17:15 28.10.2019
Չնայած արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությունից որոշ ծառայություններ դուրս են բերվում, ԱԻՆ-ին հատկացվող բյուջեն ավելացել է: Խորհրդարանում 2020թ. բյուջեի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը՝ հետաքրքրվելով, թե այդ ծառայություններին հատկացվող ֆինանսավորումը տեղափոխվո՞ւմ է այլ նախարարություն, թե՞ գումարը պահում են, կառույցն ուղարկում: ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը պատասխանեց, որ օրենքով իսկ դա ամրագրված է, օրենքն […]
17:13 28.10.2019
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Հատուկ քննչական ծառայություն է մուտք գործել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով` նախատեսվում է, որ նրան այսօր մեղադրանք կառաջադրվի։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ՀՔԾ-ն Ա. Բաբլոյանին ներգրավել էր որպես կասկածյալ՝ իշխանությունը յուրացնելու, ՍԴ լիազորություններին տիրանալու համար։ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը։ Մանրամասները՝ տեսանյութում:
17:05 28.10.2019
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են դեռ օրեր առաջ զորամասը լքած զինծառայողին։ «Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն արկածները ավելի խայտաբղետ էին։ Այլ մանրամասները երևի հետո»,- գրել է Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2563771666991759 https://www.facebook.com/arcrun/posts/2557095254326067
17:00 28.10.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Բուլղարիայի Հանրապետության կառավարության և ՀՀ կառավարության միջև հոկտեմբերի 28-ին ստորագրվեց միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը։ Համաձայնագիրը ստորագրել են Բուլղարիայի Հանրապետության կողմից փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան և ՀՀ կառավարության կողմից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Համաձայնագիրը կբարելավի երկու երկրների […]
16:46 28.10.2019
Մեծ աղմուկ հանած, տարբեր շահարկումների ու «սեռական փոքրամասնությունների քարոզ» որակվող «Մել» ֆիլմի նկարահանումների մի մասը, որ պատմում է հայ ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին (սեռափոխությունից հետո՝ Մել), ավարտին կհասցվի այս տարեվերջին: Ազգային կինոկենտրոնը տարվա մեջ մի քանի անգամ հայտարարում է մրցույթ՝ ֆիլմարտադրության համար և հատկացնում գումար: Այս տարվա 2-րդ մրցույթի հայտերի մեջ է եղել նաև «Մել» […]
16:45 28.10.2019
Շախմատի աշխարհի մինչև 18 և 20 տարեկանների առաջնությունների արդյունքներն են այսօր ամփոփել պատանեկան հավաքականի մարզիչներն ու մրցանակային տեղեր զբաղեցրած շախմատիստները: Հիշեցնենք, որ հաջորդաբար տեղի ունեցած մինչև 18 և 20 տարեկանների առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել էին երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ: Երկու արծաթե մեդալները նվաճել էր Շանթ Սարգսյանը, մեկական բրոնզե մեդալ նվաճել էին Արամ Հակոբյանն […]
16:39 28.10.2019
ՊԵԿ-ի տնտեսական կոմիտեի տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Ասիական զարգացման բանկի հետ համատեղ Երևանում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը մեկնարկել է միջազգային գիտաժողով: «Շատ կազմակերպություններ թաքցնում են իրենց փաստացի սեփականատերերի մասին տեղեկությունները, հետևաբար տեղեկությունների թափանցիկությունը կարող է կենսական նշանակություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի, հարկերից խուսափելու դեպքերի և նմանատիպ այլ երևույթների բացահայտման համար»,- նշել է ՊԵԿ նախագահ […]
16:30 28.10.2019
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին: Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դիմումը՝ կից հետևյալ գրառումն անելով. «Վերջին շրջանում մամուլում, հանրային-քաղաքական քննարկման առարկա է դարձել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ աշխատանքներին չմասնակցելու, միևնույն ժամանակ աշխատավարձ ստանալու, ծառայողական մեքենայից օգտվելու հանգամանքը: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, այլ պատգամավորներ քննարկում են […]
16:22 28.10.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ հավելում անելով քիչ առաջ հրապարակված տեղեկությանը: «Որպես հավելում Դավիթ Մաթևոսյանի և Խաչիկ Գասպարյանի մեղադրական դատավճիռների բեկանման, փոփոխման և նշված անձանց արդարացնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից վճռաբեկ բողոքներ ներկայացնելու վերաբերյալ տեղեկատվությանը՝ ասեմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Սմբատ Այվազյանի գործով գլխավոր […]
16:00 28.10.2019
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանն այցելեցին հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքեր, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։ Արման Սարգսյանը հանդիպեց սահմանապահ ոստիկաններին, ծանոթացավ նրանց կենցաղային պայմաններին, սպառազինությանը, հետաքրքրվեց ծառայության առանձնահատկություններով։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց դիրքապահներին հայրենանվեր ծառայության համար և նշեց, որ նրանց թիկունքն […]
15:59 28.10.2019
Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից: Մեր այն հարցին, թե արդյոք նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում, նշեցին, որ այս պահին միայն հնարավոր է ասել, որ վիճակը կայունացել է, բայց ծանր է: Հիշեցնենք, որ Լոռու մարզի Բազումի […]
15:50 28.10.2019
Ծանրորդ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարվում, որը հավանության է արժանացել Ազգային կինոկենտրոնի ժյուրիի կողմից: «Մել» կոչվող ֆիլմը կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից մեկն էր, որ երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում էր: Պետությունը ֆիլմի նկարահանման համար հատկացրել է 20 միլիոն դրամ, որը ֆիլմի բյուջեի 14%-ն է կազմում: «Մել» ֆիլմը, որը պատմում է […]
15:46 28.10.2019
«ՊՎԾ-ն մեր ղեկավարած կառույցն է, հերթական ստուգումներն է իրականացնում, առաջիկայում կլինի հրապարակում»,- լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ի՞նչ ուսումնասիրություններ է իրականացնում ՊՎԾ-ն, ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Հարցին՝ արդյո՞ք ստուգվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարման շրջանը, Մարտիրոսյանն ասաց, որ դա Արթուր Վանեցյանի հետ կապված չէ, ուղղակի ուսումնասիրություն է: «ՊՎԾ-ն իր գործառույթների […]
15:42 28.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 28-30-ը Հայաստան է ժամանելու «SkyPower» ընկերության պատվիրակությունը: «SkyPower»-ն արևային էներգետիկայի ոլորտում մասնագիտացած խոշոր ընկերություն է, որը գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, զբաղվում է էլետրաէներգետիկական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ: Նախագահ Սարգսյանի առաջին հանդիպումն ընկերության ղեկավարության հետ կայացել էր դեռևս այս տարվա հունվարին Արաբական Միացյալ Էմիրություններում՝ «Աբու Դաբի կայունության […]
15:35 28.10.2019
Ազգային անվտանգության ծառայությանը քննադատում են, մեղադրում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ: Լրագրողների այս դիտարկմանը ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանեց, որ այստեղ ոչ մի քաղաքական հետապնդման խնդիր չի եղել, խորհուրդ տվեց ենթատեքստ չփնտրել: «Ուղղակի նյութերի նախապատրաստման ամբողջականությունն ապահովելու համար խնդիր է առաջացել լսել նաև Հրայր Թովմասյանի մոտ ազգականներին, այսինքն՝ երկու […]
15:33 28.10.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Դավիթ Մաթևոսյանի և Խաչիկ Գասպարյանի վերաբերյալ 2008թ. ընթացքում կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008 թվականի հունիսին կայացված դատավճիռներով Դ. Մաթևոսյանը և Խաչիկ Գասպարյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. մարտի […]
15:24 28.10.2019
Արդյո՞ք ՀԷԿ-ը ունեցել է թույլտվություն տեսչական մարմնից և ինչ են պարզել մասնագետները դեպքի վայրում ուսումնասիրության ընթացքում: Հարցերի պատասխանը ստանալու համար SHANTNEWS.am-ը կապ է հաստատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի ղեկավար Լևոն Պետրոսյանը մեզ տեղեկացրել է, որ աշխատանքները դեռ շարունակվում են, փորձանմուշներ են վերցրել, ստուգումներ են իրականացվում […]
15:17 28.10.2019
ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ կապված քրգործեր են նախապատրաստվում: Մարտիրոսյանը հերքեց այդ լուրերը: Հարցին՝ չի՞ ձերբակալվելու Վանեցյանը, նա բացասական պատասխան տվեց: «Պետք չէ ստահոդ լուրեր տարածել, ի՞նչ ձերբակալման մասին է խոսքը»,- ասաց նա: Դիտարկմանը, թե նման լուրեր կան, Մարտիրոսյանը կարճ պատասխանեց. […]
15:14 28.10.2019
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ են շարունակել իրենց գործողությունները Հոկտեմբերի 27-ի քրգործի հետ կապված: Նրան հիշեցրին՝ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպել է Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի հետ: «Եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, մենք պետք է և պարտավոր ենք շարունակել մեր գործողությունները»,- ասաց […]
15:12 28.10.2019
«Ողջի գետը հենց հիմա»: Այսպիսի գրությամբ պղտորված Ողջի գետի նոր լուսանկարները երեկ կեսգիշերին մոտ Կապանի բնակիչներն էին տարածել համացանցում: SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է լուսանկարների հեղինակներից մեկի՝ Դավիթ Հակոբյանի հետ: Նա նշել է, որ դեպքի մասին ինքը տեղյակ է պահել նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներին: Մանրամասները` հեռախոսազրույցում:
15:00 28.10.2019
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր լրագրողների հետ խոսեց այն մասին, թե որքանով է հնարավոր, որ աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացումով պայմանավորված երկրում լինի գնաճ: «Մեզ ավելի շատ քննադատում են ցածր գնաճի համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բարձր գնաճային սպասումներն իսպառ վերացել են ՀՀ-ում: «Դա կարելի է անվանել մեր լավագույն ձեռքբերումներից մեկը»,- նշեց Ջավադյանը: Տնտեսության մեջ […]
14:51 28.10.2019
Հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հանդիպել է Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ հանրային կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև քննարկել են Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների […]
14:45 28.10.2019
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ քրեական գործերի շրջանակներում Հայաստանից կապիտալի արտահոսքի հնարավորությանը: Նա նշեց, որ նման բան չկա, քանի որ այդ դեպքում մենք արտարժույթ գնած չէինք լինի, այլ վաճառած: «Դա նշանակում է, որ ներհոսք կա, ոչ թե արտահոսք: Առանձին անհատների կողմից կապիտալ դուրս տանելու երևույթներ չենք տեսել, եթե տեսնենք՝ համապատասխան ծառայություններին կտեղեկացնենք»,- […]
14:40 28.10.2019
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ այն հարցին, թե արդյոք 2020 թվականին ԿԲ-ում նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում: «Մենք նախատեսել ենք բնականոն աճ՝ 1.9 տոկոսով: Մեր աշխատավարձերը, համաձայն «ԿԲ-ի մասին օրենքի», պետք է լինեն առևտրային բանկերի միջին աշխատավարձերից ոչ ցածր: Ավաղ, այս պահին ցածր են: Առևտրային բանկերում ավելի բարձր տեմպերով են աշխատավարձերը բարձրանում: Մենք գումարը […]
14:37 28.10.2019
Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին լուրը SHANTNEWS.am-ին հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Ապարանի քաղաքապետը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 315․2-րդ հոդվածով նախատեսված՝ հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար, մասնավորապես՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և […]
14:28 28.10.2019
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ նոր աշխատանք ունի: «Ցանկանում եմ տեղեկացնել ընկերներիս, որ «Լեքս Դոմինուս» փաստաբանական գրասենյակս վերսկսել է իր գործունեությունը: Զբաղվելու եմ քրեական և վարչական գործերով: Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության նախկին պետին և Հայաստանի Հանրապետության վարչապետին հետհեղափոխական Հայաստանում հասարակությանը ծառայելու պատվաբեր հնարավորություն ինձ ընձեռելու համար: […]
14:17 28.10.2019
Հոկտեմբերի 26-ին Վանաձորի տոնն էր, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Տոնական համերգի ժամանակ ՀՀ վարչապետը վալս էր պարում մի կնոջ հետ, որը, ինչպես ավելի ուշ պարզվեց, Վանաձորի թիվ 1 մշակույթի տուն ՀՈԱԿ-ի տնօրեն Սիլվա Անտոնյանն է։ Վերջինս ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է, որ կատակով կողքի նստածներն ասել […]
14:09 28.10.2019
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ արտարժույթի ձեռքբերման գործընթացին՝ նշելով, որ դա երկրի համար դրական նշանակություն ունի: «Խոսքը գնում է մեր կողմից վարվող արտարժութային քաղաքականության մասին: Ինչպես գիտեք, մենք վարում ենք լողացող կուրսի քաղաքականություն: Բայց, մյուս կողմից, մենք այս տարի հնարավորություն ունեցանք բավական արտարժույթ գնել: Դեռ չենք հասել 500 միլիոն դոլարի, բայց […]
14:02 28.10.2019
Դեկտեմբերին սպասվող Պոլսո պատրիարքի ընտրության մասին է այսօր խոսել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հայկական համայնքում տիրող քննարկումներին և ներքին հակասություններին: Լոքմագյոզյանի խոսքերով՝ պատրիարքի երկու հիմնական հավակնորդները՝ Արամ Աթեշյանը և Սահակ Մաշալյանը գործակցում են թուրքական իշխանության հետ, ինչի հետևանքով վարկաբեկվել են հայ բնակչության աչքում: Այդպիսի պայմաններում ով էլ լինի պատրիարք, կլինի պարտություն համայնքի համար, ասել […]
13:58 28.10.2019
Մեկնարկել է Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի պաշտոնական այցը Հայաստան: Բուլղարիայի փոխվարչապետն արդեն հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպումից հետո Մնացականյանը և Զախարիևան լրատվամիջոցների համար ամփոփել են հանդիպման արդյունքները և հանդես եկել համատեղ հայտարարությամբ: Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ մասնավորապես BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի վերաբերյալ հակասական կարծիքների […]