17:20 14.10.2019
ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ հանցավորության և հանցագործությունների բացահայտման վերջին տարիների ցուցանիշների վերլուծությունը վկայում է այն մասին, որ հանցագործությունները ոչ միայն և ոչ այնքան քանակական, որքան որակական փոփոխությունների են ենթարկվում: Փոփոխություններ են կրել հանցագործությունները ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, կատարելագործվել են դրանց կատարման մեխանիզմները: Հանցավորությունը դարձել է ավելի համակարգված ու կազմակերպված՝ ինչը պայմանավորված է առաջին […]
17:19 14.10.2019
ԱԺ-ում քննարկվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: 5 տարի առաջ «Սևանա լճի էկոհամակարգի մասին» օրենքում կատարվել է մի փոփոխություն, որի արդյունքում վերջին տարիներին կրկնակի ավելացել է Սևանից ջրի բացթողումների քանակը: Նախագծի հեղինակ Վլադիմիր Կարապետյանն առաջարկել է վերանայել նշված […]
17:08 14.10.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2019 թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԱՀ Պաշտպանության բանակում մահացել է 39 զինծառայող: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների մահվան 50 դեպք: Այսինքն՝ ԶՈւ-ում մահացության դեպքերը նվազել են 11-ով, կամ 22%-ով: Ընդ որում՝ նվազումն արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերում: Մասնավորապես՝ այս […]
17:01 14.10.2019
«Ենթադրվում է, որ որոշումն այսօր կլինի, որովհետև օրերով հաշվվող ժամկետ է, հնարավոր է՝ աշխատանքային ժամերից դուրս քննարկումը շարունակվի, եթե որոշման չգնանք»,- այս մասին ՍԴ-ում` լրագրողների հետ զրույցում, ասել է ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը: SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: […]
16:52 14.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը տասնյակ անգամներ այցելել է Սահմանադրական դատարան, սակայն նրա մուտքը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրահանգով չի ֆիքսվել այցելությունների գրքում: Այս մասին հայտնում են Տելեգրամի Բաղրամյան 26 ալիքի աղբյուրները ՍԴ-ում՝ հիշեցնելով, որ Օրբելյանը Հրայր Թովմասյանի սանիկն է: Տելեգրամի ալիքը հայտնում է՝ կարգադրությունը տվել է ինքը՝ Հրայր Թովմասյանը, և Արամ […]
16:37 14.10.2019
«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Այս մասին հայտնում են «Սանիթեք» ընկերությունից: Եվ որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, այսօր ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ:
16:36 14.10.2019
Ճապոնիան պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսերը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն»,- ասված է […]
16:24 14.10.2019
Կառավարությունը մտադիր է հասնել մի մակարդակի, երբ տնտեսական աճը կլինի 10 տոկոս, իսկ դրա համար ներդրումների այսօրվա մակարդակը բավարար չէ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա բացատրեց, թե որքան ներդրումներ են հարկավոր ցանկալի մակարդակին հասնելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում:
16:18 14.10.2019
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի գլխավորությամբ հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Վերջինի ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել են «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումն ու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում […]
16:10 14.10.2019
Ռաս էլ-Այնում թուրքական օդուժը հարվածել է լրագրողների և քաղաքացիական անձանց շարասյանը:
16:06 14.10.2019
ՀՀ քննչական կոմիտեն ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ քրգործը ստացել են քիչ առաջ: Սեպտեմբերի 25-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել Վիգեն […]
16:02 14.10.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Իրանի հետ տնտեսական հարաբերությունների մասին SHANTNEWS.am-ի հարցին, ասել է, որ դրանք զարգացման նոր փուլ են մտնում, իսկ տեղեկությանը, թե Թավրիզի ազատ տնտեսական գոտում հայկական ներկայացուցչությունը փակվել է, Նաղդալյանն ասել է, որ այդպիսի տեղեկություններ չունեն և պետք է ճշտեն: Աննա Նաղդալյանի խոսքերով` Իրանի հետ տնտեսական […]
16:00 14.10.2019
Իրանագետ Արմեն Իսրայելյանը «Այո՛, մենք քուրդ ենք, սակայն Թուրքիան մեզ համար կարևոր է» վերտառությամբ գրառում է կատարել՝ նշելով. «Թուրքիայի մասնակցությամբ Սիրիայում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ զգացմունքային գնահատականներ տալիս արժե հիշել Իրանում Իրաքի Քրդստանի ներկայացուցիչ (դեսպան) Նազեմ Դաբաղի հետևյալ միտքը. «Այո՛, մենք քուրդ ենք, մեզ համար մտահոգիչ է Սիրիայում ստեղծված իրավիճակը, սակայն հարցեր կան, որոնց պետք […]
15:52 14.10.2019
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Այս մասին Armtimes.com-ին հայտնել է բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը: Ըստ այդմ՝ Քոչարյանի մոտ չի հայտնաբերվել որևէ քաղցկեղային բջիջ, չարորակացման միտում: «Կարող եմ ասել, որ ամեն ինչ բարորակ է: Ռոբերտ Քոչարյանը գտնվում է վերականգնողական փուլում, կազդուրման ընթացքում, դինամիկան […]
15:44 14.10.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱՊՀ ղեկավարների նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Գարեգին Նժդեհի մասին հնչեցրած մեղադրանքներին: «Հայաստանը հաստատակամ է իր պայքարում նեոնացիզմի և ծայրահեղականության դեմ, ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի` պատմությունը վերանայելու կոչին, բայց պետք է ասեմ, որ պատմությունը իրենց գործը չէ, մանավանդ, որ իրենք լավ […]
15:31 14.10.2019
Երկուշաբթի օրը Բաքվում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը: «Նախարարները լայնորեն քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները: Նշվել է իրենց անվտանգության ապահովման համար երկու երկրների վարած քաղաքականության կարևորությունը»,- հայտնում է rusarminfo.ru-ն: Նշվում է նաև, որ Մամեդյարովը և Չավուշօղլուն հայտարարել են, որ […]
15:25 14.10.2019
Ինչ իրավիճակ է այսօր Սիրիայում, ինչպես են հայերն ապրում Ղամիշլիում, որտեղ ռազմական գործողություններ են իրականացվել: SHANTNEWS-ի հետ զրույցում այս մասին տեղեկություններ է հաղորդել սիրիահայ Ավո Դերվիշյանը: Նա ասել է, որ մի քանի ընտանիքներ տարհանվել են, մոտ 400 ընտանիք էլ շարունակում է ապրել Ղամիշլիում: Դպրոցներն անվտանգության նկատառումներով դեռ փակ են: «Ունեցանք կորուստներ, բայց համախմբված ենք մեր […]
15:11 14.10.2019
Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացվող ամենամյա հեռուստամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 28-ին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ասուլիսի ժամանակ ասաց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: «Այս տարի որոշ փոփոխություն ենք կատարել: Առաջին 4 ժամը անցկացվելու է և կազմակերպվելու է Հայաստանում, հաջորդ 6 ժամը կփոխանցենք Լոս Անջելեսին: Ծրագիրը լիովին փոփոխված է լինելու, չեք տեսնի այն, ինչ տեսել […]
15:09 14.10.2019
«Չեմ պատրաստվում նախկինի արված որևէ բանի համար պատասխանատվություն ստանձնել»,- հոկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, իսկ հարցին՝ արդյո՞ք նախկին տնօրեն Արա Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ու արված բացահայտումները կարող են բացասաբար ազդել հիմնադրամի վրա, Արշամյանը բացասական պատասխան տվեց: «Որևէ անձի կամ անձերի բացասական գործունեությունը նախկինում, չպետք է իր […]
15:03 14.10.2019
Մեկնարկել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության 12-րդ պատգամավորական ժողովը: Պաշտոնական բացումից հետո մասնակիցները մեկնել են Ծաղկաձոր, որտեղ 5 օր կընթանա ժողովը, այնուհետև կընտրվի կենտրոնական նոր վարչություն: Ժողովի ընթացքում կամփոփվեն ձեռքբերումները և կծրագրվեն առաջիկա 4 տարվա անելիքները: «Պատգամավորական ժողովները տեղի են ունենում 4 տարին մեկ անգամ և համախմբում են 111 մասնաճյուղ ունեցող համահայկական այս մեծ միության […]
14:53 14.10.2019
Հոկտեմբերի 19-ին Երևանը կնշի հիմնադրման 2801-ամյակը: Այս օրերին քաղաքն ակտիվ պատրաստվում է ծննդյան տոնին: Առաջին բարդ գործը կարգախոսի ընտրությունն էր, որն էլ պետք է թելադրեր տոնի ընդհանուր տրամադրությունը: «Մի քանի կարգախոս էր քննարկվում: Վերջիվերջո ընտրեցինք «Սրտումս Երևան», քանի որ քաղաքի ցանկացած բնակիչ իր սրտում ունի Երևանը: Սա նաև սիրո յուրօրինակ խոստովանություն է»,- նշում է քաղաքապետի […]
14:21 14.10.2019
