13:11 14.10.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմը սպանում է բոլորին: Անգամ նրանց, ովքեր ողջ են մնացել: Դժվար է այս մտքի հետ չհամաձայնելը»:
12:39 14.10.2019
Բրիտանական հայտնի The Independent պարբերականը կազմել է աշխարհի խորհրդարանների ամենագեղեցիկ շենքերի թոփ 10-յակը: Դրանում հայտնվել է նաև ՀՀ խորհրդարանի շենքը, որ տեղակայված է Երևանում՝ Բաղրամյան պողոտայում: «Համալսարանական փոքր քաղաքի մեղմ մթնոլորտ կա այնտեղ: Դա գեղեցիկ, շքեղ, սիմետրիկ շենք է, տարածքը հրաշալի տեսք ունի»,- նշում է պարբերականը ՀՀ խորհրդարանի մասին: Թոփ-տասնյակում առաջին տեղը զբաղեցնում է Հունգարիայի […]
12:18 14.10.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ «Սիրելի՛ ժնևահայ բարեկամներ, Տիկնայք և պարոնայք, Անչափ ուրախ եմ ձեզ ողջունել Ժնևի հայկական կենտրոնի այս սրահում։ Ինձ համար պատիվ է ձեզ հետ միասին ներկա լինել այնպիսի կարևոր […]
12:09 14.10.2019
ՀՀ դատախազության պաշտոնական կայքը հայտնում է, որ հանցավորության և հանցագործությունների բացահայտման վերջին տարիների ցուցանիշների վերլուծությունը վկայում է այն մասին, որ հանցագործությունները ոչ միայն և ոչ այնքան քանակական, որքան որակական փոփոխությունների են ենթարկվում: Փոփոխություններ են կրել հանցագործությունները ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, կատարելագործվել են դրանց կատարման մեխանիզմները: Հանցավորությունը դարձել է ավելի համակարգված ու կազմակերպված՝ ինչը […]
11:59 14.10.2019
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի` պատմական հայրենիք կատարած առաջին այցից հետո Հայաստանը հայտնվեց համաշխարհային նորությունների թրենդներում և որոնողական ամենաշատ հարցումների թվում։ Փոքր երկրի մասին գրում էին այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են Daily Mail–ը, Daily News–ը, New York Times–ը և այլն։ Մասնագետների հաշվարկներով` նման PR-ը երկրին մի քանի տասնյակ միլիոն դոլար կարժենար, գրում է Sputnik Armenia-ն: Google Trends–ի […]
11:56 14.10.2019
Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը, «Ազատությանը» փոխանցել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։ Ազգային ժողովի որոշումը դատարանը ստացել էր անցած երկուշաբթի օրը, այն ուղարկվել էր դատավորներին՝ ուսումնասիրության։ Այսօր, ըստ Էդգար Ղազարյանի, վերջնաժամկետն է, երբ դատարանը պետք է որոշում կայացնի՝ կա՛մ ընդունի դիմումը վարույթ, […]
11:52 14.10.2019
Երեկ Արմավիր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 15-ամյա պատանի։ Այդ մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն: Նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ որովայնին, դանակի հարվածներից առաջացած վնասվածքներ են եղել։ Բժիշկները պարզել են, որ զարկերակն արնահոսում է։ Անհետաձգելի բուժօգնության արդյունքում պատանու կյանքը փրկվել է։ Ըստ շրջանառվող լուրերի՝ անչափահասը բուժհաստատություն է տեղափոխվել Արմավիր քաղաքի […]
11:46 14.10.2019
Հոկտեմբերի 14-ին` ժամը 00:35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղում՝ «Կարկաչան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Մ., ծնված 1983 թ.) […]
11:42 14.10.2019
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայանում է նոր մեգանախագծով. նոյեմբերի 1-9 Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։ Ինչպես հայտնեցին ՀՀ պտական սիմֆոնիկ նվագախմբից, նախաձեռնության շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները՝ Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը, նրանց կմիանա նաև մեր մեծանուն մաեստրո Տիգրան […]
11:32 14.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսպիսով, booking.com-ը Երեւանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում: Սա նշանակում է, որ 2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է, ինչը մեծ հնարավորություններ է բացում փոքր, միջին, նաեւ խոշոր բիզնեսի համար: Եւ իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին, լավ վերաբերմունք […]
11:23 14.10.2019
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը: Կասկածյալը ձերբակալվել է: 2019թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23:17-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղից հրազենային բազմաբեկոր վնասվածքներով, պոլիտրավմա ախտորոշմամբ, արտաքին արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 1988թ. ծնված Սամվել Կարապետյանը, ով գիտակցության չգալով մահացել […]
11:18 14.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձինք կալանավորվել են: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է 1989 թվականին ծնված երկու երիտասարդի դի: Բացի այդ, […]
11:07 14.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը, այնուհետև՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Այցի ընթացքում Գեորգի Գախարիան հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ.Տ Գարեգին […]
10:14 14.10.2019
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Կենտրոն) կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմվել են մանրակրկիտ վերլուծական տեղեկանք: Գրությամբ բարձրացվել են հետևյալ հիմնական խնդիրները. ◾ պահման պայմաններն անբավարար են՝ գերբնակեցվածություն, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների անհրաժեշտություն, կողապահարանների […]
10:11 14.10.2019
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 23:13-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» (վարորդ՝ Հովհաննես Վ.) […]
10:04 14.10.2019
Հոկտեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Երևան-Բալահովիտ ավտոճանապարհին՝ «Օջախ» ռեստորանային համալիրի դիմաց, Բալահովիտ գյուղի բնակիչ, 36-ամյա Դավիթ Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 36 AԼ 037 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 43-ամյա Սարգիս Սարգսյանին, ով տեղում մահացել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը: Դեպքի վայրում […]
09:30 14.10.2019
Հոկտեմբերի 13-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 250 քմ, 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 200 քմ, 8000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 6000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 5000 քմ, 250 քմ, Արարատի մարզի Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին՝ […]
09:19 14.10.2019
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն Ս.թ. սեպտեմբերի 23-ից սկսած Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երին յուրաքանչյուր օր ժամը՝ 09:00-ից 18:00-ն, կատարվելու են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է լինելու բեռնատարների համար:
08:44 14.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Այդ օրը՝ ժամը 19:50-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն Արագածոտնի մարզի Շենավան […]
08:08 14.10.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Աբովյան փ. 11, 13 շենքերը, Սայաթ-Նովա պող. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շերամի փ. 47, 49 շենքերը, Օհանովի փ. 36 շենքը, Մարգարյան փ. 43 շենքը, Դավթաշեն 2-րդ թաղ․ 40, 41, 42, […]
22:00 13.10.2019
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քայլ առաջ, երեք քայլ ետ… Հրապարակվել են 2019-ի հունվար-օգոստոսի մակրոտնտեսական թվերը։ Պրոգրեսի բացակայությունը փաստում է տնտեսության ճահճացումը. ինչ-որ “հեղափոխական” տնտեսական մոդելի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Մակրոտնտեսական ցուցանիշներ։ ՀՆԱ-ՏԱՑ։ 2019-ի 8 ամսվա կտրվածքով ՀՆԱ ցուցանիշը չկա (2019-ից գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են եռամսյակը […]
21:59 13.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Opel մակնիշի 34 MQ 939 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Սարի թաղ տանող հատվածում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարերին, և առաջ ընթանալով` բախվել ապառաժ քարերին ու հայտնվել քարերից մեկի վրա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդին տեղափոխել է հիվանդանոց: Ոստիկանությունը […]
21:07 13.10.2019
Այս լուսանկարներն արվել են այսօր Գյումրիում՝ Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանների դիմաց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել: Ասում են՝ նման իրավիճակ է եղել նաև այլ թանգարանների մուտքերի մոտ: Ահա, սա է Հեղափոխությունը, ահա, թե ինչ է փոխվել Հայաստանում»:
20:51 13.10.2019
Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, վրարերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Սարգսյանը՝ իր վարած ՎԱԶ-2114 մակնիշի 35 FD 844 համարանիշի ավտոմեքենայով, Գարեգին Նժդեհ փողոցի 18 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչներ, 53-ամյա Աշոտ Գ.-ին և 59-ամյա Համլետ Ս.-ին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ վարորդը՝ […]
19:34 13.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ, 65-ամյա Մկրտիչ Մ.-ն, որը հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 11-ին` Կոտայքի մարզի «Օջախ» ռեստորանային համալիրից, հայտնում է Shamshyan.com-ը: Հոկտեմբերի 11-ին վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, «Օջախ» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում Արագածոտնի մարզի բնակիչ, 65-ամյա Մկրտիչ Մ.-ն՝ իրեն պատկանող ՈւԱԶ մակնիշի […]
18:15 13.10.2019
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի և Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են հոկտեմբերի 10-ին Երևանում 2 քաղաքացու սուր կտրող-ծակող առարկայով հարվածողի ինքնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ «Դայմոնդ» ֆիթնես ակումբի տնօրենին և մեկ այլ ԱՁ տնօրենին դանակահարել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ […]
18:01 13.10.2019
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը կիսվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Ասրյանի՝ Արցախի բերքի տոնի լուսանկարներով: