20:48 25.09.2019
Ս․թ․ սեպտեմբերի 25-ին Երևանում ԱՄՆ դեսպանատանը դեսպան Թրեյսիի, ամերիկյան և եվրոպական փոխանակման ծրագրերի շրջանավարտների, ինչպես նաև մի շարք դիվանագիտական առաքելությունների և ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառումն ազդարարեց հայ-ամերիկյան և տրանսատլանտյան ընդհանուր արժեքները նշանավորելու նպատակով իրականացված խորհրդանշական նախագծի ավարտի մասին, որի ներքո նկարազարդվել էր դեսպանատան Գիլմորի դաշտի 100 մետր երկարությամբ պատը։ Բեռլինի պատի անկման […]
20:27 25.09.2019
Այսօր կայացել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը: ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մոտ ընկերներ են եղել․ «Շատ բարձր կամային հատկություններով օժտված մարդ էր, մարդամոտ, ընկերական»։ Վահրամ Բաղդասարյանի խոսքերով՝ Հայկ Հարությունյանն առողջական խնդիրներ ունեցել է, բայց ընկերներին չի բարձրաձայնել․ «Մեզ համար շատ անսպասելի և անակնկալ էր այդ ամեն ինչը»։ […]
20:02 25.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: «Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի բողոքը, որը վերաբերում էր նույն դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմանը, և այժմ պետք է վերանայի այն։ Նախորդ տարվա օգոստոսին Վերաքննիչ քրեական դատարանի […]
19:59 25.09.2019
«Իմ գնահատմամբ՝ բավական հաջողված այց է, բոլորովին այլ հարթակ է տեղափոխվում Հայաստան-սփյուռք հարաբերակցությունը, և չկա գումարի ակնկալիքով Սփյուռքի հետ շփվելու նախապայման, կա արժեքային հարթակում հարցեր քննարկել: Վստահ եմ՝ շատերը ուշադիր են եղել՝ Կալիֆոռնիայի նահանգում հանդիպումները, նահանգապետի հանդիպումները բոլորովին մոտ չեն այն մարդաշատությանը, որը տեղի է ունեցել վարչապետի հետ հանդիպմանը, ընթացք է, այնպես որ, սա ևս […]
19:31 25.09.2019
Նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ աշխատել է 20 տարի: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Հունանյանը Հարությունյանին նկարագրեց որպես նորանկախ Հայաստանում եղած բոլոր պաշտոնատար անձանցից ամենապետականապետը: «Ուժեղ կամքի տեր էր, երկիր սիրող, ժողովրդին ու պետությունը սիրող, կենցաղի մեջ չափավոր»,- ասաց Հունանյանը: Հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ նման կամային հատկանիշներ ունեցող մարդը այդպիսի քայլի […]
19:30 25.09.2019
Մեկ խցանը թափոն է, հարյուր հազարը՝ խճանկար … Մի քանի տարի առաջ «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության երիտասարդները հավաքվեցին հենց մի մտահղացման շուրջ՝ շրջակա միջավայրի համար վտանգավոր թափոն պլաստիկե շշերը հավաքեցին, իսկ խցաններն օգտագործեցին հետաքրքիր ու գունեղ պատկերներ ստանալու համար. հայկական զարդանախշերով խցանից գորգերը դրա վառ օրինակներն են: Ստեղծարար գաղափարները հիմա այլ ուղղություն են ստացել: […]
19:25 25.09.2019
Այսօր կայացել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը: Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայկ Հարությունյանի հետ վերջին անգամ շփվել է մի քանի ամիս առաջ. «Ինքը շատ զրուցող էր, ասող էր, հաճելի էր իր հետ նստել: Ինչ ասեմ, ես էլ շաքար ունեմ, ինքն էլ ունի, ես ճնշում ունեմ, ինքն էլ, ես […]
19:20 25.09.2019
«Անսպասելի էր»,- խոսելով ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության մասին՝ լրագրողների հետ զրույցում նշեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: «Ես միշտ մտածել եմ, որ ավելի թույլ մարդիկ են ինքնասպանություն գործում: Այս դեպքից հետո երևի սկսեմ մտածել, որ մեկ էլ շատ ուժեղ մարդիկ են ինքնասպանություն գործում: Չգիտեմ՝ ինչ պահ է եղել իր մոտ՝ ընկճված, հուսահատ: Ինքը դժվար […]
19:17 25.09.2019
Այսօր կայացել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը: Կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր համար դժվար է խոսել Հայկ Հարությունյանի մասին, քանի որ մտերիմներ էին. «Աշխատել եմ իր հետ, ինձ համար ինքը երկրին, հայրենիքին նվիրված սպայի կերպար էր, որը կատարում էր իր առջև դրված հանձնարարությունները: Հաճախ […]
19:07 25.09.2019
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է իր կապը Արցախում խոցված անօդաչու թռչող սարքի հետ, ինչի կապակցությամբ Razm.info կայքը հիշեցնում է, որ այդպիսի անօդաչուների Ադրբեջանում տիրապետում են ոչ միայն զինված ուժերը, այլև սահմանապահ ծառայությունը։ «Ադրբեջանի ՊՆ-ն անդրադարձել է ԱԹՍ-ի խոցմանը: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է՝ «Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներին պատկանող բոլոր ԱԹՍ-ները շարքում են, կորուստներ չկան»: Առաջին հայացքից […]
