TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ջորջո Պետրոսյանը հաղթել է One Championship-ի եզրափակչում

17:24 13.10.2019

Ժամանակակից լավագույն քիքբռնցքամարտիկներից մեկը՝ Ջորջո Պետրոսյանը կրկին ապացուցել է իր գերազանց մարզավիճակը: Հայազգի մարզիկը քիքբոքսինգի ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակչում հաղթանակի է հասել ալժիրցի Սամի Սանիի նկատմամբ: Այս մասին հայտնում է marzik.am-ը: Պետրոսյանը այս հաղթանակի շնորհիվ ստացել է մեկ միլիոն դոլար պարգևատրում:

̰
Արարատ Միրզոյանը Բելգրադում Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ զրուցել է հարաբերությունների սերտացման մասին

16:48 13.10.2019

Հոկտեմբերի 12-ին Բելգրադում անցկացվող Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Մայա Գոյկովիչը, ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել նստաշրջանի մասնակցության իր հրավերն ընդունելու համար։ Նա նշել է, որ սերբական […]

̰
Եղանակային առումով ունենալու ենք հրաշք շաբաթ. Գագիկ Սուրենյան

16:15 13.10.2019

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ եղանակն այս շաբաթ չի ցրտի: «Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ։ Ողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-16-ին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև Երևանում արդեն հոկտեմբերի 16-ին օդի […]

̰
Կոտայքում մարզպետի աշխատակազմի եւ Առինջի համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ կատարվել է ծառատունկ

15:55 13.10.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծառատունկ մարզպետի աշխատակազմի եւ Առինջի համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Կոտայքի մուտքի մոտ՝ M4 մայրուղու սկզբնամասում»:

̰
Արցախում բերքի տոնին մասնակցելու համար մեծ թվով հյուրեր են ժամանել արտերկրից

15:49 13.10.2019

ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում այսօր նշվում է բերքի տոնը, որին մեծ թվով հյուրեր են մասնակցում նաև արտերկրից»։

̰
Կազմավորվել է հայ-նիդերլանդական միջպառլամենտական-բարեկամական խումբ

15:34 13.10.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «ֆեյսբուքում» գրառում է կատարել հայ-նիդերլանդական հարաբերություններում արձանագրված ձեռքբերման վերաբերյալ: «Հայ-Նիդերլանդական բազմադարյա հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ կազմավորվեց միջպառլամենտական-բարեկամական խումբ, որը ներառում է քաղաքական գործիչների, գործարարների և մշակույթի ու գիտակրթական ոլորտի գործիչների: Խումբը հայկական կողմից կղեկավարեմ ես, իսկ Նիդերլանդների կողմից` երկրի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Քրիստոնեական միություն կուսակցության արտաքին քաղաքական […]

̰
Գյումրիում թանգարանների դիմաց երանելի վիճակ է. Արայիկ Հարությունյան

15:27 13.10.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Շիրակի մարզպես Տիգրան Պետրոսյանի գրառմամբ, թե ինչպիսի իրավիճակ է տիրում Գյումրիում թանգարանների դիմաց: «Շիրակի մարզպետը տեղեկացնում է, որ Գյումրիում թանգարանների դիմաց այսպիսի երանելի վիճակ է»,-գրել է նա:

̰
Հրշեջներին հաջողվել է մարել ավտոմեքենայի ներսում բռնկված և դրա շրջակայքում տարածված հրդեհը

15:03 13.10.2019

Այսօր՝ հոկտեմբրի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 12։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Սարավան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Range Rover մակնիշի 55 ТО 455 համարանիշի ավտոմեքենայում։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության […]

̰
Բակո Սահակյանը Ստեփանակերտում այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված տոնավաճառ

14:34 13.10.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից այդտեղ ներկայացված ապրանքներին, տոնավաճառի մասնակիցների հետ զրուցել նրանց աշխատանքում առկա խնդիրների շուրջ:

̰
Արմեն Սարգսյանը ֆրանսահայ անվանի նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել հարազատներին

14:18 13.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսահայ անվանի նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին ու հարազատներին, տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: ​«Ցավով տեղեկացա​ նշանավոր նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան մասին: Սեբաստիայում ծնված ու Ֆրանսիայում ապրած արվեստագետը​ շուրջ մեկ դար՝ իր ապրած տարիների չափով Հայաստան-Սփյուռք մշակութային ինքնատիպ կամուրջ էր: Ռիշար​ Ժերանյանը​ միշտ կապված […]

̰
«Հզոր էներգետիկա է ճառագում մեր Արարատից». Էդմոն Մարուքյան

13:55 13.10.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուքում» Արարատ լեռան լուսանկարն է հրապարակել: «Հզոր էներգետիկա է ճառագում մեր Արարատից»:

̰
«Վե՛րջ տվեք վայրենի սովորույթներին». Հակոբ Կարապետյանը դեմ է արտահայտվել սելեկտիվ աբորտներին

13:47 13.10.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ արշավի շրջանակներում ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ ազդեցիկ ա: Վե՛րջ տվեք վայրենի սովորույթներին, թողեք, թող մարդը ծնվի»:

̰
Արարատի մարզում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

13:22 13.10.2019

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-ին, ժամը 03:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ազատաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:17-ին, մարվել՝ 04:27-ին: Ամբողջությամբ այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենա:

̰
Վրաերթ Գարեգին Նժդեհի փողոցում

13:10 13.10.2019

Հոկտեմբերի 12-ին, ժամը 18:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Ս., ծնված 1992 թ.) […]

̰
«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան Երևանում է

12:57 13.10.2019

Հերոսները ժամանում են Հայաստան: 2019 թ. «Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն Երևանում է, տեղեկացնում է Aurora Prize ֆեյսբուքյան էջը: Զանա Բուկար Մուստաֆան «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի հիմնադիր տնօրենն է (Future Prowess Islamic Foundation): Հիմնադրամի դպրոցը կրթություն է տրամադրում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին եւ պաշտպանում նրանց:

̰
Սեպտեմբերի 23-ից սկսած Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար փակ են լինելու

12:45 13.10.2019

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ […]

̰
«Մասիս» ԲԿ-ում՝ տնօրենը ծեծկռտուքի հետևանքով քթի շրջանում վնասվածք է ստացել

12:34 13.10.2019

Հոկտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։00-ի սահմաններում Այգավան գյուղի բնակիչ, 36-ամյա Հայկ Հովհաննիսյանը ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին, որ «Մասիս» բժշկական կենտրոնի հետնամասում վիճաբանության ընթացքում Այնթափ գյուղի բնակիչ, 45-ամյա Աշոտ Թորոսյանը գլխով հարվածել է իր դեմքին, ինչի հետևանքով քթի շրջանում իրեն վնասվածք է պատճառվել։ Փաստի առթիվ ոստիկանության […]

̰
Նիդերլանդներում տոնել են Կոմիտասի 150-ամյակը

12:09 13.10.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Նիդերլանդներում տոնել են Կոմիտասի 150-ամյակը:

̰
«Սնայպինգ…forever». Արծրուն Հովհաննիսյանը ցուցադրել է Պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի դիպուկահարների մարզումները

11:36 13.10.2019

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութով ցուցադրել է Պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի դիպուկահարների մարզումները: «Սնայպինգ…forever»,-գրել է նա:

̰
Պատրաստ ենք սիրիահայ երեխաներին ընդունել մեր ընտանիքներում. Նաիրա Զոհրաբյան

11:24 13.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուքում» գրել է, որ շատերն են պատրաստ ենք սիրիահայ երեխաներին ընդունել իրենց ընտանիքներում: «Իմ լավ ընկեր Տարոն Միասարյանը ինձ հարցնում էր, թե ինչպե՞ս կարող է օգնել տարհանելու թուրքական ռմբակոծության տակ գտնվող հայկական բնակավայրերից հայ երեխաներին, տեղափոխել Հայաստան և ուզում էր, որ իր տանն էլ անպայման ապրեն երեխաներ: Ինչ լավ […]

̰
Վթարի ենթարկված Ան-72 օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

11:17 13.10.2019

Վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վթարի է ենթարկվել Ան-72 օդանավ (գործարանային համարը`36572020385): Օդանավը շահագործվելիս է եղել ԿԴՀ Ռազմաօդային ուժերի կողմից և կրել է A-72903 գրանցման նիշերը: Գոմա-Կինշասսա թռիչքի ժամանակ տեղափոխելիս է եղել երկրի նախագահի ավտոմեքենան: Քանի որ մինչ 2016 թ օդանավը շահագործվել է Հայաստանում գրանցված «Սաութ Էյրլայնզ» […]

̰
Կփորձենք վերադառնալ ավելի ուժեղ. ՀՖՖ

10:29 13.10.2019

ՀՖՖ-ն ֆեյսբուքյան գրառում է կատարել Լիխտենշտեյն-Հայաստան ֆուտբոլային հանդիպման հետ կապված: «Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպայի տարբեր քաղաքներից և, իհարկե, Հայաստանից Լիխտենշտեյն ժամանած բոլոր երկրպագուներին: Ցավում ենք, որ չարդարացրեցինք ձեր սպասելիքները: Կփորձենք վերադառնալ ավելի ուժեղ»,-նշված է գրառման մեջ:

̰
Միջազգային հանրությունը պատմությունից դեռևս դասեր չի քաղում՝ Թուրքիային ճանաչելու առումով. Մ․Հայրապետյան

23:43 12.10.2019

«Թուրքիան տարածաշրջանում ունի սեփական շահերը, Թուրքիան ռազմական գործողությունները մեկնաբանում է յուրովի, մենք մեր կերպ ենք պատկերացնում և գնահատում դրանք: Թուրքիան իր հայտարարությունների մեջ ասել է, որ միակ մանդատն ինքն ունի Սիրիա ներխուժելու, դա պատճառաբանելով` իբրև պայքար ահաբեկիչների դեմ: Ըստ էության՝ նկատի ունենալով քրդական ուժերին»,- «Հեռանկարի» տաղավարում ասել է  ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության […]

̰
Երևանում 26-ամյա տղան թափառող շներին հրացանով կրակելու միջոցով վախեցնելու ընթացքում վնասել է հոր ոտքը

23:37 12.10.2019

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, 2-րդ բուժմիավորումից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի ստորին երրորդի օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ բժիշկների օգնությանը դիմած քաղաքացին Երևան քաղաքի «Հաղթանակ» թաղամասի բնակիչ, 48-ամյա Անդրանիկ Բ.-ն է: Ոստիկանները պարզել […]

̰
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հազվադեպ հիվանդության վիրահատությունից հետո փրկել են 2-ամյա Դավիթի կյանքը

23:07 12.10.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բարդ ու հազվադեպ հանդիպող հիվանդության վիրահատությունից հետո փրկել են 2 տարեկան Դավիթի կյանքը: Երեխայի հիվանդությունը Հայաստանում տարածված չէ, այդ է պատճառը, որ երկրում երկար տարիներ հնարավոր չի եղել բուժել: Արտերկրի լավագույն մասնագետների ու տեղի բժիշկների համատեղ ջանքերով Դավիթն այսօր կրկին մոր գրկում է:

̰
Ինչպես է Լիխտենշտեյնի հայ համայնքը պատրաստվում հավաքականի խաղին

22:28 12.10.2019

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Հայ համայնքը հավաքվում է»: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը այսօր Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կհանդիպի Լիխտենշտեյնի ընտրանու հետ:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:03 12.10.2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-ի գիշերվա առաջին կեսին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ 13-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6, 15-16-ը կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 12-ին կեսօրից […]

̰
Այս օրը 2008-ից ի վեր նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր. զրույց Ալեքսանդր Բազարչյանի հետ

21:59 12.10.2019

Այս օրը 2008-ից ի վեր նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր: Այդ օրը ևս մեկ առիթ է խոսելու առողջապահական խնդիրներից և այլն: Այդ առիթով Հորիզոնի տաղավարում է առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Դուխով, տղերք․ ձեզ հետ ենք ու ձեր կողքին. Փաշինյան

21:44 12.10.2019

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր պիտի հաղթի Լիխտեյնշտեյնի հետ խաղում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դուխով, տղերք: Ձեզ հետ ենք ու ձեր կողքին»:

̰
Անչափահասը թոշակառուի քարտը գողացել է, գումարը կանխիկացրել ու բռնվել

21:40 12.10.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ին ոստիկանության Մեծամորի բաժնում թոշակառու մի կին հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը և ննջասենյակի պահարանից հափշտակելով բանկային քարտը` կանխիկացրել կենսաթոշակը: Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ հոկտեմբերի 8-ին նույն շենքի անչափահաս […]

̰
BACK_TO_TOP