TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանյան վերելակներից մեկի մոտ տղամարդուց հափշտակել են 15 հազար դոլար

17:28 26.10.2019

Հոկտեմբերի 25-ին խոշոր չափի կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 19:30-ի սահմաններում անհայտ անձը Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 1-ին մուտքի վերելակի մոտ հափշտակել է նույն շենքի բնակիչ, 55-ամյա Սերգեյ Ա.-ի ձեռքի պայուսակը և դիմել փախուստի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հանցագործը Սերգեյ Ա.-ից հափշտակել է 15 հազար ԱՄՆ դոլար: […]

̰
Վանաձորում բացվել է զորավար Անդրանիկի հուշարձանը. ի՞նչ տեսք ունի այն

17:26 26.10.2019

Հանրապետության երրորդ քաղաք Վանաձորն այսօր նշում է հիմնադրման 191-ամյակը: Այս առիթով քաղաքում բազմաթիվ տոնական միջոցառումներ են անցկացվում, որոնց մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տոնի կապակցությամբ Վանաձորում բացվել է նաև զորավար Անդրանիկի հուշարձանը: Այն տեղադրվել է քաղաքի այն հատվածում, որտեղից սկսվում է զորավար Անդրանիկի անունը կրող փողոցը: Այն կառուցվել է 2019-ին համաժողովրդական նվիրատվություններով «Ինտերկապ» բարեգործական […]

̰
Տոնական տրամադրություն Վանաձորում

17:18 26.10.2019

Վաղ առավոտից Վանաձորում տոնական տրամադրություն է: Քաղաքի հյուրերն ու վանաձորցիները հավաքվել են քաղաքի փողոցներում, պարում են և ուրախանում: Մանրամասները` տեսանյութում:

̰
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ այցելել է «Վանաձոր Արմենիա» առողջարանային համալիր

17:15 26.10.2019

ՀՀ Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ. այսօր այցելել է «Վանաձոր Արմենիա» առողջարանային համալիր և ներկա գտնվել վերանորոգված բուժական մասնաշենքի բացման արարողությանը: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է ներդրումային ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքներին, առողջարանային ծառայությունների համար ստեղծված հնարավորություններին։ Նշվել է, որ 10 տարում […]

̰
Եթե ԵԱՏՄ տարածքում ոսկերչական իրերի միասնական բրենդ լինի, Հայաստանը կունենա լուրջ առավելություն. տնտեսագետ

17:01 26.10.2019

ԵԱՏՄ տարածքում ոսկերչական իրերի ազատ տեղաշարժ և եվրասիական բրենդ. «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս թեմայով է խոսել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: «Ականատեսի կարգավիճակով կարող եմ վկայել, որ Տիգրան Սարգսյանը գոնե 3 տարի է՝ սրա մասին խոսելու առիթը բաց չի թողնում ԵԱՏՄ տարբեր մակարդակների հանդիպումներում: Այստեղ հիմնական խնդիրը միասնական դրոշմի հարցն է, որը երկար ժամանակ է՝ […]

̰
Կանխվել է մեծ քանակությամբ արգելված իրերի և թմրամիջոցների փոխանցումը ՔԿՀ

16:42 26.10.2019

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 04։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել լուսարձակող առարկայի ներնետում։ Հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, և արգելագոտուց մոտ 3 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է փաթեթ, որին ամրացված է եղել 3 լուսարձակող կրակայրիչ՝ նետվող իրը հասցեատիրոջ կողմից հեշտությամբ հայտնաբերելու […]

̰
Կընդլայնվի երեխաներին տրամադրվող ցերեկային ծառայությունների ցանցը. Զարուհի Բաթոյան

16:32 26.10.2019

2020 թվականի հունվարից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է ընդլայնել երեխաներին տրամադրվող ցերեկային ծառայությունների ցանցը՝ ընդգրկելով հանրապետության ամբողջ տարածքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Մասնավորապես, գրեթե կեռապատկվեն երեխաների ցերեկային ծառայությունները, այս տարվա 1160 շահառուի փոխարեն հաջորդ տարի դրանք տրամադրելով շուրջ 3900 երեխայի (այդ թվում հաշմանդամություն […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

16:21 26.10.2019

Հայաստան կայցելի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը: Այս մասին տեղեկանում ենք E-gov.am կայքից: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն այց տեղի կունենա 2019 թվականի հոկտեմբերի 28-29-ը:

̰
Հրշեջ-փրկարարի վիրահատությունը հաջող է անցել. ԱՆ

16:11 26.10.2019

Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարին այսօր կատարվել է վիրահատական միջամտություն, որը հաջող է անցել։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Այժմ նա գտնվում է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ստանում է անհրաժեշտ հետվիրահատական բուժումը։ Տուժածի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

̰
Հունաստանի նախագահը կժամանի Հայաստան

16:05 26.10.2019

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի: Այցը տեղի կունենա 2019 թվականի նոյեմբերի 5-ից 6-ը: Այս մասին տեղեկանում ենք E-gov.am կայքից: ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել «Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպոլիս Պավլոպուլոսի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցի մասին»:  

̰
ՀՀ վարորդական իրավունքով ՌԴ-ում աշխատելու արգելքն ու լեզվի պարտադրանքը. զրույց «Հեռանկար»-ի տաղավարում

16:00 26.10.2019

ՀՀ վարորդական իրավունքով ՌԴ-ում աշխատելու արգելքը կա, իսկ դա խոչընդոտում է աշխատուժի ազատ տեղաշարժին: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս դիտարկումն արեց Արամ Աբրահամյանը: Ի պատասխան՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց. «Պարզվում է՝ 5 անդամներից 4-ում՝ ՌԴ, Բելառուս, Ղազախստան ու Ղրղզստան, 2-րդ պետական լեզուն ռուսերենն է: Դրա համար ասում են՝ տեսեք, Հայաստանի սիրելի գործընկերներ, մյուս երկրները […]

̰
Մահացել է ճանաչված բժիշկ Գագիկ Մանուկյանը

15:36 26.10.2019

Կյանքից հեռացել է առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի խորհրդական Գագիկ Պանդուխտի Մանուկյանը: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում են, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 28-ին` ժամը 13:00-ին, եկեղեցուց: Գագիկ Մանուկյանը ծնվել է 1949 թվականին Երևանում: Ավարտել է […]

̰
Ինքնին մեծ նշանակություն ունի վարչապետի այցը. «Վանաձոր Արմենիայի» տնօրինությունն ակնկալում է մարզի ենթակառուցվածքների զարգացում

15:33 26.10.2019

«Վանաձոր Արմենիա» առողջարանի զարգացման գծով տնօրեն Վլադիմիր Ամիրյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է Վանաձորում բիզնեսի զարգացման հնարավորություններից, սեփական օրինակով պատմել Լոռու մարզի ներուժի ու հեռանկարների մասին: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր գտնվում է Վանձորում, շրջայց է կատարել առողջարանում: Տնօրենը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է, որ առողջարանն ունի 30 վերանորոգված համարներ և բուժական […]

̰
Արմեն Սարգսյանի հանդիպումները Ճապոնիայում ավարտվեցին

15:26 26.10.2019

Ճապոնիայում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սննդի արդյունաբերության ոլորտում հայտնի Asahi Group ընկերության նախագահի հետ: Այս մասին Ճապոնիայից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Գարեջրի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերությունը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում նաև սննդի արտադրության և վերամշակման ոլորտում: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը գրավիչ կարող է լինել ոչ միայն արտադրանքի […]

̰
Զոլաքարում՝ ջրագծի փոսում, հողաշերտը լցվել է մարդկանց վրա. կա 1 զոհ, 1 վիրավոր

15:16 26.10.2019

Հոկտեմբերի 26-ին, ժամը 12:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում քաղաքացին ջրագծի համար նախատեսված փոսում աշխատանքներ կատարելիս մնացել է հողի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զոլաքար գյուղի 11-րդ փողոցում փորված ջրագծի փոսի մեջ աշխատանքներ […]

̰
Հայաստանը մեծ ընտանիք է, որտեղ հենց շեմից զգում ես ջերմություն և խոհանոցի անուշ բույր. ռուս հայտնի լրագրող

15:07 26.10.2019

Ռուս լրագրող Կարինա Սալտիկովան կարծում է, որ աշնանը հանգիստը պլանավորելու հարցում պետք է ընտրել Հայաստանը, քանի որ այս ուղղությունը լավագույնն է: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը: Պատմելով Հայաստան կատարած իր առաջին այցի մասին՝ Կարինա Սալտիկովան ասել է. «Հայաստանը մեծ ընտանիք է՝ հարուստ սեղանով ու տնով, որտեղ հենց շեմից զգում ես ջերմություն և խոհանոցի անուշ […]

