13:25 06.09.2019
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Սալմաստի պատմություն և մշակույթ» գիտաժողովը, որն անցկացվում է համալսարանի 100-ամյա տոնակատարությունների շրջանակում: Գիտաժողովին ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը, Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Պիտեր […]
13:24 06.09.2019
Զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, թե աշխատանքից ազատվել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը: Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ է Նաիրա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Յուրա Իվանյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել, նա շարունակում է պաշտոնավարել, իրականացվում […]
13:21 06.09.2019
«Օրը լավ լուրերով սկսենք» մակագրությամբ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այսօր հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում են ռազմական կարիքների համար նախատեսված «Ուրալ» մեքենաներ։ Ավելի ուշ Հովհաննիսյանը կիսվել է նաև մեկ ուրիշ օգտատիրոջ նկարած տեսանյութով, որտեղ երևում է «Ուրալների» երթը։ https://www.facebook.com/arcrun/posts/2461660630536197 https://www.facebook.com/arcrun/posts/2461764917192435
13:20 06.09.2019
ՀՀ ոստիկանությունից հատնում են, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 12-ի սահմաններում, թոշակառու մի կին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է տվել, որ մեկ ժամ առաջ Ձորք թաղամասից Արզումանյան նրբանցք տանող կամրջի մոտ մի տղամարդ իր ձեռքից բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է 96.000 դրամ և դիմել է փախուստի: Քրեական հետախույզները կողոպուտը կատարած անձին և գողոնը […]
13:11 06.09.2019
ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
13:00 06.09.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ում կատարված առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՀՈԱԿ-ի տնօրենին և գանձապահին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2008-ի նոյեմբերից, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012-ից մինչև […]
12:50 06.09.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱՄՆ սպասվող այցի մասին: «Վարչապետը լինելու է Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: Մենք հետևողականորեն օգտագործում ենք այդ կարևոր հարթակը, կլինի վարչապետի ելույթը, կլինեն երկկողմ հանդիպումներ, այլ ելույթներ, կհստակեցվեն պայմանավորվածություններ»,- ասել է նախարարը: Զոհրաբ Մնացականյանը միաժամանակ ասել է` հասկանում է, որ լրագրողներին […]
12:40 06.09.2019
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 08.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ ազդրերի 1-ին, 2-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ է ընդունվել Այգեստան գյուղի 12-ամյա մի բնակչուհի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.10-ի սահմաններում, աղջկա կողմից իրենց տան ննջասենյակում բջջային հեռախոսի միացված լիցքավորման սարքը անջատելու առաջացել է […]
12:38 06.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սամվել Ավետիսյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Սամվել Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից»,- նշված […]
12:35 06.09.2019
ՀՀ Պետական վերահսկողական ծառայության լրատվական բաժնից հայտնում են, որ «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և թերություններ. «ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունում՝ ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։ Ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և թերություններ։ Ընդհանուր գումարային արտահայտությամբ […]
12:22 06.09.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է տնտեսական դիվանագիտությանը` նշելով, որ դրանք փոխկապակցված են և միաժամանակ անվտանգային միջավայր են ստեղծում: Նախարարն ասել է, զարգացող տնտեսությունը օգնում է երկրի անվտանգությանը, իսկ դիվանագիտությունը պետք է օգնի, որ տնտեսությունը զարգանա: «Մեր առաջնային նպատակն է ի հայտ բերել այն անմիջական հարթակները, որոնց առաջնային դերակատարները ակտիվություն […]
12:07 06.09.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը` նշելով, որ դրանք դեռ հստակեցվում են: «Այս տարվա ընթացքում մեր կառավարությունը ակտիվ աշխատել է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Առաջիկայում ևս կա նախանշված հանդիպում, բայց քանի որ կա համաձայնություն` նախօրոք չհայտարարել հանդիպման մասին, ես այժմ չեմ ասի կոնկրետ […]
11:58 06.09.2019
Օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ ընկերությունն այս պահին փորձարկում է անում և մտադրություն ունի հանել լայքի կոճակը: Ավելի պարզ ասած՝ մարդիկ այսուհետ չեն կարողանա տեսնել, թե տվյալ ֆեյսբուքյան էջը կամ գրառումը քանի լայք ունի: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, ով նշել է, […]
11:53 06.09.2019
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ծառերի ապօրինի հատելու և դրանք առանց թույլտվության տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ երեք անձի մասով։ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին Թումանյանի անտառպետության 5-րդ պահաբաժնում նույն պահաբաժնի անտառապահի կողմից հայտնաբերվել էր ապօրինի հատված 15 հատ ծառի կոճղ, իսկ 2019 թվականի հունվարի 11-ին Ստեփանավանի անտառպետության 5-րդ պահաբաժնում նույն […]
11:51 06.09.2019
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի նիստում քննվել է երկու դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը: Խոսքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի մասին է: Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել է ՀՀ արդադատության նախարարությունը՝ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի տեղեկությունների հիման վրա: Մանրամասները՝ տեսանյութում:
