ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն Հայաստան ու Ադրբեջան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն Հայաստան ու Ադրբեջան

11:32 26.09.2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ՌԴ ներկայացուցիչ Իգոր Պոպովը, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ստեֆան Վիսկոնտին, ԱՄՆ ներկայացուցիչ Էնդրյու Շոֆերը, հաղորդագրություն են տարածել` տեղեկացնելով, որ առաջիկայում կայցելեն Հայաստան ու Ադրբեջան:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՄԽ համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում համատեղ և առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման ժամանակ համանախագահներին միացել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումներ են եղել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երկու երկրների նախարարներին տեղեկացրել են հունիսին Վաշինգտոնում ունեցած համատեղ հանդիպումից հետո իրենց գործունեության, ներառյալ վերջերս Փարիզում և Ժնևում անցկացված խորհրդակցությունների մասին, որոնք նվիրված են եղել ԼՂ հակամարտությանն առնչվող մարդասիրական և անվտանգության ասպեկտներին։

Համանախագահները նշել են ամառային շրջանում բռնության նվազեցմանը միտված կողմերի ջանքերի դրական արդյունքները, ներառյալ կապի ուղիղ ալիքների օգտագործումը, և խորին ափսոսանք հայտնել վերջին դեպքի առնչությամբ։ Համանախագահներն ու նախարարները շարունակել են հավելյալ միջոցառումների քննարկումը՝ ուղղված լարվածության նվազեցմանն ու առարկայական բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողի

14:48 09.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողի

Հուլիսի 5-ին` ժամը 16.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրացի 24-ամյա տղամարդու: Այս տարվա մարտի 18-ից նա հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` խոշտանգման և միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:37 09.07.2025

Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության հրապարակի տարածքում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

14:24 09.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք  ներնետվել է բջջային հեռախոս

14:15 09.07.2025

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոս

Հուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված  մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

14:08 09.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

Հուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

14:00 09.07.2025

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

BACK_TO_TOP