13:09 28.10.2019
«Ռազմական ծախսերի հետ կապված՝ արձանագրենք, որ ունենք օրենսդրական որոշակի կարգավորում, և ռազմական ծախսերը պետք է չգերազանցեն ՀՆԱ-ի 4 տոկոսը, պետք է մնանք այս շրջանակներում»,- խորհրդարանում այսօր հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ կարևոր է նաև արձանագրել, որ այդ ոլորտում 2020 թ. կան ծախսեր, որոնք մի փոքր այլ տրամաբանությամբ են արվելու: Վարչապետը հիշեցրեց՝ նախկինում այս […]
13:02 28.10.2019
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում առաջիկայում չի ծրագրվում։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքերով` հիմա ծրագրվում են ԱԳ նախարարների հանդիպումներ, որոնք էլ կբերեն ղեկավարների հանդիպմանը։ Մնացականյանը նշեց, որ բանակցությունները գնում են երկու հունով` բուն կարգավորման գործընթաց և դրա համար անհրաժեշտ միջավայրի ստեղծում։ Նախարարը նաև ասաց, որ Աշգաբադում Փաշինյանի և Ալիևի […]
13:00 28.10.2019
Հայաստանի համար Թուրքիայի ԱԳ նախարարի` Բաքվում արած հայտարարությունները անընդունելի են և դատապարտելի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքերով` Հայաստանը հայտնել է իր պատրաստակամությունը առանց նախապայմանների երկխոսություն սկսելու մասին, սակայն այս հայտարարությունները ցույց են տալիս և ապացուցում, որ Հայաստանը անվտանգության խնդիր ունի։
12:55 28.10.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դրական է համարում այն քննարկումները, որ ծավալվել են իր` BBC-ին տված հարցազրույցից հետո։ Նրա խոսքերով` սա ժողովրդավարական երկրին հատուկ գործընթաց է, երբ կա կարծիքներ արտահայտելու ազատություն։ Մնացականյանը նշեց, որ ինքը ողջունում է այդ քննարկումները, քանի որ այնտեղ եղել են նաև կառուցողական քննադատություններ, որոնք ուսանելի է համարում։
12:52 28.10.2019
Բուլղարիայի ԱԳ նախարարի երևանյան այցի ընթացքում ստորագրվեց երկու համաձայնագիր՝ – միջազգային ուղևորափոխադրումների հարցում համագործակցության մասին, – ռեադմիսիայի մասին: Մամուլի համար արված հայտարարությունների ընթացքում նախարարները խոսեցին նաև փոխադարձ հարաբերությունների և այս համաձայնագրերի կարևորության մասին։ Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարովան նշեց, որ իր՝ Երևան գալը տևել է 10 ժամ, չնայած երկու երկրներն աշխարհագրորեն մոտ են, բայց ուղիղ […]
12:50 28.10.2019
Ճանապարհորդական պլանավորման OneTwoTrip ծառայությունը հայտնել է այս տարվա ամառային հանգստի համար ռուսաստանցիների նախընտրած ուղղությունները: Պարզվել է, որ արտասահմանյան տոմսերի ընդհանուր թվի 10%-ից ավելին դեպի Հայաստան է: ՌԴ քաղաքացիներին Հայաստանում գրավում են մատչելի գները, սպասարկման ոլորտում ռուսալեզու աշխատակիցների մեծ թիվը, բարեկամական վերաբերմունքը: Վարկանշային աղյուսակի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար Իտալիան և Իսպանիան: Այս երկրներում […]
12:45 28.10.2019
«Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ հանդիպումը դրական եմ գնահատում: Պայմանավորվեցինք, որ միասին կաշխատենք հայ-ճապոնական գործարար համաժողով կազմակերպելու ուղղությամբ: Այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ճապոնիայում, որ ավելի լայն ձևով ներկայացնենք Հայաստանը Ճապոնիային և ճապոնացի գործարարներին»,– ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի՝ Ճապոնիա կատարած աշխատանքային այցի արդյունքների մասին հարցին: Նախագահը նշել է, որ […]
12:38 28.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 2020թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց՝ իրենք Աղետի գոտու վերաբերյալ քաղաքականությունը փոխեցին, 2020թ. 3 մլրդ դրամ են հատկացրել, որ լուծեն Աղետի գոտու այն բնակիչների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները «դե յուրե» արձանագրված են: «Եթե նախկինում ենթադրաբար ատկատները համընդհանուր ընդունված իրողություն էին, այսօր դա իրողություն համարել չի կարելի: […]
12:35 28.10.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել Վանաձոր կատարած այցից. «Վանաձորում մի կին ասեց` «Կներեք, բայց ես ձեզ չեմ սիրում: Դուք բաներ եք ասում, որոնք ես չեմ հավանում»: Ես պատասխանեցի` խնդիր չկա, չեմ նեղանում: Բայց լցված հրապարակում չհասցրի նրան ասել նաև, որ ես չեմ ասելու բաներ, որոնք անպայման դուք պիտի հավանեք, […]
12:30 28.10.2019
Հոկտեմբերի 28-ին, ժամը 04:01-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Օձուն գյուղի սկզբնամասում՝ 3-րդ փողոցի 2-րդ փակուղու երկու ոչ բնակելի տներում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:35-ին, մարվել՝ 08:31-ին: Այրվել են տներից մեկը՝ ամբողջությամբ (մոտ 120 քմ) և […]
12:29 28.10.2019
ԱԺ-ն քննարկում է 2020-ի բյուջեի նախագիծը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է եկամուտներին, նշել, որ դրանցում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն հարկային եկամուտները՝ 1 տրիլիոն 602 մլրդ դրամ, 62 մլրդ այլ եկամուտներն են կազմում, իսկ շուրջ 34 մլրդ դրամաշնորհներն են: Ըստ նրա՝ ցուցանիշները նախորդ տարվա համեմատ թվային աճ են արձանագրել: Նա խոսել է նաև պակասորդի ֆինանսական […]
12:22 28.10.2019
ՀՀ Արարատի մարզպետարանից հայտնում են, որ Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցում ընթացքի մեջ են մարզադաշտի կառուցման աշխատանքները, որը լինելու է մարզում ամենախոշորներից մեկը: Ծրագիրը կյանքի է կոչվում համայնքի և դպրոցի համատեղ ջանքերով: Այն կծառայի ինչպես աշակերտներին, այնպես էլ համայնքի մյուս բնակիչներին: Մարզադաշտը շուտով շահագործման կհանձնվի:
12:19 28.10.2019
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի բակերում խաղահրապարակները պատվում են ռետինե գորգերով:
11:48 28.10.2019
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց դատախազության բողոքը՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու Ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Դատարանը Սեդրակ Առուստամյանին, հիշեցնենք, 20 մլն դրամի գրավի դիմաց ազատ էր արձակել կալանքից։ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով` ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու […]
11:31 28.10.2019
«Մենք խնդիրներ ունենք գյուղատնտեսական ցուցանիշների հետ կապված: ՀՆԱ ծավալի 4,8 տոկոսի չափով նվազում ունենք»,- խորհրդարանում 2020 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն այստեղ խոսեց մի նրբության մասին: Նա հիշեցրեց՝ Հայաստանում կոնյակի սպիրտի ներկրման հետ կապված որոշակի խնդիր ենք ունեցել, կոնյակի սպիրտ է ներկրվել երկար տարիներ, որը տեղավորելու համար շատ […]
11:22 28.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի Ազգային տոնի առթիվ. «Վստահ եմ, որ մեր երկրների միջև տարբեր ոլորտներում առկա հարաբերություններն ու կապերը համատեղ ջանքերով ավելի կխորացնենք և կզարգացնենք՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է նախագահի շնորհավորական ուղերձում: Արմեն Սարգսյանը Միլոշ Զեմանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, […]
11:19 28.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2020 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ վիճակագրական որոշ տվյալների: Մասնավորապես, գնաճի ցուցանիշներին անդրադառնալով՝ վարչապետը նշեց. «Գնաճի ցուցանիշը 1.6 տոկոս է: Տնտեսագետները շատ նեղսրտում են, երբ գնաճը բարձր է լինում, և նույնքան ու նույնպես սրտնեղում են, երբ գնաճը ցածր է լինում, սա այն ցուցանիշն է, որ, հույս ունեմ, մեր հարգելի […]
11:10 28.10.2019
2019 թ. առաջին 10 ամսվա տվյալներով՝ մեր երկրում 7,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ է գրանցվել: Այս մասին խորհրդարանում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Չնայած գրեթե ակնհայտ է, որ մենք 7 տոկոսին մոտ տնտեսական աճ ենք ունենալու, բայց Ֆինանսների նախարարությունը գնահատում է 6,3 տոկոս տնտեսական աճի հնարավորություն, թեպետ Կենտրոնական բանկը 6.9 տոկոս է գնահատում, այսինքն՝ մոտավորապես […]
11:03 28.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 64-ամյա կնոջ սպանության մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել վերջինիս հարևանին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. հոկտեմբերի 22-ին քաղաքացուց ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի […]
10:59 28.10.2019
Կոտայքի մարզում հոկտեմբերի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը: Ժամը 19:30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հայկ Ա.-ն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Արզական –Աղվերան ավտոճանապարհին բախվել է Արարատի մարզի Մրգանուշ գյուղի բնակիչ, 38-ամյա Ալիկ Շ.-ին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 47-ամյա Մ. Գ.-ն մարմնական վնասվածքներով […]
10:47 28.10.2019
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ շահադիտական նպատակով օգտագործելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և […]
10:42 28.10.2019
2019 թ. բյուջեի նախագիծն էլ, նրա կատարումն էլ արտահայտում են Կառավարության ծրագիրը: Խորհրդարանում 2020 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց՝ տնտեսական աճի կանխատեսումն այսօր ավելի մեծ է: Փաշինյանը նշեց՝ իրենք բյուջեի հիմքում դնում են ոչ թե լավատեսական, այլ պահպանողական կանխատեսում՝ ապահովելու համար մակրոտնտեսական կայունությունը: «Նույն խնդիրը մենք […]
10:32 28.10.2019
«Հայկական բնապահպանական ճակատն» իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «☢️ Հոկտեմբերի 27-ի երեկոյան կապանցիները նկատել էին, որ Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր են հոսում։ Աղտոտման աղբյուրը պարզելու համար բնակիչները գնացել են ԶՊՄԿ-ի պոչատարում դեռ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի վայր։ Այնտեղ ամեն ինչ նորմալ է եղել, բայց պարզվել է, որ ջրի պղտոր հոսքը Ողջի գետն էր թափվում […]
10:11 28.10.2019
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հանդիպել է Ճապոնիայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախագահ Սարգսյանը նախ հետաքրքրվել է, թե ինչով են նրանք զբաղվում, ապա համառոտակի տեղեկացրել այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Նա նշել է, որ իրական հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ, և շատ կոնկրետ […]
09:57 28.10.2019
Այսօր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել սպանդանոցներ արդեն կառուցող և կառուցման հայտ ու նախագիծ ներկայացրած 25 տնտեսավարողներ հանրապետության բոլոր մարզերից: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ողջունել է նրանց պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը՝ վստահեցնելով, որ ՍԱՏՄՆ-ն պատրաստ է տրամադրել համապատասխան խորհրդատվական աջակցություն սպանդանոցների կառուցման աշխատանքներն ավարտելու և շահագործման հանձնելու համար: Հիշեցնելով, որ 2020 թվականի […]
09:35 28.10.2019
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 21:42-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 14-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի (վարորդ` Վիկտորիա Խ., ծնված 1990 թ.) ավտոմեքենան դուրս է […]
09:24 28.10.2019
Հոկտեմբերի 27-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 1000 քմ, Ոսկեվազ գյուղում՝ 1 հա, Քուչակ-Հարթավան ավտոճանապարհին՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ մոտ […]
09:13 28.10.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արեշ 38փ. 3-12; 44փ. 45-92; 46փ. 35-74 սեփական տները, 11։00-17։00 Նալբանդյան փ. 27/25, 29, 35/38, 110 շենքերը, Սայաթ-Նովա պող. 23, 25, 18 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՕԱԿ և հարակից […]
09:02 28.10.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուղիղ 35 ամիս առաջ՝ 2016թ. նոյեմբերի 27֊ին, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում տեղի ունեցավ իմ և կնոջս պսակադրությունը։ Ինչու՞ հենց Եռաբլուրի եկեղեցում, որովհետև դրանից 4 տարի առաջ՝ 2012թ. հոկտեմբերի 27֊ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին խոստացել էի, որ եթե ամուսնանամ, ապա պսակադրությունս Եռաբլուրում է լինելու։ Շուշին ազատագրելուց […]