TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կոմիտասի պողոտայում` «Երևան Սիթի»-ի մոտ, վթար է տեղի ունեցել. կա տուժած

15:19 20.09.2019

Սեպտեմբերի 20-ին` ժամը 14:37-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք. Փաշինյան

15:09 20.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ […]

̰
Վայոց ձորի մարզպետի օգնականը ձերբակալվել է. դատախազի խորհրդական

15:01 20.09.2019

ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է օրեր առաջ՝ սեպտեմբերի 18-ին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում զինվորականների ու մարզպետարանի աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված գործին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Նկատի ունենալով, որ մամուլում տարբեր մեկնաբանություններով հրապարակումներ են արվում, անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ Վայոց ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը […]

̰
Երևանում քաղաքացին ընկել է շենքի երկրորդ հարկից

14:53 20.09.2019

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:23-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գլինկայի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին (Սամվել Մ., ծնված 1957 թ.) ընկել է Գլինկայի փողոցի թիվ 41 […]

̰
Մենք վաղուց ասում ենք, որ կառավարության կառուցվածքը պետք է փոխվի. Խաժակյան

14:30 20.09.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է  իրենց խմբակցության կողմից առաջ բերված և ԱԺ-ում քննարկվող ուժայինների նախագծի մասին: «Խնդիրների լուծման թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է: Մենք վաղուց ասում ենք, որ կառավարության կառուցվածքը պետք է փոխվի. ուժայինները գնան խորհրդարանական կառուցվածքի ներքո և պատասխանատու լինեն խորհրդարանի առջև»,- ասաց Խաժակյանը: Նա […]

̰
Boeing-ի պատվիրակությունն ուսումնասիրում է Հայաստանի ավիացիոն ոլորտն ու համագործակցության հնարավորությունները

14:20 20.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի պատվիրակությանը՝ փոխնախագահ Ռիչարդ Մյուլենբեկի գլխավորությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի հետ կորպորացիայի համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին: Հյուրերը տեղեկացրել են այցի նպատակների մասին՝ նշելով, որ ներկայումս ուսումնասիրում են Հայաստանի ավիացիոն ոլորտն ու համագործակցության հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ վստահություն հայտնելով, որ կառավարության և […]

̰
Լեհաստանում հիմնադրվել է հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոն

14:15 20.09.2019

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Լեհաստանում հիմնադրվել է հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոն: Գեղեցիկ և աննկարագրելի զգացողություններ է տեսնել տևական ջանքերի իրական արդյունքները։ Լեհաստանի Կրակով քաղաքում հիմնադրվել է Լեհաստանում հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոն, որի բացումը տեղի կունենա 2019 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը։ 2015թ. ապրիլի 27-ին, Լեհաստանում […]

̰
Դատախազության կոլեգիան հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազության մասնագիտական ստորաբաժանումներն ըստ հանցագործության տեսակների և գործառույթների վերակազմավորելու նախագծերին

14:11 20.09.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախագահությամբ հրավիրվել է ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են երկրում քրեական քաղաքականությանը, հանցավորության շարժընթացի, դատավարության մասնակիցների իրավունքների պատշաճ ապահովման բնագավառում արդի մարտահրավերները, դատախազական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը միտված բարեփոխումների ուղղությունները: Այդ համատեքստում քննության առարկա է դարձել ՀՀ գլխավոր դատախազության հիմնական մասնագիտական ստորաբաժանումների կառուցվածքային և գործառույթային փոփոխությունների, ինչպես նաև […]

̰
Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանդույթների վրա. Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահին

14:06 20.09.2019

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասվում է. «Հարգելի Արմեն Վարդանի Ուրախ եմ շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով: Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանդույթների, հոգևոր մտերմության և փոխադարձ վստահության վրա: Դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով […]

̰
ԲԴԽ-ում անցկացվել է ոլորտային հարցերի քննարկում

14:05 20.09.2019

Սեպտեմբերի 18-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ: Հանդիպման սկզբում խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատավորներին ներկայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահ Արթուր Մկրտչյանին: Ներկայացվել են դատական իշխանության առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ Խորհրդի կողմից ձեռնարկված քայլերը: Մասնավորապես շեշտվել է, որ որևէ խնդիր չի […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

13:59 20.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը սեպտեմբերի 19-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ Ռ․ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ։ Սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, որով անվավեր է ճանաչել ՀՀ Քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը, նշելով, որ այն հակասում է Գլխավոր օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին […]

̰
Եթե ԱԱԾ-ն բարեփոխվեց, ապա ՀՀԿ-ից շատերը խնդիր կունենան. Խաժակյան

13:53 20.09.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է իրենց խմբակցության կողմից առաջ բերված և ԱԺ-ում քննարկվող ուժայինների նախագծի մասին. «Եթե ցանկանում եք գովազդել մեր նախագիծը բոլոր հնարավոր միջոցներով, ապա դրա դեմ խոսեք, եթե ցանկանում եք մեր ռեյտինգը բարձրանա, քննադատեք մեզ: Մենք մեր գործը անում ենք և անելու ենք: Ես հիշեցնում […]

̰
Մենք ընտրել ենք իրավական ուղին. պատգամավորը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին

13:52 20.09.2019

«Գործընթացը, որ նախաձեռնել ենք, իրականացվել է ԱԺ լիազոր շրջանակներում և այն ընթացակարգով, որ նախատեսում է «ԱԺ կանոնակարգ» օրենքը»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը: Խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու նախագծի մասին՝ Վարդանյանն ասաց, որ թեև գործընթացը նախաձեռնվում է ԱԺ-ում, բայց հիմքերի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանի տիրույթում […]

̰
Ազգային ժողովը միաձայն կողմ քվեարկեց արտահերթ ներկայացված նախագծին

13:49 20.09.2019

Ազգային ժողովը միաձայն կողմ քվեարկեց արտահերթությամբ ներկայացված նախագծին, որը կառավարությանը թույլ կտա 56 միլիարդ դրամ վերադարձնել այն տնտեսվարողներին, որոնց պարտք էր։ Քվեարկության արդյունքով կողմ արտահայտվեց 92 պատգամավոր։ Խորհրդարանում այս նախագիծը ներկայացնելիս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը բացատրել է, որ, այսպես թե այնպես, սրանք տնտեսվարողների գումարներն էին, որ պետք է վերադարձվեին նրանց։ Հիմա դրա մի մասը կիրականացվի […]

̰
Որոնվում է Երևանի տուրիստական գործակալություններից մեկից գողություն կատարած անձը

13:40 20.09.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ԵՔՔՎ  Կենտրոն և Նորք-Մարաշ  վարչական շրջանի քննչական բաժնում  քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի տուրիստական գործակալություններից մեկում առերևույթ գողություն  կատարած անձի  ինքնությունը: 2019թ. հուլիսի 2-ին՝ ժամը 19:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքում գործող տուրիստական գործակալություններից մեկի  նկուղային տարածքի […]

̰
Երևանը չի բացառում Ադրբեջանում պահվող հայ գերիների և Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների վերադարձը. Տոնոյան

13:35 20.09.2019

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի՝ կապված ինչպես հայ-ադրբեջանական հակամարտության, այնպես էլ Ադրբեջանի առաջարկած գերիների փոխանակման և նաև Ադրբեջանում վերջին շրջանում աննախադեպ հաճախակի դարձած զորավարժությունների հետ: Տոնոյանն ասել է, որ Երևանը չի բացառում Ադրբեջանում պահվող հայ գերիների և Ստեփանակերտում դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտների փոխանակումը, սակայն դրա վերջնական պատասխանը Արցախում է: […]

̰
ՔԿՀ-ներում արգելված իրեր են հայտնաբերվել

13:30 20.09.2019

Սեպտեմբերի 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Արթիկ», «Արմավիր», «Հրազդան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք, 3  USB լար, 6 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, գործարանային արտադրության 52 խաղաթուղթ, ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն 1 սարք և 1 լիտր ալկոհոլին բնորոշ հոտով […]

̰
Հրայր Թովմասյանը աչքիս լույսը չի. Գևորգ Պետրոսյան

13:23 20.09.2019

«Հրայր Թովմասյանը աչքիս  լույսը չի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել նախորդ գումարման Ազգային ժողովում: Բայց եկեք տեսնենք` իրենք ինչով են հիմնավորում, քանի որ նախաձեռնող կողմի վրա է մնում ապացուցման բեռը: Իրենք պետք է ապացուցեն ու հիմնավորեն իրենց միջնորդությունը»,- ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ԱԺ-ի նիստի ընդմիջման ժամանակ՝ ՍԴ դատավոր Հրայր […]

̰
Յուրի Խաչատուրովի որդին գեներալ-մայորի կոչում է ստացել

13:08 20.09.2019

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Գրիգորի Խաչատուրովը գեներալ-մայորի զինվորական կոչում է ստացել: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Յուրիի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է հրամանագրում:

̰
Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ են. ԿԳՄՍ նախարարություն

13:06 20.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անդրադարձել է այսօր ի պաշտպանություն Ամուլսարի կազմակերպված դասադուլներին: «Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում։ Մեր աշակերտն արդեն ապացուցել է, որ իր իրավունքները պաշտպանելու և դրանց համար պայքարելու համար ունի բավարար կամք և ունակություններ։ Հաշվի առնելով այս […]

̰
Սենց կլինի ընդդիմությունը՝ պետությունը 56 մլրդ պարտք է տալիս տնտեսվարողներին, էլի լավ չի․ Միրզոյանը՝ Թանդիլյանի մասին

12:58 20.09.2019

«Սենց կլինի ընդդիմությունը, պարո’ն Բագրատյան, նախկինում կուտակված պարտքից 56 միլիարդ հետ են տալիս տնտեսվարողներին, էլի լավ չի»։  Այս խոսքերով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արձագանքեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի ելույթից հետո։ Խոսքը տնտեսվարողների նկատմամբ պետության կուտակած պարտքի մարմանը վերաբերող նախագծի մասին էր, որը քննադատեց Թանդիլյանը։ Պատգամավորի խոսքով՝ սա ոչ միայն միակ, այլև լավագույն լուծումը չէ գումարները […]

̰
Նախագիծ եք բերել, որ 10 միլիարդ էս կողմ-էն կողմ է․ Թանդիլյանը՝ Անանյանին

12:44 20.09.2019

Ազգային ժողովում տնտեսվարողներին 56 միլիարդ դրամ կուտակված պարտքը վերադարձնելու համար ներկայացված նախագծի քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ կողմ է քվեարկելու նախագծին, բայց ճիշտ չի համարում այն ընդհանուր պատկերում։ Նա բացատրեց, որ սա գումարները տնտեսության մեջ վերադարձնելու միջոց է, բայց միակն ու լավագույնը չէ։ Ապա Թանդիլյանը ուշադրություն հրավիրեց, որ իր ընկալմամբ՝ 56 միլիարդից […]

̰
Պետք է պահպանենք ու ավելացնենք անտառը` միաժամանակ հոգ տանելով անտառի մոտ ապրող մարդկանց ու համայնքների մասին. պատգամավոր

12:40 20.09.2019

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է անտառների և վառելափայտի հետ կապված հարցերին: Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Համայնքներում կայացած վերջին հանդիպումների ընթացքում մարդիկ անընդհատ բարձրացնում են անտառների և վառելափայտի հետ կապված հարցեր։ Մեր հերթական քննարկումը այդ հարցերին է վերաբերում։ Անտառի շրթինապրող մարդը […]

