10:40 21.09.2019
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է հայ ժողովրդին՝ Անկախության 28-ամյակի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձը ներկայացնում ենք ստորև՝ ամբողջությամբ. «Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձն է՝ շուրջ քառորդդարյա նորագույն պատմություն, հիրավի հերոսական ճանապարհ, որի յուրաքանչյուր ակնթարթը ծանրագույն մաքառում էր, խիզախում, նվիրում, անտրտունջ ջանքեր, թիմային աշխատանք, որի յուրաքանչյուր բաժանումն իր հաջողությունն է ունեցել, իր […]
10:36 21.09.2019
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ Անկախության տոնի կապակցությամբ. «Հարգելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Այսօր, տոնի կապակցությամբ, բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ կհնչեն, խնջույքներ կկազմակերպվեն, կենացների պակաս ևս չի զգացվի: Մեզ համար կարևորագույն այս տոնին, սակայն, ես առաջին հերթին ուզում եմ խոսել պատասխանատվության և […]
10:31 21.09.2019
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին. «Հարգելի՛ պարոն Միրզոյան, Թանկագին բարեկամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ խորհրդարանի մեր գործընկերներին ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Մայր հայրենիքում պետականության վերակերտումը մեծագույն […]
10:28 21.09.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից: Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել Հայաստանին պետական և հասարակական շարունակվող բարեփոխումների ճանապարհին: «Փոխադարձ այցելությունների մեծ թիվը մեր երկրների միջև առկա և աճող երկկողմ հարաբերությունների վկայությունն է: Հաճույքով եմ հիշում անցյալ […]
10:26 21.09.2019
Գյումրիից՝ Ձիթողցյանների տուն-թանգարանից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հայկական տարազով լուսանկար է հրապարակել և շնորհավորական գրառում կատարել. «Սիրելի´ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Սեպտեմբերի 21-ի՝ մեր պետության անկախության տոնի առթիվ: 28 տարի առաջ հայ ժողովուրդը միավորվեց, որպեսզի իրականացնի մեր պապերի դարավոր երազանքը, և մենք, հանրաքվեի միջոցով, ընտրեցինք ազատ, անկախ, ժողովրդավարական պետություն […]
10:20 21.09.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու («մայնինգ») դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում որպես էլեկտրաէներգիա սպառող բաժանորդ գրանցված չլինելով, ապօրինի օգտագործելով էլեկտրաէներգիա, ՀՀ-ում գործող հիդրոէլեկտրակայաններից […]
10:17 21.09.2019
Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ դեսպանության նախաձեռնությամբ Թբիլիսիի գովազդային տեսավահանակներով ողջ օրը կցուցադրվեն ՀՀ Անկախության տոնին նվիրված շնորհավորանքն ու Հայաստանի մասին պատմող զբոսաշրջային պրոմոհոլովակներ։
10:13 21.09.2019
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Բելառուսի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանը, լինելով համաշխարհային հանրության արժանի անդամ, ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակից, վստահորեն քայլում է պետականության ամրապնդման և կայուն տնտեսական աճի ապահովման ճանապարհով: […]
10:12 21.09.2019
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՇՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ պատիվ ունեմ հղելու Ձերդ գերազանցությանը և բարեկամ հայ ժողովրդին ամենաջերմ շնորհավորանքներս։ Խնդրում եմ փոխանցել Ձեր ժողովրդին, որ Արաբական Միացյալ Էմիրությունների […]
10:09 21.09.2019
Երևանում այսօր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 06:40-ի սահմաններում Երևանի Վարդաշեն թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Փ.-ն Հին Երևանցի փողոցում՝ Հյուսիսային պողոտայում, իր վարած Mercedes մակնիշի 45 QO 455 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին պատկանող՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X6 մակնիշի 01 RA 001 համարանիշի ավտոմեքենային: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ BMW X6 -ն էլ առաջ […]
10:01 21.09.2019
«Արսենալ»-ը, որտեղից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերջերս է տեղափոխվել իտալական «Ռոմա», շնորհավորել է Հայաստանի անկախության 28-ամյակը: Թիմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը՝ հայկական եռագույնի ֆոնին և շնորհավորական գրառմամբ:
09:50 21.09.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ. «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ։ Մեր աննկուն կամքի, համառության, հավատի և միասնականության շնորհիվ ձեռք բերված անկախությունն անգին է և պարտավորեցնող մեզ և սերունդների համար։ Մաղթում եմ մեր հայրենիքին խաղաղություն և հաղթանակներ՝ բոլոր բնագավառներում։ Վստահ եմ, որ համատեղ […]
09:45 21.09.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է. «Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը հիմնովին փոխեց հայ ժողովրդի պատմության ընթացքը: Յուրաքանչյուր հայի […]
09:42 21.09.2019
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավար կազմի ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց […]
09:40 21.09.2019
Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ և հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար […]
