19:47 17.10.2019
Հրաշալի լուր․ Հայաստանը 144 ձայնով ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022թթ. համար: Հայաստանը հանձնառու է աշխատելու և համագործակցելու բոլոր գործընկերների հետ մարդու իրավունքների օրակարգը խթանելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ #Armenia has just been elected to @UN Human Rights Council (#HRC) with 144 supporting votes. Great result! Big […]
19:40 17.10.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին: Առանձնակի կարևորելով պրոֆեսորի ավանդը Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգի բարեփոխումների և համաշխարհային ճանաչումը նորարարական գաղափարների մշակման հարցում՝ քաղաքապետ Մարությանը հույս է հայտնել, որ Արա Դարզին իր ներդրումը կունենա նաև Երևանի առողջապահական համակարգի զարգացման գործում: […]
19:38 17.10.2019
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երեկոյան ներկա է եղել Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում բացված Կոմիտասի 150-ամյակի ցուցահանդեսին, որի ժամանակ հնչել են նաև կոմիտասյան երաժշտական կատարումներ: Նախաձեռնության հեղինակը «Արմենպրես» լրատվական գործակալությունն է, որի արխիվից հանված նկարներում տարբեր ժամանակներում Կոմիտասի ստեղծագործությունների կատարումներ են:
19:30 17.10.2019
Գյումրիի տարեցների տուն-ինտերնատը լուծարվում է: Այս մասին երեկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները հայտնել են տուն-ինտերնատի աշխատակիցների հետ ունեցած հանդիպմանը: «Փոխնախարարը երեկ եկել էր, ինքը հաստատ համոզված պատասխանեց, որ հունվարի մեկից մենք փրկություն չունենք, բացատրեց, որ թոշակառուներին բոլորին կրճատում են»,- ասել է տուն-ինտերնատի բուժքույր Էլյա Դիլանյանը։ «Մեր կոլեկտիվը չի վստահում որևիցե ՀԿ-ի, իսկ եթե […]
19:29 17.10.2019
ԱԺ ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովն այսօր հերթական նիստն է հրավիրել, որը տևել է 3.5 ժամ: Հանձնաժողովի նիստին այսօր մասնակցել է ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը: Նա մինչև 2016 թվականը եղել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, նա ազատվել է պաշտոնից։ Լրագրողների բոլոր հարցերին Արշակ Կարապետյանը պատասխանել […]
19:16 17.10.2019
Սիրիայի Ղամիշլիի քաղաքում հայերն ապահով վիճակում են, և նրանց անվտանգության հիմնական հովանավորը Սիրիայի կառավարական բանակն է: Այս մասին SHANTNEWS-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը։ «Ինչպես գիտեք, Թալ-Աբյադում օրեր առաջ գտնվող 16 հայ ընտանիքներ տարհանվեցին և գնացին ավելի խաղաղ շրջաններ: Ղամիշլիում և Հասաքայում այսօր ապրում […]
19:15 17.10.2019
Աղետների կամ ռազմական գործողությունների ժամանակ ինչպես կառավարել դեպի Հայաստան միգրացիոն հոսքերը։ Այս թեմայով այսօր համալիր ուսումնավարժանք է անցկացվել «Բավրա» սահմանային անցակետում։ Սա իր բնույթով առաջին խոշոր ուսումնավարժանքն է Հայաստանում, որում ընդգրկվել են բնակչության պաշտպանության ոլորտը համակարգող մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Վարժանքի սցենարում կազմակերպիչներն հաշվի են առել ամեն ինչ, ընդհուպ այն, թե ինչպես պետք է գործեն […]
18:59 17.10.2019
Երկու երկրների ղեկավարները համանախագահներին ներկայացրել են Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում իրենց վերջին երկխոսության մանրամասները:
18:40 17.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել է հարգանքի տուրք մատուցելու ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին. «Հարգանքի տուրք եմ մատուցում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը` ժամը 03։40-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել են […]
18:29 17.10.2019
ԱԱԾ-ն այսօր այցելել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի տուն: Լրագրողների հետ զրույցում վերջինս նշեց՝ իրեն միայն հարց են ուղղել տանիքի վերանորոգման մասին: «Կռիշը ե՞րբ եք փոխել: Ուրիշ բան չեն հարցրել: Ո՞նց եք կառուցել, ի՞նչ գումարով եք կառուցել»,- ասաց նա: Թովմասյանը տեղեկացրեց՝ ԱԱԾ-ից հրավերի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: «Ասում էին՝ ո՞ր թվին եք […]
18:10 17.10.2019
Սահմանադրական դատարանը, որ վարույթ չի ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցումը քննության առնելու մասին Ազգային ժողովից ուղարկված դիմում, այսօր հրապարակել է նաև այդ որոշման հիմնավորումները։ «Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ»,- ասվում է ՍԴ ներկայացրած փաստաթղթում։ Ինչ վերաբերում է բովանդակային մասին, այստեղ նույնպես Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարել Ազգային ժողովի […]
18:02 17.10.2019
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019 թ. հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը, եթե դրանք չեն տեղափոխվում բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով, անկախ այդ ավտոմեքենաների արտահանման […]
17:50 17.10.2019
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասին մամուլում տարածված հաղորդագրություններին: Հարցին, թե Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի բնակիչները պահանջում են հայ եկեղեցու տարածքից ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը, Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանում եկեղեցին առանձնացված է պետությունից: «Եթե դուք գլոբալ մոտենաք այս հարցին, ապա կարծում եմ, որ մենք պետք է […]
17:40 17.10.2019
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում բարեկարգվել է Վանաձորի Հայք հրապարակը, որտեղ արդեն գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Բացումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին, Վանաձորի օրը:
17:26 17.10.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու նպատակով օրերս իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում՝ բաժնի սպասարկման տարածքի տարբեր մասերում հայտնաբերվել և բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել չորս տրանսպորտային միջոց, որոնք բարձված են եղել ընդհանուր 10 խմ ավելի փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Ապօրինի ծառահատումների […]
17:14 17.10.2019
Վարչական դատարանում այսօր տեղի է ունեցել ջերմուկցիներն ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գործով ևս մեկ նախնական դատական նիստ։ Հայցի էությունը հետևյալն է՝ Ջերմուկի 19 բնակիչ պահանջում են նոր երևան եկած բնապահպանական հանգամանքներով պարտավորեցնել շրջակա միջավայրի նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը և բնապահպանության […]
17:05 17.10.2019
Երևանի Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը՝ ժամը 09:00-ն Երևան քաղաքի հետևյալ փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը: Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածք Հոկտեմբերի 17, ժամը […]
17:01 17.10.2019
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներն այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին և հրավիրել են ԱԱԾ՝ «զրույցի»՝ չբացատրելով, թե ինչու և որ գործի շրջանակներում։ «Հրապարակ»-ը զրուցել է Հրայր Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի հետ։ Վերջինս ասել է, որ ԱԱԾ ներկայացուցչի հետ զրույցում ինքն ասել է, որ վատառողջ է և չի կարող ԱԱԾ […]
16:59 17.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 12:30-ի սահմաններում КамАЗ մակնիշի 34 VZ 652 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել է ճանապարհի մայթեզրին ու դիմային մասով հարվածել գետնին: КамАЗ-ը բարձված է եղել մեծ խողովակներով: Բախման հետևանքով խողովակները թափվել են մեքենայի վրայից, մի […]
16:55 17.10.2019
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվել է Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդական Էիիչի Հասեգավային՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի: Գնահատվել է պրն. Էիիչի Հասեգավային, նաև դեսպան Ջուն Յամադային հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի և անկախության հռչակման օրվանից Հայաստանին ամենատարբեր ոլորտներում ցուցաբերած օժանդակության […]
16:46 17.10.2019
ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ծառայողները, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 16-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով «Կոշ» ՔԿՀ-ի մոտակայքից բերման են ենթարկել քաղաքացիներ Ս. Գ.-ին, Վ. Տ.-ին և Ա. Դ.-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունից: Ա. Դ.-ի վարած մեքենայի սրահի […]
16:38 17.10.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա կնոջը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա կինը, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, կեղծ […]
16:27 17.10.2019
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանի լիագումար նիստում խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մասին: «Սա տեղահանություն է, միևնույն ժամանակ, ըստ ՄԱԿ-ի բնորոշման՝ ցեղասպանության փորձ, ժողովրդագրության հետ խաղալը հանցագործություն է: Իսրայելն էլ է Պաղեստինի տարածքների զավթման հետ կապված նույն փաստարկները բերում»,- ասել է Գ. […]
16:14 17.10.2019
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սոկ-Բեն (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու առիթով՝ Հանրապետության նախագահն ասել է. «Թեպետ մենք աշխարհագրորեն հեռու ենք միմյանցից, սակայն այնքան բան կա, որ կարող […]
16:13 17.10.2019
ՀՀ ոստիկանությունը տեղեկություններ է հաղորդել Դիլիջանում հայտնաբերված չարաշահումների մասին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են. «Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Դիլիջանի բաժնի ծառայողների հետ համատեղ փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Դիլիջանի քաղաքապետն օգտագործելով պաշտոնեական […]
16:01 17.10.2019
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում են Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում իրականացված հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքները: Դրանցում արտացոլված են 2017-ից 2018-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածի աշխատանքները: Ուսումնասիրությունները կատարվել են մասնավորապես Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերությունում, որտեղ մեծ թվով չարաշահումներ են հայտնաբերվել, դրանք ներկայացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային […]
15:43 17.10.2019
Ինչպե՞ս կանխարգելել սուր շնչառական վարակները, հատկապես երեխաների շրջանում: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ թեմայի շուրջ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովին մասնակցել են Հայաստանի առաջատար մասնագետները, համայնքային ենթակայության բուժհաստատությունների և պոլիկլինիկաների թերապևտներն ու մանկաբույժները: «Առողջապահության ոլորտի զարգացումը մեր քաղաքականության կարևոր կետերից է: Մենք հետևողականորեն կյանքի ենք կոչում մեր խոստումները և փորձում ենք լուծել տարիներով կուտակված խնդիրները՝ […]
15:31 17.10.2019
Հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Լի Սոկ-Բեն (Lee Sok-bae) իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին։ Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան հաջողություն է մաղթել իր առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման […]
15:28 17.10.2019
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում և ՀՀԿ-ի գրասենյակում: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան` հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Մարինա Օհանջանյանը նշեց, որ այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
15:11 17.10.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան Տիգրան Առաքելյանին հետմահու պարգևատրել է մեդալով. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության […]