TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի և Սերբիայի նախագահներն առանձնազրույց են ունեցել

13:28 04.10.2019

Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորեց Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը։ SHANTNEWS.am-ը ներկայացնում է կադրեր նախագահի դիմավորման արարողությունից և դրան հաջորդած առանձնազրույցից: Ի դեպ, Հայաստանի նախագահի այցին դեռ երեկ անդրադարձել են սերբական բոլոր լրատվամիջոցները։ Սերբական լրատվամիջոցներից մեկին ՀՀ նախագահը հարցազրույց է տվել:

̰
Պոլսի Հայոց պատրիարքարանը չի բողոքարկի Թուրքիայի պարտադրած սահմանափակումը

13:12 04.10.2019

Նախօրեին Պոլսի Հայոց պատրիարքարանում տեղի է ունեցել նախաձեռնարկ մարմնի անդամների և հիմնադրամների ղեկավարների նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել չբողոքարկել Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից սեպտեմբերի 23-ին պատրիարքարան ուղարկված նոր կանոնագիրը, հայտնում է ermenihaber.am-ը։ Նշենք, որ պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար կանոնագրի մեջ սահմանված նոր պայմաններից խնդրահարույցը արտասահմանաբնակ թեկնածուների առաջադրման արգելքն է։ Նիստից հետո նախաձեռնարկ մարմնի […]

̰
Երևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորը

13:11 04.10.2019

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 07:49-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 86-րդ կմ-ին (6-րդ ոլորան) «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Մ.) դուրս է […]

̰
Սննդամատակարարման գործընթացում էական և շոշափելի փոփոխություններ կան. Փաշինյան

13:10 04.10.2019

Զինված ուժերի սննդամատակարարման գործընթացի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ հավաքվել են` քննարկելու Զինված ուժերի ժամկետային զինծառայողներին սննդով ապահովելու համակարգում գրանցված բարեփոխումները: «Իմ խոսքը Զինված ուժերի սննդամատակարարման գործընթացի վերաբերյալ խորհրդակցությանը»,- գրել է Փաշինյանը:

̰
Արարատ Միրզոյանը Ֆրենկ Փալոունի հետ քննարկել է համագործակցության նոր ծրագրերը

13:06 04.10.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ իր հրավերով Հայաստան և Արցախ է այցելել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը. «Մեր զրույցի ընթացքում բարձր գնահատեցի բազմաթիվ հարցերում կոնգրեսականի ցուցաբերած հայանպաստ դիրքորոշումները։ Խոսեցինք նաև Հայաստանում և Արցախում ամերիկյան աջակցության և համագործակցության նոր հնարավոր ծրագրերի մասին»:

̰
Ի՞նչ իրավիճակ է հայ-վրացական սահմանին

13:05 04.10.2019

Լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել հայ-վրացական սահմանին արտակարգ իրավիճակի մասին: Shamshyan.com-ը հայտնել էր, որ Սադախլո գյուղում վրացիները նոր կայանատեղի են ստեղծել և ստիպում են իրենց՝ նախ մեքենաները կայանել այդտեղ՝ վճարելով 30 լարի: Հաղորդվում էր, որ 300-ից ավելի հայկական բեռնատարներ չեն կարողանում առաջ շարժվել: Իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու համար SHANTNEWS.am-ը դիմեց Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի, տեղեկատվության և […]

̰
Հրաժարական չեմ տալու. Ֆելիքս Ցոլակյան

13:02 04.10.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանել է իր հրաժարականի մասին հարցին. «Հրաժարական չեմ տալիս, ես աշխատելու եմ, շարունակելու եմ աշխատել: Ես այդ մասին տարբեր տեղերում մի քանի անգամ արդեն ասել եմ, որևէ մեկի դուրս գալը, մյուսի ընդունվելը այս ամենի հետ կապ չունի: Ես իմ ասելիքն ասացի այս ուղղությամբ»:

̰
Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երևանում

13:00 04.10.2019

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019-ի սեպտեմբերին սպառողական գների փոփոխությունները ՀՀ-ում: Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. սեպտեմբերը 2018թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2%: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Մեկամյա կտրվածքով գնանկում արձանագրվել է սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ ապրանքախմբում՝ -1.4%, ինչպես նաև կապի՝ -0.1% և հանգիստ ու մշակույթի՝ -1.2% […]

̰
Զինծառայող Մուշեղ Աբովյանի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

12:56 04.10.2019

2019թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով դեմքի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, հարուցվել է քրեական գործ, կատարվում […]

̰
Դավիթ Անանյանը պարգևատրվել է մեդալով

12:51 04.10.2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից: Մի խումբ պետական և հասարակական գործիչների, հանրային հատվածի ներկայացուցիչների մեդալ են շնորհել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման […]

̰
Ճանապարհների շինարարության ու կառուցման համար այս տարի կհատկացվի 124,4 մլրդ դրամ

12:45 04.10.2019

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ հանրապետության ողջ տարածքում ճանապարհաշինական աշխատանքները շարունակվում են։ Ճանապարհների կառուցման, նորոգման և հիմնանանորոգման համար 2020-ի բյուջեով նախատեսվում է հատկացնել 124,4 մլրդ դրամ՝ երկու անգամ ավելի գումար քան 2019-ին։

̰
Հայկական պատվիրակությունը ժամանեց Սերբիայի նախագահական նստավայր

12:40 04.10.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Սերբիա շարունակվում է: SHANTNEWS.am-ի թղթակիցը Սերբիայից տեղեկացնում է, որ քիչ առաջ հայկական պատվիրակության անդամները ժամանեցին Սերբիայի նախագահական նստավայր: Նշենք, որ նախագահի՝ Սերբիա այցը հագեցած է: Այցի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշումն ընդունվել է

12:32 04.10.2019

ԱԺ-ն ավարտել ու ամփոփել է ՍԴ դատավոր-անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման քվեարկությունը: 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 101-ը: 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 98 կողմ, 1 դեմ: Այսպիսով, նախագիծն ընդունվել է: Հիշեցնենք, որ քվեարկությանը չի մասնակցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որն ի սկզբանե հայտարարել է, որ չի […]

̰
Ռոբերտ Քոչարյանը երեկ կրկին բուժզննում է անցել

12:28 04.10.2019

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանն Իզմիրլյան կենտրոն է տեղափոխվել ոչ թե այսօր, այլ երեկ: Նա հետազոտվել է, ապա վերադարձել ԱԱԾ մեկուսարան: Նավիկյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը հերթական պլանային բուժզննման էր գնացել:

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվել է «Կրոնները հանուն խաղաղության» համաշխարհային միության պատվավոր նախագահ

12:16 04.10.2019

Սեպտեմբերի 25-ին «Կրոնները հանուն խաղաղության» միջազգային միության ընտրյալ ընդհանուր քարտուղար պրոֆ. Ազզա Քարամը և գործող ընդհանուր քարտուղար Հայր Կյոիշի Սուգինոն պաշտոնական գրությամբ ծանուցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ օգոստոսի 20-23-ը Գերմանիայի Լինդաու քաղաքում տեղի ունեցած «Կրոնները հանուն խաղաղության» 10-րդ համաշխահային համաժողովի ընթացքում Վեհափառ Հայրապետն առաջադրվել և աշխարհի 125 երկրներ […]

̰
Աշխարհն այսօր նշում է Ժպիտի համաշխարհային օրը

12:08 04.10.2019

1999 թվականից ի վեր, ամեն հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը, աշխարհը նշում է Ժպիտի համաշխարհային օրը (World Smile Day)։ 1963 թվականին Մասաչուսեթսից նկարիչ Հարվի Բեյլը ստեղծեց այսօր արդեն բոլորիս այնքան ծանոթ ժպտացող դեղին դեմքը՝ «սմայլիկը»: Այս մասին տեղեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից: «Հարվին ոչ հայտնի մի արվեստագետ էր, որին մի ամերիկյան ապահովագրական ընկերություն առաջարկեց […]

̰
Զարգացած երկրների համեմատ՝ մենք նույնիսկ միջին մակարդակի տեխնիկական զինվածություն էլ չունենք. ԱԻ նախարար

12:00 04.10.2019

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է համակարգի տեխնիկակական հագեցվածության մասին՝ նշելով, որ իրենք այդ առումով խնդիրներ ունեն: «Չենք թերագնահատում մեր հնարավորությունները, բայց միաժամանակ չենք գերագնահատում»,-ասել է նախարարը՝ նշելով, որ զարգացած երկրների համեմատ՝ ՀՀ ԱԻՆ-ի տեխնիկական զինվածությունը նույնիսկ միջին մակարդակից ցածր է:  

̰
Սևանի հոգեբուժական հիվանդանոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումներով պետությանը մոտ 50մլն դրամի վնաս է պատճառվել

11:58 04.10.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից կատարված ստուգման արդյունքներին վերաբերող փաստաթղթերը, որի շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվել նաև ՀՀ Առողջապահության նախարարությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ն 2014-2016թթ. ընթացքում 5 անվանում սննդամթերք ձեռք է բերել նախատեսվածից 553.900 ՀՀ […]

̰
Հրազդանի կիրճում մեքենան ընկել է գետը. կան տուժածներ

11:55 04.10.2019

Հոկտեմբերի 3-ին` ժամը 23:15-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, […]

̰
Ի՞նչ խնդիրներ կան Հայաստանում կենդանիների պաշտպանության ոլորտում

11:49 04.10.2019

Կենդանիների համաշխարհային օրվա առթիվ կենդանապաշտպան Նարե Արամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեզանում չկա կենդանիների հիմնախնդրով զբաղվելու մշակույթ: Նրա խոսքով՝ դա ցույց է տալիս մեր վերաբերմունքն առողջապահության և անվտանգության տեսանկյունից. «Այսօր այս ոլորտում հաջողություն կա, կա ավելի մարդասիրական վերաբերմունք»: «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր, Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանն ասաց, որ դրական միտում կա, և մարդիկ […]

̰
Շարքային հրշեջների աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսով, վերին օղակինը՝ 5 տոկոսով․ Ցոլակյան

11:42 04.10.2019

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հրշեջ փրկարարների աշխատավարձերի բարձրացմանը՝ նշելով, որ զարգացած երկրներում փրկարարի աշխատանքն ամենապատվաբերն է: Քանի որ մարդու աշխատանքը վտանգավոր է, այն նաև բարձր վարձատրվող է: Ըստ նախարարի՝ Հայաստանում հակառակն է. փրկարարները գնահատվում են խոսքով, սակայն ֆինանսական մասով դա ըստ արժանվույն չի կատարվում: Ֆելիքս Ցոլակյանն ասել է, […]

̰
Ես եմ երաշխավորել Արթուր Վանեցյանի համար, չեմ փոշմանել. ԱԻ նախարար

11:40 04.10.2019

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը՝ հաշվի առնելով, որ 2018-ին հենց ինքն է երաշխավորել Վանեցյանի՝ ԱԱԾ համակրգ մտնելու համար: Նախարարն ասել է, որ ինքն է երաշխավորել, չի փոշմանել դրա համար, սակայն յուրաքանչյուր պաշտոնյա ինքն է որոշում իր քաղաքական ապագան: «ԱԱԾ-ն և բանակն այն ոլորտներն […]

̰
Ինչո՞ւ Ալեքսանդր Լուկաշենկոն նախատեսվածից շուտ մեկնեց Հայաստանից. ռուսական վարկած

11:39 04.10.2019

Ռուսական «Незыгарь» տելեգրամ-ալիքը ներկայացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանից ժամանակից շուտ մեկնելու իր վարկածը: Մինսկում իր աղբյուրներին հղում անելով՝ ալիքը հայտնում է, որ Լուկաշենկոյի վերադարձի պատճառը դարձել է Ռուսաստանի կտրուկ արձագանքը ռուսական դեսպանատան ռազմական կցորդ Ռոման Սպիրիդոնովի՝ Բելառուսը լքելուն: Սպիրիդոնովը երկիրը լքել է բելառուսական կողմի խնդրանքով: Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում […]

̰
«Անջիգյար հրշեջը նորմալ հրշեջի կողքին տեղ չունի»․ հրշեջ-փրկարարներին բնակարաններ կտրվեն

11:27 04.10.2019

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ նորություն է հայտնել՝ նշելով, որ դրանից տեղյակ չեն նաև համակարգում: Խոսքը փրկարարներին բնակարանով ապահովելու մասին է: Այդ գաղափարը դեռևս սաղմնային վիճակում է, սակայն այն կարող է միս ու արյուն առնել, և փրկարարները կկարողանան լավ աշխատանքի համար ապահովվել բնակարաններով: «Անջիգյար հրշեջը նորմալ հրշեջի կողքին տեղ չունի»,- ասել […]

̰
Ի՞նչ օրակարգով է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել Սերբիա. SHANTNEWS.am-ը մանրամասներ է հայտնում

11:26 04.10.2019

Սեր­բիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, հոկտեմբերի 3-ի երեկոյան պաշտոնական այցով մեկնել է Սերբիայի Հանրապետություն: ՀՀ նախագահի այցին հետևում է նաև SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը: Ներկայացնում ենք մանրամասներ նախագահի՝ Սերբիա կատարած այցի օրակարգից:

̰
Այս տարի փրկարարները պայքարել են 8509 հրդեհի դեմ. ԱԻ նախարար

11:16 04.10.2019

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է իր պաշտոնավարման մեկ տարվան: «Հպարտությամբ կարող եմ նշել մեկ բան՝ այս մեկ տարվա ընթացքում կառավարության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ լուծվել են ԱԻՆ համակարգի առջև ծառացած մի շարք անլուծելի թվացող խնդիրներ: Այս տարվա ընթացքում ունեցանք հրդեհների աննախադեպ քանակ՝ 8509 հատ, որը նախորդ տարվանից ավելի քան […]

̰
ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի

11:00 04.10.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ՀՀ ՊՆ զորամասի սպային՝ Արա Մխիթարյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ Զավեն Գրիգորյանին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ավելի վաղ հայտնել էինք, որ […]

̰
Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է «շատ ջղայնացած տիկիններին»

10:58 04.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է իր հասցեին հնչած որոշ քննադատությունների: «Երեկ ժամանակ գտա ու կարդացի, որ ինչ-որ կանայք, ովքեր կարծում են, որ իրենք քաղաքականությամբ են զբաղվում, կրկին հիշել են ինձ։ Բնականաբար, չեմ պատասխանելու, որովհետև նույնիսկ պատասխանի արժանանալու համար իրենք դեռ շատ ճանապարհ ունեն անցնելու։ Եթե, իհարկե, տեղ հասնեն։ […]

̰
Մեծ թվով գրքույկներ դեռևս թվայնացված չեն. հիշեցում ժամկետի ավարտի մասին

10:44 04.10.2019

ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի աշխատանքներն ավարտելու ժամկետը 2019թ. դեկտեմբերն է: Սոցիալական ապահովության ծառայությունը տեղեկացնում է, որ նշված որոշման դրույթներով աշխատանքային գրքույկների թվայնացումն իրականացվում է գործատուների հետ համագործակցությամբ (առանց վարչական պատասխանատվության ենթարկելու): Նկատի ունենալով, որ գործընթացն անհրաժեշտ է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի իրացման համար, Սոցիալական ապահովության ծառայությունն էլեկտրոնային […]

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքեր

10:42 04.10.2019

Ս. թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում տեղի ունեցավ ԱՄՆ կառավարության կողմից ԱԱԾ ՍԶ-ին տրամադրված սահմանային անվտանգության ապահովման տեխնիկայի նվիրատվության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: ԱԱԾ ղեկավարության և իր անունից ողջունելով հյուրերին ու շնորհակալություն հայտնելով ԱՄՆ […]

̰
BACK_TO_TOP