TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գիշերը ծեծի ենթարկված ոստիկանը գլխի վնասվածք է ստացել

11:06 16.10.2019

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 04․30-ի սահմաններում, Արաբկիրում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ ոստիկան մահացել է, մեկ ոստիկան ենթարկվել է ծեծի: SHANTNEWS.am-ի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ  ժամը 5:00-ին ոստիկանության ծառայող Ա. Հակոբյանը վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նա գլխի շրջանում պատռվածք ունի, փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում է […]

̰
1794 թվականի այս օրն է հրատարակվել հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականը

10:59 16.10.2019

Այսօր Հայ մամուլի օրն է։ ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ՝ հոկտեմբերի 16-ին նշվում է Հայ մամուլի օրը: 1794 թվականի այս օրն է հրատարակվել հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականը: https://www.facebook.com/tvradio.Armenia/photos/a.804894056380478/1096329110570303/?type=3&theater

̰
«Մի՛ վնասիր» հիմնարար սկզբունքը ձեր աշխատանքում թող մշտապես լինի առաջնային. ՄԻՊ ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ

10:50 16.10.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ․ «Զանգվածային լրատվության միջոցների հարգելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Խոսքի և լրագրողական գործունեության ազատությունը երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է: Դուք անգնահատելի աշխատանք եք կատարում հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը երաշխավորելու և այլակարծությունը խթանելու հարցերում: Գլխավորապես ձեր աշխատանքի շնորhիվ է քաղաքացին […]

̰
2020 թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանում կտնկվի 10 միլիոն ծառ. Նիկոլ Փաշինյան

10:47 16.10.2019

«Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց՝ որը, նրա գնահատմամբ, կապված է մտածողության ամենասկզբնական և ավանդական կերպի հետ: Դրա համար նա բեմ հրավիրեց ՀՀ շչրջակա միջավայրի նախագահ Էրիկ Գրիգորյանին: «Մեր կառավարությունն ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պետք է գագաթնակետին հասնի 2020 թ. հոկտեմբերի 10-ին: Այդ օրը […]

̰
Տեխնոլոգիաների զարգացումն առաջին հերթին մտածողության զարգացում է. Նիկոլ Փաշինյան

10:42 16.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը։ Ողջունելով Հայաստանում այս համաժողովի անցկացումը՝ Փաշինյանը նշել է, որ դա կարևոր է մարդու և տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու առումով: «Առաջին ինդուստրիալ հեղափոխության հենց մեկնարկի օրերից արձանագրվել է մարդու վախը տեխնոլոգիաների նկատմամբ, երբ հայտնվում էին առաջին հաստոցները, որոնք գալիս էին՝ […]

̰
Ոստիկանության ծառայողին սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու անձ

10:34 16.10.2019

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ոստիկանություն բերման է ենթարկվել երկու անձ՝ ժամեր առաջ Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողին հրազենի գործադրմամբ սպանելու կասկածանքով։ Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/2903535616340974

̰
Բակո Սահակյանը մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

10:08 16.10.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին Երևանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատավության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել իրեն մարդու իրավունքների և ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ուղղված գործունեության համար մարդասիրական մրցանակ հանձնելու համար՝ նշելով, որ Արցախյան շարժումը և Արցախի Հանրապետության պետականաշինության գործընթացը հանդիսանում […]

̰
Երևանում ոստիկանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

09:57 16.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան […]

̰
Քաղաքացին խլել է իրեն հետապնդող ոստիկանի ատրճանակը և կրակել․ Աշոտ Ահարոնյանը մանրամասներ է ներկայացնում

09:30 16.10.2019

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է հայտնել գիշերը Երևանում ոստիկանների վրա կատարված հարձակումից։ «Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, […]

̰
Երևանում ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկան է սպանվել, ևս մեկը՝ դաժան ծեծի ենթարկվել

09:20 16.10.2019

Երևանում տեղի է ունեցել հրազենի գործադրմամբ սպանություն։ Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, ևս մեկ հոգու էլ ծեծված վիճակում, տեղեկացնում է Shamshyan.com–ը: Ոստիկանները պարզել են, որ մահացածին և վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Ազատության […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Շիրակի մարզում

08:31 16.10.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-15։00 Նուբարաշեն 6փ. 1/1, 1/2, 1/3, 1/4 շենքերը, 11։00-17։00 Ամիրյան փ. 20-28 շենքերը, Ամիրյան փ. 76-80 սեփական տները, Բուզանդի փ. 85-107 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 49-55 սեփական […]

