TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կառավարությունը 20 հազար դրամով ավելացնում է անտառապահների աշխատավարձերը

13:14 26.09.2019

Կառավարության՝ այսօր ընդունած որոշումներից մեկով անտառապետերի և անտառապահների անվանական աշխատավարձերը բարձրանալու են մոտ 20 հազար դրամով։ Խոսքը վերաբերելու է 19 անտառտնտեսության թվով 99 անտառապետերի ու 512 անտառապահների անվանական աշխատավարձերին։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը տեղեկացրեց, որ անտառապետերի աշխատավարձերը, առանց հարկերի, կազմում է ընդամենը 95 հազար դրամ, իսկ անտառապահներինը՝ 70 հազար դրամ։

̰
Հայաստանը առևտրային համաձայնագիր կկնքի Սինգապուրի հետ

13:13 26.09.2019

ԵԱՏՄ-Սինգապուր շրջանակային համաձայնագրի կնքման շրջանակներում Հայաստանը առանձին համաձայնագիր կկնքի Սինգապուրի հետ՝ առևտրային հարաբերությունները կարգավորելու համար։ Կառավարությունն այսօր համաձայնություն տվեց համաձայնագրի ստորագրմանը։ Հիմնավորման համաձայն՝ սահմանելով Հայաստանի և Սինգապուրի միջև տնտեսական գործունեության ընդհանուր սկզբունքները՝ համաձայնագիրը նպաստելու է երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը և երկուստեք նոր շուկաների բացահայտմանը: Նշվում է նաև, որ ի տարբերություն ՀՀ-ի կողմից նախկինում կնքված նմանատիպ […]

̰
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Սինգապուր համապարփակ համաձայնագրին

13:12 26.09.2019

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեցին մի քանի որոշումներ, որոնք հավանություն տվեցին ԵԱՏՄ-Սինգապուր համաձայնագրին ու հարակից փաստաթղթերի փաթեթին։ Համաձայնագիրը մշակվել է դեռ 2016 թվականին ու համակարգում է առևտրի ու այլ ոլորտների համագործակցությունը։ Բանակցությունները Սինգապուրի հետ տարվել են 7 փուլով և ի վերջո համաձայնության են բերել։ ՀՀ կառավարության նիստի ընթացքում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ կարգավորվելու են […]

̰
Կառավարությունը որպես նվիրատվություն ընդունեց «Գոլդեն Փելիս» հյուրանոցը

13:02 26.09.2019

Կառավարության որոշմամբ` այսօր որպես Հայաստանին նվիրատվություն ընդունեց «Գոլդեն Փելիս» հյուրանոց ՍՊԸ-ին պատկանող 7,5 միլիարդ դրամ գնահատված շուկայական արժեքով շենքերը, շինությունները, դրանց գույքը և հողամասը։ Որոշման համաձայն՝ նվիրատվության մեջ են մտնում՝ Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19.758 քառ. մետր մակերեսով շենք շինությունները, դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, շենք-շինությունների ներսում առկա […]

̰
Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու են երեխաները հայտնվել գիշերօթիկում. Անի Սամսոնյանը` Զարուհի Բաթոյանին

13:00 26.09.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կողմից Հայաստանում գիշերօթիկ դպրոցների լուծարման մասին որոշմանը: Նա հայտնում է, որ այս թեմայով մի քանի հարցերի պարզաբանման նպատակով գրություն է ուղղել նախարար Զարուհի Բաթոյանին: «Հայտնի է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է լուծարել գիշերօթիկ հաստատությունները և […]

̰
Ամենաքիչը իրենից կսպասեինք նման բան. Ներսիկ Նազարյանը՝ Հայկ Հարությունյանի ինքնասպանության մասին

12:58 26.09.2019

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը դժվարանում է ասել՝ ի՞նչը կարող էր դրդել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ինքնասպան լինել: «Չեմ կարող ասել, այսօր ոչ ոք չի կարող ասել: Իր կամային հատկությունները բոլորը գիտեն՝ որպես անձ, որպես սպա, ոստիկան: Միայն կարող եմ ասել, որ ամենաքիչը իրենից կսպասեինք նման բան, ցավալի է: Իրեն ճանաչողները բոլորը գիտեն՝ էությամբ չար, […]

̰
Կառավարությունն ընդունում է պաշտոնական որոշումների ազդեցության գնահատման համակարգ

12:56 26.09.2019

Կառավարությունը որոշմամաբ Հայաստանում կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգ կներդրվի։ Ներդրման նպատակն է ԿԱԳ մեթոդաբանության կիրառությունը՝ որպես որակյալ իրավական ակտերի մշակման գործիք: Համապարփակ ԿԱԳ-ը ենթադրում է խնդրի վերհանում, սահմանում և հիմնավորում փաստերով, խնդրի պատճառահետևանքային կապերի բացահայտում, նպատակների սահմանում, խնդրի պատճառների վերացմանն կամ պատճառահետևանքային կապերի թուլացմանն ուղղված տարբերակների սահմանում, վերջիններիս ազդեցության որակական և քանակական գնահատում ու համադրման […]

̰
ԵՊՀ են այցելել 21 երկրների պատվիրակություններ

12:52 26.09.2019

Սեպտեմբերի 22-ից մեկնարկել են Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները: Այսօր` սեպտեմբերի 26-ին, 21 երկրների համալսարանների պատվիրակության ներկայացուցիչներ են այցելել ԵՊՀ, որտեղ նրանց ընդունել է ԵՊՀ ռեկտորը: Հյուրերը նաև շրջայց են կատարել համալսարանում: Այսօր կկայանա նաև ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի […]

̰
«Խիղճ և խաղաղություն բոլորիս». Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն է հայտնել

12:47 26.09.2019

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ կառավարության որոշմամբ` փրկարարների աշխատավարձերը կբարձրանան:  «Սիրելի փրկարարնե՛ր քիչ առաջ ավարտվեց կառավարության նիստի հրշեջ-փրկարարների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող հարցի քննարկումը: Կառավարության որոշմամբ՝ հոկտեմբերի 1-ից կբարձրանա փրկարարների աշխատավարձը: Ինչպես և խոստացել էինք՝ Էապես կբարձրանա հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը: Շնորհակալ եմ […]

̰
Գեղարդավանքում վիճաբանություն է տեղի ունեցել վարդապետի և կարգալույծ արված եկեղեցականների միջև

12:39 26.09.2019

Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին Ոստիկանության Կոտայքի բաժին դիմած Տեր Կյուրեղ վարդապետի դիմումի փաստով։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջինս Էջմիածին քաղաքի Մայր Աթոռ հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 19-ին ժամը 15։00-ի սահմաններում Սուրբ Գեղարդավանք են այցելել կարգալույծ արված նախկին եկեղեցականներ Ղազարոս Կյուրեղյանը և Արմեն Առաքելյանը։ Նրանց հետ եղել են նաև 4-5 անձինք։ Նախկին եկեղեցականները, […]

̰
Հայկ Հարությունյանի անձնական մարզիչը նրան նկարագրում է որպես ամուր և հավասարակշիռ մարդու

12:34 26.09.2019

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անձնական մարզիչ Ալեքսանդր Սարգսյանը նրա մասին խոսելիս՝ նշում է՝ Հարությունյանն աչքի էր ընկնում իր ամրությամբ, հավասարակշռությամբ, ֆիզիկական տվյալներով, կամային հատկություններով: Սարգսյանն ասում է՝ կապը միշտ պահպանել են, վերջին անգամ շփվել են մեկ ամիս առաջ: «Ես ոչ մի անգամ չեմ զգացել, որ նա խնդիրներ ունի»,- ասում է նա: Մարզիչը նաև նշում […]

̰
Համայնքների միավորումը շարունակվելու է. Սուրեն Պապիկյան

12:30 26.09.2019

«Համայնքների միավորումը տալիս է դրական էֆեկտ, դրա փորձն ունենք արդեն, որ եղած փոքր գումարը իրենք ճիշտ են օգտագործում, և առկա ռեսուրսից ընտրում են ամենակարող  ուժերին: Բնականաբար, աջակցում են նաև զարգացման ծրագրերին: Էն կարողությունները, որ ունեն խոշորացված համայնքները, չունեն փոքր համայնքները»,- ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա ասել է նաև, որ համայնքների […]

̰
Կառավարությունը մի շարք արտոնություններ տվեց ձեռնարկություններին

12:26 26.09.2019

Կառավարությունն այսօրվա նիստում թույլտվություն տվեց «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում հիմնել ֆոտովոլտաիկ պանելների արտադրություն։ Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 137 հազար 500 դոլարից հասցնել 11 մլն 880 հազար դոլարի: Նախատեսվում է արտադրված արևային պանելների առնվազն 75%-ն արտահանել ԱՄՆ, իսկ մնացածը՝ վաճառել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Իրանում: Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները […]

̰
Փրկարարների աշխատավարձերը կբարձրանան․ կառավարությունն ընդունեց որոշումը

12:19 26.09.2019

Փրկարար ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար, ինչպես նաև ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում հավելումներ չեն տրվում: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրա առաջարկով կառավարությունն ընդունեց որոշում, որով հնարավորություն է տրվում այս փրկարար ծառայողներին հավելումներ վճարել։ Սրան հասնելու համար 2019 թվականի պետական […]

̰
Շատ շուտով կապացուցվի, որ ինձ առաջադրված մեղադրանքներն անհիմն են. Ալիկ Սարգսյան. Armtimes.com

12:14 26.09.2019

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որին երեկ մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում, համոզված է՝ շատ շուտով կապացուցվի, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են: Armtimes.com-ի հետ զրույցում նախկին ոստիկանապետն ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, դրանք չի ցանկանում մեկնաբանել: «Ինձ ուղղված մեղադրանքներն անհիմն են և շատ շուտով, կարծում եմ, դա կապացուցվի, կտեսնեք: էդքան բան, […]

̰
Խարդախություն, բնակարանային գողություն, ՔԿՀ-ից փախուստի փորձ․ բացահայտվել է հանցագործության 62 դեպք

11:59 26.09.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 12, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման` 5, ծեծի` 4, գույքի դիտվորությամբ ոչնչացման՝ 3, բնակարանային գողության ու յուրացման կամ վատնման՝ 2-ական, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների […]

̰
«Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ հափշտակության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

11:53 26.09.2019

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությաւն պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրության առարկա է դարձվել ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված ստուգումների՝ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված արդյունքները: Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ […]

̰
Արտաշիսյան փողոցում 3 մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կա տուժած

11:49 26.09.2019

Սեպտեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 72/3 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Գարիկ Ս․-ի վարած VAZ 2107 մակնիշի 07 OO 008 համարանիշի, 38-ամյա Գոհար Բ.-ի վարած Mercedes մակնիշի 08 SG 080 համարանիշի և 39-ամյա Արտակ Ա․-ի վարած BMW մակնիշի 7177 HVV համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից […]

̰
Երևանի մետրոպոլիտենի կայարաններում Կոմիտաս կհնչի

11:36 26.09.2019

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում կհնչեն Կոմիտաս վարդապետի դաշնամուրային գործերը, խմբերգերն ու մոնոդիաները: Այս մասին հայտնեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը: Սեպտեմբերի 26-ին լրանում է հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ հին ու նոր տոմարով ծննդյան օրերի ընթացքում, Երևանի մետրոպոլիտենի կայարանններում կհնչեն Կոմիտաս […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն Հայաստան ու Ադրբեջան

11:32 26.09.2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ՌԴ ներկայացուցիչ Իգոր Պոպովը, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ստեֆան Վիսկոնտին, ԱՄՆ ներկայացուցիչ Էնդրյու Շոֆերը, հաղորդագրություն են տարածել` տեղեկացնելով, որ առաջիկայում կայցելեն Հայաստան ու Ադրբեջան: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՄԽ համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում համատեղ և առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման […]

̰
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ԵՊՀ 100-ամյակի առթիվ

11:19 26.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ԵՊՀ 100-ամյակի առթիվ և հետևյալ գրառումն արել. «ԵՊՀ-ի 100-ամյակի հիմնական տոնակատարությունների մեկնարկը կտրվի այսօր: Բոլորիս կրկին շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ: Վստահ եմ, որ այս տոնակատարություններն անցնելու են գերազանց մթնոլորտում՝ մեր հարգարժան գիտնականների, դասախոսների, ուսանողների, հարյուրավոր հյուրերի ու հրավիրվածների մասնակցությամբ: Կհանդիպենք […]

̰
Հրթիռահրետանային ստորաբաժանումները պատրաստ են կատարել առաջադրված խնդիրները

11:14 26.09.2019

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ԶՈՒ հրթիռահրետանային ստորաբաժանումները ռազմավարական զորավարժության ընթացքում բերվել են «Լրիվ» մարտական պատրաստականության աստիճանի: Համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և Երկրապահ կամավորականների միության տարածքային կառույցների հետ՝ սահմանված ժամկետում կազմակերպվել է կցագրված անձնակազմի համալրումը։

̰
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ծավալվել է անձնակազմի ընդունման կետ

11:12 26.09.2019

Սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական զորավարժության շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում ևս ծավալվել է անձնակազմի ընդունման կետ` կենտրոնական ապարատի ստորաբաժանումները լրահամալրելու նպատակով: Զորահավաքային ռեսուրսի համալրման գործընթացը հստակ իրականացնելու նպատակով ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետն ստուգել է ընդգրկված անձնակազմի պատրաստվածությունը:

̰
ՀԿԵ-ն Հայաստանում առաջին անգամ գործարկել է ավտոմատացված լուսացուցային ազդանշանային համակարգը

11:10 26.09.2019

Սեպտեմբերի 25-ից «Հարավկովկասյան երկաթուղին» Էջմիածին-Մասիս հատվածում սկսել է ավտոմատացված միկրոպրոցեսորային գծանցային լուսացուցային ազդանշանային համակարգի շահագործումը: Երևեկության կարգավորման նման համակարգը Հայաստանի երկաթուղում գործարկվում է առաջին անգամ: Ընդ որում, հայ մասնագետները հաջող կիրառել են ռուսական երկաթուղիներում նման համակարգերի շահագործման փորձը: Մինչև տարեվերջ Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի երթուղում կգործարկվեն ևս երեք նման համակարգեր՝ Աղին-Անի, Արտենի-Արագած և Արտենի-Քարակերտ հատվածներում: Ավտոմատացված […]

̰
Հաջորդ տարի կիբերանվտանգության համաժողովին կմասնակցեն նաև հայկական ընկերություններ․ Արմեն Սարգսյան

11:07 26.09.2019

«Այսպիսի այցելություններն ինձ համար շատ հստակ աշխատանքային բնույթ ունեն,-լրագրողների հետ զրույցում ասել է աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր աշխատանքային այցին։-Հրավերն ունեինք Եվրոպայի ամենամեծ կիբերանվտանգության համաժողովից, որտեղ հնարավորություն ունեցա ելույթ ունենալ և ներկայացնել Հայաստանը։ Որպես արդյունք՝ հաջորդ տարի համաժողովին կմասնակցեն ու Հայաստանը կներկայացնեն հայկական ընկերություններ։ Համաժողովին մասնակցում էին աշխարհի լավագույն 40-50 […]

̰
Քարաթափում Մյասնիկյան պողոտայում․ մեքենաներ են վնասվել

11:04 26.09.2019

Սեպտեմբերի 26-ին` ժամը 02:25-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոմեքենա է վնասվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վնասվել են «Honda Fit» և «Opel Vectra B» […]

̰
Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը հաստատվել է, գործն ուղարկվել է դատարան

10:58 26.09.2019

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի, ՊՎԾ աշխատակիցների՝ Գևորգ Խաչատրյանի, Սամվել Ադյանի ու Տարոն Ավետիսյանի մեղադրանքը հսկող դատախազը հաստատել է․ գործն ուղարկվել է դատարան: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի […]

̰
ՄԻՊ-ը սկսել է ուսումնասիրել պետական մարմիններին ներկայացրած առաջարկների կատարման վիճակը

10:46 26.09.2019

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է 2016-2018 թվականների գործունեությանն առնչվող հաղորդումներում և զեկույցներում տեղ գտած առաջարկությունները և ուղարկել իրավասու պետական մարմիններին դրանց կատարման վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ Ինչպես հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նման աշխատանքներ իրականացվում են առաջին անգամ և առանձին աղյուսակներում բովանդակում են կոնկրետ առաջարկներ իրավասու մարմիններին: Այդ աշխատանքները նպատակ ունեն […]

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ շշերի գործարանի մոտ. կա տուժած

10:33 26.09.2019

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20:43-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ շշերի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենայից ծուխ է նկատվում, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ին բախվել են […]

̰
Հրդեհ Վանաձորի բնակարաններից մեկում. տուժածի վիճակը ծանր է

10:25 26.09.2019

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 04:12-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ-7 թաղամասի թիվ 37 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 04:24-ին հայտարարվել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ […]

̰
BACK_TO_TOP