14:16 21.09.2019
«Վստահեցնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, դա մեր գործառույթներից է և մենք ոչ մի բանի դեմ կաշկանդվածություն չունենք»,- սեպտեմբերի 21-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Լրագրողի հարցին, թե այս փուլում ի՞նչ գործեր կան, Էդուարդ Մարտիրոսյանը կարճ պատասխանեց, որ գործերի բնույթից չի խոսելու: Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ պաշտոնից […]
14:12 21.09.2019
Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր օրերից մեկն է։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ տեղի ունեցավ Հայաստանի անկախության հանրաքվեն, բնակչության 98 տոկոսը կողմ քվեարկեց անկախությանը։ Այս մասին իր ուղերձում այսօր Գյումրիում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ներկայացրեց, թե ինչպես սկսվեց անկախության շարժումը, ինչպես այն ծնվեց արցախյան շարժումից ու ազատամարտից ու շարունակվեց պետականակերտման բարդ գործընթացով։
14:10 21.09.2019
ՀՀ նախկին վարչապետ, ԵՏՀ կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանն այսօր հրապարակել է մի լուսանկար, որտեղ ինքը կանգնած է Ղարաբաղյան շարժման առաջնորդների կողքին` ձախից աջ՝ Բաբկեն Արարքցյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Վահրամ Ներսիսյանց, Վազգեն Մանուկյան: https://www.facebook.com/t.s.sargsyan/photos/a.10153720308040888/10156780863235888/?type=3&theater
14:05 21.09.2019
«Շնորհավորում եմ բոլորիդ անկախության տոնի առթիվ, սիրով եղեք, հերոսացրեք մեր ազգը յուրաքանչյուրդ», – սեպտեմբերի 21-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց Անկախությանը նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Գյումրիում գտնվող ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Էդուարդ Մարտիրոսյանը մաղթեց, որ հայ ազգը լինի միասնական, համբերատար: «Այն բոլոր սպառնալիքները, որ կային, վերացել են: Եղեք սիրով, միասնական: Մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները»,- […]
13:58 21.09.2019
Այսօր առավոտյան հանկարծամահ է եղել թատերագետ Նվարդ Ասատրյանը։ Նրա մահվան մասին հայտնել է «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը։ «Խոր վշտով և մեծ ցավով տեղեկացնում ենք, որ քիչ առաջ հանկարծամահ է եղել հայտնի թատերագետ, ՀԹԳՄ միության անդամ, Նարեկացի հուշամեդալակիր եւ ՀԹԳՄ ոսկե մեդալակիրև թատրոնի նվիրյալ Նվարդ Ասատրյանը։ Նվարդ Ասատրյանը մեր նախաձեռնության և կազմակերպության ամենաակտիվ հետևորդներից և մեզ քաջալերողներից […]
13:56 21.09.2019
Գյումրու Սև բերդում շարունակվում է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը: Հերոսներից մեկին մրցանակ հանձնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Մինչ մրցանակի հանձնումը, նախագահը նախ` շնորհակալություն հայտնեց վարչապետին միջոցառումները Գյումրիում անցկացնելու գաղափարի և դրա իրականացման համար, այն փաստի համար, որ բոլորը հավաքվել են Գյումրիում և պատվում են ազգի հերոսներին: «Տեսանք, որ տարբեր մարդիկ են, բայց յուրաքանչյուրը իր գործի […]
13:43 21.09.2019
«Մենք խնդիր ունենք անընդհատ կերտել նոր հերոսներ. Հայաստանում միշտ եղել է այդ հարցը՝ ո՞վ է հերոսը Հայաստանի Հանրապետությունում, ո՞վ է այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները»,- սեպտեմբերի 21-ին Գյումրիում «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը շեշտեց՝ այս հարցը սովորաբար մի պատասխան չի ունենում, աներկբա է, որ առաջին և […]
13:32 21.09.2019
Գյումրիում այսօր ընթանում է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը: Գլխավոր մրցանակը շնորհելիս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մրցանակը ստանում է մարդ, ով իր կյանքում հեղափոխություն անելու որոշում է կայացրել, քաղաքից տեղափոխվել է գյուղ: «Մարդ, ով լինելով ընտանիքի մայր, չի համարել, որ ինքը անելիք չունի, որ ինքը չի կարող ձեռնարկատիրությամբ զբաղվել, նա հավատացել է իր ուժերին և ստեղծել […]
13:28 21.09.2019
«Ես հրավիրելու եմ մեր այսօրվա հերոսներին Հայաստանի արցախյան հատված և Արցախի Հանրապետությունում նորից մեծարելու եմ նրանց, որովհետև այսկերպ է պետք հարգել և պաշտել հայրենիքի պաշտպաններին, այսկերպ է պետք սիրել հայրենիքը, և այդ մեծարումը ես Արցախում նաև օգտագործելու եմ իբրև հնարավորություն՝ հասկանալու համար, թե ինչպես են նրանք հասել այդ հաջողություններին և ակնկալելու եմ մեր հերոսների աջակցությունը […]
13:24 21.09.2019
Սյունիքի մարզի Լիճք և Տաշտում համայնքների մերձակա անտառային տարածքներից մեկում հրդեհ է բռնկվել: ԱԻՆ-ը երկու մարտական հաշվարկ է ուղարկել: SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ հրդեհը գնալով ակտիվանում է, և կրակը գյուղից արդեն տեսանելի է: Այրվողն անտառային տարածք է՝ սարերի մեջ, բայց Լիճք և Տաշտում գյուղերը մոտ են: Քիչ առաջ քամի է բարձրացել, այսօր էլ քամիներ են սպասվում, […]
13:10 21.09.2019
Սկզբից տուրիզմով էի հետաքրքրված, գյուղատնտեսությամբ էի զբաղվում, բայց ուղղություն էր պետք, որ մարտահրավեր կառաջացներ: Այս ձգտումն էլ դարձավ «Մեր ժամանակի հերոս» Արման Միքայելյանի հաջողության գրավականը: Արման ՄԻքայելյանը գինու մեջ հասունացող, կոնյակով պատրաստվող պանիրներ է արտադրում: Ունի նաև արտահանում, թեպետ փոքր քանակի, բայց նրա աշխատանքն ու ձգտումը աննկատ չմնաց: «Ագրոտուրիզմն ու էկոտուրիզմը լինելու են Հայաստանի ապագան, […]
13:04 21.09.2019
ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, Հայաստանի Անկախության առթիվ, շնորհավորական ուղերձ է հրապարակել Instagram-ի իր էջում: «Շնորհավոր տոնդ, Հայաստան։ Բոլոր մեր քայլերը, մեր մտահոգությունները, մեր վստահությունը, մեր երազներն ու մեր ծրագրերը քո համար են։ Դու՝ մենք ենք, մեր զավակներն են, մեր սարերն են, սահմանի տղերքն են, բոլորս ենք։ Որովհետև դու հայրենիք ես»,- […]
12:59 21.09.2019
«Մեր ժամանակի հերոսներից» մեկն էլ Արտակ Բոջիկյանն է, որը երկար տարիներ աշխատում է քարի հետ: «Ուզում էինք մնայուն արժեք ստեղծել: Նա չի վառվելու, չի փչանալու, չի ջարդվելու, շատ հետաքրքիր մոտեցում է քարի հետ աշխատանքը: Ուզում ենք ցույց տալ, թե որտեղ փնտրեն գեղեցկությունը: Ցանկացած աշխատանք խաղ է՝ յուրահատուկ ձևով: Այդ խաղից ես հաճույք եմ ստանում, էդ […]
12:40 21.09.2019
Աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի, օլիմպիադայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հանձնեց «Մեր ժամանակի հերոս» Աստղիկ Գալստյանի մրցանակը: Մասնագիտությամբ դեղագետ Աստղիկ Գալստյանը 10 տարի աշխատել է այդ ոլորտում: «Ցանկացանք այնպիսի գործունեությամբ զբաղվել, որ կնպաստի ոչ միայն մեր ընտանիքի, այլև երկրի զարգամանը, ցանկացանք ստեղծել պրոդուկտ, որ կներկայցնի մեր երկիրը սահմաններից դուրս: Պետք է գիտակ լինես քո գործում, իմանաս` […]
12:26 21.09.2019
Գյումրու Սև բերդում ընթանում է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը: Առաջին մրցանակը հանձնեց Տիգրան Մանսուրյանը: «Իրոք որ հերոսի կերպարը պատրաստելու շքեղ արարողություն է: Վաղվա օրը ոչ միայն պետք է իր բովանդակությամբ լցվի որպես հերոսական օրերի խտացում, կուտակում, այլ կերպարը պետք է ստեղծի մեզանում պարզ, բայց հերոսական կյանքով ապրող մարդու: Ես շատ կուզեի, որ մշտապես վառված լիներ […]
12:23 21.09.2019
Եռաբլուրում ՀՀ նախագահի, վարչապետի, Արցախի նախագահի և ՀՀ ԱԺ նախագահի երթի ժամանակ տեսախցիկները ֆիքսել են նրանց խոսակցության պատառիկները: Պարզվում է՝ այդ ընթացքում պետական այրերը քննարկում են գիրության և դիետայի թեմաներ: «Արագ նիհարում ես, արագ էլ չաղանում»,- ասում է Արմեն Սարգսյանը, ինչին համաձայնում է Նիկոլ Փաշինյանը: Ապա խոսք է գնում սեփական փորձերի և դիետայի կարգերի մասին: […]
11:57 21.09.2019
«Ինչպե՞ս կարելի է գնահատել անկախության կարևորությունը, չենք կարող այնպես, ինչպես չենք կարող խոսել թթվածնի, ջրի կարևորության մասին մեր կյանքում: Բացարձակ արժեք է, որը տրվել է զոհողություններիչ գնով, որը կորցնելու իրավունք չունենք»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:: Լրագրողները նրան ուղղել են նաև այլ հարցեր, հետաքրքրվել ՍԴ նախագահի հրաժարականի վերաբերյալ նախագծով, որի […]
11:56 21.09.2019
Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ եմ ընդծում […]
11:53 21.09.2019
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ հայ ժողովրդի, թերևս, ամենակարևոր տոներից մեկի՝ Անկախության օրվա առթիվ: 28 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը միասնական որոշում կայացրեց՝ հանրապետական հանրաքվեին քվեարկելով Հայաստանի Հանրապետության անկախության օգտին: Մի քանի դարյա ընդմիջումից հետո, միասնական պայքարի շնորհիվ՝ ի կատար […]
11:48 21.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Անկախության տոնի առթիվ: Երկրորդ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Դեպի Անկախություն տանող մեր ճանապարհը չափազանց դժվար էր ու լի փորձություններով: Այն սկսվեց պատերազմով, տնտեսության փլուզմամբ և էներգետիկ ճգնաժամով, ինչը մեծ տառապանք պատճառեց մեր բոլոր քաղաքացիներին: Սակայն, […]
11:40 21.09.2019
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը գրում է. «Գնում եմ Գյումրի։ Ավելի ճիշտ կլինի ասել գալիս եմ Գյումրի։ Առաջին անգամ Տոնը տոնելու համար Երևանից հեռանում ենք, որ ոչ թե երկու-երեք ժամ մասնակցենք միջոցառման, այլ ողջ օրը, լիակատար, անմնացորդ նվիրենք տոնելուն։ Ինձ թվում է առաջին անգամ ավելի մոտենում ենք անկեղծորեն, լիաթոք տոնելուն։ Շնորհավո՛ր, ժողովուրդ ջան։ Միշտ […]
11:34 21.09.2019
ՀՀ կառավարությունը տեսանյութ է տարածել, որում ՀՀ կառավարության անդամները պատասխանում են մեկ հարցի՝ ի՞նչ է անկախությունը: «Անկախ Հայաստանը 28 տարեկան է․ շնորհավոր տոնդ, Հայաստան»,- նշված է տեսանյութին կից:
11:27 21.09.2019
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը Գյումրիում է՝ Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Նա շնորհավորել է հայ ժողովրդին և խոսել անկախության արժեքների մասին: «Մի քիչ հոգի պետք է դնեն անկախ ու ազատ լինելու համար, փա՛ռք Աստծո, մեր ժողովուրդը ունի, մեր ժողովրդի մեջ երբեք չի մարել, չի խամրել այդ զգացողությունը: Եղել է 600 տարի ընդմիջում, […]
11:21 21.09.2019
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում տարել է 13-րդ անընդմեջ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: WBC- ի վարկածով թեթևագույն քաշային կարգի International Silver գոտու տիրակալը նախատեսված 6 ռաունդանոց մենամարտն ավարտեց ժամանակից շուտ: Մեքսիկացի Խուան Կանտուն 5-րդ ռաունդում հրաժարվեց շարունակել մենամարտը: […]
11:19 21.09.2019
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը սեպտեմբերի վերջին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սինգապուրի վարչապետի պաշտոնական կայքը: Լի Սյեն Լունը Հայաստանում կլինի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը: Նախքան Հայաստան ժամանելը Սինգապուրի վարչապետի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի […]
11:17 21.09.2019
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում ՀՀ զինված ուժերում մեկնարկող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությանը զուգահեռ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Պաշտպանության բանակում անց են կացվելու նմանատիպ զորախաղեր, որին ընդգրկվելու են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության բանակից: Անցակացվող զորավարժության նապատակներն են ծավալման […]
11:10 21.09.2019
Սեպտեմբերի 20-21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևանում, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Իջևան քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 իժ տեսակի օձ, 1 սահնօձ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
11:03 21.09.2019
Սեպտեմբերի 20-ին` ժամը 19:42-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի «Կարմիր Սախկա» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Ժամը 23:50-ին մթության և ռելիեֆի […]
10:57 21.09.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 20-ի երեկոյան հյուրընկալել է ամերիկահայ բարերար, «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ Ջորջ Բաղումյանը։ Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Հանդիպմանը Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել «Իմ քայլը» հիմնադրամին աջակցելու և մասնավորապես «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին» տրամադրած նվիրատվության […]
10:50 21.09.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, 28 տարի առաջ այս օրը մենք ինքնե՛րս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Ինքնորոշում և ինքնիշխանություն։ Սրա՛նք են Անկախության տոնի, անկախության հանրաքվեի հերթական տարեդարձի ամենամեծ խորհուրդն ու նշանակությունը։ Սրա՛նք են այս տոնի հիմքում […]