09:32 21.09.2019
«168 ժամ»-ը գրում է. «Երևանի քաղաքապետարանն ավագանիների դահլիճի էլեկտրոնային քվեարկության ինտերակտիվ համակարգի համար քաղաքային բյուջեից վճարել է 31 մլն ՀՀ դրամ: Այս մասին «168 ժամ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Էլեկտրոնային քվեարկության համակարգի գործարկման մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավետել էր ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի սկզբում: «Քվեարկությունը լինելու է […]
09:15 21.09.2019
Սեպտեմբերի 20-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, 2000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 400 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 500 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 2500 քմ, Շահումյան գյուղում՝ 3.5 հա, 2 հա, […]
09:12 21.09.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ. «Թանկագի՛ն հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր Հայաստանի Անկախության օրն է: Այն առանձնահատուկ պատգամ է՝ ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ՝ մեր երկիրը, մեր ինքնությունը, մեր հնարավորությունները, մեր ներուժը: Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք […]
08:56 21.09.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ. «Անկախության տոնի այս նվիրական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր ժողովրդին: Ազգային ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում հանձն առած զոհողությունների մեր ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը: Մեր ժողովուրդն աներկբա հավատով ձգտեց իր պատմական հայրենիքի […]
08:46 21.09.2019
Անկախության 28-րդ տարեդարձի առիթով Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու անկախության համար զոհվածների հիշատակին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և այլ բարձրաստիճան այրեր ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին։ «Խոնարհում մեր Նահատակներին: Շնորհավոր Ձեր տոնը, Անկախության Ազատամարտիկնե՛ր»,- գրել […]
08:34 21.09.2019
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10, 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ի […]
08:22 21.09.2019
«168 ժամ»-ը գրում է․ «Ադրբեջանը դիմում է Երևանին, քանի որ դրանով ցանկանում է ցույց տալ, որ Արցախ պետություն չկա, որ Արցախը պարզապես օկուպացված տարածք է, որ մայր Հայաստանն է օկուպացրել, հետևաբար՝ ինքն էլ իրավասու է կարգավորել այս հարցը: Այսինքն՝ սա ահաբեկչական հարված է: Շատ լավ է, որ պարոն Տոնոյանը նման պատասխան է տվել: Դրանով բեկանվել […]
08:11 21.09.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարությունն այլևս գյուղացուն չի աջակցի: Գործադիրը դադարեցրել է էժան գնով ազոտական պարարտանյութի, սերմացուի և դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը: Բայց խնդիրն ավելի խորն է. պարզվում է՝ դեռևս Կարեն Կարապետյանի կառավարությունն է բացահայտել, որ այս ծրագիրն անարդյունավետ է, և գյուղացուն օգնության ձեռք մեկնելու համար նախատեսված այս ծրագրում ժամանակին մի շարք չարաշահումներ բացահայտվեցին, հարուցվեցին քրեական […]
08:00 21.09.2019
Այսօր համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին, Գերագույն Խորհրդի նիստում: 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց ԽՍՀՄ–ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիների 94.39%-ը «այո» ասաց անկախությանը։ Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: Այս տարի […]
00:31 21.09.2019
Հայաստանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Շնորհավորանքը հրապարակվել է Պետքարտուղարության կայքում։ «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ուրախ եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առիթով։ Անկախություն, որը հայ ժողովուրդը ձեռք է բերել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին: Անցյալ տարվա ընթացքում Հայաստանի ժողովուրդն և կառավարությունը լուրջ քայլեր են կատարել, որպեսզի ընդլայնեն քաղաքական […]
00:17 21.09.2019
Google որոնողական հսկան շնորհավորել է ՀՀ Անկախության 28-ամյակը՝ իր գլխավոր էջում ընկերության տարբերանշանի փոխարեն զետեղելով եռագույնը պատկերող «դուդլ»: «Դուդլ»-ն այդ տեսքով հասանելի է միայն Հայաստանի օգտատերերին։ Ամերիկյան ընկերությունը նշանակալի իրադարձություններին և որոշ տոների արձագանքում է ինքնատիպ «դուդլ»-ներով:
23:23 20.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Հայաստանում մեկնարկվող մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի բացման արարողությանը: ԵՄ-ն և ՎԶԵԲ-ը տրամադրում են 16 միլիոն եվրո՝ աջակցելու «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի» մեկնարկին: Ֆոնդը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար: […]
22:55 20.09.2019
Սեպտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49.5-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Nissan մակնիշի 18 ՍՏ 069 համարանիշի և Opel մակնիշի 34 NO 069 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դեպքի վայրում […]
22:30 20.09.2019
Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ` 20-25 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի […]