TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Փակուղի չկա, կան իրավական քայլեր, որնք կարվեն հանրային վստաություն վայելող Սահմանադրական դատարան ունենալու համար. Վահագն Հովակիմյան

12:17 15.10.2019

«Խորհրդարանը պետք է ապահովի, որ Հայաստանը ունենա հանրային վստահություն վայելող Սահմանադրական դատարան»,- հոկտեմբերի 15-ին` լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը` վստահեցնելով, որ խորհրդարանը ունի անհրաժեշտ գործիքակազմը, որ Հայաստանի կյանքում ի հայտ եկած ցանկացած խնդրի, այդ թվում` իրավական, լուծում տա, և խորհրդարանը լուծելու է այդ հարցը իրավական ճանապարհով: Հովակիմյանը […]

̰
Տնտեսվարողները երևի լավ չէին հաշվարկել, որ գործընթացը շատ ավելի լուրջ է. Դավիթ Անանյան

12:12 15.10.2019

Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում բյուջեի 2019թ. առաջին կիսամյակի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավոր Արտակ Մանուկյանը հետաքրրքվել է ՀԴՄ սարքերի ներկրման գործընթացով: Հարցին պատասխանել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Մասնավորապես ասել է. «Ցավոք, դեռևս չունենք առաջին խմբաքանակը, հոկտեմբերի 20-ի կողմերը 2000 հատ պատրաստ է լինելու, մի օրենսդրական խնդիր կա, որ եթե կարգավորենք, շատ […]

̰
Փաշինյանը կիսվել է Գերմանիայից Դեբետ գյուղ տեղափոխված Տաթև Աղաբաբյանի պատմությամբ

12:00 15.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում կիսվել է «Մեր ժամանակի հերոսը» շարքից մի հաղորդմամբ` կից գրելով. «Ես եմ տերը իմ կյանքի. Երևանից Գերմանիա, Գերմանիայից Լոռու մարզի Դեբետ գյուղ տեղափոխված Տաթև Աղաբաբյանի կարգախոսը»:

̰
Եթե պարզվի, որ այս ձմեռն էլ է տաք լինելու, ինձ ի՞նչ կոչում եք տալու. Գագիկ Սուրենյան

11:56 15.10.2019

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հիմա եթե պարզվի, որ այս ձմեռն էլ է տաք լինելու, ինձ ի՞նչ կոչում եք տալու»:

̰
Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարևորել են խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը

11:52 15.10.2019

Հոկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած քննարկումներին և այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին: Կարևորվեց խաղաղության  համար բարենպաստ միջավայրի ձևավորումը […]

̰
Արմեն Սարգսյանի հրավերով «Airbus»-ի բարձրաստիճան պատվիրակությունը կժամանի Հայաստան

11:39 15.10.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 15-ից 18-ը Հայաստան են այցելելու աշխարհահռչակ «Airbus» ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոան և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանի առաջին հանդիպումն ընկերության ղեկավարության հետ կայացել էր դեռեւս այս տարվա հունիսին Լը Բուրժեում անցկացված՝ Փարիզի միջազգային […]

̰
Մինչև տարեվերջ Հայաստան չհասած ավտոմեքենաների համար կտրվի հավելյալ մեկամսյա ժամկետ

11:36 15.10.2019

Հայաստան ներկրվող ավտոմեքենաների ծավալները մոտ հինգ անգամ ավելացել են, և մտավախություն կա, որ մինչև տարեվերջ  արտերկրից պատվիրված բոլոր ավտոմեքենաները չեն հասնի Հայաստան։ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը նշում է, որ օրենքի դրույթներից մեկը հաշվի առնելով՝ այն քաղաքացիներին, որոնց ավտոմեքենաները մինչև դեկտեմբերի 31-ը չեն հասնի Հայաստան, կտրվի մեքենայի մաքսազերծման մեկամսյա արտոնյալ ժամկետ։ «Լավ լուր ունենք ավտոներկրողների […]

̰
Կոչ կանեմ չտրվել էժանագին սադրանքների. Արայիկ Հարությունյան

11:34 15.10.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթների վերաբերյալ քննարկումներին: «Քանի որ որոշ շրջանակներ աղմուկ են բարձրացնում «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթների վերաբերյալ, որն այս օրերին շարունակվում է փոփոխվել, կոչ կանեմ լրատվամիջոցներին և հասարակությանը չտրվել էժանագին […]

̰
Ի՞նչ է նախատեսում «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը»

11:24 15.10.2019

Այսօր քննարկվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, նախագիծն ավելի վաղ ներկայացվել էր հանրային քննարկման: Այս նախագիծը տեղավորվում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, այսինքն՝ եթե այն օրենքի ուժ ստացավ, ապա պետք է թիրախավորի կոռուպցիայի մեջ ներգրավված անձանց, փողերի լվացմամբ զբաղվողներին, ինչպես նաև հանցավոր խմբավորումների անդամներին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

11:19 15.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Վարչապետը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կողմերի միջև վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման […]

̰
Վրաստանից ու Ճապոնիայից ներկրված ավտոմեքենաները հոկտեմբերի 14-ից մաքսազերծվում են Գյումրիի Հյուսիսային մաքսատանը

11:14 15.10.2019

Տարբեր մակնիշի ու պետհամարանիշի ավտոմեքենաները հանրապետության բնակավայրերից բերվել էին Գյումրի: Առավոտից նախ դրանք զննում էին, հետո սկսում փաստաթղթերի ձևակերպման աշխատանքները։ Ճապոնիայից ու Վրաստանից արտահանված ու հիմնականում Բավրայի, Բագրատաշենի մաքսակետերով Հայաստան ներկրված մեքենաները կմաքսազերծվեն Գյումրիի «Հյուսիսային մաքսատուն» վարչությունում։ Վարորդներն արդեն նշում էին գործընթացի առավելությունները, ժամեր ու օրեր չեն պահանջվի ձևակերպումները կատարելու համար: «Առավոտվանից արդեն սկսել ենք […]

̰
Հայաստանն աշխարհում 13-րդն է վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի ցուցանիշով

11:00 15.10.2019

Հայաստանում 2019-ի երկրորդ եռամսյակում համացանցից գրոհների բախվել է օգտատերերի 15,4%-ը. այդ ցուցանիշով երկիրը 13-րդ տեղն է զբաղեցրել այն երկրների քսանյակում, որոնց օգտատերերն ավելի հաճախ են ենթարկվել վեբ-գրոհների, իսկ առաջին եռամսյակում Հայաստանը  16,13% ցուցանիշով դուրս է մնացել քսանյակից։ Վրաստանում նման գրոհների բախվել է օգտատերերի 14,2%-ն այն դեպքում, երբ այդ ցուցանիշն առաջին եռամսյակում կազմել է 16%։ Ադրբեջանում […]

̰
Պաշտպանի աջակցությամբ կենսաթոշակառուի հաշվի վրա դրված արգելանքի մեծ մասը հանվել է

10:57 15.10.2019

ՄԻՊ աջակցությամբ հանվել է կենսաթոշակառուի հաշվի վրա դրված արգելանքի մեծ մասը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը չի տարածվի բարեխիղճ գնորդների վրա․ փոխնախարար

10:53 15.10.2019

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր ներկայացրեց նախարարության մշակած օրենքն ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման մասին։ Նա հատկապես շեշտեց, որ այս օրենքը չի տարածվելու բարեխիղճ գնորդի վրա։ Փոխնախարարը բացատրեց, որ եթե որևէ մեկը գույքն ապօրինի է ձեռք բերել, բայց հետո որևէ երրորդ անձ նրանից այդ գույքը գնել է բարեխիղճ պայմաններում, ապա երրորդ անձն ազատվում է այդ […]

̰
2018թ. առաջին կիսամյակի համեմատ երկրի ՀՆԱ-ն 10 տոկոսով աճել է. ԱԺ-ն քննարկում է բյուջեի կիսամյակային արդյունքները

10:48 15.10.2019

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է բյուջեի՝ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը: Այն չի քվեարկվելու, ընդունվելու է ի գիտություն: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է կիսամյակային տվյալները: «2 տրիլիոն 724 մլրդ դրամ է կազմել առաջին կիսամյակի ՀՆԱ-ն, որը 10 տոկոսով ավելի է համեմատությամբ, այդ ցուցանիշը հետաքրքրական է, քանի որ կանխորոշում է եկամուտները, որոնք […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

10:27 15.10.2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-16-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է, բոլորով գնում ենք դբա լավը․ Փաշինյան

10:20 15.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այն էֆեկտը, որ ստացել ենք Գյումրիում, ստանալու ենք նաև Վանաձորում: Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է: Բոլորով գնում ենք դբա լավը:))) Հ.Գ. Եվ այս էֆեկտը հերթով ստանալու ենք բոլոր քաղաքներում»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2434153843571663?__xts__[0]=68.ARBSqqoKesyxgrIL9_K5ibRhbOAxI85mHI4NFcP6qXuXvuDThF79OpEd_O_KmKqd9AsRwXcvtl4kPrsnVCya2iCXJFUXNxKNUTj8-fIoWcCoF2fKYCbnl5qwKZmNBgbz-CQzRfD5ZLYCj8CjedQ9R_cL67txSg_xsGXCe7CXt0Lu1uQo-IjEMeMEDwv8xYz_S4jM7S_KsfXOr5vKE41CT0rHZPaC4X4dGlJqSLZlSeHD0zAjHctiigQc1u0vcTmVzlKfZW-CR88iuVwK261z8l4L0VqRRDmrgECfeCj2DyYPlCEWqMfvvTjSV97PHINB3k17CBw4WfLP19itNS_w809RUDj0&__tn__=-R

̰
Դատական օրենսգրքի փաթեթը մշակելիս Կառավարությունը գործել է պատասխանատու և համակողմանի. Վենետիկի հանձնաժողով

10:10 15.10.2019

Հոկտեմբերի 14-ին Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքների փաթեթի վերաբերյալ կարծիքը (հայերեն թարգմանությունը՝ այստեղ): Այսպիսով, արձանագրվել է հետևյալը. Հանձնաժողովը դրական է գնահատում նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները։ Առաջարկվող մեխանիզմները միտված են դատավորների անկողմնակալության առավել բարձր մակարդակի ապահովմանը և կիրառման մեջ դրանք ավելի արդյունավետ կլինեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ միևնույն ժամանակ առանց […]

̰
Այսօր Մաքուր ձեռքերի համաշխարհային օրն է

10:08 15.10.2019

Ամեն տարի հոկտեմբերի 15-ին նշվում է  Մաքուր ձեռքերի համաշխարհային օրը: Որոշումն ընդունվել է 2008 թվականին` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ: Սա առիթ է մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնելու, թե առողջության համար որքան կարևոր է ձեռքերը կանոնավոր լվանալը: Հիշեցնենք, որ չլվացված ձեռքերով մարդու օրգանիզմ են անցնում այնպիսի հիվանդությունների հարուցիչներ, ինչպիսիք են խոլերան, […]

̰
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները մեկնարկել են

10:05 15.10.2019

Մեկնարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները։ Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով։ Ճանապարհահատվածի մանրամասն նախագծումը կիրականացնի միջազգային մրցույթում հաղթող ճանաչված իտալական «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերությունը: Նախագծող կազմակերպության մասնագիտական թիմը նախորդ շաբաթ հանդիպել է ՀՀ […]

̰
4 անձի մեղադրանք է առաջադրվել՝ «Հայելի» ակումբի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար․ ՔԿ

10:03 15.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք ձվերով հարվածել են «Հայելի» ակումբի պատին, […]

̰
̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 28.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:52 15.10.2019

Հոկտեմբերի 14-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 800 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 300 քմ, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ 1.2 հա, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ մոտ 400 քմ, Վարդաշատ գյուղում՝ 10 հա, Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ […]

̰
Ի՞նչ է քննարկվել Էդուարդ Աղաջանյանի ու «Իմ քայլի» պատգամավորների հանդիպմանը․ «Ժողովուրդ»

09:11 15.10.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև օրերս հանդիպում է եղել: Գործադիրն ու օրենսդիրը քննարկել են առանցքային թեման` Ամուլսարի շահագործման հարցը՝ որոշելու հանքի շահագործման վերաբերյալ հետագա քայլերի ճանապարհային քարտեզը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է այդ հանդիպմանը մասնակցած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:22 15.10.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արին Բերդի 2-րդ նրբանցքի սեփական տները, 11։00-17։00 Աբովյան փ. 11, 13 շենքերը, Սայաթ-Նովա պող. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ-բանորդները, Հ.Քոչար փ. 22 շենքը, Նորաշեն թաղ. 18, 19, 20, 21 շենքերը, Մարգարյան փ. […]

̰
Նորաշենի նախկին համայնքապետը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետի դեմ․ «Հրապարակ»

08:10 15.10.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նորաշենի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանը դիմել է դատարան՝ ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, որն արձակուրդում գտնվող Գրիգորյանին ազատել էր աշխատանքից՝ ավագանու նիստեր չհրավիրելու հիմքով։ Նա հրամանի մասին իմացել էր համայնքապետարանի պահակից։ Փաստաբան Ամրամ Մակինյանը կարծում է՝ քանի որ դատարանը հայցը վարույթ է ընդունել, նա պետք է վերականգնվի պաշտոնում»։

̰
Ցավում եմ, որ ծնողը կարող է իր երեխային օգտագործել` փող շորթել փորձելու համար. Դավիթ Սանասարյան

00:41 15.10.2019

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեխային վրաերթի ենթարկելու մասին լուրին. «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈւՆ Նախորդ գրառմամբ հայտարարեցի, որ շառ են անում և ես ոչ մի երեխայի վրաերթի չեմ ենթարկել, որին հետևեց մի շինծու մեղադրանք մի ստախոս կնոջ կողմից, ում երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին։ Որից հետո, ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ելնելով, իրենց հետ միասին […]

̰
Երևանում հարևանուհիները վիճաբանել են ու ծեծկռտուք սարքել

23:59 14.10.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։ Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։ Աղբյուրի հաղորդմամբ՝ նշված հասցե են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, […]

̰
Վանաձորում փորձարկվում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ

23:35 14.10.2019

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վանաձորում փորձարկվում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ ու կից տեսանյութ հրապարակել. «Վանաձորում փորձարկվում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվանները, որոնց կառուցման ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի միջոցներով»։

̰
Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են կալանավայր

23:28 14.10.2019

ArmDaily.am-ի տեղեկություններով, Գագիկ Խաչատրյանին այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից արդեն տեղափոխել են կալանավայր:  Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար, առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանին օրեր առաջ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով, Գագիկ Խաչատրյանը պառկած է եղել նեյրովիրաբուժության բաժանմունքում, […]

̰
BACK_TO_TOP