15:59 11.10.2019
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերել ու ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի։ Կասկածանքը՝ մաքսանենգ ճանապարհով ապօրինի թմրամիջոց Հայաստան ներկրելը, պահելը, օգտագործելն ու իրացնելն է եղել։ Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են […]
15:18 11.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշգաբադում ընթացող գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Արցախի մասին գիրք է նվիրել: ՀՀ վարչապետը Պուտինին է նվիրել Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին. Ռուսաստանի միջնորդությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում» գիրքը: Կազիմիրովը Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավարն է եղել, ԼՂ հարցով ՌԴ նախագահի լիազորված ներկայացուցիչը և 1992-1996 թթ. Մինսկի խմբի ռուս համանախագահը:
15:01 11.10.2019
Հանրային ռադիոն Կոմիտասի 150-ամյակին նվիրված ներկայացրել է Կոմիտաս 150 տարի/րոպե եռասկավառակ ալբոմը: Ալբոմում ընդգրկված է 150 րոպե ընդհանուր տևողությամբ 53 կատարում՝ ակադեմիական տարբերակներից մինչև ժամանակակից մշակումներ: Ի դեպ, այս ձայնասկավառակը թողարկվել է սահմանափակ տպաքանակով և վաճառքի ենթական չէ: Ձայնասկավառակի օրինակները տրամադրելու են երաժշտական գրադարաններին, կրթօջախներին ու ձայնադարաններին:
14:41 11.10.2019
ԱՄՆ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որ եկել էր Հայաստան մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին, իր ինստագրամյան էջում հրապարակումներ էր արել Հայաստանից: Քարդաշյանը և իր երեխաները մկրտվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ստանալով հայկական անուններ: Ինչպես արդեն հայտնել ենք Քարդաշյանը Էջմիածնից լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում: Նրա լուսանկարները «Ինստագրամում» միլիոնավոր լայքեր են հավաքել: Նկարներից […]
14:35 11.10.2019
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 11-ին կմեկնի Շվեյցարիայի համադաշնություն։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը: Ժնև քաղաքում հոկտեմբերի 12-ին վարչապետի տիկինը մասնակցելու է շվեյցարական Կարմիր խաչ կազմակերպության ամենամյա բարեգործական երեկոյին։ Այցի շրջանակում տիկին Հակոբյանը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի հայ համայնքի […]
14:21 11.10.2019
Այսօր Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի երիտասարդական հավաքականը «Եվրո-2021»-ի ընտրական փուլի 3-րդ տուրում ուժերը կչափի Լյուքսեմբուրգի հասակակիցների հետ: Հանդիպումից առաջ Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Սևակ Ասլանյան, Արթուր Դանիելյան, Ալբերտ Խաչումյան, Էդգար Գրիգորյան, Արման Մկրտչյան, Հովհաննես Հարությունյան, Ռուդիկ Մկրտչյան, Վահան Բիչախչյան, Կարեն Մելքոնյան, Արմեն Նահապետյան, Արմեն Հովհաննիսյան: Հայաստան Մ21 […]
14:19 11.10.2019
Լավին՝ լավ, վատին՝ վատ, գրել է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Ալիևին տված կոշտ պատասխանին։ «Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ալիևին պետական մտածելակերպի դրսևորում է։ Ոչ մի քայլ նահանջ այս մտածողությունից։ Հենց այստեղ է մեր միասնականության բանալին»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշգաբադում՝ ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների նիստի […]
14:06 11.10.2019
Երբ հայ գրողի համար գիտաժողով կազմակերպելու առումով նպաստում է միջազգային այնպիսի հռչակավոր կառույց, ինչպիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ն է, սա արդեն մեծ ձեռքբերում է: Լրագրողների հետ զրույցում այս մասին խոսեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը: Նա մասնակցում էր Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված «Արևելք-Արևմուտք. Հ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովին: «Հայտնի […]
13:57 11.10.2019
Հովհաննես Թումանյանը նորարարության իր ժամանակի առաջամարտիկներից էր, նրա մասին շատ կարդալիս կարելի է նորարարության հուշումներ ստանալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում պատմեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը: «Թումանյանն իր ժառանգությամբ անընդհատ նորարարության մղող ու դրդող է: Նա իր ժամանակի նորարար է եղել: Նա գաղափարական առումով էր նորարար, տղամարդկանց ու կանանց հարաբերությունների […]
