19:30 15.10.2019
«Թարգմանչաց տոնը» Գյումրիում նշելը կազմակերպիչները կարևորում են երկու պատճառով` մեկը, որ քաղաքի պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու առիթ է, և այն, որ դասական հայ գրականության հանճարների ծննդավայրն այստեղ է:
Ռուսաստան, Լեհաստան, Վրաստան, Իրան, Կանադա… Այս երկրներից ժամանած գրականագետները 5-օրյա միջազգային փառատոնի ընթացքում ներկայացրել են իրենց հրատարակած թարգմանչական գործերը: Հայ գրողները օտարազգի ստեղծագործությունների, իսկ արտասահմանյան գրողները հայ գրականության թարգմանություններով են հանդես եկել:
Լեհ գրող Կալինա Իզաբելլա Զիոլան 7 գրքի հեղինակ է: Գրում է բանաստեղծություններ, պոեմներ ու արձակ ստեղծագործություններ: Մեկ տարի առաջ լույս է տեսել նրա «Երկխոսություն Հայաստան-Լեհաստան» գիրքը, որտեղ երկու երկրներում հրատարակված պոեզիայի անթոլոգիան է: Լեհ բանաստեղծուհին հայ գրողների ստեղծագործությունների թարգմանությամբ սկսել է զբաղվել 10 տարի առաջ։ Փառատոնին իր թարգմանություններից ներկայացրել է Կոմիտասի գործերից ու իր բանաստեղծությունը Կոմիտասի մասին։
«Կոմիտասի գործերին ինձ ծանոթացրել է Գագիկ Դավթյանը: Երբ կարդում էր ստեղծագործությունները, շտապում էի գրի առնել, որ հետո դրանք թարգմանեմ լեհերեն: Դու հանճարի գործն ես թարգմանում, այնտեղ ամեն բառ ու արտահայտություն պետք է ճիշտ ու դիպուկ լինի: Բացի թարգմանությունից, ես նաև Կոմիտասի մասին եմ գրել»,- SHANTNEWS․am-ի հետ զրույցում ասել է լեհ բանաստեղծուհին։
Հայ ժամանակակից գրողների հինգ տասնյակից ավելի ստեղծագործությունների թարգմանությունների հեղինակ է։ Իսկ վրացի գրողներին ոգեշնչել է հայ գրականությունը նաև այն պատճառով, որ հայ դասականները ստեղծագործական կյանքի որոշ փուլ ապրել են Թիֆլիսում։ Վրաստանի գրողների միության անդամ Մաղվալա Գոնաշվիլին Հավլաբարում է մեծացել, պատմում է, թե իր գրական ստեղծագործական ուղին որտեղից է սկսվել։
«Պապս էր պատմում, թե մեր հայկական թաղամասերից մեկում ինչպես են հավաքվել հայ գրականության դասականները: Հովհաննես Թումանյանի հիմնած «Վերնատուն» գրական ակումբում են անցել հայ գրականագետների անտիպ երկերի քննարկումները: Հետո արդեն Թումանյանի տուն-գիտամշակութային կենտրոնի ստեղծումը ինձ համար մեծ խթան հանդիսացավ՝ ուսումնասիրելու Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները: Տնօրենը` Գայանեն, ինձ բառ առ բառ թարգմանել է Թումանյանի գործերը, որոնց հիման վրա ծնվել են իմ բանաստեղծությունները»,- ասում է Մաղվա Գոնաշվիլին:
Մինչև տարեվերջ լույս կտեսնի Մաղվալա Գոնաշվիլիի նոր գիրքը` նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին, գրքում և´ թարգմանություններ են, և´ բանաստեղծուհու նոր ստեղծագործությունները: Արտասահմանյան շատ գրողներ են հետաքրքրված ոչ միայն հայ դասականներով, նաև ժամանակակից գրականությամբ: Նրանց ստեղծագործությունները ճանաչելի դարձնելու, հանրայնացնելու ցանկություն ունեն շատերը։
Իրանահայ բանաստեղծ, թարգմանիչ Վարանդ Քիորքչյանը ցանկանում է արագ փոփոխվող աշխարհում գրական կյանքը ապրեցնել այնպես, որ չմոռացվեն հայ դասականները և նրանց կողքին չմոռացվեն ժամանակակից գրողները:
Այսօր գրական ասպարեզում կան գրողներ, որոնք քիչ են հայտնի, բայց ունեն արժեքավոր ստեղծագործություններ:
Գրական միջազգային փառատոնի վերջին օրը հայ և արտասահմանցի գրողների, թարգմանիչների համար Գյումրիում ավարտվելու էր շրջայցով: Հյուրերին արդեն պատմել էին, որ այս քաղաքի պատմական միջուկում շատ բան ունեն տեսնելու:
15:35 18.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ըԲացահայտվել է 175 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 10-ական դեպք՝ հոգեկան […] ...
15:32 18.07.2025
Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվելԻսրայելը գնահատում է, որ վերջին հարվածների արդյունքում Իրանի միջուկային ծրագիրը հետ է մղվել առնվազն երկու-երեք տարով, հայտարարել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Մեր փորձագետների գնահատականը, ոչ միայն ռազմական, ցույց է տվել, որ միջուկային ծրագրին հասցված հարվածը շատ լուրջ է։ Մենք կարծում ենք, որ նրանց ծրագիրը հետ է շպրտվել առնվազն երկու կամ երեք տարով», – […] ...
15:20 18.07.2025
Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Դողս գյուղի 50-ամյա բնակչից ձեռք է բերում, օգտագործում և իրացնում է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Տվյալը ստուգելու ընթացքում նաև ստացվեց տեղեկություն, որ այս գործընթացին օժանդակում են 50-ամյա տղամարդու քույրն ու նրա որդին: Դողս գյուղում դարանակալման ժամանակ Աշտարակի ոստիկանները նկատել են, […] ...
15:11 18.07.2025
ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մշակումը․ Էստոնիայի ԱԳ նախարարԵվրամիությունը (ԵՄ) չի պլանավորում բավարարվել Ռուսաստանի դեմ «կիսատ քայլերով»։ Պատժամիջոցների 19-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան ՝ հղում անելով Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մարգուս Ցախնային։ Ցախնայի խոսքով՝ սահմանափակումների 18-րդ փաթեթը ցույց է տալիս, որ Եվրոպան մնում է վճռական։ «Ռուսաստանի կողմից նավթի վաճառքից վաստակած յուրաքանչյուր եվրո օգնում է ֆինանսավորել […] ...
14:57 18.07.2025
Փարիզը կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունման գործում․ Ժան-Նոել ԲարոՖրանսիան կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի մշակման և ընդունման գործում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն։ «Այսօր առավոտյան մենք՝ եվրոպացիներս, աննախադեպ պատժամիջոցներ ընդունեցինք Ռուսաստանի և նրան աջակցող երկրների դեմ։ Ֆրանսիան կարևոր դեր խաղաց այս գործում», – գրել է նախարարը X-ում։ Ինչպես հաղորդում է Les Echos տնտեսական […] ...