TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Տեղի է ունեցել ապրիլյան քառօրյայի մասնակից 22-ամյա հրշեջ-փրկարարի հոգեհանգստի արարողությունը

19:35 27.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գուգարքի հրշեջ-փրկարար 22-ամյա Սամվել Դեվելյանի հոգեհանգիստը, հայտնում է shamshyan.com-ը։ Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վրեժ Գաբրիելյանը, ԱԻՆ ղեկավար կազմը։ Հոգեհանգստին մասնակցել են նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն […]

̰
Արարատ Միրզոյանը Հռոմում հայկական կաթողիկե եկեղեցում մասնակցել է պատարագին և հոկտեմբերի 27-ի զոհերի ոգեկոչման ծեսին, շփվել հայ համայնքի հետ

19:18 27.10.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հռոմում հայկական կաթողիկե եկեղեցում մասնակցեցի կիրակնօրյա պատարագին և հոկտեմբերի 27֊ի զոհերի ոգեկոչման ծեսին, շփվեցինք հայ համայնքի ներկայացուցիչների հետ»:

̰
Մեկնարկել է «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի սթարթափ ծրագիրը

19:10 27.10.2019

ՀՀ կառավարությունից տեղեկացրել են, որ մեկնարկել է «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի սթարթափ ծրագիրը: Այն իրականացվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։ Ծրագրի նպատակն է հայազգի երիտասարդ ձեռներեցների համար հնարավորություններ ստեղծել՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար: Հայտերը ընդունվում են մինչև նոյեմբերի 3-ը:

̰
Քաղաքացիները շարունակում են շինարարական աղբը կուտակել Կորեայի ձորում

18:47 27.10.2019

Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ չնայած բազմաթիվ հորդորներին՝ քաղաքացիները շարունակում են շինարարական աղբը կուտակել Շրջանցիկ թունել թաղամասի (Կորեայի ձոր)՝ աղբի համար չնախատեսված վայրում: «Թեև վերջին ամիսներին այստեղ գրանցվել են նաև աղբ դատարկող մեքենաների գլխիվայր շրջվելու դեպքեր, քաղաքացիները չեն հրաժարվում իրենց իսկ վտանգելով օրենք խախտելու սովորույթից: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները մեկ […]

̰
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

18:30 27.10.2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը և նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը և նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Հոկտեմբերի 27-ը՝ 20 տարի անց. Ալեն Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել

18:16 27.10.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուքում» լուսանկարներ է հրապարակել և գրել՝ հոկտեմբերի 27-ը՝ 20 տարի անց:

̰
Հոկտեմբերի 27-ը միշտ կմնա մեր նորանկախ պետության սև էջերից մեկը. Արարատ Միրզոյան

17:46 27.10.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1999թ. հոկտեմբերի 27֊ին ՀՀ Ազգային Ժողովում սպանվեցին Հայաստանի ԱԺ նախագահը, վարչապետը, այլ պետական այրեր։ Այդ օրը միշտ կմնա մեր նորանկախ պետության սև էջերից մեկը։ Այդ օրվանից 20 տարի անց մենք պետք է հիշենք ու հերթական անգամ դատապարտենք Հայաստանի բնական զարգացման ուղին խեղած այս ոճրագործությունը և […]

̰
Հիշողությունները ստիպում են անել ամեն ինչ՝ որպեսզի ոճրագործությունը չկրկնվի. Լիլիթ Մակունց

17:20 27.10.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «1999թ.-ի հոկտեմբերի 27-ով բեկվեց մեր երկրի զարգացման բնականոն ընթացքը: Տեղի ունեցավ ոճրագործություն, որը հնարավոր չէր երբեք պատկերացնել սիրված ու ապագայի հստակ զարգացման տեսլական ունեցող առաջնորդների նկատմամբ: Յուրաքանչյուրս ունենք անձնական, դետալային դրվագներով հիշողություններ այդ օրվա հետ կապված, որոնք շատ կարևոր են՝ անելու առավելագույնը, որ այլևս […]

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր ընտանիքին Օհայոից հրավիրել է՝ Հայաստանը միասին վայելելու

17:09 27.10.2019

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում նշված է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այնքան տպավորված է Հայաստանի հարուստ մշակույթով, հյուրասիրությամբ և երկրի բնական գեղեցկությամբ, որ իր ընտանիքին Օհայոից հրավիրել է, որպեսզի իր հետ միասին վայելեն Հայաստանը:

̰
Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ամուսնուն նվիրված փաստավավերագրական ֆիլմ

16:45 27.10.2019

Հոկտեմբերի 27-ին սպանված ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ամուսնուն նվիրված փաստավավերագրական ֆիլմ: Ֆիլմը շոշափում է հոկտեմբերի 27-ի քաղաքական համատեքստը:

̰
Երևանի և մարզերի մի շարք բնակավայրերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

16:20 27.10.2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային  աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 28-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Քասախ գյուղի, ժամը 12.30-ից մինչև ժամը 18-00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների թաղամասի  թիվ 3, 5, 7, 9, 11, 13, 15, 17, 2, 4, 8 շենքերի, ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ Արարատի մարզի Գոռավան […]

̰
Վաղաժամկետ ազատման դիմումը նույնիսկ քննարկել չի կարելի․ Բախշյանը՝ Հունանյանի մասին

16:04 27.10.2019

Քանի դեռ Հայաստանում Սահմանադրական դատարանի, այլ դատարանների վերաբերյալ կասկածներ կան, և օրենքը ոչ բոլորի համար է հավասար, Նաիրի Հունանյանի ազատման դիմումը նույնիսկ չի կարելի քննարկել։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած Յուրի Բախշանի այրին՝ Անահիտ Բախշյանը։ Նա խոսել է նաև ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ զոհերի հարազատների հնարավոր […]

̰
Ֆիզիկապես կենդանի է, բոլոր ուրիշ առումներով մեռած է բոլորիս համար․ Մարուքյանը՝ Հունանյանի մասին

15:55 27.10.2019

Սկսվող պրոցեսների հետևանքով հավանական է, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանը ամենամեծ շահողը լինի, ոչ թե հասարակության կասկածները փարատվեն։ Այս մասին այսօր հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ «Կօգտվի իր անունը կրկին անգամ քննարկման առարկա դառնալուց, կրկին վերակենդանանալուց՝ որպես կերպար։ Բոլորս գիտենք, որ նա ֆիզիկապես կենդանի է, բայց բոլոր ուրիշ առումներով նա […]

̰
Խոսի, չխոսի՝ պետք է նստի, բանտում անցկացնի իր ամբողջ կյանքը․ Դեմիրճյանը՝ Հունանյանի մասին

15:50 27.10.2019

«Խոսի, չխոսի, միևնույն է՝ նա պետք է նստի, բանտում անցկացնի իր ամբողջ կյանքը»,-հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանի մասին խոսելիս այսօր ասել է ՀՀ Ազգային հերոս, ահաբեկչության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։ Նրա խոսքով՝ դատավարությունը չի փարատել հասարակության մեջ եղած կասկածները, և այսօր ավելի ուժեղ է հասարակական պահանջը՝ գործը ամբողջությամբ բացահայտելու համար։

̰
Որքան ժամանակ նորմալ մտածող իշխանություն լինի, Հունանյանն ազատ չի արձակվի․ Արմեն Սարգսյան

15:44 27.10.2019

ՀՀ Ազգային հերոս, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ սպանված Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը բացառում է, որ որևէ գործարք լինի և ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանին ազատություն շնորհվի։ Այս մասին նա այսօր հայտնել է լրագրողների հարցերին պատասխանելիս։ «Նորմալ մտածելակերպ կամ նորմալ դատողություն ունեցող յուրաքանչյուր իշխանության դեպքում Նաիրի Հունանյանը երբեք ազատ չի արձակվի»,-ասել է նա։ Սարգսյանը, սակայն, չի […]

̰
«Մի տեսակ եղանակային զգացողությունս կորել է, ինձ թվում է Բաղդադում եմ ապրում». Գագիկ Սուրենյան

15:30 27.10.2019

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի տեսակ եղանակային զգացողությունս կորել է, ինձ թվում է Բաղդադում եմ ապրում»:

̰
Հոկտեմբերի 27-ը ոճրագործություն էր մեր պետականության դեմ. Արայիկ Հարությունյան

15:22 27.10.2019

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Սա ոճրագործություն էր մեր պետականության դեմ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ինչպես և յուրաքանչյուր աշխատանքային օր, պատրաստվում էի դիտել Ա1-ի Այբ-Ֆե լրատվականի թողարկումը, որը սկսվելու էր 17:45: Սկզբում հաղորդեցին ԱԺ-ում տեղի ունեցած անհասկանալի իրադարձության մասին, այնուհետև հատուկ թողարկմամբ արդեն բոլորս իմացանք մեծագույն ողբերգության մասին, […]

̰
Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի․ Նիկոլ Փաշինյանը՝ Դեմիրճյանի այրիին

15:13 27.10.2019

ՀՀ Ազգային հերոս, 1999թ․ հոկտեմբերի 27-ի ահբոկչության զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի 2020 թվականին։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր խոստացավ Դեմիրճյանի այրիին՝ Ռիմա Դեմիրճյանին։ Նա խոստացավ, որ ևս մեկ անգամ կխնդրի արագացնել աշխատանքները։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2400735796831870/

̰
Հոկտեմբերի 27. այսօր գնալու ենք ծաղիկ դնելու այն վախենալու արձանի մոտ․ Թևան Պողոսյան

15:09 27.10.2019

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հոկտեմբերի 27։ Այսօր պատգամավորներով և ոչ միայն գնալու ենք ծաղիկ դնելու այն վախենալու արձանի մոտ։ Ու հետո սեղաններ, բաժակաճառեր… Իսկ ես կհիշեմ Վազգեն Սարգսյանին։ Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ • Մենք մեր ազգային պատերազմը անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածենք, թե այդ […]

̰
Փաշինյանը զրուցել է ահաբեկչության զոհերի հարազատների հետ

15:04 27.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի շենքի բակում կարճ զրույցներ է ունեցել ահաբեկչության զոհերի հարազատների հետ։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2400735796831870/

̰
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

14:50 27.10.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի այգում մասնակցել է 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի արարողությանը: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ոճրագործության զոհերի հիշատակին:

̰
Հոկտեմբերի 27-ը ոճրագործություն էր նաև Հանրապետական կուսակցության դեմ․ Շարմազանով

14:27 27.10.2019

«Հոկտեմբերի 27-ը բոլորի ցավն է, բայց այն կրկնակի, բազմակի ուժգին է հարազատներ կորցրածների համար»,-այս խոսքերով այսօր Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում ահաբեկչության վերաբերյալ զոհերի հարազատների հայտարարությունները։ Շարմազանովն ասաց, որ եթե որևէ մեկին հայտնի է, որ Հանրապետականները կոծկել են իրենց իշխանության ժամանակ տրված որևէ ցուցմունք, թող այդ մասին հայտնեն […]

̰
Վաղը տեղի է ունենալու հանրապետական ռազմամարզական խաղերի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը

14:20 27.10.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունենալու նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության անցկացրած մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարաններից ձևավորված հավաքական թիմերը (թիմի կազմը` […]

̰
Գլուխը պատով է տվել․ Շարմազանովը՝ Հունանյանի վաղաժամ ազատման դիմումի մասին

14:13 27.10.2019

«Հոկտեմբերի 27-ը ոճրագործություն էր պետության, հայ ժողովրդի, այն ժամանակվա իշխանության, ինչու չէ՝ նաև Հանրապետական կուսակցության դեմ»,-իր կարծիքն այսօր լրագրողներին հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Կուսակցությունը, ըստ Շարմազանովի, այդ օրը կորցրեց իր առաջնորդներին։ ՀՀԿ ներկայացուցիչն ասաց, որ իրավական գնահատականներ չի կարող տալ՝ դահիճները բանտում են, և եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, քննչական մարմինները պետք է […]

̰
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում հոկտեմբերի 27-ի զոհերին

13:11 27.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքում» ուղիղ եթերում է: Նա հարգանքի տուրք է մատուցում հոկտեմբերի 27-ի զոհերին:

̰
Արագածոտնի մարզում տեղի է ունեցել պայթյուն. ամուսինները տեղում մահացել են. կա վիրավոր

12:56 27.10.2019

Այսօր` հոկտեմբերի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Անտառուտ գյուղի տներից մեկի մոտ պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ, հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային […]

̰
Նաիրի Հունանյանը տեսնում է քաղաքական իրավիճակի փոփոխություն. Վաղարշակ Հարությունյան

12:50 27.10.2019

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում խոսել է Նաիրի Հունանյանի ազատ արձակման մասին դիմումի վերաբերյալ: «Ինչո՞ւ է նա հիմա խոսում. նախ, իրավական նորմ է, որ 20 տարի հետո նա իրավունք ունի դիմելու: Երկրորդ՝ նա տեսնում է քաղաքական իրավիճակի փոփոխություն: Ինչ վերաբերում է նրա ցուցմունքներին, ապա այստեղ ցուցմունքները պետք է բաժանել 2 փուլի՝ […]

̰
«Տոնեցինք Վանաձոր քաղաքի օրը». Անի Սամսոնյան

12:43 27.10.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Տոնեցինք Վանաձոր քաղաքի օրը: Ինչքան բաց թողնված հնարավորություններ ունի մեր զովաշունչ քաղաքը»,-գրել է նա և լուսանկարներ հրապարակել:

̰
Ես չեմ լարվում ընդհանրապես, որ լարվեմ, կկտրվեմ. Միքայելյանը՝ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին

12:40 27.10.2019

Եռաբլուրում՝ լրագրողների հետ զրույցում, ԵԿՄ նախագահ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններին: Հարցին՝ որևէ լարվածություն չկա՞, Միքայելյանը պատասխանեց. «Ես չեմ լարվում ընդհանրապես, որ լարվեմ, կկտրվեմ: Կան տարաձայնություններ, որ ընթացքում հարթվում են»: Միքայելյանը նշեց, որ կուսակցության ներսում տարաձայնությունները նորմալ են, տրամաբանական: Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի վերաբերյալ […]

̰
Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 27-ի հետ կապված իր հուշերն է ներկայացրել

12:34 27.10.2019

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «1999 թվականն էր, ես ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող էի: Մեկ տարի առաջ Լևոն Տոր-Պետրոսյանը հրաժարական էր տվել, և դրան հաջորդած նախագահական ընտրություններին հավակնություն էր հայտնել Կարեն Դեմիրճյանը: Նա հայտնվեց Ռոբերտ Մավիսակալյանի եթերում և իր խոսքով, տեսքով, անմիջականությամբ հմայեց բոլորին: Վստահություն ներշնչող, բանիմաց, ուժեղ […]

̰
BACK_TO_TOP