11:14 15.10.2019
Տարբեր մակնիշի ու պետհամարանիշի ավտոմեքենաները հանրապետության բնակավայրերից բերվել էին Գյումրի: Առավոտից նախ դրանք զննում էին, հետո սկսում փաստաթղթերի ձևակերպման աշխատանքները։ Ճապոնիայից ու Վրաստանից արտահանված ու հիմնականում Բավրայի, Բագրատաշենի մաքսակետերով Հայաստան ներկրված մեքենաները կմաքսազերծվեն Գյումրիի «Հյուսիսային մաքսատուն» վարչությունում։ Վարորդներն արդեն նշում էին գործընթացի առավելությունները, ժամեր ու օրեր չեն պահանջվի ձևակերպումները կատարելու համար:
«Առավոտվանից արդեն սկսել ենք սպասարկումը, ունենք բավականին որակյալ աշխատակիցներ, տեղավորվել ենք, մեքենաների հոսքն էնպես ենք կարգավորել, որ նեղվածք չլինի, երկար չսպասեն։ Այսօր առավոտ 1․5 ժամ կուտակում ենք ունեցել, բայց այդ ընթացքում 70-80 մեքենա ենք սպասարկել»,- նշում է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը։
Մաքսատան բոլոր պայմաններն ու հնարավորությունները նման ծավալի աշխատանք կատարելու համար բավարար են։ Բոլոր՝ 27 աշխատակիցները գյումրեցիներ են, վերապատրաստվել են, իսկ մեկամսյա գործնական պարապմունքներն անցկացրել են Նորագավիթի մաքսատանը:
Գյումրիում իրականացվող մաքսային ձևակերպումները հնարավորինս կթեթևացնեն Նորագավիթի մաքսատան ծանրաբեռնվածությունը։ Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի՝ Հայաստան ներկրվող ավտոմեքենաների ծավալն օրեցօր ավելանում է, և փորձում են բոլոր ռեսուրսները ներդնել և տեղավորվել ժամկետների մեջ:
«Արդեն բում է, որովհետև մենք ամեն ամիս մոտավորապես 4-5 անգամ ավելի ավտոմեքենա ենք մաքսազերծում, քան նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում։ 2018 թվականի սեպտեմբերին մոտ 5100 մեքենա ենք մաքսազերծել, 2019 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ մենք 20 հազար ավտոմեքենա են արդեն մաքսազերծել»,-մաքսազերծման տվյալներն է ներկայացնում ՊԵԿ նախագահի տեղակալը։
Շուշանիկ Ներսիսյանը նշում է, որ մեքենաների ներկրման և հաշվառման գործընթացի ժամկետների երկարաձգումը մինչև 2020 թվականի հունիսի մեկը շփոթություն է առաջացրել քաղաքացիների մոտ: Հունվարի մեկից մեքենաների մաքսային արժեքի բարձրացումը, ըստ ԵԱՏՄ պայմանագրի դրույթների, մնում է ուժի մեջ:
«Հունիսի մեկի դրույթն ընդհանրապես ոչ մի կապ չունի ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացի հետ։ Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսային դրույքաչափերը, ինչպես որ հայտարարվել էր, բարձրանալու են։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ բարձրանալու են, որովհետև դա կարգավորվում է ԵՏՄ պայմանագրով»,-ասել է Շուշանիկ Ներսիսյանը։
Մաքսային մյուս գործառույթները Գյումրի տեղափոխելը տեղի կունենա փուլ առ փուլ, և դա կախված է նոր ավտոմաքսատան և արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցումից։
19:54 07.07.2025
«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի A հայտացուցակը, որը նախատեսված է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Հայտացուցակում ընդգրկվել են հետևյան ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսեյ Պլոշչադնի։ Պաշտպաններ. Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գուստավո Սանգարե, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. […] ...
19:46 07.07.2025
Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարներըԳլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն այսօր ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է Գլխավոր դատախազության շենքում բացված՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում: Լիլիթ Գրիգորյանը ողջունել է Հայ իրավաբանական միության գործընկերներին Գլխավոր դատախազությունում և ներկայացրել Լաբորատորիայի գործունեության թեմատիկ ուղղությունները: Լյուսի Վարպետյանը ներկայացրել է Կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել […] ...
19:39 07.07.2025
Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վիգեն Մ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով դիմել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել […] ...
19:27 07.07.2025
Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդինՕրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...
19:16 07.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալՀունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...