13:51 11.10.2019
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սահակյանը երկու նշանակումներ է կատարել ոստիկանության մարզային վարչություններում։ Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել Արարատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վահան Աղգաշյանը, Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանը։ Այս մասին տեղեկությունները SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
13:47 11.10.2019
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից տեղեկացնում են նոր նշանակման մասին. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, նշանակվել է Խոր Վիրապ վանքի վանահայր` Վանորեից տեսչի իշխանության ներքո»:
13:46 11.10.2019
Հայաստանում ամեն տարի չի ծնվում 1300 աղջիկ։ Վիճակագրություն փոխելու համար սկսվել է «#Բավականէ» սոցիալական արշավ՝ ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների։
13:33 11.10.2019
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF) հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով վերջ տալ Էրդողանի վարչակազմին և պանթյուրքիզմին: «CCAF-ը դատապարտում է թուրքական ագրեսիան՝ ուղղված քրդերի դեմ և զինված ներխուժումը սիրիական տարածք: Անկարայի այս ներխուժումը Էրդողանի վարչակազմի կողմից վերակենդանացված պանթյուրքիզմի քրեական և նվաճողական տրամաբանության մասն է կազմում: Սա հետևանքն է Թուրքիայի դաշնակիցների դրսևորած ցինիզմի և անպատժելիության […]
13:30 11.10.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Վերջերս բազմաթիվ դիմումներ ենք ստանում մարդկանցից, որոնք ցանկանում են Հայաստանի այս կամ այն հատվածում օգնել անտառների վերականգնմանը։ Նման դեպքերի համար Անտառային օրենսգրքում նախատեսված է բավական գրավիչ լուծում։ Համաձայն օրենսգրքի 33-րդ հոդվածի՝ պետական անտառային հողերը ոչ անտառածածկ և բնական վերաճ […]
13:25 11.10.2019
Արդյո՞ք հեշտ է գրել երեխաների համար. ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանին այսօր լրագրողները հարցրել են մանկագրության մասին՝ հաշվի առնելով, որ նա հայտնի մանկագիր է Հայաստանում ու արտերկրում: «Երեխաները հատուկ ազգ են, երեխաները ոչ թե թերի մեծահասակներ են, այլ հասարակության հետաքրքիր խավ են, որ ունեն իրենց ուրույն լեզուն, հարաբերությունները, սպասումները: Չենք կարող թերագնահատել մեր հասարակության այս […]
13:22 11.10.2019
Թումանյանն ուներ փոքրիկներին հասկանալու տաղանդ: Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովի ընդմիջմանն այս կարծիքը հայտնեց ՀՀ նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանը: «Թումանյանի գրած մանկական գրքերը նույնքան մատչելի են մեծերի համար: Մենք՝ մեծահասակներս, հաճույքով կարդում ենք «Քաջ Նազարը», տեսնում ենք, որ այն կատարվում է մեր կյանքում, պատահում է մեր շուրջը, բայց այս հեքիաթը նպատակաուղղված էր երեխաներին: Թումանյանի […]
13:17 11.10.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է զինվորական ծառայության ընթացքում վիրավորում ստացած տղաների լուսանկարչական ցուցահանդեսին: «Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի մասին նախագահը հայտարարել էր 2019-ի հունվարին: Ծրագիրը կրում է «Հայրենիքի պաշտպան» անվանումը, որի իրականացման առաջին փուլում 11 երիտասարդներ ուսուցանել են լուսանկարչություն, օպերատորություն և համակարգչային մոնտաժ: Ծրագիրը նպատակ ունի զինվորական ծառայության ընթացքում վնասվածք ստացած և հիվանդություն […]
13:11 11.10.2019
Հայաստանի գրողների միությունում այսօր` հոկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ «Թարգմանչաց տոնի» բացման հանդիսավոր արարողությունը: Այս տարի առաջին անգամ այն նշվելու է որպես միջազգային տոն: Հոկտեմբերի 10-15-ն անցկացվող միջազգային գրական փառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանել գրողներ, թարգմանիչներ աշխարհի տարբեր երկրներից՝ Գերմանիայից, Իրանից, Վրաստանից, Լեհաստանից, Կանադայից և այլն: Փառատոնի մասնակիցները կայցելեն Օշական, կմասնակցեն «Թարգմանչաց տոնի» միջոցառումներին:
13:08 11.10.2019
«Արցախի ժողովուրդը անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը … Իրավունք, որին չի կարելի հակադրել որևէ միջազգային իրավունքի սկզբունք՝ ներառյալ և առաջին հերթին՝ տարածքային ամբողջականությունը»,- այս մասին այսօր «Արցախի բարեկամների համաժողովի» ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Փոխնախարարը բացատրեց, որ այս իրավունքը գերակա է ցանկացած միջազգային փաստաթղթի հանդեպ, ու ցանկացած դեպքում, երբ հակասությունը կա, […]
12:52 11.10.2019
Հովհաննես Թումանյանի թանգարանն անցկացնում է երկօրյա միջազգային գիտաժողով, որը նվիրված է մեծ գրողի ծննդյան 150-ամյակին: Գիտաժողովի թեման նվիրված է Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը: Գիտաժողովին ներկա է եղել նաև ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը: Նա իր ելույթում անդրադարձել է թարգմանչական արվեստին ու կարևորել մանուկներին ճիշտ թարգմանված գրականություն տրամադրելը: «Ի՞նչ է թարգմանությունը. այս պահին ուզում եմ ասել […]
12:40 11.10.2019
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որտեղ ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում նա մասնավորապես ասել է. «Չեմ կարող չնժել, որ չափազանց տպավորված եմ Աշխաբադով, նրա հրաշալի ճարտարապետությամբ և ժամանակակից տեսքով: ես առաջին անգամ եմ այս քաղաքում, Ուզում էի նաև ընդգծել Թուրքմենստանի կողմից նիստի […]
12:27 11.10.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Անդրանիկի փողոցում 29-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թվականի հոկտեմբերի 09-ին՝ ժամը 21:10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի ՀԱ […]
12:21 11.10.2019
Ոստիկանության Հրազդանի բաժնում ձեռանարկված միջոցառումների արդյունքում տվյալներ էին ձեռք բերվել, որ նախկինում 2 անգամ դատապարտված, Հրազդանում ապրող 42-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է ինքնաշեն հրազեն, իսկ տանը կից օժանդակ շինությունում թմրամիջոց է պահում և օգտագործում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հարուցվել է քրեական […]
12:11 11.10.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Խորվաթիայի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ, Արդարադատության ակադեմիայի խորհրդի նախագահ Դուրո Սեսայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ԽՀ գլխավոր դատախազի տեղակալ Գորդանա Հարամինա Հրանիլովիչը, ԽՀ արդարադատության ակադեիայի տնօրեն Անդրեա Պոսավեց Ֆրանիչը և այլոք: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, […]
12:08 11.10.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում՝ «Արմենիա Վայն» գինու գործարանում տեղի կունենա «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը և մարզի լավագույն արտադրանքի էքսպո ցուցադրությունը: Համաժողովին ներկա են լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության ներկայացուցիչներ, […]
11:59 11.10.2019
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի նախաքննությունն ավարտված է, բայց մինչդատավարական վարույթում դեռ քննարկվում է մեղադրյալի խափանման միջոցի հարցը։ Այս մասին Shantnews-ին ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։ Հիշեցնենք, 2018-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա թաղամասում 57-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգելդեևը։ Նրա նկատմամբ Շիրակի մարզի […]
11:56 11.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխաբադում՝ ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների նիստի ժամանակ, արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին: Ալիևը հիշատակել էր հայ ռազմա-քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի անունը: Փաշինյանն ընդգծել է, որ Ալիևի ելույթում պատմական իրադարձությունների սուբյեկտիվ մեկնաբանման փորձ կա: «Իլհամ Հեյդարովիչի ելույթից տպավորություն է ստեղծվում, թե Հիտլերը երկրորդական դեր է խաղացել, և նացիստական շարժման առաջնորդը եղել […]
11:45 11.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել SOAD խմբի վոկալիստ Սերժ Թանկյանի հետ: Լուսանկարին կից՝ նա մակագրել է. «Գնաց, բայց խոստացավ շուտով վերադառնալ»: