11:44 27.10.2019
Հոկտեմբերի 27-ին սպանված ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հոկտեմբերի 27-ի կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը և գրել. «Զգացված եմ, մեծարգո պարոն Սարգսյան»:
11:32 27.10.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել: «Յոսսի Գինսբերգի պատմությունը ցնցեց աշխարհը: 1981 թվականին իսրաելցի ճանապարհորդը մոլորվում է Ամազոնի ջունգլիներում և երեք շաբաթ միայնակ կյանքի ու մահվան կռիվ տալիս: 2017 թվականին Հոլիվուդը նկարահանում է «Ջունգլի» հայտնի թրիլլերը, որտեղ Յոսսիի կերպարը մարմնավորում է Դենիել Ռեդքլիֆը: Այսօր Յոսսի Գինսբերգը հայտնի գրող է, բարեգործ […]
11:30 27.10.2019
Եռաբլուրում հոկտեմբերի 27-ի դատավարության վերաբերյալ լրագրողները հարցեր են ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Դիտարկմանը, թե գործը չի բացահայտվել, Տոնոյանը պատասխանեց. «Մարդիկ դատապարտված են, հիմա նստած, դատապարտված անձինք կան, ո՞նց թե գործը չի բացվել: Ինչքանով որ դատաքննությունն ավարտվել է, համարում եմ ավարտված, մնացած խնդիրների վերաբերյալ խոսել չեմ կարող: Եթե ժամանակի ընթացքում նոր վկայափաստեր հայտնվեն, գուցե […]
11:25 27.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակրման նոր համակարգին. ահա այսպիսին է առաջին նախաճաշը»:
11:19 27.10.2019
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Մ-20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային Արփինե Դալալյանը դարձել է հաղթող, տեղեկացնում է armnoc.am-ը։ Նա երկամարտի 234 կգ արդյունքով ուժեղ է եղել մնացած 3 մարզուհիներից։ Պոկում վարժությունում Արփինեն ցույց է տվել 100 կգ, իսկ հրումում՝ 134 կգ արդյունք։ Մ-23 տարիքային խմբում հանդես եկող 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը արծաթե մեդալ […]
11:18 27.10.2019
«Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար պետք է ունենալ հզոր պետություն»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ-ում սպանված սպարապետի եղբայր Արամ Սարգսյանը: «Պատերազմը մեր քթի տակ է, մենք առավոտից երեկո դատավարություններով ենք զբաղվում: Այդ դատավարությունները կհամբերեն, պատերազմը չի համբերելու: Մենք լուրջ խնդիրներ ունենք տնտեսության առումով, երկրի զարգացման առումով և, իհարկե, դատաիրավական համակարգի […]
11:12 27.10.2019
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել […]
11:10 27.10.2019
Նոր իշխանությունը որևէ կաշկանդվածություն չունի՝ բացահայտելու հոկտեմբերի 27-ը: Այս մասին Եռաբլուրում՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Նրանք այդ առումով որևէ կասկածներ չեն հարուցում, միանշանակ է, որ շահագրգռված են գործի բացահայտմամբ»,-ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ հոկտեմբերի 27-ի նման բարդ դատավարությունները պիտի տեղի ունենան այնպիսի ժամանակաշրջաններում, երբ «ամբողջությամբ դատաիրավական համակարգը ձևավորված կլինի» ու […]
10:40 27.10.2019
Խաչի գյուտի տոնը Հայ առաքելական եկեղեցին այս տարի նշում է հոկտեմբերի 27-ին: Խաչի գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից վերջինն է: 327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը’ Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը` Գողգոթան, որտեղ որոնումների արդյունքում հայտնաբերվում են Հիսուսի ու նրան […]
10:13 27.10.2019
Հոկտեմբերի 26-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Արեգ գյուղի մոտ՝ 3 հա, Արուճ գյուղում՝ 1.5 հա, Թալին-Աշտարակ ավտոճանապարհին՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 200 քմ, […]
10:00 27.10.2019
1999 թ. հոկտեմբերի 27-ի միապաղաղ նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր: Նիստը լուսաբանող լրագրողները հետագայում պիտի հիշեին, որ մինչ ողբերգական դեպքերը տարակուսում էին՝ ի՞նչ էին գրելու այդ օրվա անհետաքրքիր նիստից: «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանն, ով այդ օրն Ազգային ժողովում էր, հետագայում պատմում է. «Նախ դահլիճի առաջին դռնից ներս խուժեց բաց […]
00:00 27.10.2019
Վանաձոր քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր մասնակցել են քաղաքում կազմակերպված տոնակատարություններին։ Վարչապետը տիկնոջ հետ նախ այցելել է «Հնարավորությունների քաղաք» ցուցահանդես, շրջել Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայում տեղակայված տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, մշակութային և ձեռագործ աշխատանքներին, ողջունել վանաձորցիներին, շնորհավորել նրանց քաղաքի օրվա առթիվ և բարեմաղթանքներ հղել։ Հաջորդ կանգառը […]
23:37 26.10.2019
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական այլ տվյալներ:
22:56 26.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում այսօր այցելել է երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի ընտանիքին։ Վարչապետն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, Փրկարար ծառայության սերժանտ 22-ամյա Սամվել Դևելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։
22:49 26.10.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության զորքերի Բավրա սահմանապահ ուղեկալում: Աղբյուրի տեղեկություններով՝ սահմանապահ զորքերի ծառայողը իր վերադասին հայտնել է, որ նշված ուղեկալի պահպանվող տարածքից անհայտ անձը ձիով հատել է Հայաստանի պետական սահմանը և որոշ ժամանակ անց ձին՝ առանց ձիավորի, ետ է վերադարձել: Փաստի առթիվ համապատասխան կառույցները հետաքննություն են […]
22:26 26.10.2019
Ղարաքիլիսա, Կիրովական, Վանաձոր… քաղաքի պատմության շուրջ երկու դարերի ընթացքում ինչպես անուններն են փոխվել, այնպես էլ քաղաքն է այլ կերպարանք ստացել: Ասում են՝ հենց իրենք՝ վանաձորցիներն էլ են փոխվել, ի դեպ, միայն դբա լավը, իսկ լոռեցիներն էլ էն առաջվա միամիտը չեն: Միամիտ են, սրամիտ թե պարզամիտ, կարևոր չի, կարևորը, որ կյանքը Վանաձորում բարեփոխվի, վանաձորցիների ցանկությունն է, […]
21:42 26.10.2019
Հոկտեմբերի 26-ին` ժամը 16:15-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Բ.-ն Ծաղկեվանք եկեղեցու կողմից բարձրացել է Արայի լեռան գագաթը և չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քաղաքացի Փայլակ Բ.-ն կանգ է առել է մոտ 35 մ բարձրության վրա […]
21:33 26.10.2019
Արդյո՞ք գազի գնի վերաբերյալ զարգացումներ եք կանխատեսում: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանին տվեց Արամ Աբրահամյանը: «Պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանի շահերը և «Գազպրոմի» շահերը տարբեր են, որքան էլ դա կարող է զավեշտալի հնչել: Այստեղ բավական նրբություններ կան: Մյուս կողմից՝ սա քաղաքական գործոն է, միամտորեն չի կարելի կարծել, որ տնտեսական […]
21:24 26.10.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Վանաձոր քաղաքի տոնն է նշվում: Տոնական համերգի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վալս է պարել Վանաձորի Թիվ 1 մշակույթի տուն ՀՈԱԿ-ի տնօրեն Սիլվա Անտոնյանի հետ։ Վանաձորի օրվա առիթով գործարկվել են քաղաքի նոր շատրվանները։ Փաշինյանը համերգից հետո մոտեցել է վանաձորցիներին և շփվել։ Տոնական օրը եզրափակվել է հրավառությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:18 26.10.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է իրականացնել ժամանակավոր զբաղվածության ապահովման պետական ծրագրեր, որոնցում ընդգրկվում են գործակալություններում գրանցված աշխատանք փնտրող քաղաքացիները:Բայց ծրագրերում եղած մի շարք դրույթներ սահմանափակում են շատ գործազուրկների նման ծրագրերից օգտվելու հնարավորությունները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսել է ծրագրերի չափորոշիչներում մի շարք փոփոխություններ, որոնք նախարարության պատասխանատուները ներկայացրել են Շիրակի մարզի զբաղվածության տարածքային […]
20:30 26.10.2019
Վանաձորի օրվա առիթով գործարկվել են քաղաքի նոր շատրվանները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։
20:16 26.10.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Վանաձոր քաղաքի տոնն է նշվում: Տոնական համերգի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վալս է պարում Վանաձորի Թիվ 1 մշակույթի տուն ՀՈԱԿ-ի տնօրեն Սիլվա Անտոնյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:00 26.10.2019
Հոկտեմբերի 25-ին ժամը 22.50-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերիյանի բաժնի ծառայողները ապօրինի անտառահատումների, փայտանյութի ապօրինի տեղափոխման ուղղությամբ իրականցվող ծառայության ժամանակ, Նոյեմբերյան համայնքի «Ջուջևանի Ղաշ» կոչվող տարածքից օրինականությունը ստուգելու նպատակով, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Ջուջևանի երկու բնակչի՝ իրենց «ՈւԱԶ 469» մեքենայով։ Մեքենան բարձված է եղել մոտ 1.5 խմ փայտանյութով։ Դրա օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ […]
19:59 26.10.2019
Ավերված տարածքի ու հողաթմբերի փոխարեն պատմամշակութային պուրակ. սա ևս քաղաքի գործարար միջավայրի զարգացմանը նպաստող քայլ է, վարչապետն այցելեց սուբվենցիոն ծրագրով կառուցվող Արցախի պուրակ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին ու հետաքրքրվեց՝ բաց հրապարա՞կ է լինելու: Քիչ անց պարզ դարձավ հետաքրքրության պատճառը: «Ստեղ միասնական տարա՞ծք է, թե՞ էլի շատրվաններ են լինելու»,- հարցրեց վարչապետը: Երբ պատասխանեցին, որ տարածքում չեն թողել […]
19:51 26.10.2019
Հոկտեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերակազմակերպման գործընթացին: Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ Անի Սամսոնյանը, Արման Աբովյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Սոֆյա Հովսեփյանը, Սարգիս Խանդանյանը, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով առանձին զեկույց: Քննարկմանը մասնակցել են նաև Տավուշի մարզպետի […]
19:45 26.10.2019
РУСАРМИНФО-ն ներկայացնում է պատմություններ աշխարհահռչակ հայերի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած նախնիների մասին: Համաշխարհային հայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյանը) իր հայկական արմատների մասին իմացել է 11 տարեկանում, երբ ծանոթացել է իր հոր հետ: Նա նաև իմացել է Հայոց ցեղասպանության պատմության մասին, որի հետ կապված է նաև իր ընտանիքի պատմությունը: «Այդ սարսափելի պատմությունն ինձ պատմել է տատս: Թուրքերը […]
19:38 26.10.2019
Այսօր մենք Վանաձորը գտանք տոնական տրամադրության մեջ: Այս մասին Վանաձորի օրվան նվիրված տոնական գլխավոր միջոցառմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախևառաջ, որ մենք իրար տեսնելով, ժպտալով հնարավորություն ունենք իրարից մեր կարոտը առնելու, որովհետև վաղուց չենք հանդիպել: Հաջորդ` այսօր քաղաքում տեղի են ունենում փոփոխություններ, տեսանք, որ վերանորոգվում է Կերպարվեստի թանգարանը, «Արցախ» պուրակը, այսօր տեղի կունենա այս […]
19:21 26.10.2019
Վանաձորում կազմակերպված համերգից առաջ ելույթ ունեցավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Նա իր ելույթը սկսեց վանաձորցիների մարզական նվաճումները թվարկելով, հայտնեց, որ 40 մարզիկ դարձել է միջազգային մրցույթների մրցանակակիրներ և դափնեկիրներ, վանաձորցիները 22 մեդալ են նաև նվաճել Համահայկական խաղերում: Քաղաքապետը, որը իր ելույթի տեքստը կարդում էր թղթից, ինչ-որ պահի շփոթվեց ու ներողություն խնդրեց: «Կներեք, էլի, ես առաջին […]
19:15 26.10.2019
«Հեռանկար»-ի տաղավարում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը խոսել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում ձեռքբերումների ու առաջընթացի մասին: Նա նշել է, որ արտահանումը միայն անցյալ տարվա համեմատ երկնիշ թվով աճ է արձանագրել: Բացի այդ, ակտիվացել է զբոսաշրջությունը: «Առաջընթաց կա, բավականին հստակ թվերով դա կարելի է ներկայացնել, արտահանումն անցյալ տարվա համեմատ երկնիշ թվով աճ է արձանագրել: Ինչ վերաբերում է […]