Մայրաքաղաքում 21 գերեզմանատուն կա: Դրանցում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող մյուս գործառույթներով զբաղվում է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը: Դաշտը կանոնակարգելու նպատակով համայնքային կառույցը տարեսկզբից մի շարք ծրագրեր է նախաձեռնել: Գերեզմանատների սահմաններից դուրս կատարված հուղարկավորություններ, բանկում գրավադրված տարածք, շեղումներ՝ օրենքով նախատեսված գերեզմանատեղերի սահմանաչափերից: Տարիներ շարունակ քաղաքացիները բախվել են տարբեր խնդիրների: Ոլորտն առանձնահատուկ է և […]
14:20 14.10.2019
Բժշկական փորձաքննությունը եզրակացություն է տվել, որ Խաչատուրյան քույրերի հայրը՝ Միխայիլը, իր դուստրերին սեռական բռնության է ենթարկել և սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Թե կոնկրետ ում նկատմամբ է սեռական հակում ունեցել Խաչատուրյանը, չի նշվում, սակայն ասվում է, որ դա տեղի է ունեցել առնվազն կես տարի: Համաձայն եզրակացության, որ տվել է […]
14:05 14.10.2019
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործող ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումը քննելու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ձևավորվել է 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով։ Մինչ այդ, ՄԻԵԴ-ը բավարարել էր ՀՀ Սահմանադրական դատարանի՝ խորհրդատվական եզրակացություն տալու խնդրանքը։ Հանձնաժողովի նախագահը սահմանել է նաև այն ժամկետները, որոնց ընթացքում շահագրգիռ կողմերը կարող են նյութեր տրամադրել այս դիմումի քննության ընթացքն ապահովելու համար։ Խոսքը […]
13:52 14.10.2019
Սիրիական իշխանությունները փորձում են պատերազմական գործողությունների անցնելուց առաջ, համաձայնությունների միջոցով, խաղաղության հասնել, կարծում է Հալեպի նահանգային խորհրդի անդամ, սիրիական պատերազմի ընթացքում Հալեպում ձևավորված Շտապօգնության մարմնի ներկայացուցիչ Շահե Մինասյանը: «Ըստ իմ ունեցած տեղեկություններուս, շրջանը, որ ենթակա է Հասակե նահանգին, մոտավորապես 3000 հայեր կան, գալով Սիրիական բանակին, անշուշտ սիրիական բանակը պետք եղած ժամանակ, ինքը կորոշե՝ երբ պիտի […]
13:35 14.10.2019
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Օհանով 54 շենքի բակում, այսօր երկու նոր աղբաման է այրվել։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Վարչական շրջանի աշխատակազմն արդեն իսկ դիմել է ոստիկանություն։ Հուսով ենք, որ մեղավորները արագ կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության։ Կոչ ենք անում քաղաքացիներին չվնասել և ոչնչացնել համայնքային գույքը, որը ծառայում է հարյուրավոր այլ քաղաքացիներին»,- տեղեկացնում են քաղաքապետարանից:
13:31 14.10.2019
Հոկտեմբերի 12-ին` ժամը 12:30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել 52-ամյա մի տղամարդու, որը խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի կեսերին Բերդ-Տավուշ-Այգեպար ավտոճանապարհի տարբեր հատվածներից ապամոնտաժել և հափշտակել է ճանապարհային 4 ուղեցույց նշան։ Պատճառված վնասի չափը պարզվում է: Գողոնը հայտնաբերվել է: Նշանակվել է ապրանքագիտական ստուգում: Նախապատրաստվում են […]
13:21 14.10.2019
Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվում են Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի միանավ եկեղեցու հիմքերի կոնսերվացման (ամրակայման) և վերականգնման աշխատանքներ: Օրեր առաջ մեկնարկած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին երեկ ներկա են եղել նաև հնագետ Համլետ Պողոսյանը, վերականգնող ճարտարապետներ Իտալիայից: Աշխատանքներն իրականացվում են «Արթմաշին» շինարարական կազմակերպության կողմից, կավարտվեն տարեվերջին: Նախարարության Պատմության և […]
13:15 14.10.2019
Արցախի Հանրապետության Ջրականի (Ջաբրայիլ) հոսպիտալում բժիշկները հինգուկես ժամ տևած վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայող Հայկ Խաչատրյանի կյանքը: Հոսպիտալի բժիշկները կողմնորոշվել են արագ, բարդ վիրահատությունը հաջողած բժիշկներն արժանանում են զինծառայողի մոր անսպառ շնորհակալություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում դեպքի մասին պատմել է Հայկի մայրը՝ Թամարա Բաղդասարյանը: «Տղաս ծառայում է Հադրութի զորամասում: Զորամասից տեղափոխվել է Ջաբրայիլի հոսպիտալ՝ որովայնի շրջանում […]