TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանում աբորտների թիվը մտահոգիչ է․ ամեն տարի երկրում չի ծնվում մոտ 1300 աղջիկ

21:24 12.10.2019

Հայաստանը շարունակում է մնալ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվով աշխարհի առաջատար երկրների շարքում: Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ այսպես շարունակելու դեպքում մինչև 2060թ. 93 000 աղջիկ չի ծնվի, ինչի արդյունքում Հայաստանի բնակչությունը կնվազի հավելյալ 80 000-ով։ Աղջիկ ունենալու ցանկությունը, սակայն, տեսականորեն է հաղթողի դիրքերում: Գործնականում պատկերն այլ է: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ այս տեմպերով մինչև 2060թ. Հայաստանի բնակչությունը կնվազի հավելյալ 80 000-ով

21:15 12.10.2019

Երեկ նշվում էր աղջիկ երեխաների միջազգային օրը: Օրվա նպատակն է ուշադրություն հրավիրել այն խնդիրների լուծման վրա, որոնց բախվում են աշխարհի բոլոր աղջիկները, և նպաստել նրանց իրավունքների պաշտպանությանը: Խնդիրներից մեկն էլ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներն են: Հայաստանը շարունակում է մնալ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվով աշխարհի առաջատար երկրների շարքում: Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ այսպես շարունակելու դեպքում […]

̰
«Թղթե երազանքը»՝ գյումրեցի դպրոցականների, մանկավարժների ու Գյումրու հյուրերի աչքերով

20:37 12.10.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» հեռուստաֆիլմի ցուցադրությունը երկու շաբաթ է՝ ավարտվել է, բայց չեն ավարտվում ֆիլմի սցենարի ու կերպարների շուրջ հեռուսադիտողների արձագանքն ու քննարկումները: Հեռուստադիտողներն այժմ էլ շարունակում են մեկնաբանություններ գրել «Շանթի» ֆեյսբուքյան էջին ու էլեկտրոնային փոստին: Գյումրիում նկարահանված 24 մասից բաղկացած ֆիլմը՝ ինչ հետք է թողել տարբեր տարիքային ու սոցիալական խմբերի մոտ, այս մասին խոսում […]

̰
Արցախում կբացվեն Սիմոն Մարտիրոսյանի և Նազիկ Ավդալյանի անունները կրող մարզադահլիճներ

19:44 12.10.2019

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մարզիկներ  Սիմոն Մարտիրոսյանի և Նազիկ Ավդալյանի անունները կրող մարզադահլիճներ կբացվեն Ստեփանակերտում և Շուշիում. «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի մոտ դիմավորեցի մեր դյուցազուններին՝ Եվրոպայի եռակի ու աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանին և օրերս ծանրամարտի աշխարհի չեմպիոնական տիտղոսները նվաճած Սիմոն Մարտիրոսյանին և աշխարհի […]

̰
Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ՏՄՊՊՀ անդամների հետ

19:07 12.10.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին և հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանին: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, քննարկվել են տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական […]

̰
Հայաստանի 12 ՔԿՀ-ներից միայն երեքում է իրականացվում «Բանտային կրթություն» ծրագիրը

19:00 12.10.2019

Հոկտեմբերի 13-ը Բանտային կրթության միջազգային օրն է: 30 տարի առաջ քաղաքացիական հասարակությունը կոչ արեց բանտարկյալների համար կրթության պայմաններ ստեղծել: Այս կոչին արձագանքեցին աշխարհի շատ երկրներ: Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրականացվող կրթության առկա վիճակն ու արդյո՞ք ապահովում է անազատության մեջ գտնվող դատապարտյալների կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը: Այս հարցերի շուրջ «ԴԻ-Վի-ՎԻ ինթերնեյշնլ» հայաստանյան գրասենյակը Գյումրիում […]

̰
Հաջորդ տարի Գյումրիում փողոցաշինության բավական լուրջ ծավալներ ենք ունենալու. Տիգրան Պետրոսյան

18:44 12.10.2019

Գյումրիում գրեթե ավարտին է մոտենում Վերակառուցման և զարգացման բանկի` 23.8 մլն եվրո արժողությամբ վարկային ծրագրով իրականացվող փողոցաշինական ծրագրի առաջին փուլը: Աշխատանքներն անավարտ են ընդամենը մեկ՝ Գարեգին Նժդեհ փողոցում: Հաջորդ տարի մեկնարկելու է նույն ծրագրի «Տրանշ Բ»-ն և «Տրանշ Գ»-ն: Գյումրիի քաղաքային և մարզային իշխանությունները հստակեցնում են այն փողոցների ցանկը, որոնք ընդգրկվելու են փողոցների վերականգնման ծրագրի […]

̰
Թուրքական և սիրիական բանակները չեն բախվել. Զարմիգ Պողիկյան

18:42 12.10.2019

Սիրիայի հյուսիսում այսօր տեղի ունեցած իրողությունների և բախումների մասին SHANTNEWS.am-ին մանրամասներ է պատմել Հալեպի հայկական «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիգ Պողիկյանը: Նա ասել է, որ բնակչության համատարած գաղթ է սկսվել Քոբանի, Դերիկ և Թել-Աբյադ բնակավայրերից, որոնք հրետակոծության է ենթարկում թուրքական զորքը: Տեղի հայ բնակիչների մի մասը հասցրել է մեկնել Հալեպ, սակայն քիչ չեն նաև շրջափակման […]

̰
Հայաստանի ամենամեծ խնդիրներն են աղբը և զուգարանների բացակայությունը. Փաշինյան

18:13 12.10.2019

Հայաստանի ամենամեծ խնդիրներն են աղբը՝ ներառյալ ժանգոտած կուզովներն ու «բուդկաները» և զուգարանների բացակայությունը։ Այս կարծիքն այսօր համաժողովի ժամանակ արտահայտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բողոքեց, որ թեև բենզա-գազալցակայաններն ունեն պարտավորություն` զուգարաններ ունենալ, բայց դրանց մի մասը չունի, մյուս մասի մոտ էլ ստանդարտներին համապատասխան չեն։ Ընդ որում, ըստ Փաշինյանի, հասել է մի վիճակի, երբ իշխանությունները պետք է […]

̰
Մի՛ գողացիր, եղի՛ր արդյունավետ, եղի՛ր նորարար, եղի՛ր համագործակցող և թիմային. վարչապետ 

18:10 12.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել մարզի գործարարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնեսի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերն ու հնարավոր ներդրումային ծրագրերը: Մասնավորապես, արծարծվել են գինեգործության զարգացմանը, խաղողի նոր ժամանակակից այգիների հիմնմանը, վարկային միջոցների տրամադրմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում` ճանապարհաշինությանը, էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումներին, ջրամատակարարմանը վերաբերող հարցեր: Վարչապետը, անդրադառնալով […]

̰
Հաշվիչից էլ արագ. Հայաստանում առաջին անգամ անցկացվեց մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա

18:04 12.10.2019

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա: 4-14 տարեկան ավելի քան 500 երեխա, որոնցից 120-ը` Ռուսաստանից ու Ղազախստանից, մասնակցելում էին IQ կենտրոնի կազմակերպած և Հայաստանում առաջին անգամ անցկացվող մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադային: Օլիմպիադային մասնակցող ու մենթալ թվաբանություն սովորող երեխաների հետ հաշվարկի մրցույթում շատ մեծահասակներ անհարմար դրության մեջ կհայտնվեին: Գումարում են, բազմապատկում, արմատով գործողություն […]

̰
Խանութի ՀԴՄ չխփողը գողանում է, նույնն է, որ պաշտոնյան գողություն անի․ Փաշինյան

18:00 12.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա համաժողովի ժամանակ հայտարարեց, որ բիզնեսի և պաշտոնյաների համար կանոններ է սահմանել։ Դրանցից առաջինի համաձայն՝ եթե խանութի աշխատողը ՀԴՄ կտրոն չի տպում, ապա նա գողություն է անում։ Վարչապետը այդ մարդկանց համեմատեց գողացող պաշտոնյաների հետ։ Դա, ըստ Փաշինյանի, նույնն է, որ պետական պաշտոնյան նույն չափով կամ ավել կամ պակաս գողություն անի։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Համաժողովին Փաշինյանն ընթերցեց Սամվել Կարապետյանից ստացած SMS-ը

17:54 12.10.2019

Արագածոտնում անցկացված բիզնես համաժողովի ընթացքում մի քանի գործարարներ վարչապետին բողոք ուղղեցին այն կապակցությամբ, որ հոսանքի տատանումներ են լինում հաճախ, ինչի պատճառով իրենք խնդիրներ են ունենում։ Նիկոլ Փաշինյանն էլ հենց տեղից SMS ուղարկեց «իրավասու անձին»։ Ավելի ուշ Փաշինյանն ասաց, որ պատասխան նամակ է ստացել ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանից, ու ընթերցեց դրա մի մասը։ Ըստ Փաշինյանի՝ Կարապետյանը […]

̰
Վարչապետն ամփոփում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը

17:42 12.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ամփոփում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը:

̰
Վայոց ձորում թակարդում հայտնված արջին օգնություն է ցուցաբերվել

17:40 12.10.2019

Հոկտեմբերի 12-ին, ժամը 07:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում արջն ընկել է թակարդը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ արջի թաթն արգելափակվել է հողամասի մետաղյա ցանկապատի մեջ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցները քնեցրել են արջին […]

̰
SMS ուղարկեցի իրավասու անձին, կարձագանքի, կտեսնենք․ Փաշինյանն արձագանքեց գործարարի խնդրին

17:33 12.10.2019

Արագածոտնում տեղի ունեցած համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց գործարարներից մեկն ու բացատրեց, որ իրենք խնդիր ունեն էլեկտրաէներգիայի մատակարարման հետ․ հոսանքի տատանումները կարող են խափանել իրենց աշխատանքը, փչացնել մեխանիզմները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց իր խոսքերի ընթացքում հաղորդագրություն ուղարկեց իրավասու անձին ու այդ մասին հայտնեց համաժողովի մասնակիցներին։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը ասաց, թե ինչ լուծում է պատկերացնում […]

̰
Շղթայական ավտովթար Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում

17:30 12.10.2019

ոկտեմբերի 12-ին, ժամը 11:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lexus» (վարորդ՝ Գարիկ Գ., […]

̰
Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա կարող է հանգեցնել նոր ցեղասպանության վտանգի. «Ժառանգություն»

17:29 12.10.2019

«Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել և հայտնել, որ Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք՝ ահաբեկչության դեմ պայքարի կեղծ քողածածկույթով հույժ վտանգավոր գործընթաց է, որը կարող է հանգեցնել ազգային և կրոնական դրդապատճառներով նոր ցեղասպանության վտանգի. ««Ժառանգություն» կուսակցությունը սատարում է ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ միանշանակ դատապարտելու Թուրքիայի թշնամական քաղաքականությունը Սիրիայի հանդեպ, որը հակասում է միջազգային հարաբերությունների ընդունված նորմերին: Նման […]

̰
Նոր մանրամասներ Վանաձորում կատարված աղմկահարույց սպանությունից

17:20 12.10.2019

Հոկտեմբերի 11-ին ոստիկանության ՔՀԳ վարչության, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում, ժամը 08.00-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Վանաձորի 39-ամյա բնակիչը։ Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ հոկտեմբերի 4-ին Միչուրինի փողոցի 20 հասցեի նկուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ինքնաձիգով կրակել է երկու հոգու ուղղությամբ և դիմել փախուստի: Նույն […]

̰
Էն դրսի զուգարանների կուլտուրան պիտի դուրս գա, գյուղական տներում պետք է բաղնիք լինի․ Փաշինյան

17:11 12.10.2019

Ռազմավարական մտածողություն է անհրաժեշտ, որպեսզի գյուղական ճանապարհներ սարքելիս սարքվի այնպես, որ ցեխից փչացող ճամփաներ չլինեն։ Այսպիսի կենցաղային մոդելներով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր համաժողովի մասնակիցներին բացատրեց իշխանության տեսլականը։ Նրա խոսքով՝ գյուղական տներում պետք է լինեն բաղնիք, ցնցուղ, մշտական տաք ջուր, «Էն դրսի զուգարանների կուլտուրան ընդհանրապես պիտի դուրս գա»։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Առաջ գործարարները սափրագլուխներ ունեին, իսկ հիմա գործարարների նոր շերտ է ձևավորվել․ Փաշինյան

17:00 12.10.2019

Նախկինում գործարարների նկատմամբ դեմոնիզացիայի պրոցես է տեղի ունեցել, որի համար կային նաև օբյեկտիվ պատճառներ, օրինակ` գործարարները սափրագլուխներ էին պահում։ Իսկ հիմա գործարարների նոր շերտ է ձևավորվում։ Այս մասին այսօր Արագածոտնի համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ հիմա պետք է հանրության մոտ ընկալում ձևավորվի, որ գործարարները ամենակարևոր գործող անձինք են։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի ընտանիքին

16:58 12.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանրահայտ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին։ Հեռագրում, մասնավորապես,ասվում է․ «Խորը ցավով տեղեկացա Ալեքսեյ Լեոնովի՝ մարդ-լեգենդի մահվան մասին, որը հավերժ կմնա մարդկության պատմության մեջ։ Ալեքսեյ Լեոնովը բազմիցս եղել է Հայաստանում, մեզ մոտ նրան լավ էին ճանաչում և անկեղծորեն սիրում էին: Իբրև նկարիչ՝ նրա ստեղծագործությունները բարձր է […]

