TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+35.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կառավարությունը նիստ է անցկացնում

10:53 17.10.2019

Կառավարությունն այսօր հերթական նիստը կանցկացնի: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 23 հարց է, որից 17-ը՝ չզեկուցվող, իսկ մեկ հարց ավելի ուշ հանվել է օրակարգից: Գործադիրի այսօրվա նիստի օրակարգում հարցերի լայն շրջանակ է՝ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելուց ՀՀ 2019թ. պետական բյուջեում վերաբաշխում, «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրից […]

̰
«Զոն նայողը» դատական հայց է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ-ի դեմ. «Ժողովուրդ»

10:42 17.10.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բազմաթիվ խարդախությունների համար դատապարտված, դատարա­նից փախուստի դիմած, «Արմավիր» ՔԿՀ-ում «զոն նայող» Սպարտակ Դանիելյանը դատի է տվել ՀՀ արդարադատության նախարարու­թյան ենթակայության տակ գտնվող «Արմավիր» ՔԿՀ-ին: Վերջինս պահան­ջում է, որ դատարանը ՔԿՀ ղեկավա­րության 14.03.2017 թ. կայացված միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչի: Նշենք, որ այս տարի մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ […]

̰
Կապանում սողանքի հետևանքով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել

10:36 17.10.2019

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 08:58-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Դիլիջանում այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ

10:12 17.10.2019

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:04-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 23:14-ին: Այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջանի Ազգային […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 138 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:00 17.10.2019

Հոկտեմբերի 16-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 26 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 5000 քմ և 50 հատ պտղատու ծառ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 7000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 2 հա, 2 հա, Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 […]

̰
Դատական հայց է ներկա­յացվել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի դեմ՝ հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով․ «Ժողովուրդ»

09:42 17.10.2019

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական հայց է ներկա­յացվել՝ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հոկտեմբերի 11-ին Սնանկության դատարան է դիմել «Մոսէսքո» ՍՊԸ-ն «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտք է 500.000.000 դրամ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը […]

̰
Հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ

09:30 17.10.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]

̰
Ի՞նչ գործունեություն է ծավալում ԱՄՆ ՀԴԲ-ն Հայաստանում․ «Ժամանակ»

09:24 17.10.2019

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները, ովքեր հետաքննում են ԱՄՆ-ում մշտական բնակության մեկնած այն քաղաքացիների գործերը, որոնք Հայաստանից մեկնելուց հետո ԱՄՆ-ում թանկարժեք անշարժ գույք են ձեռք բերել կամ այդ երկրում ներդրումներ կատարել: ՀԴԲ աշխատակիցներին հետաքրքրում է այն ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը, որով […]

̰
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

09:11 17.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

08:09 17.10.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Աբովյան փ. 3/2, 5/1 շենքերը, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքերը, Տերյան փ. 18, 20, 24, 28, 30, 32 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-13։00 Ամիրյան փ. 2, 4, 10, 12 շենքերը, […]

̰
Շիրակի մարզում 3 ավտոմեքենա է բախվել․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

00:04 17.10.2019

Հոկտեմբերի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Մայիսյան գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Սարգիս Մ-ի վարած Opel մակնիշի 36 AP 733 համարանիշի և 50-ամյա Տիգրան Գ-ի վարած ВАЗ 2114 մակնիշի 36 AN 274 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախումից հետո ВАЗ 2114-ը առաջ է ընթացել և […]

̰
Երևանում հայրը վիճաբանության ժամանակ դանակահարել է 16-ամյա որդուն

00:00 17.10.2019

Հոկտեմբերի 15-ին` ժամը 21:15-ին, ոստիկանություն է զանգահարել Օդանավակայանի փողոցի բնակիչ 54-ամյա մի տղամարդ և հայտնել, որ իր որդուն դանակահարել են: Ժամը 22։50-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա մի պատանի: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է բակում ընկնելու հետևանքով: Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողների […]

̰
Գյումրու ծերերի տուն-ինտերնատը հյուրընկալել է Երևանի տուն-ինտերնատի տարեցներին

22:40 16.10.2019

Գյումրու ծերերի տուն-ինտերնատը հյուրընկալել է Երևանի տուն-ինտերնատի տարեցներին: Հանդիպման առիթը Հովհաննես Թումանյանի 150-ամյակն է: }Ծերատան տարեցները միասին բեմադրել են Թումանյանի երեք հեքիաթները՝  «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին» և «Կիկոսի մահը»:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:07 16.10.2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, 20-21-ն աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը սպասվում […]

̰
Հայաստանը «Women, Peace, and Security Index»-ում 82-րդ տեղն է զբաղեցրել․ «National Geographic»

21:52 16.10.2019

«National Geographic» ամսագիրը թողարկել է իր ամենամյա «Women, Peace, and Security Index» վարկանիշը՝ որոշելու կանանց համար լավագույն և վատագույն երկրները։ Համադրվել են մասնավորապես հետևյալ գործոնները․ ներկայացվածություն պետական կառավարնան մեջ, աշխատանք, ֆինանսական կարողություն, կրթության մակարդակ, բռնություն զուգընկերոջ կողմից կամ հասարակությունում, խտրականություն և այլն։ Այս բոլոր գործոնների համադրմամբ կնոջ համար լավագույն երկրներ են ճանաչվել սկանդինավյան ու արևմտաեվրոպական […]

̰
Դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի և անարդար մեղադրանքների հետ կապված․ Ռ․ Հայրապետյան

21:16 16.10.2019

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատական գործընթաց են սկսում՝ ատենախոսության շուրջ ստեղծված կեղծ աղմուկի և անարդար մեղադրանքների հետ կապված։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՜ գործընկերներ, սիրելի՜ ուսանողներ, փաստաբանների հետ մանրամասն քննարկելուց հետո դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի և անարդար մեղադրանքների հետ կապված։ Թեև որոշ […]

̰
Այսուհետ բազմաթիվ մարդիկ, որոնք երբևէ ճանապարհորդելու հնարավորություն չեն ունեցել, կարող են մեկնել Եվրոպա շատ մատչելի գներով. Տ․Ռևազյան

20:56 16.10.2019

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն իր ֆեյսբուքյան էջում պատմել է, թե ինչ աշխատանքի շնորհիվ է կարողացել ապահովել մատչելի ավիաթռիչքներ կատարող Rianair ընկերության մուտքը հայկական շուկա։ Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ․ «Շատ ուրախ եմ Ryanair-ի հայկական շուկա մուտք գործելու կապակցությամբ: Այսուհետ բազմաթիվ մարդիկ, որոնք երբևէ ճանապարհորդելու հնարավորություն չեն ունեցել, կարող են մեկնել Եվրոպա շատ մատչելի […]

̰
Ռուսաստանի Կալուգայի և Պերմի երկրամասերի շուրջ 20 գործարարներ հետաքրքրված են Հայաստանի և Շիրակի մարզի արտադրատեսակներով

19:59 16.10.2019

Նոր գործարար կապերի ստեղծում, բիզնես գործունեության ընդլայնում, արտահանման ծավալների ավելացում: Այսպիսի հեռանկարով այսօր Գյումրիում մեկնարկել է արտահանման եռօրյա բիզնես մարաթոնը, որին մասնակցել են գործարարներ ոչ միայն Շիրակի մարզից, նաև Ռուսաստանի Դաշնության Կալուգայի և Պերմի երկրամասերից: Նոր ձևաչափով միջոցառմանը տեղի և օտարերկրյա գործարարները բանակցել են, ներկայացրել այն, ինչն արտադրում են, քննարկել համագործակցության տարբերակներն ու ապրանքների արտահանման […]

̰
«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի հատուկ մրցանակը շնորհվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

19:48 16.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Բարեփոխելով աշխարհը» փառատոնի հիմնադիր, հայտնի պրոդյուսեր և ռեժիսոր, ամերիկյան «Associated Television International» ֆիլմարտադրող ընկերության ղեկավար Դեյվիդ ՄաքՔենզիին և փառատոնի համահիմնադիրների ու կազմակերպիչների խմբին: Հյուրերը նախագահին տեղեկացրել են «Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում անցկացվող «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնի մասին, որը նվիրված է մարդու իրավունքներին և մարդասիրական սկզբունքների […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

19:45 16.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Վարչապետը նշել է՝ Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումը, և բարձրաստիճան մակարդակի պաշտոնական հանդիպումները վկայում են ՀՀ-ԵՄ արդյունավետ երկխոսության, համագործակցության դինամիկ ընթացքի մասին: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Եվրամիությունը Հայաստանի կարևորագույն գործընկերն է մեր երկրում լայն թափ […]

̰
Գնահատման կեղծ եզրակացության հիման վրա պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու հերթական դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

19:41 16.10.2019

ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում պետական գերատեսչություններից ստացված՝ իրենց ներքին վերահսկողական գործիքակազմով իրականացվող ստուգումների արդյունքների ուսումնասիրությունները: Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գրության և կից փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված  ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք, […]

̰
Ողջունում եմ կառավարության նվաճումը Ryanair-ի թռիչքները Գյումրու օդանավակայանից կազմակերպելու համար. Մարուքյան

19:02 16.10.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` խոստովանելով, որ մի քանի ամիս առաջ քննադատել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի գործունեությունը Գյումրիի օդանավակայանին նվազ ուշադրություն դարձնելու համար, ինչպես նաև քննադատել այն, որ Ryanair-ի հետ նախնական պայմանավորվածության համաձայն՝ թռիչքներն իրականացվելու էին ոչ թե «Շիրակ», այլ «Զվարթնոց» օդանավակայանից և առաջարկել […]

̰
«City of smile»-ն այս պահին աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող 240 երեխայի և երիտասարդի

19:00 16.10.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն այս պահին աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող 240 երեխայի և երիտասարդի։ Հիմնադրամը նրանց տրամադրում է անվճար բժշկական օգնություն, դեղորայք, սնունդ և սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Գործունեության այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել ենք գրանցել բազմաթիվ ձեռքբերումներ, որոնք շարունակական են […]

̰
Քրդերը վաղուց ներգրավված են թուրքերի դեմ տեղեկատվական պատերազմի մեջ. Սամվել Մարտիրոսյան

18:50 16.10.2019

Թուրքիայի գործողությունները Սիրիայում լայն արձագանք ստացան սոցիալական ցանցերում, այդ թվում՝ հայկական տիրույթում։ Վերջին օրերի թուրքական գործողություններին վերագրվող տասնյակ լուսանկարներ սկսեցին շրջանառվել «Ֆեյսբուքում»՝ ունենալով հազարավոր դիտումներ ու հավանումներ։ Արդյոք իրակա՞ն նկարներ են դրանք: Թեմայի շուրջ զրուցելու համար SHANTNEWS.am-ի տաղավարում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

18:50 16.10.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության համընդգրկուն օրակարգի շուրջ, ինչպես նաև անդրադարձան տարածաշրջանային արդիական հարցերի և ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի […]

̰
Տոնոյանն 80-ամյակի առթիվ ընդունել է վաստակաշատ գեներալներից մեկին

18:47 16.10.2019

Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է վաստակաշատ զինվորականին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ և պարգևատրել անվանական դաշույնով: Բարձր գնահատելով Լեոնիդ Մարտիրոսովի բազմամյա գործունեությունը զինված ուժերում և ներդրումը բանակաշինության, ենթակառուցվածքների ստեղծման և զինված ուժերի կայացման գործում, Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել կատարած հայրենանվեր աշխատանքի և […]

̰
Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամաններով՝ զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին

18:41 16.10.2019

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ցուցաբերած անձնազոհության և սխրագործության համար ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով։ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, նույն վաշտի ոստիկան, ոստիկանության […]

̰
Ո՞վ է այս ամենի պատասխանատուն. Մանե Թանդիլյանը` Ալավերդու երկաթգծի խնդրի մասին

18:14 16.10.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն  իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ալավերդու երկաթգծի խնդրին. «Դեռևս սեպտեմբերի 21-ին Ալավերդի կատարած այցից հետո այս տեսանյութում առկա խնդրի վերաբերյալ 03.10.2019թ. գրություններով արդեն իսկ դիմել եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանին: Ի վերջո, ո՞վ է այս ամենի […]

̰
Լենա Նազարյանն ընդունել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներին

18:02 16.10.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը զբաղված է «Կուսակցությունների մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի մշակմամբ: Այս համատեքստում կարեւորվել է ԱՄՆ փորձի ուսումնասիրումը […]

̰
Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն այսօր ունենք Հայաստանում. Փաշինյան

17:56 16.10.2019

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայ մամուլի սիրելի՛ ներկայացուցիչներ Սիրելի՛ լրագրողներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Այս օրն առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերը, ձեր կատարած աշխատանքը, այդ թվում՝ նոր Հայաստանի կերտման կարևորագույն գործում: Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, […]

̰
BACK_TO_TOP