TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Լիտվայի Սեյմասի խոսնակի գլխավորած պատվիրակությանը

15:37 03.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նախագահ Սարգսյանը ողջունել է Լիտվայի խորհրդարանականների այցը Հայաստան՝ նշելով, որ երկու երկրներն ունեցել են ընդհանուր պատմություն, ունեն ընդհանուր արժեքներ և հետագա հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ: Նախագահն ընդգծել […]

̰
Կանադահայ քանդակագործը Ազնավուրի թանգարանին է նվիրել շանսոնյեի կիսանդրին

15:31 03.10.2019

Կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագչյանը, որ Հայաստանի և Կանադայի թանգարաններում, փողոցներում մի շարք քանդակներ է տեղադրել, օրեր առաջ Ազնավուրի հիշատակի օրվա առթիվ նրա թանգարանին է նվիրել շանսոնյեի կիսանդրին: «Փոքր տարիքից վայելել եմ Ազնավուրի երաժշտությունը, երբ մահացավ, անցյալ տարի այստեղ էինք և որոշեցի իր կիսանդրին պատրաստել: Ի սկզբանե նախատեսված էր տեղադրել կիսանդրին Մոնրեալ քաղաքում, սակայն հետո որոշեցի […]

̰
«Սանիթեքը» վաղը հայտարարություն կանի՝ ի պատասխան Երևանի քաղաքապետարանի հայտարարության

15:23 03.10.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից տեսաուղերձի հրապարակումից հետո, որում նա հայտնում էր «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը միակողմանի լուծարելու մասին՝ «Սանիթեքը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի գործընկերներ, Ի պատասխան Երևանի քաղաքապետի հայտարարության համաձայն, որի միակողմանի կերպով ամբողջությամբ լուծարել է «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագրերը, ընկերությունը հայտնում է` հաշվի առնելով պաշտոնական ծանուցման լայնածավալ լինելը` իրավաբանական թիմի կողմից […]

̰
Էսթերն ինձ ասաց, որ ուժեղ կանանց բնազդով է զգում․ Նաիրա Զոհրաբյան

15:17 03.10.2019

Մայր Էսթեր Աջային բացառիկ կին քրիստոնյա հոգևորական է Նիգերիայից։ Ստեղծել է իր բարեգործական հիմնադրամը կարիքավորներին օգնելու համար։ Լոնդոնում հիմնել է եկեղեցի, որը քրիստոնեական արժեքներ դավանող տարբեր համայնքների համար կամուրջ է դարձել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Էսթերն ինձ ասաց, որ ուժեղ կանանց ինքը բնազդով է զգում և առաջարկեց […]

̰
Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է տրակտորի վարորդը․ Ա․ Հովհաննիսյան

15:17 03.10.2019

Ադրբեջանական կողմի կրակոցից նախօրեին Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող քաղաքացիական տրակտորի վարորդը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նաև անդրադարձել է ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե Տավուշի կողմից քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներ են հնչել. «Մենք էլ ասում ենք, որ մեր քաղաքացիական տրակտորը նախօրեին ինժեներական գործ է […]

̰
Հակառակորդի պաշտպանական բնագծի ճեղքումը. ՊՆ խոսնակը տեսանյութ է հրապարակել

15:09 03.10.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ երևում են Հակահարձակողական խմբավորման գործողությունները հակառակորդի պաշտպանական բնագծի ճեղքման ժամանակ։

̰
Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա զոհ

15:01 03.10.2019

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին Mercedes ML մակնիշի ավտոմեքենան  (վարորդ` Միհրան Զ., ծնվ. 1984թ.) դուրս է եկել ավտոճանապարհի […]

̰
Թևան Պողոսյանը «յան» ազգանուն ունեցողներին կոչ է անում միմյանց նկատմամբ բարի ու հարգանքով լինել

14:57 03.10.2019

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թևան Պողոսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել՝  հանդուրժողականության կոչ անելով: «Ես աշխարհում «յան» ազգանունով թշնամի չունեմ։ Ունեմ քաղաքական ընդդիմախոսներ կամ համախոհներ, ընկերներ կամ արհամարհողներ, բարեկամներ կամ չսիրողներ, գործընկերներ կամ պիտակավորողներ, ուզողներ կամ չուզողներ, ինձ սիրողներ կամ հայհոյողներ… Ամեն ինչով անցել եմ, շատ բան տեսել եմ, վստահ եմ, որ էլի է […]

̰
Հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխած զինծառայողները հանդիպել են Բակո Սահակյանի հետ

14:49 03.10.2019

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն ի ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը. «Հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխած, անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներից 4-ն այսօր հանդիպեցին նախագահի հետ»։

̰
Բենզինի շուկան ազատականացված է, թեև կան խոշոր ներկրողներ. Գեղամ Գևորգյան

14:47 03.10.2019

Կառավարության այսօրվա նիստից հետո տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է երեկվանից շրջանառվող լուրերին՝ կապված բենզինի և դիզելային վառելիքի գների վերանայման հետ: Պաշտոնյան ասել է, որ բենզինի շուկան ազատականացված է, թեև կան խոշոր ներկրողներ: Գեղամ Գևորգյանը բացել է նաև բենզինի ներկրման մեխանիզմը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Այս հինգ ԳԱԶանիկները արդեն Երևանում են». Հակոբ Կարապետյանն ուրախ լուր է հայտնել

14:44 03.10.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ արդեն Երևանում են 5 նոր աղբատար ավտոմեքենաները: «Այս հինգ ԳԱԶանիկները արդեն Երևանում են և մոտ օրերս կմիանան աղբահանության գործին։ Նրանք համեմատաբար փոքր տարողություն ունեն (8 խմ), փոքր չափսեր ու շատ օգտակար են բակային տարածքներից աղբը հավաքելու համար։ Եվս 15 […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է դերասան Արմեն Ջիգարխանյանին

14:37 03.10.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանին: «Լեգենդար դերասան, թատրոնի ռեժիսոր և ուսուցիչ Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 3-ին նշում է իր ծննդյան տարեդարձը: Դեսպանության անունից անկեղծորեն շնորհավորում ենք Արմեն Բորիսովիչին 84-ամյակի առթիվ: Մաղթում ենք ձեզ ամուր առողջություն, բարեկեցություն, անսպառ ստեղծագործական էներգիա և ամենայն բարիք»,- գրված է […]

̰
Ժպտացեք, որովհետև մեզ նկարահանում են. Փաշինյան

14:29 03.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում կարևորեց WCIT 2019-ի պատշաճ կազմակերպման կարևորությունը: «Կիրակի օրը՝ ոչ պաշտոնապես, երկուշաբթի՝ պաշտոնապես, Հայաստանում սկսվում է Համաշխարհային տեղեկատվական կոնգրեսը: Սա մեծամասշտաբ իրադարձություն է, 2000-ից ավելի հյուրեր ենք ունենալու, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակություններ: Սա կարևոր իրադարձություն է՝ Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ի ցույց դնելու»,- […]

̰
Քարդաշյան, Թանկյան և ուրիշներ. ովքե՞ր են Հայաստանում կազմակերպված WCIT 2019-ի հյուրերը

14:27 03.10.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կառավարության այսօրվա նիստում հրապարակեց՝ ովքեր են հյուրընկալվելու Հայաստանում՝ WCIT 2019-ի շրջանակներում: Նա տեղեկացրեց, որ վարչապետի հրավերով Հայաստան են ժամանելու Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը և ուրիշներ: Նախարարն IT համայնքին կոչ արեց այս հնարավորությունն օգտագործել, գալ «ԴիջիԹեք», հնարավորության դեպքում տաղավարներ վերցնել, հակառակ պարագայում գոնե տարածքում լինել՝ […]

̰
Պարոն Թովմասյանի իրավունքն է` ներկա գտնվել, կամ ոչ. Լիլիթ Մակունց

14:09 03.10.2019

«Պարոն Թովմասյանի իրավունքն է` ներկա գտնվել, կամ ոչ: Եթե որոշել է ներկա չգտնվել, ապա որևէ առարկություն այդ առումով լինել չի կարող»,- հոկտեմբերի 3-ին լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի արած հայտարարություններին, ապա Մակունցը նշեց, որ Հրայր Թովմասյանը թեպետ իր հայտարարության մեջ նշել էր, որ ընթացակարգը իրավական […]

̰
ԵՏՄ տարածքում իրացնելու համար դրոշմավորված թանկարժեք մետաղներն ու քարերը լրացուցիչ փորձարկման չեն ենթարկվի

14:01 03.10.2019

Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագիրը նախատեսում է դրույթ, որ մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման: Համաձայնագրի հավելվածով սահմանվում է […]

̰
Քաղաքական է, բայց քաղաքականացված չէ․ պատգամավորը՝ Թովմասյանի շուրջ գործընթացի մասին

13:53 03.10.2019

Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մեկնարկն ազդարարող նախագիծը քննարկելիս «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, պատասխանելով գործընկերոջ հարցին, ասաց, որ մեկնաբանության հարց է՝ գործընթացը քաղաքակա՞ն է, թե՞ ոչ։ Այն իմաստով, որ քաղաքական մարմին է քննում, ըստ Գրիգորյանի, գործընթացը քաղաքական է։ Բայց քաղաքական հետապնդման տեսանկյունից, ըստ Գրիգորյանի, գործընթացը քաղաքականացված չէ։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Մոսկվայում ձերբակալվել է «Աերոֆլոտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ալեքսանդրովը

13:47 03.10.2019

Մոսկվայի Բասմանի դատարանը հոկտեմբերի 2-ին իրավաբանական գործարքներ կնքելիս խարդախության կասկածանքով ձերբակալել է «Аэрофлот» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ալեքսանդրովին: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր մասշտաբների յուրացման հոդվածով: Նրա հետ ձերբակալվել են նաև փաստաբաններ Դինա Կիբեցը, Ալեքսանդր Սլիվկոն և ավիաընկերության իրավաբանական բաժնի նախկին ղեկավար Տատյանա Դավիդովան: Հետաքննության համաձայն՝  «Аэрофлот»-ի գլխավոր տնօրենի տեղակալը 2016-2017 թվականներին իրավաբանական […]

̰
Նորաշենցիները պահանջում են հետ բերել իրենց համայնքապետին. ակցիա կառավարության դիմաց

13:43 03.10.2019

Արարատի մարզի Նորաշեն համայնքի  բնակիչները բողոքում են մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու որոշման դեմ: Նրանք առավոտվանից հավաքվել են կառավարության դիմաց: Նորաշեն համայնքի բնակիչ Արմեն Չոբանյանի խոսքերով՝ ավագանին անվստահություն հայտնելու որոշում է կայացրել անգործության պատճառով: Արմեն Չոբանյանն ասաց, որ համայնքի ղեկավարը ոչ թե նիստ չի հրավիրել, այլ նիստերը չեն կայացել քվորում չապահովելու […]

̰
«Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կան

13:33 03.10.2019

Կառավարությունը հավանություն տվեց «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, ըստ որի` սահմանվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը, նախատեսվում են առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բացթողնվող դեղերի մասին զանգվածային լրատվամիջոցներում հանրային իրազեկում իրականացնելու կարգավորումներ, երկարաձգվում է դեղերի պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետը, կարգավորվում է առողջապահության […]

̰
Հարցը լուծողը ՍԴ-ն է. Նիկոլայ Բաղդասարյանը` Հրայր Թովմասյանի հայտարարության մասին

13:30 03.10.2019

Պրոցեսը ամբողջությամբ իրավական պրոցես է և, ըստ օրենսդրության` Հրայր Թովմասյանը իրավունք ունի մասնակցել նիստին: Այդ իրավունքից նա կարող է օգտվել, կարող է չօգտվել: Այս մասին հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նաև նշեց, որ ինքն ավելի կողմ կլիներ, որ պրոցեսը լիներ քաղաքական, բայց զուտ իրավական է […]

̰
Հրայր Թովմասյանին ուղղված գրության հեղինակը վրիպակի համար կներկայացնի գրավոր բացատրություն

13:29 03.10.2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է. «Հարգելի հայրենակիցներ, Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումների մասին առ այն, որ Հրայր Թովմասյանին ՀՀ ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ս.թ. սեպտեմբերի 24-ին անցկացվելիք նիստին մասնակցելու հրավեր ուղարկվել է ս.թ. սեպտեմբերի 23-ին […]

̰
Բա չեք լսե՞լ, որ ես ասել եմ՝ մենք արդեն մեծ երկիր ենք. Փաշինյանը՝ Ցոլակյանին

13:25 03.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում արձագանքեց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հայտարարությանը, թե ռիսկային է նոր օպերատիվ արձագանքման մարմնի ստեղծումը: Ցոլակյանը նշեց՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն արդեն իսկ ձևավորված կառույցներ են և ունեն օպերատիվ արձագանքման փորձ, ռեսուրսներ, ուստի հարկավոր է օգտագործել նրանց ուժերը: Փաշինյանը հիշեցրեց՝ որոշված է, որ երեք տարի այդ գործառույթը ԱԱԾ-ն կիրականացնի […]

̰
Կառավարությունը տրիկոտաժի գործարան կառուցող ընկերության ԱԱՀ-ի վճարման ժամկետը մեկ տարով երկարաձգեց

13:10 03.10.2019

Կառավարությունը «ՍԱԹԵՆԿԱՐ» ՍՊ ընկերությանը տրված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երկարաձգեց՝ 2020 թվականի փոխարեն դարձնելով 2021 թվական: Ընկերությունը Արագածոտնի մարզում կառուցում է գործարան տրիկոտաժի արտադրության համար: Առաջին փուլով ներմուծվել է հումք, որի համար նախատեսված գումարը կազմել է մոտ 286.5 մլն դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 300 մլն դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն […]

̰
Քանի որ «վեթինգ» բառն ալերգիաներ էր առաջացնում, որոշեցինք վերնագիրը փոխել. վարչապետ

13:04 03.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում Հակակոռուպցիոն ռազմավարության քննարկման ժամանակ արձագանքեց պետական պաշտոնյաների բարեվարքության կանոնների սահմանման անհրաժեշտության մասին հայտարարությանը: Վարչապետն ընդգծեց՝ այստեղ նուրբ քաղաքական պահ կա, մերձքաղաքական: «Հիմա կան այդպիսի հայտարարություններ, որ՝ այ, կառավարությունը հայտարարեց «վեթինգ, վեթինգ», հետո վեթինգից հրաժարվեցին: Մենք ուղղակի ուղիղ ասում ենք՝ քանի որ հասկացանք՝ այդ բառն ինչ-որ մեծ ալերգիաներ է […]

̰
Ի՞նչն է համարվում Հրայր Թովմասյանի կողմից «կարգապահական խախտում»

13:01 03.10.2019

Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մեկնարկն ազդարարող նախագիծը քննարկելիս «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը բացատրեց, թե ինչն են իրենք համարում Թովմասյանի կողմից էական կարգապահական խախտում, որի հիման վրա էլ սկսել են գործընթացը։ Նրա խոսքերով՝ որպես կարգապահական խախտում դիտարկվում է ՍԴ վարույթ ընդունում այն գործի, որի վերաբերյալ հայց է ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ […]

̰
ԱԺ-ն ոչ թե դադարեցնելու է Թովմասյանի լիազորությունները, այլ դիմելու է ՍԴ-ին՝ դա անելու համար․ պարզաբանեց պատգամավորը

12:50 03.10.2019

Ազգային ժողովում քննարկվում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը։ Հարցը ներկայացնող իմքայլական Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ որոշման ընդունման համար անհրաժեշտ է լինելու պատգամավորների քվեների 3/5-ը («Իմ քայլի» քվեները բավարարում են)։ Գրիգորյանը ասաց, որ նաև տարընթերցում կա իրենց նախագծի վերաբերյալ։ Ըստ նրա՝ Ազգային ժողովը նախաձեռնում է ոչ թե Թովմասյանի լիազորությունների դադարեցում, այլ եթե որոշումը […]

̰
Ինձ ամեն անգամ զարմացնում է, որ հարցը գալիս, հասնում է կառավարության նիստ, պարզվում է՝ ինչ-որ օղակ չի քննարկել. Փաշինյան

12:46 03.10.2019

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը։ Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ Կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետևողական կենսագործման նպատակով Հակակոռուպցիոն ռազմավարությունն ուղղված է լինելու պայքարն առավել նպատակային իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծմանը և զարգացմանը, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորմանը, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի […]

̰
ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը

12:42 03.10.2019

Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) լիազորությունները դադարեցնելու հարցի քննությունը: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ իրենք նիստին մասնակցելու համար հրավիրել են նաև Թովմասյանին, սակայն նա չի ներկայացել։ «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, որ ներկայացնում էր նախագիծը, տեղեկացրեց, որ երբ Թովմասյանը հայտարարել է, թե իրեն պատշաճ ծանուցում չի ուղարկվել, պետք է […]

̰
Պայթյուն Ապարանի շենքերից մեկի մոտակայքում. ԱԻՆ

12:41 03.10.2019

Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

̰
BACK_TO_TOP