19:02 25.09.2019
Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Նյու Յորքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների իր գործընկերների հետ։ Վարչապետի՝ Նյու Յորք այցի երկրորդ օրը մեկնարկել է Կարնեգիի հիմնադրամի միջազգային հարաբերությունների մի խումբ փորձագետների հետ հանդիպումով. Նիկոլ […]
19:00 25.09.2019
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հիացրել է երկրպագուներին իր լուսանկարով: Քիմի Instagram-ի էջում հայտնված լուսանկարում աստղն ընդամենը 18 տարեկան է: Նկարում Քարդաշյանը նստած է մեքենայում: Նա նայում է տեսախցիկին և ժպտում` դեմքից հեռացնելով մազերը: Նկարում երևում է, որ Քարդաշյանը սպիտակ շապիկով է, ձեռքին կրում է բազմաթիվ ապարանջաններ և մուգ շագանակագույն մազեր ունի: Լուսանկարին վերաբերող […]
18:53 25.09.2019
Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա են անցկացրել «Սանիթեք» ընկերության աշխատակիցները: Նրանց են միացել նաև «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամները: Քաղաքացիները նախ` եղել են «Սանիթեք» ընկերությունում, իսկ երբ նրանց պահանջը չի բավարարվել, նրանք ոտքով շարժվել են քաղաքապետարան: Պահանջել են «Սանիթեքին» փոխանցել օգոստոս ամսվա աշխատավարձերը, որպեսզի ընկերությունը կարողանա վճարել իրենց: Նրանց հետ նախ` հանդիպել են Երևանի ավագանու […]
18:48 25.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 2018թ. հունվարին Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 բազմաբնակարան շենքի բնակարանների հատկացումները «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն […]
18:43 25.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դեռևս չի ստացել ծանուցումն այն մասին, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ներկայացված բողոքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի տարածած հայտարարությունից: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը դեռևս սեպտեմբերի 20-ի որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի […]
18:30 25.09.2019
Մոսկվան պաշտոնապես հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերի 1-ին Երևան կատարելիք այցը: ՌԴ նախագահը մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի դոցենտ Ալեքսանդր Փերենջիևը Rusarminfo-ի հետ զրույցում նշել է՝ կարծում է, որ ՌԴ նախագահի այս այցը բխում է երկու երկրների դաշնակցային հարաբերություններից: «Այս այցն ամենից առաջ կապված է այն […]
18:30 25.09.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ Նյու Յորք կատարած այցից և մակագրել. «Նյու Յորք այցի առաջին օրվա ավարտին վարչապետի հետ Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում շատ ջերմ հանդիպում ենք ունեցել տեղի հայ համայնքի շուրջ 500 ներկայացուցիչների հետ։ Զգեստը՝ […]
18:08 25.09.2019
Լրատվամիջոցները տեղեկություններ էին հրապարակել այն մասին, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը մահվանից առաջ երկտող է թողել, որում նշել է, որ ճնշումների է ենթարկվում և կեղծ ցուցմունք տալու պարտադրանքի: SHANTNEWS.am-ը Քննչական կոմիտեից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ճիշտ է այդ տեղեկությունը: Քննչական կոմիտեից պատասխանեցին, որ դեպքի վայրի զննության ընթացքում նախաքննական մարմինը որևէ գրություն չի հայտնաբերել: Հիշեցնենք, որ 2019 թվականի […]
17:56 25.09.2019
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին: Թե ինչպիսի կարգավիճակ կունենա նա գործում, Դավթյանը պատասխանեց. «Հետագան ըստ ապացույցների կերևա»: Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 2004-2013 թվականներին: Դավթյանի խոսքերով՝ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների քրեական գործի քննությունը շատ […]
17:43 25.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի պահապան Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին և թագաժառանգ, նախարարների խորհրդի փոխնախագահ, պաշտպանության նախարար, տնտեսական հարցերի և զարգացման խորհրդի նախագահ Մուհամմադ Բին Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին: Նախագահ Արմեն Սարգսյանն իր շնորհավորանքներն է […]