11:48 06.09.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին ասուլիսի ժամանակ այսօր հարց է ուղղվել, թե որքանո՞վ է նպատակահարմար բարձրաձայնել ՀՀ և Արցախի իշխանությունների միջև տարաձայնությունների հարցը: Նախարարն ասել է, որ խնդիրը դրամատիզացնելու կարիք չկա, քանի որ տարաձայնություններ ունենում են բոլորը և միշտ, մինչդեռ դրանք կոնֆլիկտ կամ ճգնաժամ չեն: «Ես բացառում եմ, որ մենք ունենք այդ դրաման»,-ասել է նախարարը` […]
11:45 06.09.2019
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա սեպտեմբերի 3-ին այցեր են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Հրազդան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված 14 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները: Ազատությունից զրկված անձանց խնդիրները հիմնականում վերաբերել են նշանակված դատավճիռների վերանայման հնարավորություններին, […]
11:42 06.09.2019
Կոտայքի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցվել է 22 քրեական գործ: Այս ցուցանիշը 9-ով, կամ մոտ 70 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2018թ. հարուցվել էր քննարկվող բնույթի 13 քրեական գործ): Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 12-ն արձանագրվել է […]
11:39 06.09.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամներն այսօր «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակում նիստ են անում: Այսօրվա նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, քիչ առաջ նիստին մասնակցելու համար ժամանեց նաև «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը: Նա լրագրողների հարցերին չպատասխանեց: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է […]
11:25 06.09.2019
«2019-ի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումներն ավելացել են 26%-ով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը՝ 20%-ով»։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ կառավարության էջը։ Ըստ այդ տվյալների՝ 2019 թվականի առաջին կեսին․ Օտարերկրյա ուղղակի ներդրումների չափը եղել է 126 միլիարդ դրամ, Օտարերկրյա ընդամենը ներդրումների չափը եղել է 705 միլիարդ […]
11:21 06.09.2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է այս տարի անցկացված դեսպանահավաքի արդյունքներից` նշելով, որ ՀՀ-ում տեղի ունեցած հանդիպումների շնորհիվ ՀՀ-ն ներկայացնող դեսպաններն ու հյուպատոսները հնարավորություն ունեցան ներսից տեսնելու քաղաքական և տնտեսական այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ պետք է իրենք աշխատեն այլ երկրներում: Նախարարի խոսքով՝ հատկապես կարևոր էր հայ գործարարների և դեսպանների հանդիպումը, […]
11:06 06.09.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամներն այսօր նիստ են գումարել ՔՊ գրասենյակում: Նիստին մասնակցելու համար ժամանեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը փորձեց ճշտել վարչապետի գնահատականը Սահմանադրական դատարանի՝ օրեր առաջ կայացրած որոշման վերաբերյալ: Վարչապետը չպատասխանեց։ Հիշեցնենք՝ ՍԴ-ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները: Որոշ տեղեկությունների համաձայն` օրակարգում է նաև Սահմանադրական դատարանի՝ օրեր առաջ կայացրած […]
11:05 06.09.2019
Սեպտեմբերի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեին (նստավայրը՝ Թբիլիսի): Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշեց, որ վերջին տարիներին հայ-լատվիական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել և հույս հայտնեց, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի համագործակցության էլ ավելի հավակնոտ օրակարգ ձևավորել: Զրուցակիցները համակարծիք էին, որ առևտրատնտեսական ոլորտում առկա է չիրացված զգալի ներուժ և […]
10:17 06.09.2019
Այսօր Արարատի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03։15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 30-ամյա Սոս Վ-ն իր վարած Mercedes մակնիշի 35 GՍ 562 համարանիշի ավտոմեքենայով Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի կողային երկաթյա արգելապատնեշին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով Սոս Վ-ն տեղում մահացել է։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել […]
10:10 06.09.2019
«Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի լրամշակված փաթեթն ուղարկվել է կառավարություն: Լրամշակված փաստաթղթում հանրային քննարկման ընթացքում ստացված առաջարկությունների հիման վրա կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում, մասնավորապես, հստակեցվել է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը: Առաջարկվել է՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական […]
10:02 06.09.2019
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն։ Հյուսիս-արևելքից (Արևմտյան Սիբիր) եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, սեպտեմբերի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Եկող արկտիկական օդը, բախվելով մեր տարածաշրջանում առկա արևադարձային տաք օդային հոսանքների հետ, կառաջացնի մթնոլորտային ճակատ, ինչի […]
09:49 06.09.2019
Սեպտեմբերի 5-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 3 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանում՝ 350 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ […]
09:38 06.09.2019
Սեպտեմբերի 6-ին` ժամը 02:04-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի – Բավրա հատվածի 12-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան […]
09:17 06.09.2019
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ռուս ակտիվիստ Վիտալի Շիշկինի՝ Հայաստանում ապաստան ստանալու թեման, ըստ փորձագիտական որոշ շրջանակների, հազիվ թե անպատասխան մնա ՌԴ կողմից։ Մասնավորաբար, մեզ հետ զրույցում մի քանի քաղաքագետներ մտահոգություն էին հայտնում, որ Ռուսաստանը գուցե արգելի ներքին անձնագրերով ՀՀ տարածք մտնելը: Ի դեպ, Շիշկինը Հայաստան է ժամանել ՌԴ ներքին անձնագրով, որովհետեւ չի ունեցել երկրից դուրս […]