̰
Որտե՞ղ եք մեզ «քցում»․ Բագրատյանին զարմացրել է հարկային մարմնի սրտացավությունը

12:38 20.09.2019

Ազգային ժողովում կառավարության ներկայացրած նախագիծը վերաբերում է 56 միլիարդ դրամը հարկատու տնտեսվարողներին վերադարձնելու հարց։ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի բնորոշմամբ՝ սա աննախադեպ սրտացավություն է հարկային մարմինների կողմից։ «Երբևէ չի եղել, որ հարկային մարմինները տնտեսվարողների մասին այսպես իսկապես սրտացավ վերաբերմունք ունենան, որը զարմացնում է այն աստիճանի, որ կասկած է հարուցում լավ նպատակի իրական լինելու հետ։ Ամեն դեպքում՝ […]

̰
Հայերն ալանների սերունդ չեն, բայց նրանք ունեն հիանալի պատմություն. Հարավային Օսիայի նախագահ

12:30 20.09.2019

Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալում տեղի է ունեցել «Ալաններ. պատերազմի հավերժական ճանապարհը …» պատմական գրքի շնորհանդեսը, որի հեղինակներից մեկն Արցախի պատմաբան Պավել Ղուկասյանն էր: Այս մասին հայտնում է Sputnik-Ossetia-ն: Գրքի շնորհանդեսի ժամանակ նա նշել է, որ պատմությունը ճշգրիտ գիտություն է, և օսերը հին ալանների ժամանակակից սերունդներն են: Ներկայացմանը ներկա գտնվող Հարավային Օսիայի Նախագահ Անատոլի Բիբիլովն իր […]

̰
Արարատ Միրզոյանը ՊԵԿ նախագահին առաջարկեց ավելի հանրամատչելի ձևակերպումներով ներկայացնել նախագիծը

12:27 20.09.2019

ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում ՊԵԿ նախագահի երկարաշունչ ու տնտեսագիտական տերմինաբանությամբ հագեցած ելույթից հետո առաջարկեց. «Եթե ավելի  հանրամատչելի ձևակերպումներով ներկայացնենք նախագիծը, այսինքն՝ ստացվում է, որ մենք 2835 հարկ վճարողի նկատմամբ պետության շուրջ 56 մլրդ դրամ նախկինում հավաքագրված հարկերը վերադարձնո՞ւմ ենք հարկ վճարևողներին: եթե հաջող չի, խնդրում եմ Դուք էլի ասեք»: Անանյանը արձագանքեց. «Ձեզ հաջողվեց […]

̰

12:22 20.09.2019

Ազգային ժողովում քննարկվում է պետության՝ հարկատու տնտեսավարողների առաջ ունեցած 56 միլիարդ պարտքը վերադարձնելու հարցը։ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը ՊԵԿ նախագահին ասաց, որ վարչապետը նույն նախագծի մասին խոսելիս ամիսներ առաջ այլ թիվ էր հնչեցրել։ Թանդիլյանի խոսքով՝ այն ժամանակ նշվում էր, որ գումարը վերադարձվելու է 9 հազար տնտեսվարողի, իսկ Ազգային ժողովում ՊԵԿ նախագահը ներկայացրել է այլ թիվ։ […]

̰
Հերհեր գյուղի մոտակայքում մեքենան գլորվել է ձորը

12:20 20.09.2019

Սեպտեմբերի 20-ին, ժամը 06:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 143-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1998 թ. ծնված Հայկ Դ.) […]

̰
Սևանի ափամերձ հատվածում անտառածածկ տարածքները կավելանան

12:14 20.09.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նվիրված Սևանի էկոհամակարգի խնդիրներին: «Շարունակում ենք Սևանա լճի առողջացմանն ուղղված աշխատանքը։ Հատկապես կարևոր է ձկնորսության կանոնակարգումն այնպես, որ մի կողմից չվնասենք բնությանը, մյուս կողմից՝ հարգենք մարդկանց, ովքեր զբաղված […]

̰
Նախագահը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Հելեն Էվանսին

12:12 20.09.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի բյուզանդական արվեստի բաժնի ցուցադրությունների պատասխանատու Հելեն Էվանսը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայկական մշակույթն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման […]

̰
BACK_TO_TOP