվա նիստի ժամանակ դիմեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին։ Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ նախանշում են նոյեմբերի 15-ին ավարտել խոստացած 330 կիլոմետրի աշխատանքները և զեկուցել։ Պապիկյանի խոսքերով՝ հասցնելու են, հավանաբար, մի բան էլ ավելի։ Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանելիս նախարարն ասաց, որ այս պահին 295 կիլոմետրի […]
12:16 31.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Շենգավիթ սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Շենգավիթի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալը, 2012թ. փետրվարի 1-ից մինչև 2014թ. հոկտեմբերի 2-ը […]
12:14 31.10.2019
ԱԺ-ի համատեղ նիստերում շարունակվում են 2020թ. բյուջեի նախագծի քննարկումները: Այսօր օրակարգում են կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի ոլորտների, ինչպես նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի բյուջետային հատկացումների հարցերը: Վարչապետի աշխատակազմի սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց, որ իրենց բյուջեն կազմում է 775 մլն դրամ, որից մոտ 125 մլն-ը գործուղումների ծախսերն են: ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար […]
12:08 31.10.2019
Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում սուբվենցիոն ծրագրերի հերթական փունջը հաստատեց և փոխանցեց կառավարության համաֆինանսավորումը՝ մոտ 480 միլիոն դրամ (ավելին է, քան 1 մլն դոլարը)։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ գումարն ուղղվելու է 34 համայնքների ներկայացրած 49 ծրագրերի իրականացմանը․ Արարատում, Արմավիրում, Լոռիում, Արագածոտնում, Վայոց ձորում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարին հրահանգեց լրատվամիջոցների հետ աշխատել, որպեսզի կատարված աշխատանքների […]
11:57 31.10.2019
Երևանի կենդանաբանական այգին պարզաբանում է տարածել մամուլում տարածված տեղեկությունների մասին, որ այս գիշեր շները հոշոտել են կենգուրուների: «Ս.թ հոկտեմբերի 31-ի լույս առավոտ, ժամը 05:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածք են ներթափանցել թվով 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ, ամենայն հավանականությամբ քաղաքի Նոր Նորք զանգվածից: Ոհմակի հարձակման արդյունքում գրանցվել է Երևանի կենդանաբանական այգում պահվող թվով 3 (երեք) […]
11:56 31.10.2019
Ադրբեջանցիների խումբը բողոքի ակցիա է կազմակերպել Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի առջև: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, բողոքի ակցիան անցկացվել է Արցախի ԱԳ նախարարության պատվիրակության՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ: Ակցիայի մասնակիցները պաստառներ են ունեցել՝ վրան հետևյալ գրառումներով՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», «Վերջ օկուպացիային»: Ցուցարարները պնդել են, որ շուտով կվերադարձնեն Ղարաբաղը, և դա Հայաստանի համար «անակնկալ» կդառնա: Արցախի ԱԳՆ պատվիրակության աշխատանքային […]
11:48 31.10.2019
ՀՀ վարչապետը մինչ օրակարգային հարցերին անցնելը Կառավարության նիստը սկսեց ԱՄՆ կոնգրեսականներին՝ նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համար շնորհակալություն հայտնելով: «Կարծում եմ, որ սա շատ կարևոր իրադարձություն է Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործում և անշուշտ նոր թափ կհաղորդի այդ գործընթացին: Ուզում եմ իմ գնահատանքի խոսքերը ասել սփյուռքում և տվյալ դեպքում ԱՄՆ-ում […]
11:43 31.10.2019
Դպրոցների ֆինանսավորման գործող համակարգի պայմաններում թերհամալրված դպրոցներում ուսուցիչների աշխատավարձերը նվազեցվել էին, որպեսզի դպրոցները կարողանային հոգալ իրենց ծախսերը։ ԿԳՄՍ նախարարության նոր նախագծով սահմանվելու է ուսուցիչների նվազագույն աշխատավարձ, և այն կախված չի լինելու դպրոցի աշակերտների թվից, որի հիման վրա դպրոցը ֆինանսավորվում է։ «Դա գործնականում ի՞նչ է նշանակում, որ, ենթադրենք, հեռավոր գյուղում աշխատող դպրոցի ուսուցիչը և Երևանում աշխատող […]
11:35 31.10.2019
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ որոշման նախագծով առաջարկում են փոխել դպրոցների ֆինանսավորման կարգը, որն ընդունվել է դեռ 2001 թվականին։ Գործող կարգով՝ ֆինանսավորումը տրվում է՝ ըստ աշակերտների թվի։ Սա, ըստ Հարությունյանի, արվել է դպրոցների միջև մրցակցություն հրահրելու համար, սակայն արդյունավետ չի եղել գյուղական համայնքներում, որտեղ միայն մեկ դպրոց կա։ Հենց այդ […]
11:30 31.10.2019
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ առանց զեկուցման ընդունված որոշումներից մեկով Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատվեց Սարհատ Պետրոսյանը, որը շուրջ երկու շաբաթ առաջ ինքնակամ ազատման դիմում էր գրել։ Ազատման դիմումի վերաբերյալ Պետրոսյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում և որպես պատճառ մի քանի կետեր էր նշել, որոնց թվում էր նաև հետևյալը․ « … այլևս չեմ կարող հանդուրժել […]
11:21 31.10.2019
Սենատում բանաձև անցկացնելն անհամեմատ ավելի բարդ է լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը: «ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևի բովանդակությամբ մեկ այլ բանաձև արդեն իսկ ներկայացված է Սենատի քննարկմանը: ԱՄՆ կոնգրեսի վերին պալատում` Սենատում, Ցեղասպանության բանաձևի անցկացումն անհամեմատ ավելի բարդ գործընթաց է լինելու: Խնդիրը կայանում է նրանում, որ Սենատի […]