10:36 04.10.2019
114 կողմ ձայներով այսօր Ազգային ժողովում ընդունվեց օրենք, որի անհրաժեշտության մասին պատգամավորներին հայտնել է մի թոշակառու։ «Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանը նախագիծը ներկայացնելիս երեկ նշեց, որ քաղաքացին իրենց էր դիմել այս խնդրով, քանի որ երկար ժամանակ աշխատել էր հիվանդանոցում և բախվել խնդրին։ Կարգավորումն այն մասին է, որ ստացիոնար բուժում ստացող անձինք կարողանան լիազորագիր տալ իրենց ծանոթներին, […]
10:32 04.10.2019
ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։ «Երկու օր է մտածում եմ՝ ինչպես արձագանքել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։ Ժամանակն անհրաժեշտ էր իմ ներսում ներդաշնակություն ու խաղաղություն հաստատելու համար, որպեսզի ինձ ավելորդ արտահայտություններ թույլ չտամ։ Քաղաքական գործունեությունը, իսկ հատկապես իշխանափոխությունը ինձ թրծել է և դարձրել տոկուն ցանկացած […]
10:24 04.10.2019
Ազգային ժողովն այսօր գրեթե միաձայն քվեարկությամբ ստեղծեց նոր քննիչ հանձնաժողով, որը զբաղվելու է մետաղական հանքարդյունաաբերական ընկերությունների ստուգումներով։ Նախաձեռնությունը սկսել էին ԲՀԿ պատգամավորները, իսկ հետո նրանց միացան մյուս խմբակցությունները։ 111 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով հաստատվեց, որ «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների […]
10:05 04.10.2019
Երեկ խորհրդարանում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ օրինագծի քննարկումը բավականին թեժ անցավ: Այսօր նախատեսված է նախագծի քվեարկությունը, որը կլինի փակ,գաղտնի:
09:19 04.10.2019
Հայաստանի ֆուտբոլի Մ-19 ազգային հավաքականի 7 ֆուտբոլիստ զրկվել է տարկետման իրավունքից: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի և պայմանների մեջ փոփոխություններ են մտցվել: Ըստ այդ, 7 ֆուտբոլիստ զրկվել է տարկետման իրավունքից, քանի որ նրանք այլևս չեն կարող համարվել նշված հավաքականի անդամ: Տարկետման իրավունքից զրկված ֆուտբոլիստներն են՝ Դանիել Արթուրի Պետոյան, Հարություն Աբրահամի Հարությունյան, Սարգիս […]
09:03 04.10.2019
Հոկտեմբերի 3-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի մոտ՝ 10 հա, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 300 քմ, 200 քմ, Հնաբերդ գյուղում՝ 3 հա, Նոր Խարբերդ գյուղի մոտ՝ 4000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 5000 քմ, […]
08:53 04.10.2019
«Փաստ» թերթը գրում է. «Ըստ պաշտոնական տվյալների, Հայ Առաքելական եկեղեցուց զատ, մեր երկրում գրանցված է ևս 63 կրոնական կազմակերպություն (միասին՝ 64): Այդ թվում են Ռուս ուղղափառ եկեղեցին իր 4 համայնքներով, մոլոկանների եկեղեցին, հրեական ու ասորական եկեղեցիները, Հայ կաթողիկե եկեղեցին: Մնացյալներն, ըստ էության, այն կազմակերպություններն են, որոնք հասարակության մեջ բնորոշվում են որպես աղանդավորական կազմակերպություններ: Եթե հաշվի […]
08:44 04.10.2019
Հոկտեմբերի 4-ին` տեղական ժամանակով ժամը 07:05-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:05-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.040 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Աշոցք գյուղում՝ 3 […]
08:20 04.10.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ղափանցյան փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Առաքելյան փ. 66, 68, 70 շենքերը և Հակոբյանց փողոցը, Դավթաշեն 3-րդ թաղ․ 1, 11, 12, 13 շենքերը, Դավթաշեն 4-րդ թաղ․ 50, 51 շենքեր, Շինարարների […]
23:55 03.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում դերասան Վարդան Պետրոսյանն անդրադարձել է իր վերջին ներկայացման մեջ անդրադարձած թեմաներին. ոստիկաններ, դատարաններ, արդարադատության համակարգ, բանտային կյանք: Ի պատասխան հարց-դիտարկմանը, որ ինքն այստեղ անդրադառնում է հիմնականում նախահեղափոխական համակարգի շրջանում տիրող իրավիճակին և գուցե իր դիտարկմամբ այսօր որևէ բան փոխվել է իր ներկայացման մեջ ներկայացված իրականությունից՝ Վարդան Պետրոսյանն ասել է, որ […]
23:40 03.10.2019
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտխորհրդի նիստ, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ի լրատվական բաժնից: «Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ օրակարգային և ընթացիկ հարցերի սպառումից հետո գիտխորհուրդը քննարկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ԵՊՀ ռեկտորի […]
23:30 03.10.2019
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում մի տղամարդ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մի անչափահաս աղջկա նկատմամբ: Ոստիկանները ճշտեցին տեղեկության հավաստիությունը, տուժողի և կասկածյալի ինքնությունը: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ 63-ամյա տղամարդը շուրջ 3 տարի առաջ անապահով վիճակում գտնվող աղջկան ու նրա մորը իր տանը ապաստան է տրամադրել: […]
23:18 03.10.2019
Հոկտեմբերի 3-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21։25-ի սահմաններում Opel մակնիշի 32 ԼՕ 484 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշյան 1 փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, այնուհետև օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժշիկները նրանց տեղափոխել են […]
23:13 03.10.2019
«Ես էլ, հանդիսատեսն էլ երևի իրար կարոտել էինք, և երկուսս էլ բեմն էինք կարոտել… շատ լավ եմ զգում, ինչպես ձուկը ջրում: «Շանթ» հեռուստաընկերության եթերում այսպես է բնութագրել իր զգացողությունները դերասան Վարդան Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ զգացողություններ ունի երկար ընդմիջումից հետո բեմ բարձրանալուց հետո: Անդրադառնալով այն հարցին, թե բեմական ժամանակավոր դադարից հետո արդյո՞ք մտածել է […]
22:50 03.10.2019
Սուդանի Նուբա լեռներում «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2017 թվականի դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինային փոխարինած հայ բժիշկ Արմեն Մկրտչյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու կիսվել մի ուրախալի լուրով, որ գիշերը կարողացել է փրկել երկվորյակ նորածիններից մեկի կյանքը, իսկ սուդանցի մայրը, որպես երախտիք, նորածին աղջկան իր պատվին անվանակոչել է Արմինե: «Գիշերն ինձ կանչում են, թե […]
22:13 03.10.2019
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:03 03.10.2019
Ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության օպերատիվ և ծավալուն միջացառումների արդյունքում բացահայտվել է Անի խոշորացված համայնքի ղեկավարի թույլ տրված մի շարք ապօրինություններ: Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն: Այս մասին հաղորդագրութւոն է տարածել ոստիկանությունը. «Ըստ Ոստիկանության տեղեկությունների՝ համայնքապետարանի հավաքարարների աշխատավարձի բանկային քարտերը պահվել են աշխատակազմի ղեկավարի մոտ, որն […]
21:15 03.10.2019
Սեպտեմբերի 24-ից Հայաստանում և Արցախում մեկնարկել են լայնածավալ ռազմավարական զորավարժություներ, որոնք կտևեն մինչև հոկտեմբերի 5-ը: Այսօր պաշտպանության նախարարությունում Զինված ուժերի բուժվարչության, ԱԱԾ սահմանապահ զորքերը և ոստիկանության ներկայացուցիչները ամփոփել են զորավաժություններին իրենց մասնակցությունը: Հաշվի առնելով, որ զորավարժություններն այդ մասշտաբով առաջին անգամ էին անցկացվում՝ մասնագետները նկատել են որոշակի խնդիրներ․ «Դրանք անհրաժեշտ է եղել հասկանալ, որպեսզի պատրաստ լինենք,Աստված […]
20:53 03.10.2019
Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ադրբեջանական կողմի այս սադրանքներն անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին։ Այս դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի»։
20:30 03.10.2019
«Ես չեմ խոսելու Հրայր Թովմասյանի երեկվա հարցազրույցից, բայց, ինչ խոսք, ինձ համար ևս ցանկալի կլիներ, որ պարոն Թովմասյանն այսօր ներկա լիներ, և ես ինքս իմ հարցադրումները հնարավորություն ունենայի հղել իրեն»,- ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը: Պատգամավորը նշեց՝ ցանկանում է մանրամասն և պարզ ներկայացնել իրավիճակը: Իսայանը շեշտեց՝ պարզ չէ՝ քանիսն են […]
20:17 03.10.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ինքն ԱՄՆ մի քանի կոնգրեսականների հրավիրել է Հայաստան: «Ահա նրանցից մեկն այսօր արդեն Հայաստանում է: Նա նախապես Արցախ էր այցելել՝ Ֆրենկ Փալոնը: Ես ձեր բոլորի անունից փոխանցել եմ, որ բարձր ենք գնահատում նրա հայանպաստ և արցախանպաստ ջանքերը»,- ասաց նա՝ հայտնելով, որ Փալոնը խորհրդարանում է այդ պահին:
19:55 03.10.2019
Գյումրու նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի երեք բնակիչներին վտարում են խիստ վթարային շենքից: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Բազմակի փլուզումներով հայտնի հանրակացարանի մյուս բնակիչների բնակարանային հարցերը երկու տարվա ընթացքում ստացվեց լուծել, ավելի ճիշտ, նրանք համաձայնել էին տեղափոխվել բնակության այն տարածքներ, որոնք առաջարկել էին քաղաքային իշխանությունները: Այս հարցում անհնազանդ են մնում երեք տարեց կանայք: Անհամաձայնության պատճառով […]
19:44 03.10.2019
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ըստ Aysor.am-ի աղբյուրների, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է գրել: Լրատվամիջոցը հաղորդում է, որ Օսիպյանն արձակուրդի ժամկետը լրանալուց հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Լուրի իսկությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը փորձեց կապ հաստատել ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ: Վերջինս, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեց: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Վալերիյ Օսիպյանն […]
19:18 03.10.2019
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան ԼՂ խնդրի կարգավորման հարցով բանակցությունները շարունակելու համար: Այս մասին այսօր իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Վերջինս նաև արձանագրել է՝ այդ ժամկետները դեռ ճշտվում են, և ժամկետների մասին լրացուցիչ կհայտարարվի: Այդուհանդերձ, Զախարովան չի […]
19:14 03.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 22-ամյա երիտասարդի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1978թ., 2018թ. հոկտեմբեր ամսին Երևան քաղաքում գործող հյուրանոցառեստորանային […]
19:13 03.10.2019
ՀՀ վարչապետի տիկին «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 3-ին Մարալիկ քաղաքում ներկա է գտնվել համայնքի միակ մանկապարտեզի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են առաջին տիկնոջ գրասենյակից: Տոնական միջոցառմանը, որը մեկնարկել է Մարալիկի հոգևոր հովիվ Տեր Վարագ քահանա Հակոբյանի օրհնությամբ, ներկա են գտնվել շվեյցարահայ գործարար, հայ-շվեյցարական […]
19:13 03.10.2019
Վայոց Ձորում ծանր մարմնական վնասվածք ստացած ՀՀ ՊՆ զորամասի սպան բացել է աչքերը, սակայն նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը: «Առավոտյան այցելել եմ նրան: Վիճակը դեռևս մնում է ծայրահեղ ծանր, բայց որոշակի դեղամիջոց կար, որ […]
18:47 03.10.2019
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ մի խումբ պետական և հասարակական գործիչներ, ինչպես նաև հանրային հատվածի ներկայացուցիչներ պարգևատրվել են «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը նախագահ Արմեն Սարգսյանը, շնորհավորելով բարձր […]
18:45 03.10.2019
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՊԲ-ում մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում, բանակի հակահարվածային խմբավորման և հարավային ուղղությունում գործող մի շարք զորամասերի հետ, հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ: Մարտավարական զորավարժությունն ուներ ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բաղադրիչներ: Զորախաղերն աչքի են ընկել ներգրավված ուժերի ու միջոցների բազմազանությամբ, գրագետ […]