̰
Էսօր սաղ բրախել, եկել են Վանաձոր. Էդմոն Մարուքյանը լուսանկար է հրապարակել

15:02 26.10.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում Վանաձորից լուսանկար է հրապարակել՝ կրկին շնորհավորելով քաղաքի տոնը: «Տոնդ շնորհավոր, Վանաձո՛ր ջան !!! P. S. էսօր սաղ բրախել, եկել են Վանաձոր»,- գրել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, Մարուքյանը կոչ էր արել մարդկանց գալ Վանաձոր:  

̰
Նրանց մասին թուրքերը մոռացել էին. Պատրիկ Ֆիորիի՝ Եղեռնից փրկված նախնիների պատմությունը

15:00 26.10.2019

Հաջորդ սարսափելի պատմությունը, որ ներկայացնում է РУСАРМИНФО-ն, հայտնի հայերի` Հայոց ցեղասպանությունը վերապրած նախնիների մասին, Պատրիկ Ֆիորիինն է. Հայկական արմատներով ֆրանսիացի հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորիի (Շուշանյան) նախնիներին ցեղասպանության ժամանակ հաջողվել է փրկվել միայն այն բանի շնորհիվ, որ թուրքերը մոռացել են նրանց ընտանիքի գոյության մասին: «Հայրս ինձ պատմել է, որ գյուղերից մեկում եղել է ընտանիք, որի մասին […]

̰
Դավիթ Անանյանն ընդունել է «Ռապիսկան սիսթեմս»-ի ներկայացուցիչներին

14:44 26.10.2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է «Ռապիսկան սիսթեմս» ընկերության վաճառքի տնօրեն Անգուս Ֆոուլին և կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվականից: Դավիթ Անանյանը ողջունել է ներկաներին և կարևորել նման կազմակերպությունների հետ ՊԵԿ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն կարող է նպաստել Պետական եկամուտների կոմիտեի վերահսկողության համակարգերի կատարելագործմանը: Անգուս Ֆոուլն իր հերթին շնորհակալություն է […]

̰
Վիրավոր հրշեջ-փրկարարը մասնակի դուրս է եղել շոկից

14:41 26.10.2019

SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այսօր դարձյալ այցելել է Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ տեղափոխվել է հրդեհի հետևանքով տուժած հրշեջը: 27 ամյա Էդգար Գրիգորյանն առաջին բուժօգնությունն ստացել էր Վանաձորի ԲԿ-ում, այնուհետև Առողջապահության նախարարության կողմից տրամադրած սանավիացիայի ուղղաթիռով Երևան էր տեղափոխվել: Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության գիտական կենտրոն փոխտնօրեն Կարինե Բաբայանը մեր նկարահանող խմբին ասել է, […]

̰
Ապօրինի ծառահատման դեպք Սյունիքում

14:32 26.10.2019

Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները շրջայց կատարելիս, Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի «Չմանի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերել են մոտ 4 խմ «Տանձենի» և «Բոխենի»  տեսակի փայտանյութ, երեք հատ բենզասղոց և մեկ հատ կացին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված փայտանյութը առանց համապատասխան թույլտվության, հատել են Ճակատեն բնակավայրի բնակիչն իր որդիների հետ։Նրանք հայտնել են, որ […]

̰
ԱՄՆ-ի ցանկացած ընկերություն երազում տեսնում է ռուսաստանյան սպառողական շուկան. Մանասերյան

14:28 26.10.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ԵԱՏՄ-ի` Սերբիայի, Վիետնամի, Իրանի ու Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրերի մասին է խոսել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նա նաև անդրադարձել է այն հարցին, թե ինչ շահ ունի այս հարցում Հայաստանը: «Հայաստանը ԵԱՏՄ երկրներից ամենաշատ օգտվողն է եղել: Մենք վերջին գոնե 10 տարիների ընթացքում լուրջ ցնցումներ չենք կրել Հայաստանի տնտեսության մեջ: Անգամ […]

̰
Ծանոթանում եմ «Վանաձոր Արմենիա» առողջարանի գործունեությանը. Փաշինյանն ուղիղ եթերում է

14:15 26.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորի օրվա առիթով այցելել է Հայաստանի երրորդ ամենամեծ քաղաք։ Քիչ առաջ նա ուղիղ եթեր է սկսել իր ֆեյսբուքյան էջում։ Նա այս պահին «Վանաձոր Արմենիա» առողջարանում է, որտեղ նրան նրեկայացնում են առողջարանի կարողությունները։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/757687264654225/

̰
Ալեքսիս Օհանյանի` Հայոց ցեղասպանությունը վերապրած նախնիների սարսափելի պատմությունը

14:14 26.10.2019

РУСАРМИНФО-ն ներկայացնում է հայտնի հայերի պատմություններն այն մասին, թե ինչպես են իրենց նախնիները փրկվել մահից: Հայտնի ամերիկացի գործարար, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Արևմտյան Հայաստանից սերած հայերի 4-րդ սերնդի ներկայացուցիչ է: Ընտանիքի պատմությունը Ալեքսիսին պատմել է հայրը՝ Քրիսը: Ալեքսիսի պապը՝ Ավետիս Օհանյանը, փախել է Խարբերդում գտնվող իր տնից թուրքերի հարձակումից հետո: «Թուրքերը հարձակվել են Խարբերդի […]

̰
Կրկին փորձում են շահարկել պարգևավճարների հարցը. Քաղաքապետարանի պարզաբանումը

13:48 26.10.2019

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ արձագանքելով պարգևատրումների մասին հրապարակումներին: «Մամուլի որոշ ներկայացուցիչներ կրկին փորձում են շահարկել պարգևավճարների հարցը՝ համապատասխան շեշտադրումներով: Առիթը՝ քաղաքապետարանը հրապարակել է եռամսյակային պարգևավճարները: Հրապարակել է, ինչպես նախորդ եռամսյակներին: Ինչո՞ւ եմ օգտագործում «շահարկել» բայը: Որովհետև էս իրադարձության մեջ ուղղակի նորություն չկա, որովհետև. պարգևավճարները միանգամայն օրինական են, դրանց տրամադրումը նախատեսված […]

̰
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ Մաշալյանը կժամանի Հայաստան

13:32 26.10.2019

Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով այս կիրակի՝ հոկտեմբերի 27-ին, կժամանի Հայաստան՝ մասնակցելու Մայր աթոռում կայանալիք Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին: Նորին սրբությունն իր բացակայության շրջանում լիազորությունները փոխանցել է գերապատիվ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանին, ով էլ կվարի պատրիարքարանի ընթացիկ և համայնքի […]

̰
Նկարին նայելով` էլ ավելի ամուր ենք պահելու մեր բնությունը. Շիրակ Բունիաթյան

13:29 26.10.2019

Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Ամուլսարի հանքի հնարավոր շահագործմանը, գրել է. «Առաջին նկարում Հայաստանյան հանքերից մեկի պոչամբարն է, իր գարշելի տեսքով ։ Երկրորդ նկարում Ամուլսարի ստորոտին գտնվող Կեչուտի հայտնի ջրամբարն է, որից սկիզբ է առնում Արփա-Սևան թունելը և Արփայի մաքրամաքուր ջրերը հասցնում Սևան։ Առաջին նկարին նայելով, էլ ավելի ամուր ենք պահելու մեր […]

̰
Քննության շահերից ելնելով արգելանք է դրված Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա. պարզաբանում

13:13 26.10.2019

ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը պարզաբանում է տարածել՝ արձագանքելով երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Գորգիսյանի ու Անի Սամսոնյանի հայտարարությանը, թե իրենց թույլ չեն տվել տեսակցել Արսեն Բաբայանի հետ: «Հոկտեմբերի 25-ի երեկոյան զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի մասնակցությամբ տեսանյութի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության […]

̰
Պապս տեսել է, թե ինչպես իր աչքի առջև սպանում են եղբորն ու հորը. Սերժ Թանկյան

13:08 26.10.2019

1915թ. Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային կոտորածը դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեծ եղեռնի զոհ դարձավ 1.5 մլն հայ, ևս հարյուր հազարավորները տարհանվեցին իրենց բնակավայրերից՝ բնակություն հաստատելով մոլորակի ամենատարբեր վայրերում: Արևմտյան երկրներում ներկայիս հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ ցեղասպանությունը վերապրած հայերի սերունդներն են: Նրանց թվում են մի շարք հայտնի անձինք, ովքեր չեն մոռանում իրենց նախնիների ապրած […]

̰
Հայաստանից ՌԴ զանգերի ռոումինգը կարող է հանվել․ ԵԱՏՄ-ում աշխատում են այդ ուղղությամբ

13:00 26.10.2019

Եվրասիական տնտեսական միությունը սկսելու է աշխատանքը՝ միության անդամ պետությունների միջև հեռախոսազանգերի ռոումինգը հանելու ուղղությամբ։ Դրանից հետո Հայաստան-Ռուսաստան և ԵԱՏՄ այլ ուղղություններով զանգերը կլինեն սովորական սակագների սահմաններում։ ԵԱՏՄ եվրասիական տնտեսական խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ հայտնել է, որ իրենց առջև նման խնդիր է դրված։ Ըստ նրա՝ որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի հարցը և առաջարկներ […]

̰
BACK_TO_TOP