TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կապանում փլուզված տանը գտել են կնոջ դին. աշխատանքները շարունակվում են

14:13 17.10.2019

Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շենք է փլվել: Ըստ նախնական տեղեկությունների` ներսում տարեց ամուսիններ են մնացել: Այս պահին այնտեղ որոնողական աշխատանքներ են ընթանում: SHANTNEWS.am-ին ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանը փոխանցել է, որ այս պահին գտել են կնոջ դին: Նա եղել է ննջասենյակում՝ անկողնում: Որոնողական աշխատանքները շարունակվելու են:

̰
Նախկին ոստիկանապետի մահվան գործով առանցքային վկան լքել է Հայաստանը

14:06 17.10.2019

Քննչական կոմիտեն հաստատում է՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան գործով առանցքային վկան լքել է Հայաստանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը: Նա տեղեկացրեց նաև, որ վկան այդ մասին տեղյակ է պահել քննչական մարմնին և խոստացել մի քանի օրից վերադառնալ: Հարությունյանը պարզաբանեց, որ քրեական գործերի շրջանակներում վկայի կարգավիճակ ունեցող անձին որևէ […]

̰
Ակցիա՝ ընդդեմ ԼԳԲՏ համայնքի․ քաշքշուկ և փոխադարձ դժգոհություններ

13:45 17.10.2019

ՀՀ կառավարության շենքի առջևում այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ ԼԳԲՏ համայնքի: Ակցիայի ընթացքում բախում սկսվեց ոստիկանության ու քաղաքացիներից մեկի միջև, նրանք սկսեցին քաշքշել իրար: Քիչ անց պարզվեց՝ քաղաքացին ակցիայի մասնակից չէ, տաքսու վարորդ է, որ անձնական խնդրով մոտեցել է ոստիկաններին, սակայն նրան խնդրել են ավելի ուշ մոտենալ: Ակցիայի մասնակիցները նշում էին, որ քաղաքացին ցանկանում […]

̰
Տեղեր ունենք, որ կատաստրոֆիկ վիճակում են. շրջակա միջավայրի նախարարը` հանքավայրերի մասին

13:43 17.10.2019

Սյունիքում տեղի ունեցած արտակարգ դեպքի վերաբերյալ լրագրողներն այսօր կառավարության նիստից հետո հարցեր են ուղղել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին: Նախարարը հաստատել է, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և առողջապահության նախարարության աշխատակիցները գետից նմուշառումներ են արել: Նախարարը նշել է, որ մեղավորությունը  տնտեսվարողինն է, այսինքն՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինը»: Էրիկ Գրիգորյանը խոսել է վնասի հաշվարկման և փոխհատուցման […]

̰
Միջազգային այս հարթակում էլ ադրբեջանցիներն իրենց արժանի պատասխաններն են ստանում․ Մելքումյան

13:40 17.10.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրել է Բելգրադում ադրբեջանցի պատվիրակների հետ իր բանավեճը, որի ժամանակ, ըստ Մելքումյանի, ադրբեջանցիները արժանի պատասխան են ստացել։ Մելքումյանի գրառումը ներկայացնում ենք ստորև։ «Երեկ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Միջպառլամենտական համաշխարհային միության Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի նիստում ադրբեջանցի պատգամավորներից մեկը նորից սկսեց արտասանել պատճենահանված նույն տեքստը, ինչը որ ասվել էր Ստրասբուրգում, միջազգային […]

̰
«Ի սեր Աստծո». Մամեդյարովը ՌԴ քաղաքացի հայերին «հրավիրում է» Բաքու, միայն խնդրում՝ նախապես տեղեկացնել

13:40 17.10.2019

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն «Известия»-ի հետ զրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների մուտքն Ադրբեջան արգելելու հարցին: – 2018-ի ամռանը Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական սկանդալ գրանցվեց. 81-ամյա Օլգա Բարսեղյանը՝ ազգությամբ հայ, Լենինգրադի բլոկադայի միջով անցած կինը, ժամանեց Բաքու, բայց նրան օդանավակայանից դուրս չթողեցին և երկրից արտաքսեցին: Ադրբեջանական իշխանությունները […]

̰
Օրինակ՝ երեք կին միաժամանակ ասեն՝ այդ մարդն իմ ամուսինն է, ո՞նց ենք լուծելու դեպքերը. քննարկում խորհրդարանում

13:29 17.10.2019

ԱԺ պաշտպանության  և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է պատգամավոր Գևորգ Գորգիսյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է, այսպես կոչված, «թաղման գումար» տրամադրել զոհված զինծառայողի ընտանիքի անդամին նաև այն դեպքում, երբ, օրինակ, չկա ՔԿԱԳ գրանցում, բայց ամուսնությունը հաստատված է եղել դատական կարգով: Ըստ գործող օրենքի՝ չի տրամադրվում փոխհատուցում, իսկ Գորգիսյանին այս մասին կոնկրետ դեպքեր են […]

̰
Հանդիպում կին զինծառայողների հետ

13:10 17.10.2019

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն այցելել է 1-ին և 4-րդ զորամիավորումների ենթակայությամբ գործող զորամասեր:

̰
Կապանում փլուզումը տեղի է ունեցել Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում

13:09 17.10.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 08:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել […]

̰
Փրկարարները չեն գտնում փլուզված տան ներսում գտնվող տարեց ամուսիններին. նոր մանրամասներ Կապանից

13:05 17.10.2019

Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շենք է փլվել: Ըստ նախնական տեղեկությունների` ներսում տարեց ամուսիններ են մնացել: Այս պահին այնտեղ որոնողական աշխատանքներ են ընթանում: SHANTNEWS.am-ը մանրամասներ է պարզել Կապան համայնքի ղեկավարից: Ըստ նրա հաղորդած տեղեկության՝ այս պահին հողային հատվածն են հեռացնում, տան խոհանոցային մասը արդեն ստուգել, այս պահին ննջասենյակային հատվածն են ստուգում: […]

̰
Մենք ոչ մի տեղ չենք փախչի, առարկայական բանակցություններ են պետք. Մամեդյարովը՝ ԼՂ խնդրի կարգավորման մասին

13:02 17.10.2019

Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: Այս մասին «Известия»-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նա, սակայն, նշել է, որ «հիասթափված է» հայկական կողմի հետ բանակցությունների վերջին փուլից, որ տեղի է ունեցել Նյու Յորքում: Մամեդյարովն ասել է, որ այդտեղ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ կրկին անդրադարձել […]

̰
Վիճաբանության ժամանակ մեկ անձ սպանվել էր, ևս երկուսը ստացել էին հրազենային վնասվածքներ. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին

13:00 17.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 22-ամյա երիտասարդի սպանության, ևս երկու անձի հրազենային մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին։ Քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, […]

̰
Ryanair-ը մտել է հայկական շուկա՝ իմանալով, որ ԵՄ-ի հետ չունենք ազատ վիզային ռեժիմ. Եղոյան

12:56 17.10.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդրում եմ նաև նկատել, որ Ryanair-ը մտել է հայկական շուկա՝ իմանալով, որ մենք դեռ չունենք ԵՄ հետ ազատ վիզայի ռեժիմ: Բացի Հայաստանից Ryanair-ը թռիչքներ է իրականացնում ԵՄ հետ ազատ վիզայի ռեժիմ չունեցող ընդամենը վեց երկրներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Մարոկկո, Թունիս, Լիբանան և Հորդանան (Թուրքիայի դեպքում […]

̰
Շինարարական բոլոր ընկերություններին զբաղեցրել ենք պատվերներով, էլ ինչպե՞ս մասնակցեն մրցույթի․ Փաշինյան

12:55 17.10.2019

Կառավարության այսօրվա նիստի հարցերից մեկի քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ներկայում լինում են դեպքեր, երբ փող կա, բայց շինարարության համար հայտարարվող մրցույթներին որևէ ընկերություն չի մասնակցում։ «Դե, բոլոր ընկերություններին զբաղեցրել ենք տարբեր պատվերներով, էլ մնացե՞լ են, որ մասնակցեն»,- ժպիտով արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ նույն խնդրի […]

̰
Մեզ մոտ ռուսական բազա կա, նրա զինծառայողները Հայաստանի՞ց են թոշակ ստանալու․ Ցոլակյան

12:44 17.10.2019

Կառավարության այսօրվա նիստում ԵԱՏՄ ներսում թոշակների հարցը կարգավորելուն ուղղված համաձայնագրի քննարկման ժամանակ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հիշեցրեց, որ Հայաստանում ռուսական ռազմաբազա է գործում, և այս համաձայնագրի ընդունման դեպքում նրանք Հայաստանից թոշակի մի մասը Հայաստանից են ստանալու։ «Էստեղ մենքո պրոբլեմ կունենանք, բավականին շատ փող պետք է դուրս տանք, էդ հաշվի առեք։ Որովհետև էդ բազայի սպաները բավականին […]

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս

12:41 17.10.2019

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուսի Հանրապետություն: Հայկական պատվիրակությունը կմասնակցի Բելառուսում ընթացող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի ու միջոցների «Որոնում-2019» զորավարժության ակտիվ փուլին:

̰
Գումարը գալիս է գյուղատնտեսություն, բաժանվում է, ու արդյունք չի ստացվում․ Փաշինյան

12:38 17.10.2019

Հայաստանի և «Զարգացման ֆրանսիական գործակալության» միջև համաձայնագրով ֆրանսիական կողմը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար 10 մլն եվրո կտրամադրի։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Գումարներն ուղղվելու են Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգման ցանցի զարգացմանը։ Վարչապետը պնդեց, որ պետք է երաշխիքներ ստեղծել, որպեսզի արդյունք լինի այս աշխատանքներից։ «Մեր դառը փորձը ի՞նչ է ցույց տալիս։ Այն, որ […]

̰
Քաղաքացին կարող է լուսանկարահանել ճանապարհային խախտում անող նույն անձին ամիսը միայն մեկ անգամ. օրինագիծն ԱԺ-ում է

12:34 17.10.2019

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցման է ներկայացվել Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր քաղաքացիներին հնարավորություն տալ մասնակից դառնալ ճանապարհային խախտումների արձանագրմանը: Նախատեսվում է ստեղծել հավելված, որի միջոցով քաղաքացին կարող է նկարահանել խախտումն ու ուղարկել համապատասխան մարմիններին: Օրինագծի վերաբերյալ մի շարք […]

̰
Ի՞նչ տեսք ունի վտանգավոր թափոնաջրերով աղտոտված Ողջի գետը

12:30 17.10.2019

Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում ներկայացված է լուսանկար, որտեղ երևում է աղտոտված Ողջի գետը: Քաջարանի կոմբինատի պոչատարի հերթական վթարի հետևանքով վտանգավոր թափոնաջրերը լցվել են Ողջի գետը: SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել էր, որ կոմբինատի պոչատարը վնասվել է: Ավելի վաղ հայտնել էինք, որ ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ։

̰
Էն որ նայում ես ու աչքերիդ չես հավատում. Նիկոլ Փաշինյանի գրառումը

12:28 17.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ֆեյսբուքում» անդրադարձել է Ryanair բյուջետային ավիաընկերության Հայաստան մուտքին: «Էն որ նայում ես ու աչքերիդ չես հավատում: Ապրի Տաթևիկ Ռևազյանը»,- գրել է նա:

̰
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ում կենսաթոշակների վերաբերյալ համաձայնագրին

12:20 17.10.2019

Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։ Համաձայնագրի նախագծով նախատեսվում է․ աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձևավորվում և իրականացվում են այն պայմաններով և կարգով, որով ձևավորվում և իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության (որտեղ ձեռք է բերել աշխատանքային ստաժ) այլ քաղաքացիների կենսաթոշակային […]

̰
ՀՔԾ քննիչն այցելել է ՀՀԿ գրասենյակ` առգրավելու Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցման նյութերը

12:10 17.10.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան լրատվամիջոցների հարցերին` հայտնում եմ, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը»։

̰
Կառավարությունը 444 մլն կուղղի դպրոցների շենքերի նորոգմանը և Գյումրիում նոր սպորտային համալիրի կառուցմանը