17:34 25.09.2019
Վանդալիզմի ակտ է տեղի ունեցել գերմանական Էրլանգեն քաղաքում: Վանդալիզմը Կաթոլիկ եկեղեցու բակում տեղադրված խաչքարի նկատմամբ է իրականացվել: Խաչքարը տեղադրվել էր 2017 թվականին մահացած գերմանացի քաղաքական գործիչ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Վոլֆգանգ Ֆոգելի հիշատակին: Ինչպես տեղեկացրել է Nordbayern պարբերականը, եկեղեցու աշխատակիցները սև մարմարից պատրաստված խաչքարը առավոտյան տեսել են տապալված և մեջտեղից կոտրված: Գերմանացի գործչի հիշատակին խաչքարը տեղադրել […]
17:30 25.09.2019
Սեպտեմբերի 25-ին մեկնարկել է Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով հայաստանյան խմբի այցը Վրաստան: Խմբերը` վրացական կողմից Գիա Վոլսկիի, հայկական կողմից` Լենա Նազարյանի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրին Վրաստանի խորհրդարանում: Քննարկվեցին հարցեր` կապված արտաքին հարաբերությունների, համագործակցության խորացման հետ: Թբիլիսիում ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանի գլխավորած աշխատանքային խմբի անդամներին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում ընդունել է ԱԳ փոխնախարար […]
17:20 25.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը, գտնվելով անազատության մեջ, 2018թ. մարտի 4-ից […]
17:15 25.09.2019
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած միջադեպից տուժած սպա Արա Մխիթարյանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ։ Նրանք հանդիպել են Արա Մխիթարյանին բուժող բժշկական անձնակազմի և հոսպիտալի ղեկավարության հետ, տեղեկություններ ստացել նրա առողջական վիճակի և տրամադրվող բժշկական օգնության մասին: Բացի դրանից, կապ է հաստատվել փոխգնդապետ Արա Մխիթարյանի […]
17:07 25.09.2019
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր անդրադառնալով «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին, ասել է, որ շատ կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է դասախոսներին` կշարունակի աշխատել այն դասախոսը, որին ավելի շատ ուսանողներ կընտրեն: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե արդյո՞ք դա ևս ռիսկային չէ ու դրա արդյունքում դասախոսների […]
17:00 25.09.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ 2019թ. հունվար-օգոստոսին 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով: «Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019թ. հունվար-օգոստոսին 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.5%-ով, շինարարության ծավալն աճել է 4.4%-ով, առևտրի […]
16:57 25.09.2019
Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով այսօր վկայի կարգավիճակով հարցաքննվել են «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագիրները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Խմբագիրները հրաժարվել են հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու վերաբերյալ նախաքննական մարմնի առաջարկից և մեջբերելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը՝ չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Քննիչի հարցին, որ դեպքին ականատես վկան, ծանոթանալով […]
16:49 25.09.2019
Խանտի-Մանսիյսկում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում Լևոն Արոնյանը պարտվեց Վաշյե-Լագրավին: Հիշեցնենք, որ երկու դասական պարտիաները ավարտվել էին ոչ-ոքի, իսկ թայ բրեյքում ավելի ուժեղ գտնվեց ֆրանսիացին: Մրցավեճն ավարտվեց 1,5-0,5 հաշվով: Այսպիսով, Արոնյանը լքում է մրցաշարը: Կիսաեզրափակչում Վաշյե-Լագրավը կհանդիպի Թեմուր Ռաջաբովի հետ: Մյուս կիսաեզրափակչում հանդես կգա Դին Լի Ժենը: Նրա մրցակիցը կլինի Վիտյուգով-Յու Յանջի […]
16:40 25.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նյու Յորք այցի առաջին օրվա ավարտին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հանդիպում են ունեցել տեղի հայ համայնքի շուրջ 500 ներկայացուցիչների հետ։ Եկեղեցու մուտքի մոտ Հայաստանի վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Դանիել եպիսկոպոս Ֆընդիկյանը, Վիգեն […]
16:32 25.09.2019
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Սիմա Իսկանդարյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 19-ի ԲԴԽ-64-Ո-145 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր […]