TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա

14:58 12.10.2019

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա: Մասնակիցները 4-14 տարեկան երեխաներ են Հայաստանից, Ռուսաստանից ու Ղազախստանից: Օլիմպիադան կազմակերպել է IQ կենտրոնը: «Երեխաները ունենալու ենք 2 փուլ, 2 տեսակի հաշվարկ է լինելու՝ հաշվարկ մենթալ և աբակով: Վերջում բոլոր բալերը հաշվարկվելու են և մեր լավագույն սաները անակնկալ են ունենալու: Նոյեմբերի 1-4-ը IQ կենտրոնի սաները մեկնելու […]

̰
Կոպիտ ասեց՝ հեսա կարկուտը կգա ու սաղ կտանի. սփյուռքահայ գործարարը զվարճալի պատմություն պատմեց վարչապետին

14:56 12.10.2019

Այսօր համաժողովի պաշտոնական մասից հետո Սասունիկ համայնքում Նիկոլ Փաշինյանը շրջել է տաղավարներում, դրանցից մեկի մոտ, ուր շոկոլադների բիզնեսով զբաղվող սփյուռքահայ գործարարը ներկայացնում է իր տաղավարը, հետաքրքիր ու զվարճալի պատմություններ է լսում: Գործարարը նշում է, որ ամենաքիչը «ներողություն» գրությամբ շոկոլադներն են վաճառվում, վարչապետն էլ հուսադրում է՝ ասելով. «Ոչինչ ժամանակի ընթացքում ավելի շատ կվաճառվի, հեղափոխության մեկնարկից հետո […]

̰
Թվերի հետ աշխատանքն ընդլայնում է աշխարհայացքը. Նունե Սարգսյանը՝ մենթալ թվաբանության կարևորության մասին

14:52 12.10.2019

Համակարգիչները հեշտացնում են կյանքը, բայց կարևոր է օգտագործել ինտելեկտը թվերի հետ պայքարի մեջ: Այս կարծիքն ունի ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը: Այս տեսանկյունից նա կարևորում է մենթալ թվաբանություն սովորելը: Նունե Սարգսյանը մասնակցում էր մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայի բացմանը: «Իմ թոռնիկը, երբ 1 տարեկան էր, նրան գիրք տվեցի, սկսեց փորձել գրքի նկարները մեծացնել, որովհետև iPad-ը գրքից […]

̰
Ամենաշատը «Զոքա՞նչ»-ն ա վաճառվում. Փաշինյանը՝ շոկոլադ արտադրողին

14:34 12.10.2019

«Ինովացիան պետք է լինի ոչ միայն ծրագրավորման, տեխնոլոգիայի մեջ, այլև բոլոր բնագավառներում: Դրա համար է, որ մարդիկ գալիս են, մեր շոկոլադից են ուզում, հակառակ դեպքում շոկոլադ ամեն տեղ կա»,- Սասունիկում կազմակերպված Էքսպո ցուցահանդեսի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց շոկոլադի արտադրությամբ զբաղվող քաղաքացիներից մեկը: Փաշինյանը հիշեցրեց՝ ծանոթ է այդ արտադրանքին: Գործարարն ասաց, որ շոկոլադների […]

̰
Գիրք-թաքստոց` կեղծ թղթադրամների համար. ԱԱԾ-ի բացահայտումը

14:29 12.10.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2002թ. Վրաստանի 3 քաղաքացի փորձել են Հայաստան ներմուծել և յուրացնել 187 միավոր 100 ԱՄՆ դոլարանոց կեղծ թղթադրամ. «Գիրք-թաքստոց` կեղծ թղթադրամների համար. Այս յուրահատուկ թաքստոցի միջոցով 2002 թ. Վրաստանի 3 քաղաքացի փորձել են Հայաստան ներմուծել և յուրացնել 187 միավոր 100 ԱՄՆ դոլարանոց կեղծ թղթադրամ: ՀՀ ԱԱԾ մարմինների […]

̰
Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է Պաշտպանության բանակում

14:17 12.10.2019

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում հոկտեմբերի 11-ին ՊԲ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ Դավիթ Տոնոյանը եղել է ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում, քննարկել համագործակցության ծրագրով նախատեսված հետագա անելիքներին վերաբերող հարցերի […]

̰
Փաստորեն, սելֆի անելու նոր սարք է. վարչապետը լուսանկարվեց Սասունիկում

14:09 12.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սասունիկում ընթացող էսպոյի ժամանակ տաղավարներից մեկում առաջարկեցին լուսանկարվել: Վարչապետը չմերժեց: Տաղավարում ցուցադրված տեսախցիկի մոտ վարչապետին ասացին. «Հենց կասեմ՝ կշարժվեք»: Լուսանկարվելուց հետո վարչապետը հարցրեց. «Եվ ի՞նչ»: Նրան տեղեկացրին՝ արդեն իսկ կարող է կայքից ներբեռնել իրենց այդ շարժական լուսանկարը: «Փաստորեն, սելֆի անելու նոր սարք է»,- կատակեց վարչապետը:

̰
Ուրիշին նվիրեք՝ մեր անունից. վարչապետը չվերցրեց իրեն տրվող նվերը

13:54 12.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր Սասունիկում «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակներում կազմակերպված էսպոյի ժ-ամանակ տաղավարներից մեկում նվեր ցանկացան տալ: «Խնդրում եմ՝ էս պահից եկեք դադարեցնենք էդ նվեր տալը»,- ասաց վարչապետը՝ հորդորելով այդ նվերն իր անունից ուրիշին տալ:

̰
Նիկոլ Փաշինյանը Սասունիկում շրջում է էքսպո ցուցահանդեսում ներկայացված տաղավարներով

13:47 12.10.2019

«Ծանոթանում եմ էքսպո ցուցահանդեսում ներկայացված Արագածոտնի մարզի տեղական արտադրանքին»,- ֆեյսբույքան ուղիղ եթերում ներկայացնելով իր շրջայցը՝ գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ այսօր Սասունիկ համայնքում անցկացվում է «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» բիզնես-համաժողովը:

̰
Աննա Հակոբյանը պատմել է Նյու Յորքում վարսավիրանոց այցելելու և հայ վարսավիրի մասին

13:39 12.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ. «Քանի որ վարսահարդարի թեման կրկին ակտուալ է, սիրով կիսում եմ ԱՄՆ վերջին այցի ժամանակ Նյու Յորքում վարսավիրանոց իմ այցի պատմությունը: Այն գտնվում էդ Մանհեթընի վրա, պատկանում էր հայի՝ Վարդան անունով, որը 40 տարի Նյու Յորքում վարսավիրանոց ունի և ինքն էլ […]

̰
ՌԴ նախագահին խնդրանքով էի դիմել, որը կարևոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության համար. Փաշինյան

13:28 12.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ զրուցել է ՌԴ նախագահի հետ, նաև պարզաբանում ներկայացրել այդ զրույցի ժամանակ քննարկված թեմաների մասին: «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երեկ նրան մի խնդրանքով էի դիմել, որը կարևոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության համար: ՌԴ նախագահին շնորհակալ եմ արագ արձագանքի համար»,- գրել […]

̰
Գյուղացիները պահանջում են շուրջ 40 դրամով ավելի գին սահմանել. Սասունիկում խաղողի մթերման հարցը բարձրացվեց

13:25 12.10.2019

Սասունիկում ընթացող «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» բիզնես-համաժողովի ժամանակ հարց ուղղվեց գինու գործարաններից մեկի համասեփականատեր Վահագն Մկրտչյանին՝ խաղողի գնի վերաբերյալ: «Վայոց ձորի մարզում՝ Աղավնաձոր գյուղում, որտեղ բարձր սորտի խաղող է արտադրվում, գյուղացիները աղմուկ են բարձրացնում, վերջին հայտարարություններն ասում են՝ թյուր ինֆորմացիայի ներկայացման արդյունք է, ասում են, որ այս տարի գինը շատ ավելի ցածր է, և […]

̰
Քարդաշյանների` Հայաստան այցից նոր լուսանկարներ են հրապարակվել

13:22 12.10.2019

Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստան էր ժամանել իր քրոջ և նրանց երեխաների հետ` մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին: Քարդաշյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել զեկույցով: Դրանից բացի, Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները մկրտվել էին Էջմիածնում` ստանալով հայկական անուններ:

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

13:18 12.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Երկու երկրների առաջնորդներն, ի շարունակություն երեկ Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի, քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։

̰
Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանն ազատվել է աշխատանքից

13:03 12.10.2019

Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանն ազատվել է  պաշտոնից: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը. «Արման Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի՝ անձնակազմի գծով տեղակալ: Մեկ այլ հրամանով Երևանի ճանապարհային ոստիկանության պետ է նշանակվել Վահան Էվինյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր […]

̰
Ժամեր անց Բելգրադում տեղի կունենա Հայաստանի և Սերբիայի խորհրդարանների խոսնակների հանդիպումը. Վահան Կոստանյան

13:00 12.10.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ավարտվել է Նիդերլանդների թագավորություն կատարած պաշտոնական այցը. «Ավարտեցինք պաշտոնական այցը Նիդեռլանդների թագավորությունում։ Արդյունավետ ու հստակ օրակարգով այցը լավագույնս կազմակերպեց դեսպան Տիգրան Բալայանը։ Ժամեր անց արդեն Բելգրադում տեղի կունենա Հայաստանի և Սերբիայի խորհրդարանների խոսնակների հանդիպումը՝ Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանի շրջանակներում»:

̰
Վայոց ձորի և Տավուշի դատախազներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

12:52 12.10.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 9-ի հրամանով Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նաիրի Հենրիկի Ավագյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 10-ի հրամանով Լոռու մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Ժորայի Մանուկյանը փոխադրվել և նշանակվել է Լոռու մարզի […]

̰
Ինչո՞ւ էր վարչապետը դուրս եկել «Իմ քայլը հանուն Արագածոտնի» համաժողովի ժամանակ

12:51 12.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սասունիկ համայնքում մասնակցում է «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին: Կառավարության ղեկավարը համաժողովի աշխատանքների կեսից լքել էր դահլիճը որոշ ժամանակով: Վարչապետի վերադարձին՝ SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ էր դուրս եկել համաժողովից, արդյո՞ք լուրջ պատճառներ կան: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Աննկարագրելի տպավորություն էր. Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել Նիդերլանդների Սենատի գրադարանից

12:30 12.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում Նիդերլանդներից լուսանկար է հրապարակել և մակագրել. «Նիդերլանդների Սենատի գրադարանը: Աննկարագրելի տպավորություն»:

̰
Forbes-ը Հայաստանի մասին ծավալուն հոդված է հրապարակել

12:18 12.10.2019

Forbes պարբերականը Հայաստանի մասին ծավալուն հոդված է պատրաստել: Այն անդրադարձել է Հայաստանում գործող հյուրանոցներին, մթերքին և տեսարժան վայրերին: Անդրադառնալով Հայաստանի տեսարժան վայրերին` հոդվածի հեղինակը նշում է, որ Սևանա լիճ գնալով միայն կարելի է հասկանալ այն գեղեցկությունը, որը Հայաստանը առաջարկում է զբոսաշրջիկներին: Հեղինակի խոսքով՝ քայլելով Կալավանի, Գոշի, «Դիլիջան» ազգային պարկով, կարելի է տեսնել Հայաստանի աշնան գեղեցկությունը, […]

̰
Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել Արմեն Սարգսյանի հետ ընթրիքից

12:08 12.10.2019

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է «Ինստագրամի» իր էջում լուսանկարներ հրապարակել Հայաստան կատարած այցից: Այս անգամ նա իր էջում կիսվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հոկտեմբերի 8-ին ունեցած ընթրիքի լուսանկարով: «Նախագահ Արմեն Սարգսյանի և նրա ընտանիքի հետ ընթրիքը զիլ էր: Այնքան հիանալի իրադարձություններ են կատարվում Հայաստանում»,- լուսանկարը մակագրել է նա: Քիմ Քարդաշյանն աշխարհում ամենամեծ […]

̰
Սպանություն Գեղանիստ գյուղում․ որսորդական հրազենից կրակած անձի ինքնությունը պարզվել է

11:43 12.10.2019

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23.17-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային բազմաբեկոր վնասվածքներով Գեղանիստ գյուղից հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22.30-ի սահմաններում, Գեղանիստի Կենտրոնական փողոցում, տուժածի ուղությամբ որսորդական ողորկափող հրազենից կրակել ու փախուստի է դիմել […]

̰
Ալեքսանդր Արզումանյանը համատեղության կարգով նշանակվել է Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

11:39 12.10.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, համատեղության կարգով, նշանակել Իսլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)»,- նշված է հրամանագրում:

̰
Հայաստանն այս տարի կամփոփի միջազգային պահուստների առումով պատմական ռեկորդային ցուցանիշով. Նիկոլ Փաշինյան

11:35 12.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովում ելույթ ունենալով, նշեց, որ համաժողովը լավ առիթ է՝ խոսելու տնտեսական իրավիճակի մասին: Նա ընդգծեց՝ 2019 թ. առաջին տնտեսական ամբողջական տարին է, որտեղ այս կառավարությունը հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հանդիսանում է տնտեսական իրավիճակի քաղաքական պատասխանատուն: Նա խոսեց մի քանի փաստերի մասին: Վարչապետը նշեց՝ այս […]

̰
Գարիկ Սարգսյանը պնդում է՝ Նորաշենի ղեկավարին ազատելու հիմքեր ունեցել է

11:21 12.10.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր լրագրողներին պարզաբանել է, թե ինչ հիմնավորումներով է ազատել Նորաշեն համայնքի ղեկավարին։ Նրա խոսքով՝ համայնքի ղեկավարը պետք է երկու ամիսը մեկ ավագանու նիստեր աներ, բայց չի արել։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կամ լավ երկրում ենք ապրելու, կամ այլ տարբերակ չկա. Արագածոտնի մարզպետ

11:03 12.10.2019

Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում այսօր տեղի է ունենում «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ելույթի ժամանակ մի դեպք հիշատակեց հեղափոխության օրերից: «Իրադարձությունները տեղափոխվել էին Երևան, քննարկում էինք հաջորդ օրվա անելիքները, այսօրվա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օրվա լրահոսին էր ծանոթանում: […]

̰
Փաշինյանը մասնակցում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին

10:49 12.10.2019

Սասունիկ համայնքում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը, որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության ներկայացուցիչներ, գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և այլ հյուրեր: Համաժողովի ընթացքում կներկայացվեն շուրջ 30 գործարար ծրագրեր, մարզի աշխատանքային միջավայրը, զարգացման հեռանկարները։

̰
Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին կցորդիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և երկկողմանի փակել ճանապարհը

10:47 12.10.2019

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. առկա է կողաշրջվելու վտանգ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի […]

̰
Նոր բնակարաններ Գորիսում՝ սպաների համար․ Արծրուն Հովհաննիսյան

10:11 12.10.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է զետեղել՝ կից գրելով․ «Սպաների համար նոր բնակարաններ Գորիսում»։ https://www.facebook.com/arcrun/posts/2529068793795380

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավորին

10:03 12.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ: «Վստահ եմ, որ մեր երկրների ու ժողովուրդների միջև առկա փոխըմբռնումն ու բարեկամությունն ամուր հիմք են հետագա փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման համար»,- ասվում է շնորհավորական ուղերձում: Նախագահ Արմեն Սարգսյանը Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և […]

̰
BACK_TO_TOP