Գույքը պետությանն օտարվել է շուկայականից եռակի թանկ գնով. հարուցվել է քրեական գործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+22.09 oC

Գույքը պետությանն օտարվել է շուկայականից եռակի թանկ գնով. հարուցվել է քրեական գործ

11:07 03.10.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում  ուսումնասիրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենք, N 296 հասցեում գտնվող 1719.96 ք/մ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից 0.1030 հեկտար չկառուցապատված հողամասը 2017թ. պետությանն օտարելու վերաբերյալ փաստաթղթղերը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով վերաբերելի տեղեկատվություն և փաստաթղթեր են պահանջվել և ստացվել  նաև ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ կադաստրի կոմիտեից և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ստեղծելու համար ՀՀ կառավարության 09.11.2017թ. որոշմամբ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և «Դ…» ՍՊԸ-ի միջև կնքվել է հրաժարագնի պայմանագիր: Դրանով 2015թ. սեպտեմբերին տրամադրված բյուջետային վարկային պարտավորության մասնակի մարման դիմաց ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող վերոնշյալ հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից չկառուցապատված հողամասն օտարվել են պետությանը՝ 2017թ. նոյեմբերի դրությամբ 1.240.423.000 դրամ գնահատված շուկայական արժեքով, որն ամրակցվել է «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

Պարզվել է, որ ՀՀ կառավարության նշված որոշման ընդունման և վերը նշված գույքի գնի սահմանման համար հիմք է հանդիսացել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի գնահատողի կողմից կազմված և գլխավոր տնօրենի կողմից հաստատված շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը:

Հատկանշական է, որ նշված հաշվետվությունը ներկայացվել է ՀՀ կառավարության որոշումն ընդունվելուց ընդամնեը մեկ օր առաջ։ Ընդ որում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2019թ. ապրիլի 25-ից 26-ը Համաշխարհային բանկի ծրագրի իրականացման օժանդակության առաքելության ընթացքում՝ ՀԲ թիմը վերոնշյալ տարածքը համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ստեղծելու համար նպատահարմար չի համարել։

Նախարարության պատվերով 2019թ. իրականացվել է նշված գույքի շուկայական արժեքի գնահատում, որի վերաբերյալ հաշվետվության համաձայն տարածքի և դրան հարակից չկառուցապատված հողամասի շուկայական արժեքը կազմում է ընդամենը 321.700.000 դրամ, այսինքն պետությանն օտարված արժեքից 918.723.000 դրամ պակաս։

Ավելին, ՀՀ կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում նշված շենքում գտնվող 1-ին հարկի կամ նկուղային այլ տարածքներ օտարվել են 1 ք/մ-ն ընդամենը 162.000-ից առավելագույնը մինչև 217.000 ՀՀ դրամ գնով: Մինչդեռ նշված հասարակական նշանակության տարածքը, որի հարկայնությունը կադաստրի տվյալներով նշված է նկուղային, 2017թ. նոյեմբեր ամսին պետության կարիքների համար օտարվել է 1 ք/մ-ն մոտ 600.000 դրամով։

Նշված փաստերը վկայում են, որ «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից տրված շուկայական արժեքի գնահատման հաշվետվության տվյալները իրականությանը չեն համապատասխանում։

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ կառավարության 09.11.2017թ. որոշման նախագիծը, որով կատարվել է օտարումը, ՀՀ կառավարություն է ներկայացվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից:

Այսպիսով, 2017թ.-ին «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձի կողմից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հաստատվել է իրականությանը չհամապատասխանող, կեղծ փաստաթուղթ՝ շուկայական արժեքի գնահատման հաշվետվություն: Դրա հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել անարժանահավատ տվյալներ: Արդյունքում շուրջ 321.700.000 դրամ շուկայական արժեք ունեցող անշարժ գույքը, իբր պետական կարիքների համար, պետությանն օտարվել է 1.240.423.000 դրամ պարտավորության դիմաց, այսինքն շուկայական գնից շուրջ երեք անգամ ավելի գնով՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստական հանգամանքներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314 հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգոd դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP