TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արտաշատի դպրոցներից մեկից սննդային թունավորմամբ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց

15:19 15.10.2019

Սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Այս պահին շուրջ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Դեպքի վայրում և հիվանդանոցում […]

̰
Այն չափն է, որը պետք է մկանային լարվածությունը թուլացնելու համար. Բագրատյանի օրինագծի ուրախ քննարկումը

15:17 15.10.2019

ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը, որը երկրորդ ընթերցման է ներկայացվելու, ուրախ քննարկման առիթ է դարձել: Նախագծով առաջարկվում է արգելել մերսման սրահների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում: Բագրատյանը ներկայացրեց նախագծում […]

̰
Գումար շորթելու փորձի համար ոստիկանություն եմ դիմելու. Սանասարյանը ներկայացրել է վրաերթի հետ կապված եղելությունը

15:09 15.10.2019

ՊՎԾ նախկին նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ներկայացրել է «ողջ եղելությունը «դեպքի» վայրից»: Նա խոսել է «իր մասնակցությամբ վթարի մասին», որ հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, ներկայացրել է, որ տվյալ վայրում երեխան հանկարծ հայտնվել է իր մեքենայի կողային հատվածում: Սանասարյանը ցանկացել է շտապօգնություն կանչել: «Երեխան ձեռքս բռնեց, ասաց՝ շտապօգնություն մի կանչեք, ասացի՝ […]

̰
«Իմ քայլի» պատգամավորները մերժեցին պետության հաշվին առողջության ապահովագրության մասին ԼՀԿ նախագիծը

14:40 15.10.2019

ԼՀԿ պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր աշխատողների եկամտահարկի, իսկ փաստացի՝ պետական միջոցների հաշվին ապահովել նույն աշխատողների առողջության ապահովագրությունը, մերժվեց ԱԺ տնտեսական հանձնաժողովում։ «Իմ քայլի» պատգամավորները նախ` դեմ էին նման ծախս բյուջեի վրա դնելուն, ապա նաև կողմ էին, որ կառավարությունն ավելի ընդգրկուն նախագիծ ներկայացնի այս ոլորտի կարգավորումների փոփոխության վերաբերյալ։ Խմբակցության պատգամավորների դեմ ձայներով ԼՀԿ պատգամավոր […]

̰
Գիորգի Գախարիայի հետ հանդիպումը շարունակում ենք ընդլայնված կազմով. Նիկոլ Փաշինյան

14:36 15.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն իր վրացի գործընկերոջ հետ շարունակվում է: Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է Գախարիայի հետ հանդիպման շարունակությունն՝ արդեն ընդլայնված կազմով: «Գիորգի Գախարիայի հետ հանդիպումը շարունակում ենք ընդլայնված կազմով»,- գրել է նա:

̰
Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները  քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

14:17 15.10.2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին և գործընկերոջ հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարը ռուս գործընկերոջը հրավիրել է Հայաստան, իսկ ՌԴ արդարադատության նախարարը  Ռուստամ Բադասյանին հրավիրել է մասնակցելու Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին: […]

̰
Աշխատողներին ապահովագրում են, գործազուրկներին ո՞չ, թե՞ հակառակը․ քննարկում ԱԺ-ում

14:14 15.10.2019

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է ԼՀԿ ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է աշխատողների եկամտային հարկի հաշվին նրանց տրամադրել առողջապահական ապահովագրություն։ Այս հարցը ներկայացրեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը։ «Իմ քայլից» Եղիշե Սողոմոնյանն ասաց, որ ստացվում է՝ այն մարդիկ, որոնք աշխատում են ու եկամուտ ունեն, պետության կողմից (հարկային մուտքերի հաշվին) ապահովագրվում են, իսկ նրանք, որոնք […]

̰
Իմ ձեռքբերումներից է Հայաստանի ու Վրաստանի միջև նոր մակարդակի հարաբերությունների ձևավորումը. Փաշինյան

14:04 15.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետը ներկայացրել է իրենց հանդիպումը: «Վրաստանի վարչապետի հետ քննարկում ենք հայ-վրացական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերը»,- գրել է նա։  

̰
Սերժ Թանկյանը Էրդողանին համեմատել է Հիտլերի հետ

14:00 15.10.2019

«System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը իր Instagram-ում տեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին պատկերող լուսանկարների կոլաժ: «Հիտլերը և Էրդողանը: Իսկապես զարմանալի է»,- գրել է Թանկյանը: Լուսանկարում նշված է երկու ամսաթիվ ՝ 1939 թվականը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը և 2019 թվականը՝ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ […]

̰
Ուրախ եմ Երևանում հյուրընկալել Վրաստանի իմ գործընկերոջը. Նիկոլ Փաշինյան

13:48 15.10.2019

Երևան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Նրան նախագահական նստավայրում դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Պաշտոնը ստանձնելուց հետո սա Գիորգի Գախարիայի առաջին այցն է Հայաստան: Մեկօրյա այցի ընթացքում Գախարիան կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով, ինչից հետո էլ վարչապետները կպատասխանեն […]

̰
Աննա Հակոբյանը, նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցները Բեյրութ մեկնել են բիզնե՞ս, թե՞ էկոնոմ դասով. ավիաընկերությունը պարզաբանել է

13:47 15.10.2019

«Արմենիա» ավիաընկերությունը պարզաբանում է տարածել, որում նշված է. «Այսօր 168.am կայքում տեղ գտած հրապարակման մասով ավիաընկերությունը զանգեր է ստանում լրատվամիջոցներից՝ խնդրանքով պարզաբանել՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցներն ու օգնականները 2019-ի հուլիսի 1-ին Երևանից Բեյրութ մեկնել են բիզնե՞ս, թե՞ էկոնոմ դասով: Նախ ցանկանում ենք նշել, որ «Արմենիա» ավիաընկերությունը, ինչպես ցանկացած դասական ավիաընկերություն, […]

̰
Հարցը կրթական ծրագրեր մշակող մասնագիտական խմբերի ակադեմիական իրավասությունների տիրույթում է. Սամվել Կարաբեկյան

13:44 15.10.2019

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյան իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության օրենքի» նախագծի աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման օրենսդրորեն պարտադիր լինելու դրույթը չներառելուն՝ նշելով, որ այդ հարցը ոչ թե օրենքի կարգավորման, այլ կրթական ծրագրեր մշակող մասնագիտական խմբերի ակադեմիական իրավասությունների տիրույթում է: «Այս կետը նոր […]

̰
Տիգրան Ավինյանը «Զվարթնոց»-ում դիմավորել է Գիորգի Գախարիային

13:40 15.10.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում գրված է. ««Զվարթնոց» օդանավակայանում Գիորգի Գախարային դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»։

̰
ԱԺ-ն մերժեց ԼՀԿ-ի նախագիծը՝ վարձու աշխատողների ապահովագրությունը եկամտահարկի միջոցով իրականացնելու մասին

13:39 15.10.2019

ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր ընդարձակ օրակարգով նիստ է անցկացնում: Առաջիկա լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու համար կքննարկվի 9 նախագիծ: Առաջինը՝ ԼՀԿ-ի ներկայացրած օրինագիծն է, որով առաջարկվում է աշխատող քաղաքացուն բժշկական ապահովագրության համար վերադարձնել վճարված եկամտահարկի մի մասը: Կառավարությունն այն հավանության չի արժանացրել: Երկար քննարկումից հետո որոշումը չի ընդունվել: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Կստեղծվի գույքի բռնագանձման նոր ինստիտուտ՝ հիմնված կոնկրետ չափանիշների վրա

13:36 15.10.2019

«Նոր ինստիտուտի ներդրումը ենթադրում է համալրում նոր կադրերով. դատախազության առանձին ստորաբաժանում է լինելու, որը համալրվելու է համապատասխան վերապատրաստված մասնագիտացված կադրերով, որոնց թվաքանակը որոշված է հակակոռուպցիոն ռազմավարությամբ»,- «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի նախագծի» վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան` ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Ինչ վերաբերում է դատախազության՝ որպես իրավասու մարմնի ընտրությանը, ապա Գալյանը նշեց, […]

̰
Երևանում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

13:35 15.10.2019

Հոկտեմբերի 15-ին, ժամը 08:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցից Վերին Անտառային փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է նաև վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes G» (վարորդ՝ […]

̰
Ոստիկանության պարզաբանումը Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին

13:28 15.10.2019

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի առնչությամբ: Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ներկայացվածի մասին ոստիկանությունում սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից կամ որևէ քաղաքացուց հաղորդում կամ ահազանգ չի ստացվել։ Այնուհանդերձ, հրապարակումների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր և […]

̰
Սուրեն Պապիկյանը երկօրյա աշխատանքային այցով կլինի Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

13:27 15.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վայոց ձորի և Սյունիքի մարզեր: Այցի ընթացքում նախարարը կհետևի միջպետական նշանակության ավտոճանապարհների վերանորոգման ընթացքին, կծանոթանա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կողմից վերակառուցվող ենթակայանների շինաշխատանքներին: Հոկտեմբերի 16-ին Կապանում նախարարը խորհրդակցություն կանցկացնի Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների […]

̰
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

13:22 15.10.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Այսօրվա դատական նիստին ներկա չէր Ռոբերտ Քոչարյանը՝ առողջական վիճակով պայմանավորված. նա վիրահատվել է և վերականգնողական փուլում է: Դանիբեկյանը հայտնեց, որ դատական նիստն առանց նրա ներկայության չի կարող շարունակվել: Դատավորը նաև տեղեկացրեց՝ գործով անցնող, պաշտպանության […]

̰
Ազդարարման համակարգով ստացվող հաղորդումների 27.7 տոկոսի դեպքում հարուցվել են քրեական գործեր. Դատախազություն

13:21 15.10.2019

2019թ. մայիսի 21-ից գործարկվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը, որի միջոցով անձինք կարող են անանուն եղանակով տեղեկություններ հաղորդել իրենց հայտնի կոռուպցիոն դեպքերի, փաստերի մասին: Հարթակի գործարկման նախորդ 5 ամիսների ընթացքում ստացվել է դրա միջոցով 146 ազդարարում: ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ազդարարման վարույթներով պարզվել է, որ դրանց 26 տոկոսի դեպքում առկա են առերևույթ կոռուպցիոն հանցագործության հատկանիշներ […]

̰
Քրդական համայնքի բողոքի ակցիան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ

13:18 15.10.2019

Մի քանի հարյուր մարդ է հավաքվել ՀՀ-ում ԱՄՆ  դեսպանատան մոտ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Բողոքի ցույցին մասնակցում են նաև Սիրիայից, Իրաքից ժամանած քրդեր, որոնք պահանջում են ԱՄՆ-ից` ստիպել Թուրքիային «հետ կանգնել այդ ցեղասպան գործողությունից»: Նրանք իրենց հետ են բերել դրոշներ, կարգախոսներով պաստառներ: Քրդերը պահանջում են, որ գերտերությունները մի կողմ թողնեն իրենց շահերը և կանգնեն ժողովուրդների […]

̰
Պաշտպանը դատարանին մանրամասներ հայտնեց Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին

13:16 15.10.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Դատավորը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը ստացիոնար հետազոտման և անհրաժեշտության դեպքում վիրահատության համար տեղափոխվել է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»: Դանիբեկյանն ասաց, որ այլ տեղեկություններ չկան, ապա հետաքրքրվեց՝ պաշտպանները Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն կարո՞ղ […]

̰
ԼՀԿ-ն առողջապահության ապահովագրության ակտիվացման նախագիծ է առաջարկում

13:15 15.10.2019

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի ներկայացրած նախագիծը, որի հիմնական նպատակն է ակտիվացնել առողջապահության ապահովագրության համակարգը։ Նա նաև ներկայացրեց այն օգուտները, որ հնարավոր է լինելու ստանալ այդ ակտիվացումից։ Թանդիլյանը, մասնավորապես, բացատրեց, որ խոսքը բացառապես կամավոր ապահովագրությանն է վերաբերում, իսկ կողմնակի օգուտը լինելու է և՛ ապահովագրական, և՛ առողջապահական համակարգերի դրական […]

̰
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով որոշում կայացնելու

13:08 15.10.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ շրջանների նստավայրում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Պետական մեղադրող Վահե Դոլմազյանը, ի պատասխան Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի հայտարարությունների, հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանն ինքն է ընտրել «Նաիրի» ԲԿ-ն: Նա ասաց՝ Գրիգորյանի վիճակը վատացել է, երբ նա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հրաժարվեց […]

̰
Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը նորոգվում է

13:01 15.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ135+400-կմ144+200 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «Ճանապարհ» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են փոսային նորոգում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: […]

̰
Մանվել Գրիգորյանի ոտքերն անզգայացած են, հաղորդակցվելու խնդիր ունի. պաշտպան

12:59 15.10.2019

Դատարանն այսօր քննում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին վերաբերող մասը քրեական գործից անջատելու և գործը միայն Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին վերաբերող մասով քննելու հարցը։ Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը տեղեկություններ հայտնեց իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին: «Երկրորդական հիվանդություններն են գլուխ բարձրացրել. ոտքերն անզգայացած են, նյութափոխանակությունը խաթարված է, հաղորդակցվելու խնդիր ունի: Նա չի կարող ո´չ […]

̰
Հայոց ցեղասպանության մասին գրառումից հետո թուրքերը «հարձակվել են» Քիմ Քարդաշյանի վրա

12:58 15.10.2019

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կիսվել է համացանցում իր վերջին հայաստանյան այցից ստացած  տպավորություններով: Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցելության լուսանկարներից է հրապարակել և գրառում արել: «Այցելությունը հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան շատ էմոցիոնալ ստացվեց:  Թանգարանում այդքան լուսանկարներ տեսնելուց և այդքան փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո ես չեմ կարող հավատալ, որ մարդիկ դեռ փորձում են ժխտել տեղի ունեցածը: […]

̰
Նրա վիճակը շատ ծանր է. պաշտպանը` Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին

12:37 15.10.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ շրջանների նստավայրում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Մանվել Գրիգորյանը կրկին ներկա չէ դատական նիստին։ Քննարկում են արտագնա դատական նիստեր անցկացնելու տարբերակը։ Մեղադրողն ասում է` պետք է սպասել միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությանը։ Պաշտպան Լևոն Բաղդասարյանը կրկին միջնորդում է փոխել Մանվել Գրիգորյանի կալանքը […]

̰
Բացահայտվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր. ԱԱԾ

12:26 15.10.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու հերթական դեպքեր: Մասնավորապես, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներից մեկի նախագահը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, ս.թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բժշկական փորձաքննության դիմած շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներից, հիմքերի […]

̰
Գյումրու մաքսատունը բացվե՞լ է, թե՞ ոչ. պատգամավորի անտեղյակությունը՝ ուրախ քննարկման առիթ

12:24 15.10.2019

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը հարց ուղղեց ՊԵԿ նախագահին Գյումրու ավտոմաքսատան բացման մասին՝  ասելով. «Հանրությանը հետաքրքրում է, թե Գյումրու մաքսատունը երբ է բացվելու»: Պատգամավորները հարցից հետո սկսեցին ծիծաղել և տեղեկացնել, որ արդեն բացվել է: «Բացվե՞լ ա, դե ուրեմն շնորհավորում ենք»,- արձագանքեց Եղիշե Սողոմոնյանը: Մանե […]

̰
BACK_TO_TOP