23:21 14.10.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին մասնակցել են նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ու վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցության օրակարգի շրջանակներում […]
23:15 14.10.2019
Ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից կազմված մարդասիրական առաքելության երրորդ հերթափոխի երկրորդ խումբը հոկտեմբերի 14-ին, ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ, մասնավորապես` ՌԴ զինված ուժերի ինքնաթիռով, տեղափոխվել է Սիրիայի Արաբական Հանրապետություն` Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին տեղեկացրին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից։
23:08 14.10.2019
Անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե դատարանը կասեցրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ Նորաշեն համայնքում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը, հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ «Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը` հարկ ենք համարում նշել, որ վարչական ակտի կատարման կասեցումը չի ենթադրում հայցադիմումը […]
22:57 14.10.2019
Հոկտեմբերի 11-ի գիշերը հրազենային բազմաբեկոր վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխվեց Գեղանիստ գյուղի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։ Հոսպիտալացվելուց որոշ ժամանակ անց տղամարդը, գիտակցության չգալով, մահացավ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի գեղանիստ գյուղում։ Առանձնապես ծանր հանցագործության բացահայտման աշխատանքներն իրականացրին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Արարատի մարզային վարչության […]
22:26 14.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված ռազմավարական զորավարժությունների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԶՈՒ բարձրագույն սպակայակազմը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել […]
22:10 14.10.2019
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը, 15-16-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:40 14.10.2019
ԱՄՆ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որ եկել էր Հայաստան մասնակցելու WCIT 2019 ՏՏ 23-րդ համաժողովին և հյուրընկալվել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում, իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և մակագրել. «Մինչև հիմա չեմ կարողանում ուշքի գալ, քանի որ Հայաստանը հիասքանչ է, շնորհակալ եմ Արմեն Սարգսյանին մեզ հյուրընկալելու համար»: […]
21:27 14.10.2019
12.09.2019-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Դավիթը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգել է Ա.Ղ.-ի մայրիկին, ով էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է Analitik.am-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Դավիթ Սանասարյանը, տեղեկանալով, որ […]
20:44 14.10.2019
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի ամենակենտրոնում գտնվող «Gayane’s» ռեստորանում հայկական տոլմայի պատրաստման դասընթացներ են կազմակերպվել: Դասընթացներն իրականացնում է շեֆ-խոհարար Զարուհի Պարունակյանը: «Իսպանացիները կյանքի մեջ առաջին անգամ տոլմա են փաթաթում»,- հայտնել են ռեստորանի տնօրինությունից: Հատկանշական է, որ հենց տեղացիներն են շատ հետաքրքրված տոլմայի պատրաստման հմտություններով: Խմբերում, սակայն, նաև մեծ թվով օտարերկրացիներ կան: Հաղորդվում է, որ այս ռեստորանում նաև […]
20:25 14.10.2019
Ռեփեր Քանյե Ուեսթը Վաշինգտոնում հանգստյան օրերին անակնկալ կերպով հայտնվել է Հովարդի համալսարանում և ներկայացրել է իր նոր Jesus Is King ալբոմը, հայտնում է dailymail.co.uk-ը: Երեկույթի ընթացքում 42-ամյա ռեփերը հաստատել է, որ «պաշտոնապես» քրիստոնյա է, թեպետ նրա կազմակերպած կիրակնօրյա պատարագը և նոր ալբոմի անունն արդեն հուշում էին այդ մասին: Dailymail.co.uk-ը նաև հիշեցնում է, որ Ուեսթը և […]
20:20 14.10.2019
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշել է. «Ես բարձր եմ գնահատում Ձեր ավանդը և շարունակական ջանքերը հայ-ֆրանսիական բարեկամության խորացման և ամրապնդման գործում: Մեր ժողովուրդներին միավորում են բարեկամության, միասին ապրելու, վստահության և հարգանքի խորը զգացումները»: Կողմերը գոհունակություն են […]
20:19 14.10.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 39-ամյա Անժելա Կարապետյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
19:57 14.10.2019
Հայաստանում ՄԹ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկացնում են, որ պարոն Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին մեծության դեսպանի պաշտոնը Երևանում՝ ելնելով գործառնական հանգամանքներից. «Պարոն Գոգբաշյանն անցնելու է դիվանագիտական ծառայության մեկ այլ աշխատանքի։ Գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել պարոն Դեյվիդ Մորանը՝ դեսպանի աստիճանով, որը կպաշտոնավարի մինչև նոր դեսպանի նշանակումը»:
19:55 14.10.2019
Օգոստոսին անցկացված Գյումրու օր տոնակատարությանը և սեպտեմբերի 21-ին Շիրակի մարզ են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ: Այցելուների թիվն ու հետաքրքրվածությունը Գյումրու հանդեպ առիթ էին, որ ոլորտի պատասխանատուները ուսումնասիրություններ կատարեին՝ համոզվելու, թե զբոսաշրջիկներն ինչպես են գնահատում ծառայությունների որակը և ինչքանով են գոհ սպասարկումից։ Տուրիստների դժգոհությունները, պարզվում է, հիմնականում վերաբերել են գիշերակացի ապահովմանը: Ոչ միայն այս խնդիրը, այլև մարզի […]
19:39 14.10.2019
Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ կհեռանա Սահմանադրական դատարանից այն ժամանակ, երբ կլրանա իր պաշտոնավարման ժամկետը: «Երբ իրավական առումով ընթացակարգ լինի, որ ես պետք է չպաշտոնավարեմ, ապա կհեռանամ: Իմ ցանկությամբ ևս ես միշտ կարող եմ հեռանալ»: Հրայր Թովմասյանը նշեց, որ իր ունեցվածքը, որ նա ունի, հայտարարագրել է: ՍԴ նախագահը նշեց, որ հանրային […]
19:23 14.10.2019
Հոկտեմբերի 13-ին՝ երեկոյան ժամը 19:50-ի սահմաններում և 14-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հիմնարկի արտաքին պահակակետի տարածքում նկատել են դրսից ներնետվող կասկածելի առարկաներ: Տարածքի զննությամբ հայտնաբերվել են թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 2 դեղահաբ: Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։ […]
19:16 14.10.2019
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմին ներկայացրեց մարզային վարչության նորանշանակ պետ Գևորգ Ազիզյանին։ Ներկա էին Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն ու իրավապահ կառույցների ղեկավարները։ Արման Սարգսյանը նախ ամփոփ խոսեց ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանի համակարգում անցած ճանապարհից՝ ընդգծելով, որ նա օպերատիվ ծառայության փորձառու աշխատակիցներից է […]
18:54 14.10.2019
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը:
18:38 14.10.2019
ԱՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցների և արտերկրում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչների խորհրդակցություն։ Ամփոփվել են հոկտեմբերի 11-ին կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովի արդյունքները։ Այս կապակցությամբ արտաքին գործերի նախարարն ընդգծել է Արցախի դիվանագետների հետևողական […]
18:30 14.10.2019
Աշնանը և գարնանը մարդիկ հաճախ առանց համապատասխան հետազոտություններ անցնելու սկսում են վիտամիններ և սննդային հավելումներ օգտագործել: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է սննդաբան Լիդիա Այվազյանի հետ. «Եթե մենք սնվում ենք բալանսավորված և նորմալ, ապա մեզ հավելյալ վիտամինային միկրոէլեմենտներ պետք չեն: Եթե լսում եք այնպիսի մեկնաբանություններ ինչպիսիք են. «հիմա ոչ ոք նորմալ չի սնվում. և բոլորն ունեն […]
18:30 14.10.2019
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում վարպետաց դաս է անցկացրել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջութակահար և դիրիժոր Դանիել Երաժիշտը: «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի կատարումների ուղեկցությամբ Դանիել Երաժիշտը մեկնաբանել է երկու հանճարների՝ երգահան Կոմիտասի և աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործությունների բովանդակությունը, խոսել համաշխարհային երաժշտարվեստում վերջիններիս ունեցած մեծ ավանդի մասին: «Կոմիտասի դերը, նշանակությունը, որպես հայկական ազգային կոմպոզիտորական գործերի […]
18:14 14.10.2019
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն է, այսօր քննարկվել է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Նախագծով առաջարկվում է 10 կետերից բաղկացած փոփոխություններ կատարել քաղաքապետարանի աշխատակարգում: Օրինակ` «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն առաջարկում են Երևանի խմբակցություններին […]
18:05 14.10.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Դուբայի թագաժառանգ և Դուբայի սպորտային խորհրդի (DSC) նախագահ Ն.Գ. Շեյխ Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի հրավերով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 14-15-ը Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» (DAIS) համաժողովին, որն անցկացվում է որպես ցանցային հարթակ`մարզական արդյունաբերության […]
18:04 14.10.2019
ՀՀ գլխավոր դատախազությունը կստուգի մամուլի հրապարակումները Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ունեցվածքի թերի հայտարարագրման վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հոկտեմբերի 14-ին դատախազությունը հանձնարարել է ստուգել լրատվամիջոցներից մեկի հրապարակումներն այն մասին, որ Թովմասյանը թաքցրել է իր ունեցվածքը:
17:56 14.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020թ. պետական բյուջետային հատկացումների հայտը: Վարչապետը նշել է, որ պետական գերատեսչությունների՝ 2020թ. բյուջետային հայտերը դիտարկելիս պետք է հաշվի առնել 2019 թ. միտումները և հաջորդ տարվա համար որոշակիորեն հավասարակշռել ընթացիկ ու կապիտալ ծախսերը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է ընթացիկ […]
17:54 14.10.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր մասին հրապարակումներից մեկին: «Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվան շուրջ. իբր ես Ժնև մեկնել եմ կառավարական ինքնաթիռով: Այս առիթով պատմեմ Ժնևում Կաթողիկոսի և իմ զրույցից մեկ հատված։ Երբ արդեն պատրաստվում էինք Երևան վերադառնալ միևնույն՝ Ժնև-Մոսկվա-Երևան չվերթով, նրան ասացի. «Վեհափառ, խնդրում եմ […]
17:46 14.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում բացվեց ապրիլյան քառօրյա մարտական գործողություններում զոհված գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի անվան լսարան: Այս մասին հայտնում է Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը: Լսարանի բացմանը ներկա էին Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը, քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:
17:44 14.10.2019
Աշնանը սուր շնչառական վարակները ակտիվանում են, ի՞նչ անել, որպեսզի չհիվանդանալ: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի հետ: Լիանա Թորսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կարևոր է իրավիճակը դիտարկել 2 տեսանկյունից՝ ի՞նչ անել, երբ արդեն հիվանդ ենք, և ի՞նչ անել, որպեսզի չհիվանդանալ: […]
17:31 14.10.2019
2019 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 651 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 182 կարգապահական տույժեր, այդ թվում՝ – հայտարարվել է «Նկատողություն»` 63, – հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 104, – […]