13:10 31.10.2019
ԱԺ-ում 2020թ. բյուջեն ներկայացնելիս վարչապետի աշխատակազմի Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը խոսել է Սփյուռքի ներուժի, Հայաստանի հնարավորությունների ու Սփյուռքը ներգրավելու քայլերի մասին: Բյուջեով 90 մլն դրամ էր նախատեսված Հայաստան որակյալ մասնագետներ ներգրավելու համար:
«Եթե երիտասարդն ավարտում է արևմտյան ինչ-որ համալսարան ու առաջին տարուց կյարող է 150 հազար դոլարով աշխատանքի անցնել, դժվար է համոզել, որ գա այստեղ 300 հազար դրամով աշխատի»,- ասել է նա:
Սինանյանը խոսել է սահմանափակ ռեսուրսների մասին ու վստահեցրել, որ անընդհատ մտածում են այդ մասին, անգամ առաջարկներն անհնար է իրագործել, ասել է.
«Ցավալին ինչ է, որ մենք, օրինակ, մեր գրասենյակով, ես իմ հնարավորություններով, իմ աշխատակազմի ղեկավարը կարող ենք լուրջ բյուջե ստեղծել ու բերել՝ որպես անհատ, բայց պետական համակարգը այս պահին, օրենքները չեն թույլատրում, մեզ իրավաբանները ասել են, որ դա անհնար է անել այն օրենքներով, որոնք գոյություն ունեն»:
Պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է, թե գուցե պետք է նախ` Սփյուռքի ներուժը ուսումնասիրել, որի համար նախատեսվածից տասնապատիկ ավելի գումար անհրաժեշտ կլինի, պատասխանել է.
«Եթե ես իմանամ, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աշխատանքի վերցնել ու նորմալ աշխատավարձ վճարել լավ մասնագետների, հավաստիացնում եմ, մի ամսում կբերեմ, հարցը հազարների մեջ չէ, հարցը տասնյակ հազարների մասին է. մենք աշխատում ենք «Հայաստան-2050» տեսլականի վրա, մեր ակնկալիքն է, որ 2050թ. Հայաստանն ունենա մինիմում 5 մլն բնակչություն: 2050-ին կարող ենք նայել, ասել՝ ապահովե՞լ ենք, թե՞ ոչ, եթե մենք հաջորդ երեք տարուց չունենանք տասնյակ հազարավոր հայերի ներգրավման գործընթացը, 2050-ին չենք ունենա այդ թիվը»:
23:06 14.07.2025
Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...
22:49 14.07.2025
Հայտնի է՝ ինչ պաշտոն կզբաղեցնի Շմիգալը հրաժարականից հետոՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կստանձնի պաշտպանության նախարարի պաշտոնը իր հրաժարականից հետո, որը սպասվում է առաջիկա օրերին: Համապատասխան ծրագրերի մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին: «Դենիս Շմիգալի հսկայական փորձը անպայման օգտակար կլինի Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում. հենց այս ոլորտում է, որ երկիրն այժմ ունի առավելագույն ռեսուրսներ, առավելագույն խնդիրներ և մեծ պատասխանատվություն», – ասել է Զելենսկին իր Telegram […] ...
22:25 14.07.2025
Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերԵլիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ջերմորեն շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով և բարեկամ Ֆրանսիային մաղթել բարօրություն և բարգավաճում: Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը: […] ...
22:19 14.07.2025
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով շարունակական առաջընթաց և բարգավաճում։ Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության դինամիկան՝ փոխվարչապետ Խաչատրյանը նկատել է, որ համընդհանուր արժեքների […] ...
22:14 14.07.2025
Axios. ԱՄՆ-ն Կիևին 10 միլիարդ դոլարի զենք կմատակարարի ՆԱՏՕ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներումԱՄՆ կառավարությունը ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի հետ նոր համաձայնագրի համաձայն՝ դաշինքի դաշնակիցները Կիևի համար կգնեն ամերիկյան զենք՝ ընդհանուր առմամբ մոտ 10 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ծրագրերին ծանոթ աղբյուրը Axios-ին ասել է, որ ԱՄՆ-ն սկզբում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կվաճառի մոտ 10 միլիարդ դոլարի զենք։ Ուկրաինայի համար նախատեսված մատակարարումների […] ...