̰
Այսօր Լոռու և Գեղարքունիքի մարզերում ջրամատակարարումը կդադարեցվի

08:23 16.10.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-24։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը: Վանաձոր քաղաքի Տարոն 1 թաղամասի 1-6 շենքեր, Տավրոսի 1-22 փողոցներ, Բաղրամյան 1, 2 փողոցներ և Շիրակի խճուղի՝ իրենց նրբանցքներով ու փակուղիներով, Տավրոս–Առափնյա, Գործարանային, Ուկրաինական փողոցներ, Ուկրշին տնակային ավան, Բաղրամյան պողոտա, Բաղրամյան […]

̰
Աջակցություն՝ անասնապահությամբ զբաղվելու համար

08:12 16.10.2019

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի շահառուներին ամեն ամիս տրվում է գումար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ մեկ տարի ժամկետով: Տրվում է նաև կենդանիների և համապատասխան քանակի ականջապիտակների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 350.0 հազ. դրամ: Անասնակերի ձեռքբերման համար միանվագ փոխհատուցումը կազմում է առավելագույնը 230.0 հազ. […]

̰
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ Զատուլինի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի պատճառով

23:55 15.10.2019

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնությանը՝ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի պատճառով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանությունից։ Փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը հիշատակված է որպես «Ադրբեջանի օկուպացված տարածք»: Զատուլինը գործակալությանը մեկնաբանել է, որ Արցախ է այցելել «Արցախի ընկերների ֆորում»-ին մասնակցելու նպատակով։ Նա հանդես է եկել տարածաշրջանային խնդրի խաղաղ կարգավորման […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է Լիտվայի դեսպանին

22:20 15.10.2019

Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Թոմաշաիտիսին /նստավայրը`ք.Թբիլիսի/: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և ռազմական կցորդին և մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում: Նշելով, որ պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ` ՆԱՏՕ և ԵՄ ձևաչափերով, […]

̰
Տավուշի մարզում մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հայտնվել ձորակում. կա 1 զոհ, 1 վիրավոր

22:10 15.10.2019

Հոկտեմբերի 15-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17։40-ի սահմաններում Porsche Cayenne 18 QA 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի 113 կմ հատվածում՝ դեպի Իջևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով 1 հոգի […]

̰
Ոստիկանության Հրազդանի բաժնում մեծ քանակությամբ տարբեր տեսակի զինամթերք է հանձնվել

21:40 15.10.2019

Ոստիկանության Հրազդանի և ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժինների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 12-ին Հրազդանի բաժնում արձանագրվեց ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ժամը 12-ին Հրազդանի Վանատուր թաղամասի 43-ամյա բնակիչը ոստիկանություն է բերել 400գ ամունալ պայթուցիչով, «Ֆ-1» տիպի 1 նռնակ, 7,62մմ տրամաչափի՝ 20 և 5,45 մմ տրամաչափի 135՝ փամփուշտ, ինչպես և ինքնաձիգի պահունակ: Տղամարդը հայտնածով՝ […]

̰
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տարածքից գողություն են արել ու բռնվել

21:16 15.10.2019

Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 14-ին «Զանգեզուրի պղնձամոլեբդենային կոմբինատի» տարածքից գողություն կատարելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել Կապանի երեք բնակչի։ Նրանցից մեկի վարած «Ֆորդ Տրանզիդը» բեռնված էր մոտ 1.5 տոննա մետաղով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

̰
Գարեգին 2-րդը Մայր Աթոռում ընդունել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային

21:06 15.10.2019

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաստանի վարչապետին: Այս մասին տեղեկանում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: «Հոկտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեցինք պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային։ Զրույցի ընթացքում փաստեցինք, որ երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը, […]

̰
Վարչապետ Փաշինյանի անունից, ի պատիվ Գեորգի Գախարիայի, տրվել է պաշտոնական ընթրիք

20:50 15.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, ի պատիվ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի, տրվել է պաշտոնական ընթրիք: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

̰
Սովորե՛ք ամեն օր, եղե՛ք ակտիվ և լսե՛ք ինքներդ ձեզ. Արմեն Սարգսյան

20:35 15.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության «Կորիզ» ծրագրի մասնակից երիտասարդներին, որոնք Հայաստան են ժամանել տարբեր երկրներից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հարցուպատասխանի ձևաչափով նախագահը զրուցել է երիտասարդների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման ապագային և հեռանկարներին, առկա մարտահրավերներին, Սփյուռքի դերին, տեղեկատվական […]

̰
Թրամփը քրդական որոշ ուժերի խոստացել էր օգնել, բայց խաբեց. Հայաստանում «Քուրդ կանանց միության» նախագահ

20:30 15.10.2019

Թրամփի թվիթերյան վերջին գրառումը՝ Թուրքիա- Սիրիա ու ԱՄՆ-Մեքսիկա սահմաններում տիրող իրավիճակի մասին ձևական բնույթ է կրում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանում «Քուրդ կանանց միության» նախագահ Լիանա Մհոյանը: «Քանի որ, եթե չենք մոռանում, մոտավորապես 2 շաբաթ առաջ Թրամփը գրառում կատարեց, որ կվերացնի Թուրքիայի տնտեսությունը: Իսկ Հյուսիսային Կորեայի նախագահը՝ Կիմ Չեն Ինը, ասաց, որ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

20:08 15.10.2019

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող  ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Կողմերն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Արտգործնախարարները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ բոլոր հնարավոր ուղղություններով խորացնելու երկու երկրների միջև բազմադարյա բարեկամության վրա հիմնված համագործակցությունը՝ նախանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակները: Հայաստանի և Վրաստանի […]

̰
Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

19:59 15.10.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գրիգորի Հայրապետովն ազատվել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ Այս մասին  հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի. Գրիգորի Հայրապետովին ազատել Ազգային անվտանգության ծառայության պետական […]

̰
Եթե ես 100 դոլար փող տարած լինեմ բանակից, տարեք ինձ կախեք. Վիտալի Բալասանյան

19:43 15.10.2019

«Ապրիլյան պատերազմի ժամանակ փամփուշտներ չլինելու լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը, ավելին, նույնիսկ երդվեց, որ այդ լուրերը, այդ թվում՝ մեքենաներում վառելիք չլինելու մասին, իրականությանը չեն համապատասխանում: «Եթե ես 100 դոլար փող տարած լինեմ բանակից, եթե 100 դոլար փող տարած լինեմ պետական ինչ-որ տեղից, տարեք ինձ […]

̰
«Թարգմանչաց տոն» գրական միջազգային փառատոնի վերջին օրն անցկացվել է Գյումրիում

19:30 15.10.2019

«Թարգմանչաց տոնը» Գյումրիում նշելը կազմակերպիչները կարևորում են երկու պատճառով` մեկը, որ քաղաքի պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու առիթ է, և այն, որ դասական հայ գրականության հանճարների ծննդավայրն այստեղ է: Ռուսաստան, Լեհաստան, Վրաստան, Իրան, Կանադա… Այս երկրներից ժամանած գրականագետները 5-օրյա միջազգային  փառատոնի ընթացքում ներկայացրել են  իրենց հրատարակած  թարգմանչական գործերը: Հայ գրողները օտարազգի  ստեղծագործությունների, իսկ արտասահմանյան գրողները հայ գրականության […]

̰
Եթե ընտրվեմ, պահելու եմ պետական կուրսը. Վիտալի Բալասանյանը չբացառեց իր մասնակցությունը Արցախի նախագահական ընտրություններին

19:16 15.10.2019

«Այս պահին որոշում չկա, այս պահին ինձ սատարում է նորաստեղծ «Արդարություն» կուսակցությունը»,- հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նա չբացառեց, որ առաջիկա ընտրություններում իր թեկնածությունը ներկայացվի դաշինքի շրջանակներում: Նրա խոսքերով` տարբեր ուժերի հետ կոնսուլտացիաներ են անցկացվում, քննարկումներ են տեղի ունենում: Հարցին՝ նախագահ ընտրվելու դեպքում ինչպե՞ս է համագործակցելու […]

̰
Հոգով և սրտով մեր ֆուտբոլի հավաքականի հետ եմ, ձեզ տեսնենք, տղերք. վարչապետ

19:13 15.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ֆինլանդիա- Հայաստան ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ: «Հոգով և սրտով մեր ֆուտբոլի հավաքականի հետ եմ: Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել. ձեզ տեսնենք, տղերք»,- մասնավորապես գրել է նա: Հիշեցնենք, որ Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական փուլի J խմբի ութերորդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի […]

̰
Ես դեմ եմ եղել ցանկացած ՍԴ փոփոխության. Վիտալի Բալասանյան

19:11 15.10.2019

«Ես դեմ եմ եղել ցանկացած ՍԴ փոփոխության, երբ դա կհանգեցնի իշխանության վերարտադրության կամ շարունակության: Հիմա էլ եմ դեմ»,- հոկտեմբերի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նրա խոսքերով` դա թուլացրել է Արցախի քաղաքական իշխանությունը: «Երկրորդ ժամկետի լրանալուց հետո ևս երեք տարով անցումային շրջան է եղել, և այդ ժամանակ կարող էին […]

̰
Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում

19:06 15.10.2019

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում։ Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։ Իր խոսքում վարչության պետը նշեց, որ չնայած 2019 թվականի անցած ժամանակահատվածը լի էր իրադարձություններով, հասարակական-քաղաքական ու զանգվածային միջոցառումներով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության […]

̰
BACK_TO_TOP