TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սիփան Փաշինյանը պետք է ներողություն խնդրի մայրաքաղաքի բնակիչներից. Դավիթ Խաժակյան

12:50 09.09.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջուն անդրադարձել է աղբահանության խնդրին. «Լրացավ մեկ ամիսը, ինչ Սիփան Փաշինյանը կատարեց այս գրառումը։ Թե բա ավագանիներից մեկն ասել է, մի ամսից «լուծվում ա աղբահանության թեման», «քաղաքական դիվիդենտ չենք կարողանալու հավաքենք»։ Այսօր ինչպես տեսնում եք ապրում ենք աղբահանության հաջորդ ճգնաժամը, որը բնականաբար ևս ունի իր «պատճառաբանությունները» […]

̰
Ծառուկյանը միշտ իր մոտեցումը, տեսակետը ասել է՝ անկախ դիվիդենտ շահելուց. ԲՀԿ առաջնորդ

12:49 09.09.2019

Ընդդիմադիրներն Ամուլսարի հարցով ասում են՝ ժողովրդի կողքին են, որ դիվիդենտներ շահեն: Լրագրողները իշխանական պատգամավորների այս թեզը փոխանցեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք այդպես է: «Ծառուկյանը դրա կարիքը չունի, Ծառուկյանն այս քանի տարի քաղաքականությամբ զբաղվում է, միշտ իր խոսքը պահել է, մոտեցումը, տեսակետը ասել է՝ անկախ դիվիդենտ շահելուց: Դուք տեսե՞լ եք՝ ընտրությունների ժամանակ ես իմ […]

̰
Հույս ունեի՝ ամառը, հանգիստը, ծովը, արևը կօգնեն թուլացնել նյարդերը, բայց ոչ․ Հայրապետյանը՝ ընդդիմախոսի մասին

12:22 09.09.2019

Ազգային ժողովի այսօրվա քննարկումը սկսվեց և շուրջ 1,5 ժամ շարունակվեց խորհրդարանի օրակարգ այդպես էլ չհասած նախագծերի քննարկմամբ։ Մերժված 6 նախագծերն էլ ներկայացրել էին ընդդիմադիր խմբակցությունները։ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը իրենց նախագծերը ներկայացնելիս մի քանի անգամ ասաց, որ թեկուզ թող իշխանության ներկայացուցիչները ներկայացնեն այդ նույն նախագծերը․ իրենց համար կարևոր են նախագծե՛րը, ոչ թե այն, թե ով […]

̰
Գագիկ Ծառուկյանը կփակի՞ իր հանքերը՝ հանուն քաղաքացու առողջության

12:08 09.09.2019

Պատրա՞ստ է փակել իր հանքերից՝ հանուն ՀՀ քաղաքացու առողջության: Սեպտեմբերի 9-ին խորհրդարանում լրագրողներն այս հարցն ուղղեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: «Դրանում երբեք դուք չկասկածեք, մենք ունենք երկու հանք՝ Արարատի ցեմզավոդը ու Մղարթի գործարանը: Դուք գնացեք կառավարիչների հետ հանդիպման, եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, դեմ լինի, մենք ժողովրդի հետ մեր հարցերը չկարգավորենք, դրանում ոչ մեկդ չկասկածեք, որ […]

̰
Բացահայտվել է ՊԵԿ բարձրաստիճան անձի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք

12:02 09.09.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան անձի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ Արմավիրի  մարզի ՊԵԿ պաշտոնատար անձը, ավտոյուղերի իրացմամբ զբաղվող ընկերությունում օրենքով սահմանված կարգով ստուգումներ չիրականացնելու, թույլ տված հարկային […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմոմալի Ռահմոնին՝ Տաջիկստանի Անկախության օրվա առթիվ

11:58 09.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ երկկողմ հարաբերությունների հիմքում երկու երկների ժողովուրդների բարեկամությունն է և փոխգործակցության ամրապնդման ձգտումը: Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ ակտիվ աշխատանքը հետագայում ևս կնպաստի համագործակցության ներուժի բացահայտմանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի […]

̰
Ես համոզված եմ, որ մենք Ամուլսարի դեպքում մեր երկրի համար սխալներ թույլ չենք տա. Փաշինյան

11:49 09.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսել է Ամուլսարի խնդրի մասին. «Մենք մեր երկրի կառավարման ղեկը մեր ձեռքից բաց ենք թողնում և տալիս ենք ուրիշին: Երբ մենք գնում ենք իմ առաջարկած ճանապարհով, մենք բոլոր ռիսկերի կառավարման ղեկը պահում ենք մեր ձեռքերում»: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ցավում է, որ չի կարող հարյուր տոկոս բաց խոսել այս խնդրի […]

̰
Ժողովրդի կարծիքը ո՞նց կարանք հաշվի չառնենք. Ծառուկյանն՝ Ամուլսարի հարցի մասին

11:47 09.09.2019

Ամենակարևոր խնդիրն Ամուլսարի հարցում հետևյալն է՝ պետք է լսել ժողովրդին: Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը. «Ժողովուրդը համաձայն կլինի՝ հանքը կբացեն, չի լինի՝ թող չբացեն: Եթե ժողովուրդն այնտեղ ապրում է, ապրելու է, ո՞նց կարելի է ժողովրդին հաշվի չառնել, մենք ասում ենք՝ իշխանությունը ժողովուրդն է, պետք է ներկայացնել ժողովրդին, ասել՝ […]

̰
Վարչապետը ջերմուկցիներին կոչ է արել ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհը

11:41 09.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր է մտել Ամուլսարի թեմայով և հայտնել, որ քննչական խմբի ղեկավար Յուրի Իվանյանը բարեկամական կապեր ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, ով կապ ունի Ամուլսարի հետ. «Իվանյանն իր վերադաս պաշտոնյային զեկուցել է, որ ազգակցական կապեր ունի Արամայիս Գրիգորյանի հետ, և Իվանյանի վերադասը սա չի զեկուցել իր վերադասին, քանի որ […]

̰
Աժդահակ մեկնած արշավախումբը մոլորվել է

11:35 09.09.2019

Սեպտեմբերի 8-ին, ժամը 22։20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղից դեպի Աժդահակ սարը մեկնած արշավախումբը մոլորվել է և գտնվում է հովիվների կացարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արշավախմբի 12 անձանց տեղափոխել են Գավառ քաղաք:

̰
Այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում. Փաշինյան

11:33 09.09.2019

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր է մտել Ամուլսարի թեմայով և հայտնել, որ ՀՀ պաշտոնյաները կարող են քայլեր իրականացնել միայն ՀՀ օրենսդրությամբ. «Եթե արձանագրված խախտումները հնարավոր չէ վերացնել առանց նախագծի փոփոխման, ապա առաջանում է նոր նախագծի անհրաժեշտություն և շրջակա միջավայրի ազդեցության գնահատում»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՇՄԱԳ փաստաթղթով հանքարդյունաբերողն արձանագրում է իր պարտավորությունները հանրության և կառավարության […]

̰
Ոստիկաններն ու ՔԿՀ ծառայողները գողության դեպք են բացահայտել

11:27 09.09.2019

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան փախցնելու, ավտոմեքենայի գազի գլանանոթը, անվադողերը՝ իրենց անվահեծերով, էլեկտրական մարտկոցը և ձայնարկիչը գաղտնի հափշտակելու մասին։ Այս մասին հաղորդում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները, […]

̰
Իմքայլական մեծամասնությունը մերժեց ԼՀԿ առաջարկած 4 և ԲՀԿ 2 նախագիծ ԱԺ օրակարգ բերելը

11:25 09.09.2019

Ազգային ժողովի օրակարգային հարցերից առաջ այսօր խորհրդարանում քննարկվեցին բացասական եզրակացություն ստացած նախագծերն օրակարգ բերել-չբերելու հարցերը։ Այդ նախագծերը վեցն էին, բոլորը՝ ընդդիմության առաջարկած։ Ընդդիմության երկու խմբակցությունները կողմ քվեարկելով աջակցեցին միմյանց նախագծերն օրակարգ բերելուն։ Սակայն իմքայլական մեծամասնությունը հիմնականում դեմ քվեարկեց այդ նախագծերին, ինչի հետևանքով դրանք դուրս մնացին օրակարգից։ Նախագծերից 4-ն առաջարկել էին ԼՀԿ պատգամավորները, 2-ը՝ ԲՀԿ պատգամավորները։ […]

̰
Մազաչափ նահանջի տեղ չունենք․ Պետրոսյանը պնդում է համասեռամոլության քարոզը քրեականացնելու նախագիծը

11:17 09.09.2019

Ազգային ժողովի այսօրվա նիստի մեկնարկից առաջ քննարկվում են այն հարցերը, որոնք խորհրդարանը պետք է որոշի՝ նիստի օրակարգում ընգրկե՞լ, թե՞ ոչ։ Այդ հարցերի թվում էր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագիծը՝ անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզը քրեականացնելու առաջարկով։ Հանձնաժողովը, սակայն, բացասական եզրակացություն էր տվել այդ նախագծին։ Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ կառավարությունը նույնպես բացասական եզրակացություն է տվել ու […]

̰
Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը սպառնացել է ռումբ պայթեցնել

11:14 09.09.2019

«Սիբիր» ավիաընկերության Երևան-Մոսկվա համար 908 չվերթի ուղևորների օդանավ նստեցման ժամանակ ուղևորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա, սակայն որևէ պահանջ չի ներկայացրել։ Այս մասին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: Անհապաղ տեղեկացվել են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը: Ահազանգ ստանալուց հետո ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից ուղևորը մեկուսացվել է, օդանավում գտնվող նրա ձեռքի […]

̰
Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ

10:39 09.09.2019

«Մեղրիի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ճանապարհահատվածը մինչև նոյեմբերի 10-ը ծանրաքարշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Մ-17՝ Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան Մ-17՝ Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի:

̰
Սուրեն Պապիկյանն ԱՄԷ-ում կմասնակցի Համաշխարհային էներգետիկ 24-րդ համաժողովին

10:24 09.09.2019

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում սեպտեմբերի 9-11-ը նախարար Պապիկյանը կմասնակցի Համաշխարհային էներգետիկ 24-րդ համաժողովին:

̰
Մեկնարկել է ԱԺ աշնանային նստաշրջանը

10:10 09.09.2019

Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի առաջին նիստը։

̰
Վերջերս վաճառեցի «Hyundai»-ս, և գումարը բանկում պահում եմ դրամով․ վարչապետ

09:41 09.09.2019

Հայաստանցիների մեծամասնությունը՝ 51.4 տոկոսը, նախընտրում է իր ունեցած գումարը բանկերում պահել դրամով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ներկայումս Հայաստանում գնաճը պահպանվում է ցածր, կառավարելի մակարդակում և որ կարևորն է, այն քիչ տատանողական է: 2019 թվականի հունվար-հուլիսին միջին գնաճը կազմել է 1.9 տոկոս, իսկ հուլիսին 12-ամսյա գնաճը՝ 1.7 տոկոս։ Այդ […]

̰
Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի․ Նիկոլ Փաշինյան

09:31 09.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը: Առաջին նման միջոցառումը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 21-ին․ Գյումրիում: Կառավարության աշխատակազմը խոստանում է անմոռանալի միջոցառում, իսկ նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ կարող են այդ խոստումն ի […]

̰
Վթար Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում․ կա տուժած

09:24 09.09.2019

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 00:06-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդ՝ Արամ Ղ., […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:10 09.09.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 09-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Ալեք Մանուկյան փ. 1, 2, 3 շենքերը Օղակաձև այգին և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Չարենցի փ. 10-23 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շարուրի փ. 7, 7/1, 7/2, 7ա, 8, 9, 10 շենքերը և […]

̰
Այս գիրքն իրականում շատ օգտակար է՝ ասելու այն ամենը, ինչ ՀՀ վարչապետը չի կարող ասել․ Փաշինյան

23:58 08.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում իր գրքի լուսանկարն է տեղադրել և կից գրել․ «Կիրակի օրվա ավարտին: Իրականում կոմունիկացիոն ուղիները, որ առկա են անգամ վարչապետի տրամադրության տակ, թույլ չեն տալիս ասել այն ամենը, ինչ ուզում եմ ասել, և ինչ կա՝ ասելու: Այս գիրքն իրականում շատ օգտակար է ասելու այն ամենը, ինչ ՀՀ վարչապետը չի […]

̰
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանի հավաքականից կրած պատությունից հետո հրաժարական է տվել

23:29 08.09.2019

Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ խաղում կրած պարտությունից (4:2) հետո հրաժարական է տվել: «Ես խոսեցի բոլորի հետ և որոշեցի հրաժարական տալ: Երբ գլխավորեցի թիմը, հավատում էի, որ կկարողանանք հասնել ԵՎՐՈ 2020: Բայց մենք չկարողացանք դա անել: Հիմա հաջորդ մարզիչը ժամանակ կունենա թիմ պատրաստել Ազգերի […]

̰
Լեոնտևի ելույթը՝ Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին

22:58 08.09.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքից ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Գրիգորյանն իր էջում հանրահայտ ռուս երգիչ Վալերի Լեոնտևի ելույթից տեսանյութ է հրապարակել: Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն էր: Հարսանիքին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

̰
ՌԴ-ում Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկվել է

22:06 08.09.2019

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: «2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների համար մեղադրվող Հարությունյանի նկատմամբ հարուցված գործն ուսումնասիրելուց որոշում է կայացվել Ռուսաստանի տարածքում հետախուզումը չեղարկել»,- ասել է գործակալության աղբյուրը: Նա հավելել է, որ այդ […]

̰
Ի՞նչ է անունդ, բանտապա՛հ․ Ն․Փաշինյան

21:43 08.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում «Երկրի հակառակ կողմը» վեպից հատված է հրապարակել։ «Ի՞նչ է անունդ, բանտապա՛հ Գրապպայի երկրորդ բաժակից հետո հիշեցի, որ ֆուտբոլի 2008 թվականի Եվրոպայի առաջնությունը, ախր, այստեղ է անցկացվելու` Շվեյցարիայում և Ավստրիայում։ Մի երկու տեղ, կարծեմ, ինչ-որ պաստառներ ընկան աչքովս։ Բայց մի տեսակ չֆիքսեցի, չնկատեցի՝ երևի շատ էի լարված։ Սատանան գայթակղում […]

̰
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

21:20 08.09.2019

Սեպտեմբերի 8-ին` ժամը 18:03-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 28/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում […]

̰
Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանեկան պարն ու շքեղ ձևավորված սրահը

20:49 08.09.2019

Ինչպես տեղեկացրել էինք, երեկ՝ սեպտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը: Ֆեյսբուքյան էջերից մեկում հրապարակվել են հարսանեկան արարողությունից կադրեր:

̰
Հայտնի է՝ ով է Վրաստանի նոր վարչապետը

20:05 08.09.2019

Վրաստանի խորհրդարանն իր վստահությունը տվեց երկրի նոր կառավարությանը: Այսպիսով` Վրաստանի վարչապետ ընտրվեց ներքին գործերի նախկին նախարար Գիորգի Գախարիան: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։ Վրաստանի նոր կառավարությունում տեղի ունեցավ միայն երկու փոփոխություն: Երկրի պաշտպանության նախարարությունն այսուհետ կղեկավարի Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի պետական անվտանգության ծառայության նախկին պետ Վախտանգ Գոմելաուրին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին […]

̰
BACK_TO_TOP