21:19 18.10.2019
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմում ձևավորվել է կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք: Նորաստեղծ ստորաբաժանման գործունեության նպատակն է զինված ուժերում կանանց զինծառայության կազմակերպման և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունների անցկացումն ու վերլուծումը, բարձրացված հարցերի ու խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը:
20:41 18.10.2019
Սիրիայի հյուսիսում երեկ երեկոյան հրադադար հաստատվեց: Այսօր արդեն տեղեկություններ կային, որ Թուրքիան հավատարիմ չի մնում պայմանավորվածությանը, և կրակոցները շարունակվում են: Իրականում ի՞նչ է կատարվում, ի՞նչ է հստակ այդ պայմանավորվածոթւյունից, մասնավորապես՝ անվտանգության գոտուց: Այս և այլ հարցերի շուրջ է արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ զրույցը SHANTNEWS.am-ի տաղավարում:
20:34 18.10.2019
Երևանի քաղաքապետարանն արձագանքել է մանկապարտեզներից մեկում երեխաներին աթոռներին կապելու մասին ահազանգին: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի հ. 92 մանկապարտեզում 2015 թվականից գործում է նախաներառական 3 խումբ, ուր հաճախում է 24 տարբեր ծանր խնդիր ունեցող երեխա: Նշված երեխաներից 14-ն ունի հենաշարժողական խնդիր և մանկապարտեզ են գալիս սեփական անվասայլակներով: Մանկապարտեզի ներսում այս երեխաների առօրյան կազմակերպվում է […]
20:15 18.10.2019
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOIKA) միջև կնքված պայմանագրի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովին անվճար տրամադրվել են 320 000 ԱՄՆ դոլարին համարժեք սարքավորումներ (ներառյալ մոնտաժման աշխատանքները և մասնագետների պատրաստումը)։ Այս սարքավորումները նախատեսված են դահլիճների թարգմանչական, քվեարկության, ձայնագրության և […]
19:55 18.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին: Նա կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը և վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա երկկողմ կապերը […]
19:49 18.10.2019
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը չի ներկայացել Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին Hetq-ի հարցին ի պատասխան ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հայտնել է, որ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է Հատուկ քննչական ծառայություն, նա ասել է, որ գտնվում է արտերկրում և 15-20 օրվա ընթացքում կվերադառնա: Այսօր հոկտեմբերի 18-ն է, այսինքն` […]
19:43 18.10.2019
Հոկտեմբերի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: ՀՀ ԱԻ ՓԾ ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետերը փրկարար ծառայության տնօրենին զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար […]
19:35 18.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շադրեք Լուվիտան (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նորանշանակ դեսպանին՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դիվանագետն իր ջանքերը կներդնի երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու ու ընդլայնելու ուղղությամբ: Նա դեսպանին և, […]
19:30 18.10.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, հոկտեմբերի 18-ին կբացվի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսն ու տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգը: Կարևոր այս միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած […]
19:07 18.10.2019
Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զարգացման, ինչպես նաև բյուջետային ավիաընկերությունների ներգրավման նպատակով միայն վերջին կիսամյակում «Շիրակ» օդանավակայանի Օդանավերի փրկարարական և հակահրդեհային (ՕՓՀ) ծառայությունը համալրվել է Striker-3000 հրշեջ ավտոմեքենայով, ավտոմեքենայի մարտկոցների լիցքավորման հարմարություններով, մարտական հագուստներով, նոր կրակմարիչներով, մարզասրահը՝ մարզական գույքով, ՕՓՀԾ կայանը և դիտակետը՝ կապի միջոցներով, իսկ ՕՓՀԾ անձնակազմը՝ երիտասարդ կադրերով: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից:
19:00 18.10.2019
Ռուս դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի, հայտնի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց) իր Instagram-ում տեղադրել է լուսանկարներ Հայաստանից: Լուսանկարներից մեկում, որը վերնագրված է «Թռչելով դեպի հայրենիք», պատկերված է Արարատ լեռը: «Միանգամից բոլոր մանկական հիշողությունները: Երևան, հայրենիք». դերասանուհին այդպես է վերնագրել հաջորդ լուսանկարը: Սաթի Սպիվակովան պատմել է, որ ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Արցախի […]
18:46 18.10.2019
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը կնոջ` Կրիստինա Ազնավուրի հետ, այցելել է Գյումրի։ Նա մասնակցել է Գյումրիի բարեկամության այգու վերակառուցման ծրագրի մեկնարկին։ Բարեկամության այգին, որը վերածվել էր տնակային ավանի, վերակառուցվելու է և դառնալու է ժամանցավայր։ Նախ` տարածքն ազատվել է 24 տնակներից։ Այս հարցում աջակցել է նաև «Ազնավուր» հիմնադրամը։ Նիկոլա Ազնավուրը անձամբ է այցելել ու […]
18:40 18.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ոչ միայն գործարարներ, այլև Հնդկաստանի B.E.S.T. նորարարական համալսարանի ներկայացուցիչները: Նախագահ Սարգսյանը ողջունել է նրանց այցը Հայաստան և մեր երկրի հետ համագործակցությունը զարգացնելու մտադրությունը: Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահն ասել է, որ ամռանը Դիլիջանում մասնակցել է Մտքերի հայկական գագաթնաժողովին, […]
18:33 18.10.2019
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում մանկապարտեզում գտնվող երեխաների լուսանկարներ է հրապարակել՝ հրավիրելով ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի, Երևանի քաղաքապետարանի և Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը: Լուսանկարում երեխան կապված է աթոռին: Կից գրառմամբ նա տեղեկացրել է, որ մանկապարտեզի այդ խումբը նախաներառական է: «Միշտ եմ խորապես մտահոգված եղել մեր հանրապետության կրթական հաստատություններում երեխաների հետ կիրառվող դաստիարակչական մոտեցումների հարցով, սակայն […]
18:25 18.10.2019
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայրն ու դուստրերն այսօր հրավիրվել էին ԱԱԾ: Փաստաբաններ Հայկ Սարգսյանն ու Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում ասացին, որ հարցաքննության ժամանակ հետաքրքրվել են՝ ի՞նչ գույք ունեն ՍԴ նախագահի դուստրերը: «Ավագ աղջկա դեպքում դա Կենտրոն վարչական շրջանում ավտոտնակ է, որ նա 2016թ. նվիրատվությամբ ստացել է մորաքրոջ աղջկանից, իսկ կրտսեր աղջկա միակ […]
18:22 18.10.2019
Լոս Անջելեսում՝ ամերիկացի հայտնի գրող Վիլյամ Սարոյանի անվան հրապարակում, կտեղադրվի հուշատախտակ, գրում է Los Angeles Times-ը: Հուշատախտակը տեղադրելու որոշումը կայացվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից: Այն կտեղադրվի Կոմմերս ավենյուի և Վալմոնտի փողոցի խաչմերուկում: Նշվում է, որ հուշատախտակի տեղադրումը միանշանակ չի ընդունվել քաղաքի որոշ բնակիչների կողմից, քանի որ այն կարող է մոռացնել տալ խաչմերուկի պատմական […]
18:17 18.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 2003 և 2001 թթ. ծնված եղբայրներին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 16-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ […]
17:47 18.10.2019
Երեկ Գյումրիում բարեկամության այգու վերակառուցման ծրագրի մեկնարկի միջոցառմանը մասնակցել է Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Նախկին այգին, որը 1988-ից հետո վերածվել էր տնակային ավանի, որպես հանգստի ու ժամանցի վայր՝ վերադարձվելու է քաղաքին։ Տարածքն ազատվել է 24 տնակներից: Ընտանիքներին նոր բնակարաններ հատկացնելու հարցում օգնել է նաև «Ազնավուր» հիմնադրամը։ Նիկոլա Ազնավուրին գյումրեցի փոքրիկները հոլ են նվիրել: «Գյումրին […]
17:24 18.10.2019
ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետին՝ խնդրելով պաշտոնից ազատման խնդրանքով: «Սիրելի ընկերներ, ծանոթներ ու անծանոթներ Ուզում եմ տեղեկացնել, որ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի […]
17:23 18.10.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Հայաստանում ՌԴ դեսպանատան հետ համագործակցությամբ հոկտեմբերի 18-ին նախաձեռնել է այցելություն Գյումրի քաղաքում տեղակայված «Ռուսական 102-րդ ռազմաբազա»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Էդմոն Մարուքյանը: Ռազմաբազայի հրամանատարությունը պատգամավորներին տեղում ծանոթացրել է ռուսական զորքերի առօրյային, ներկայացրել զինծառայողների համար ստեղծված կենցաղային և աշխատանքային պայմաններն ու հարմարությունները: Պատգամավորները եղել են ռազմաբազայի եկեղեցում, այնուհետև թանգարանում […]
17:20 18.10.2019
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ինքնաթիռի` ազգությամբ հայ օդաչուն դեպի Հռոմ մեկնող ուղևորներին հիշեցնում է Երևանի մասին: Այդ պահը տեսաձայնագրել է ուղևորներից մեկն ու տեղադրել «Ինստագրամի» իր էջում: Օդաչուն բարձրախոսով դիմել է ուղևորներին ու կոչ արել, որ այն դեպքում, երբ Հռոմում իրենց ասեն, որ այն ամենահին քաղաքն է՝ պատասխանեն, որ Երևանը մեծ է նրանից շուրջ […]
17:17 18.10.2019
Այսօր ԱԱԾ էին հրավիրվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն ու երկու դուստրերը: Ի աջակցություն վերջիններիս՝ ԱԱԾ-ի դիմաց էին հավաքվել նախկին որոշ պատգամավորներ և իրավապաշտպաններ: Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կատարվածը կարմիր գծերի տրորում է: Նա նաև նշեց՝ տեղեկացել է, որ Թովմասյանի հոր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե […]
17:10 18.10.2019
Ս. թ. հոկտեմբերի 16-17-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հովանու ներքո տեղի է ունեցել գործընկեր պետությունների հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների ամենամյա խորհրդակցության 18-րդ նիստը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Խորհրդակցության նպատակն է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի […]
17:09 18.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
17:07 18.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել ՍԴ-ի որոշման վերաբերյալ. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը դիմել էր Սահմանադրական դատարան՝ քննելու Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ ատյանում կայացված Ռ․ Քոչարյանի կալանքի որոշումը չքննելու սահմանադրականության հարցը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը […]
17:00 18.10.2019
Թուրքիային ցանկալի հունի մեջ դնելու, Սիրիայում թուրքական բանակի առաջխաղացումը թույլ չտալու համար ԱՄՆ նախագահի խորհրդականները նրան առաջարկել են սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան Newsweek լրատվական կայքին։ Դա մեկն է մի քանի տարբերակներից, որ առաջարկել են խորհրդականները։ Ընդ որում՝ խոսքը ոչ թե հենց ճանաչման մասին է, այլ սպառնալիքի, որ ԱՄՆ-ն կարող […]
16:57 18.10.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի 2019թ. օգոստոսի 13-ի հրամաններով կասեցվել են Գեղարոտ գետի վրա կառուցված «Էլ-Կաս» ՍՊԸ-ի «Գեղարոտ» և «Վակուֆլո» ՍՊԸ-ի «Արագած-1» ՓՀԷԿ-երի շահագործման նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները (ՋԹ): Նախարարի հրամանի համաձայն՝ նշված ՓՀԷԿ-երի ջուրն օգտագործում են թույլտվության պայմանների խախտմամբ: Մասնավորապես, «Պարզվել է, որ փոքր հիդրոէլեկտրակայանների ջրահեռացումից հետո տեղի է ունենում ջրային ռեսուրսի որակական […]
16:50 18.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը խոսել է Հայաստանում և ԵԱՏՄ-ում կենսաթոշակների տրամադրման նոր կարգի մասին: Փոխնախարարը նշել է, որ միջազգային պրակտիկայում գործում է կենսաթոշակների վճարման 2 սկզբունք՝ առաջինը տարածքային, երբ կարգավորումը իրականացվում է անձի բնակության տարածքում, և երկրորդ սկզբունքը համամասնականն է՝ պետությունը վճարում է կենսաթոշակը այն արտահանելով: Սմբատ […]
16:44 18.10.2019
Ինչպե՞ս է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երթևեկել մետրոյով: Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը տեսանյութ է հրապարակել նախագահի՝ մետրոյով երթևեկելուց: Հիշեցնենք, որ երեկ Արմեն Սարգսյանը այցելել է Երևանի մետրոպոլիտեն, որտեղ մասնակցել է միջոցառման՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։
16:40 18.10.2019
ԱԱԾ-ն երեկ այցելել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հոր տուն: Ավելի ուշ շրջանառվեցին տեղեկություններ, որ ստուգվելու է Հրայր Թովմասյանի առանձնատների օրինականությունը: Լուրի իսկությունը պարզելու համար SHANTNEWS.am-ը դիմեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանին: Վերջինս տեղեկացրեց, որ երեկ ՀՔԾ քննիչների կողմից քննչական գործողություններ են իրականացվել Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում և ՀՀԿ գրասենյակում: Այլ մանրամասներ ՀՔԾ-ից չհայտնեցին՝ նշելով, որ […]