̰
Աչքիս ես նորից սկսեմ ճանապարհներ փակել․ Փաշինյանը կատակեց

16:56 12.10.2019

Արագածոտնում անցկացվող համաժողովի ժամանակ գործարարներից մեկը վարչապետին բողոքեց, որ  խաղող մշակողները փակում են ճանապարհներն ու գործարարներին ստիպում իրենց ուզած գնով վաճառել խաղողը։ «Աչքիս ես նորից սկսեմ ճանապարհներ փակել»,- կատակով պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Եթե մարդը 10-15 մլն դոլարի ներդրում է անում, պետությունը պետք է կառուցի նրա մոտ տանող ճանապարհը․ Փաշինյան

16:32 12.10.2019

Արագածոտնում անցկացվող համաժողովի ժամանակ գործարարներից մեկը խոսեց իր գործարանի մոտ տանող ճանապարհի վերանորոգման անհրաժեշտության մասին, ինչին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ եթե ներդրողը 5-10-15 միլիոն դոլարի ներդրում է կատարում, ապա որոշակի պայմաններում պետությունն էլ պետք է պարտավորված լինի այդ ներդրումի հատված տանող ճանապարհը նորոգել, որպեսզի կարևորի այդ ներդրումը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Շատ ներդրումային ծրագրեր կանգնած են հողերի նշանակության փոփոխություն պրոցեսի արդյունքում․ Փաշինյան

16:21 12.10.2019

Ներդրումային շատ ծրագրեր կան գնած են, քանի որ խնդիրներ կան հողերի նշանակության փոփոխությունների հետ կապված։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ մարզպետները հաճախ ասում են, որ իրենցից ներդրումային ծրագրեր են պահանջում, բայց հողային այս հարցը խանգարում է իրենց։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Քիմ և Քորթնի Քարդաշյանների հայաստանյան այցից նոր լուսանկարներ են հրապարակվել

16:00 12.10.2019

ՀԲԸՄ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ կատարած այցի շրջանակներում Քիմ և Քորթնի Քարդաշյանները հանդիպել են ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի մասնակիցների հետ: Նախաձեռնությանն համապարփակ ծանոթանալուց հետո Քիմն ու Քորթնին տեղեկացել են ՀԲԸՄ մի շարք նախագծերի մասին և իրենց օրինակով հիացրել ներկաներին:

̰
Ներդրումներ կան, զրոյական չէ մակարդակը․ Սուրեն Պապիկյան

15:43 12.10.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր հայտնեց, որ երբ մարզային բիզնես համաժողովներն ավարտվեն, իրենք ամփոփ տվյալներ կտան, թե այդ միջոցառումներից հետո որքան ներդրումներ են եղել Հայաստանում։ Լրագրողների հարցերին պատասխանելիս նա հայտնեց, որ ներդրումներ կան, մակարդակը զրոյական չէ։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին

15:39 12.10.2019

Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դեմոկրատական Հանրապետության վարչապետ Աբիյ Ահմեդին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ։ «Մրցանակը շնորհվել է այնպիսի նշանավոր անձի, նվիրյալ պետական գործչի և խիզախ քաղաքական գործչի, որը վճռական ջանքեր է գործադրել՝ հարևան Էրիթրեայի հետ սահմանային հակամարտությունը կարգավորելու համար։ Մոլորակի ցանկացած մասում խաղաղության հաստատումը բոլոր ազգերի համար բացարձակ նպատակ է, և լարվածության […]

̰
«Ասենք շնորհավոր». Վայքում 44 բնակարան հատկացվեց զինծառայողներին

15:33 12.10.2019

«44 բնակարան հատկացվեց Վայքում։ Ասենք շնորհավոր»,- այս մասին իր ֆեյսբուքյան գրառումով տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա հրապարակել է լուսանկարներ, որոնցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բնակարանների բանալիներ է շնորհում սպաներին։ Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, Տոնոյանը բնակարաններ է հանձնել նաև Գորիսում։ https://www.facebook.com/arcrun/posts/2529490793753180

̰
«Հյուսիս-Հարավն» ավարտին հասցվելու է․ Սուրեն Պապիկյան

15:27 12.10.2019

«Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության դանդաղկոտության մասին հարցին այսօր պատասխանելիս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ չի պատրաստվում պատասխան տալ նախորդ 5 տարիների ձախողված աշխատանքի համար։ Նախարարը հայտնեց, որ հիմա քայլեր են ձեռնարկում` փոփոխություններ իրականացնելու ծրագրում, որպեսզի ճանապարհի կառուցումը վերսկսվի։ ««Հյուսիս-Հարավը» ավարտին հասցվելու է»,- վճռական հայտարարեց Պապիկյանը։ Մանրամասները` տեսանյութում:

̰
BACK_TO_TOP