12:55 26.10.2019
«Հայկական բնապահպանական ճակատի» լրատվական ծառայությունը գրառում է կատարել Ջերմուկի հանքային ջրի մասին. «Հենց այս քանակի հանքային ջուրն ու նրա +61 աստիճան ջերմաստիճանը՝ մինչ այդ հայտնաբերված այլ աղբյուրների հետ միասին, որոշեցին Ջերմուկ առողջարանի հետագա ճակատագիրն ու մեծ ապագան՝ հիմք հանդիսանալով քաղաքի հիմնադրման որոշում կայացնելու համար»:
12:30 26.10.2019
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում՝ Ամալղեբա փողոցում է գտնվում Թումանյանի տուն գիտական-մշակութային կենտրոնը: Ամենայն հայոց բանաստեղծի տունն այսօր կրկին մարդաշատ է: Հայ մեծ գրողի հյուրընկալ հարկի ներքո են հավաքվել հայ և վրացի մտավորականները: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տարածած տեսանյութում:
11:33 26.10.2019
«Ա բարլուս ձեզ, ո՞նց եք, ժողովուրդ ջան: Դրա համար տենց մուննաթով եմ էլի բարլուսը ասում, մի հատ էլ անեկդոտ կպատմեմ»,- Վանաձորի տոնի առթիվ շնորհավորելով՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Վանաձոր ուղևորվող պատգամավորը բոլորին հրավիրում է միանալ իրենց: «Էսօր սաղ բրախեք, եկեք Վանաձոր»,- գրել է Մարուքյանը՝ կից հետևյալ հեշթեգերը […]
11:14 26.10.2019
Doing Business 2020 ամենամյա զեկույցում, որը չափում է երկրի ընդհանուր մթնոլորտը բիզնեսի իրականացման դյուրինության առումով, Հայաստանի մասով որևէ անճշտություն չկա, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Համաշխարհային բանկից: Հիշեցնենք,Համաշխարհային բանկի կազմած Doing Business նոր զեկույցում Հայաստանը զիջել է իր դիրքը 6 հորիզոնականով, ինչի վերաբերյալ կառավարության վերջին նիստում պարզաբանումներ է ներկայացրել էկոնոմիկայի նախարարը։ Կենտրոնական բանկի նախագահը, սակայն, ընթացքում […]
10:57 26.10.2019
Հոկտեմբերի 24-ից 26-ը, Երևանի և Թբիլիսիի քաղաքապետարանների համագործակցությամբ, Վրաստանի մայրաքաղաքում թումանյանական օրեր են: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը: Հայ մեծ գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է: Մանրամասները՝ տեսանյութում:
10:45 26.10.2019
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկություններ է հրապարակել Հայաստանի տարածքում ավտոճանապարհների անցանելիության վերաբերյալ: Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում […]
10:20 26.10.2019
Ս․թ․ հոկտեմբերի 24-ին Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տիրան Եպս․ Պետրոսյանի հրավերով Վիեննայի առաջնորդանիստ Ս․ Հռիփսիմե եկեղեցի այցելեց Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ով միևնույն ժամանակ կատարում է Ավստրիայի մշակույթի նախարարի և Կրոնից գործոց հանձնակատարի պարտականությունները։ Նախարար Շալլենբերգին ուղեկցում էին Ավստրիայի Կրոնից վարչության պետ Ֆլորիան Վելցիգը, ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպան Ալոիս Քրաուտը։ Ողջունելով […]
09:58 26.10.2019
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 22:03-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների պողոտայում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 22:09-ին կրկին ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենաներից մեկում արգելափակված քաղաքացի կա. […]
09:49 26.10.2019
Արմեն Սարգսյանը Վանաձորի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել. «Սիրելի՛ վանաձորցիներ, Վանաձորի հյուրեր ու Վանաձորին սիրահարվածներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ քաղաքի օրվա առթիվ: Լոռին հայրենաճանաչության հրաշալի դասագիրք է, իսկ Վանաձորը՝ նրա ամենաբովանդակալից ու գեղեցիկ էջերից մեկը: Սակայն ամենամեծ հարստությունը, համն ու հոտը մարդիկ են՝ լոռեցու խորը պարզությամբ ու պարզ խորությամբ, բնության հետ միաձուլված և բնության […]
09:39 26.10.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ԵԽ-ում համակարգում են մարդու իրավունքների ոլորտը, ժամանելու են Հայաստան` հիմնականում Ստամբուլյան կոնվենցիայի մասով իրավիճակին «մոտիկից ծանոթանալու», քննարկումներ անցկացնելու համար: Վերջիններս կլինեն նաև ԱԺ-ում, կհանդիպեն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն […]
09:37 26.10.2019
Հոկտեմբերի 25-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ մոտ 15 հա, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում՝ 2 հա, Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ 1000 քմ, Տավուշի մարզի Այգեպար գյուղում՝ մոտ 1000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
09:28 26.10.2019
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 07:34-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար) և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 8 հրշեջ-փրկարար: Ժամը 08:40-ի սահմաններում հրդեհն ինքնամարվել է: Այրվել է մոտ 80 հա խոտածածկ տարածք: Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:37-ին, […]
08:54 26.10.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանի աշխատակազմից արդեն 2-րդ անգամ գործուղման են մեկնում Չեխիա։ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը և «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը` ձեռ-ձեռի, մեկնել են Պրահա` «փորձի» փոխանակման։ Չեխիան այդ առումով լավագույն օրինակը չէ, բայց Հայկ Մարությանի և Չեխիայի կապը հայտնի է՝ քաղաքապետի կինը Չեխիայի քաղաքացի […]
08:48 26.10.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործով հոկտեմբերի 24-ին ՀՔԾ-ում վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Գ. Հարությունյանի և ՀՔԾ քննիչների զրույցից: Քննիչները հետաքրքրվել են, թե երբ է ՍԴ-ից իր հրաժարականի […]
08:41 26.10.2019
Գյումրիի «Ընտանիք» կենտրոնը համերգների շարք է անցկացնում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։ Համերգներին մասնակցում են նաև Ջավախքի երաժշտախմբերն ու անհատ կատարողներ։ Երեկ անցկացված միջոցառմանը ներկա էր ֆրանսաբնակ, ծնունդով գյումրեցի, հայտնի երգեհոնահար Նարինե Սիմոնյանն՝ իր դստեր հետ։ Ճանաչված երգեհոնահարուհին Գյումրիում է հերթական առաքելությամբ։ Նա մտադիր է «Ընտանիք» կենտրոնում երգեհոնի դասարան բացել։ Նարինեն այսօրվա համերգին անակնկալ մատուցեց: Ֆրանսիայից Գյումրի […]
08:32 26.10.2019
Ֆեյսբուք- պետական մարմիններ «պատերազմը» հարատև է լինելու. այս մասին «Հեռանկարի» տաղավարում ասել է իրավաբան Դավիթ Սանդուխչյանն՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Ֆեյսբուքը սառեցրել է ռուսական մի շարք կեղծ օգտատերերի հաշիվներ։ Նրա կարծիքով՝ դա ընդհանուր չի դառնա ողջ աշխարհի համար։ «Ֆեյսբուքը փորձում է արձագանքել այն քննադատություններն, որոնք ուղղված են պետական մարմիններից: Անում են հնարավորը, որ պետությունը չմիջամտի […]
23:59 25.10.2019
Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցում նշանակետ-վարժանքային էլեկտրոնային հրաձգարան է բացվել, որն այսուհետ կկրի Ապրիլյան պատերազմի հերոս, նույն դպրոցի շրջանավարտ, ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի անունը։ Նա զոհվել է Ջեբրայիլում, 2016 թվականի ապրիլի 1-ի մարտական գործողությունների ժամանակ: Աշոտ Շահբազյանն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և անձամբ ցանկություն հայտնել Ջեբրայիլում անցնելու զինվորական ծառայության։ Դպրոցի նախնական […]
23:56 25.10.2019
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել անվանի դերասանին հյուրընկալության համար եւ նշել, որ որախ է պարոն Ջիգարխանյանի հետ ծանոթանալու համար։ «Մեծ պատիվ է հանդիպել եւ ծանոթանալ Ձեզ հետ։ Պարոն Ջիգարխանյան, Դուք մեծ սեր եւ ժողովրդականություն եք վայելում ոչ միայն հայ, […]
23:44 25.10.2019
«Հասկանալի է, որ իրավապահները դրանով իրենց աշխատանքն են թեթևացնում: Եթե ամբողջ տվյալները պահպանվում են, ցանկացած պահի իրենք կարող են մտնել դատարան, ստանալ դատարանի որոշումը և դիմել օպերատորին՝ այդ տվյալները ստանալու համար», – «Հեռանկարի» տաղավարում ասել է իրավաբան Դավիթ Սանդուխչյանն՝ անդրադառնալով անձնական տվյալների պահպանության վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագծին: Ըստ Դավիթ Սանդուխչյանի՝ խնդիրը նաև քաղաքական […]
23:37 25.10.2019
«Ստրասբուրգյան առաքելությունը համարենք կատարված»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։ Հիշեցնենք, որ Միրզոյանը Ստրասբուրգում էր ԵԽ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովի շրջանակում։ https://www.facebook.com/ararat.mirzoyan/posts/10220268271357934
23:03 25.10.2019
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշմամբ մի շարք պաշտոնյաների՝ մասնավորապես նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է՝ հասնելով 1,5 միլիոն ՀՀ դրամի: Արդեն երկու օր առաջ պարզվեց, որ նախարարները կրկնապատկված աշխատավարձ ստանում են դեռևս մարտ ամսից: Analitik.am-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանում նույնպես խոշոր պարգևատրումներ են ստացել․ սույն թվականի հոկտեմբերի 2-ին քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ […]
22:50 25.10.2019
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: «Հարգելի Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ սրտանց ողջունում եմ Ձեզ: Մենք պարբերաբար հանդիպում ենք միջկառավարական խորհրդի նիստերի շրջանակում: Հայաստանը նախագահում էր Եվրասիական տնտեսական միությունում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այդ նախագահության համար, քանի որ այնտեղ կարող են լինել տարբեր […]
22:42 25.10.2019
«Այցելել եմ անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանին»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ տեսակապով հետևորդներին մասնակից դարձնելով հանդիպմանը։ Արմեն Ջիգարխանյանը Հայաստան գալու ցանկություն է հայտնել, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը խոստացել է կազմակերպել այցը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:23 25.10.2019
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խնդիր է դրված զբաղվել ԵԱՏՄ ամբողջ տարածքում ռոումինգի չեղարկման աշխատանքներով։ «Տրվել է համապատասխան հանձնարարական աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը կմշակի մոտեցումներն ու կներկայացնի առաջարկներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա։
22:12 25.10.2019
Այսօր Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհը մեկ հրշեջի մահվան պատճառ է դարձել, մյուսն էլ ծանր վիճակով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Տեղում մահացած հրշեջը Սամվել Դևելյանն է՝ ծնված 1997 թ., վիրավորը՝ Էդգար Գրիգորյանն է՝ ծնված 1992 թ: Դեպքի և վիրավորի վիճակի մասին մանրամասն՝ տեսանյութում:
22:01 25.10.2019
Մոսկվայում հոկտեմբերի 24-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Հաշվի առնելով, որ խորհրդակցությունները բաղկացած էին երկու՝ երկկողմ և բազմակողմ հատվածներից, ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում էին համապատասխանաբար ՌԴ ԱԳ […]
21:40 25.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ եթերում պարգևատրել է Նիկիտա Սիմոնյանին։ «Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Սիմոնյանին պարգևատրում եմ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»,-գրել է նա։
21:23 25.10.2019
«Վարդաշեն» ՔԿՀ վարչակազմն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին և նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին թույլ չի տվել տեսակցել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտարարեց Գորգիսյանը։ «Իրավիճակը հասկանալու համար մենք եկել էինք, որպեսզի տեսակցեինք պարոն Բաբայանին և տեղում նրանից պարզեինք իր մոտեցումները։ Նախկինում եղած պրակտիկան շարունակում է […]
21:14 25.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին և ներկայացրել նիստի ընթացքում քննարկված հարցերն ու բանակցությունների արդյունքները: Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Հանձնաժողովի հարգելի նախագահ, Թույլ տվեք հակիրճ ամփոփել Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստը։ Ցանկանում եմ նշել, որ քննարկումն, ինչպես միշտ, […]