12:07 17.10.2019

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշում ընդնունեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 444 միլիոն դրամ, որով նախատեսվում է իրականացնել «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, «Բերդի պետական բազմագործառութային քոլեջի» շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ […]

̰
Այսուհետ լրագրողները տեղյակ կլինեն, թե ովքեր են հրավիրվում Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստերին

12:06 17.10.2019

Այսօր ԱԺ-ում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ այսօր նաև տեղի է ունենալու Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստ, լրագրողներին հարցրեց, թե արդյոք նրանց հետաքրքրում է, թե ով է հրավիրված: Նա հայտնեց նաև, որ մտնում են կարևոր փուլ, ու այսուհետ լրագրողները տեղյակ կլինեն, թե ում են հրավիրում նիստերին: Հարցին, […]

̰
Երևանում մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման 10-րդ վեհաժողովը

12:04 17.10.2019

Երևանում այսօր և վաղը տեղի է ունենում Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը: Միջոցառման շրջանակում Հայաստան են ժամանել կրթության որակի ապահովման 100-ից ավելի հեղինակավոր մասնագետներ: Վեհաժողովը մեկնարկել է ՀՀ  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ելույթով: Վեհաժողովի օրակարգային հարցերն են. . ինչպիսի՞ն է լինելու բարձրագույն կրթության որակի ապահովումն ապագայում, . […]

̰
Ի՞նչ է խոստացել վարչապետը զոհված զինծառայողների ծնողներին

12:01 17.10.2019

Զոհված զինծառայողների մի խումբ մայրեր այսօր դարձյալ հավաքվել են կառավարության շենքի դիմաց: Մեր թղթակցի հետ զրույցում նրանք նշել են, որ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:  Վարչապետը կառավարության նախորդ նիստերից մեկի օրը դուրս էր եկել շենքից և խոստացել զոհված զինծառայողների ծնողներին, որ կընդունի նրանց և կքննարկեն նրանց պահանջները: Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների մայրերը պահանջում են […]

̰
Կաթնառատ գյուղում այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ

12:00 17.10.2019

Հոկտեմբերի 16-ին, ժամը 13:15-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Կաթնառատ գյուղին հարակից այրվում է անտառածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:36-ին, մարվել՝ 17:00-ին: Կաթնառատ գյուղի «Ղարախաչ» կոչվող հանդամասում այրվել է […]

̰
Ովքեր չգիտեն, կխնդրեմ փնտրել և կարդալ, թե ինչպես է ստացվում լոուքոսթերների՝ նման ցածր գները. Նարեկ Բաբայան

11:59 17.10.2019

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստանից եվրոպական մի քանի ուղղություններով մատչելի թռիչքների հնարավորությանը: «Օրինաչափ է, որ էժան, իսկ շուտով նաև առանց վիզայի ճամփորդելը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ունենք վերադարձողների ու մեկնողների տարբերության աննախադեպ դրական դինամիկա։ Այլ կերպ ասած, այն ժամանակ, երբ մեր աչքն արդեն […]

̰
Մեր քաղավիացիայի համար կարևոր իրադարձություն է տեղի ունեցել․ Փաշինյան

11:55 17.10.2019

Մեր քաղավիացիայի համար կարևոր իրադարձություն է տեղի ունեցել․ այս բառերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց եվրոպակա RianAir ավիաընկերության մուտքը հայկական շուկա։ Վարչապետն ասաց, որ արդեն վաճառքի մեջ են ավիաընկերության տոմսերը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բացատրեց, որ Հայաստանից ընդհանուր 4 ուղղությամբ են թռիչքներ լինելու։ Նա ասաց, որ քիչ առաջ ստուգել է գները՝ Հռոմ կարելի է մեկնել ու վերադառնալ […]

̰
Ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովի նիստին կհարցաքննեն Արշակ Կարապետյանին

11:54 17.10.2019

Ինչպես հայտնի է, այսօր ԱԺ-ում Ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովի նիստ է գումարվելու: Նիստին հրավիրվելու է Արշակ Կարապետյանը: Փակ նիստում քննելու են Կարապետյանին, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ներկայում Արշակ Կարապետյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։ Նա ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է: Կարապետյանը մինչև 2016 թվականը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության […]

̰
BACK_TO_TOP