20:35 15.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության «Կորիզ» ծրագրի մասնակից երիտասարդներին, որոնք Հայաստան են ժամանել տարբեր երկրներից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հարցուպատասխանի ձևաչափով նախագահը զրուցել է երիտասարդների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման ապագային և հեռանկարներին, առկա մարտահրավերներին, Սփյուռքի դերին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններին:
«Մենք ունենք հիանալի աշխարհագրական դիրք, որը եղել է հնագույն քաղաքակրթությունների խաչմերուկում: Այն եղել է մեր հաջողության և, միաժամանակ, նաև ողբերգությունների ու հաղթանակների աղբյուրը,- ասել է նախագահը:- Մենք կորցրել ենք շուրջ 1.5 մլն բնակչություն այն պատճառով, որ այստեղ ենք եղել, սակայն, մյուս կողմից, խաչմերուկին գտնվելով՝ զարգացրել ենք ֆենոմենալ մի կարողություն, որն անհրաժեշտ է այսօր: Մենք վերապրողների ազգ ենք: Ձեզնից յուրաքանչյուրն այս որակն ունի իր ԴՆԹ-ում, և սա մի հատկանիշ է, որը կօգնի ձեզ լինել հաջողակ 21-րդ դարում: Սա լինելու է մի դարաշրջան, որն այնքան անկանխատեսելի է. ամեն բան շատ արագ է փոխվելու, և անհրաժեշտ է արագ հարմարվել փոփոխություններին թե՛ որպես անհատ, թե՛ որպես ընկերություն, ինստիտուտ կամ անգամ երկիր»:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը ներկայացնելիս երբեմն մտածում է, թե ստարտափի նախագահ է: «Հայաստանը մի մեծ ստարտափ է, որն ունի շատ հարուստ և հազարավոր տարիների պատմություն, բայց այսօր գաղափարների, ձեռնարկների, մեծ հնարավորությունների երիտասարդ ստարտափ է,-ասել է Արմեն Սարգսյանը:- 21-րդ դարն այն ժամանակն է, երբ կարող ենք լինել հաջողակ եւ դրա համար պետք է շատ աշխատենք»:
Դիմելով երիտասարդներին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Դուք պետք է պատրաստ լինեք դինամիկ փոփոխություններին, անկայունությանը եւ դժվարություններին: Փոփոխվող աշխարհում մարտահրավերներն ավելանում են, բայց մի՛ վախեցեք դրանցից, պարզապես ընդունե՛ք դրանք, եղե՛ք իրատես, համարձակ և ստեղծագործ: Սովորե՛ք ամեն օր, եղե՛ք ակտիվ և լսե՛ք ինքներդ ձեզ»:
«Կորիզ»-ը ՀԲԸՄ Եվրոպայի նախաձեռնությունն է, որի նպատակն է միավորել տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներին, ստեղծել ապագա հայ առաջնորդների համաշխարհային ամուր ցանց, կրթել ու խորհուրդներով աջակցել նրանց և օգնել ներգրավվել Հայաստանում ու Եվրոպայում իրականացվող տարբեր ծրագրերում:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...