TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.93 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Շենգավիթում տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի. ՔԿ

11:39 30.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ 2019թ. օգոստոսի 25-ին ՝ «Էրեբունի» բժշկական […]

̰
Արևիկ գյուղում բեռնատար է այրվել

11:30 30.08.2019

Օգոստոսի 29-ին՝ ժամը 16:38-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արևիկ գյուղի ցանքատարածքներից մեկում այրվում է բեռնատար: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 17:20-ին: Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի դիմացի հատվածը:

̰
Ծովակ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

11:09 30.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակիցների կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավարը, 1996 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, համայնքի ղեկավարի տեղակալի կողմից 2017 […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

10:55 30.08.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ. «Մեծարգո պարոն նախագահ, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և ջերմ բարեմաղթանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ: Ավելի քան քառորդ դար Արցախը կերտում է իր պայքարի, ազատության և ինքնիշխանության պատմությունը՝ ստեղծելով ու ամրապնդելով պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտները: Այդ ժամանակահատվածի մեկ տասնամյակից ավելին […]

̰
Քրեորեն հետապնդվող ոստիկանը զրկվում է ծառայությունից ազատվելու հնարավորությունից. ՍԴ-ն ՄԻՊ դիմումն ընդունել է վարույթ

10:45 30.08.2019

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիմումը։ Մասնավորապես, գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց: Արդյունքում, խախտվում են նրա մի շարք իրավունքներ, մասնավորապես՝ […]

̰
Սևանի մակարդակը կսկսի տեսանելիորեն բարձրանալ. Նիկոլ Փաշինյան

10:37 30.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ստացա Սևանա լճից ջրառի վերջին տվյալները: Ըստ այդմ՝ ս/թ օգոստոսի 26-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր: Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի, և Սևանի մակարդակը […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 53 հրդեհ

10:11 30.08.2019

Օգոստոսի 29-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 350 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 400 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Ավան վարչական շրջանում՝ 600 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1500 քմ, Արագածոտնի […]

̰
Եղանակը ցրտում է․ սպասվում է անձրև և ամպրոպ

10:00 30.08.2019

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 30-31-ը հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 30-31-ը առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝  3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 30-31-ը և սեպտեմբերի 1-3-ը […]

̰
Շիրակ Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանն ախալքալաքցի երիտասարդի համար միջնորդություն են ներկայացրել․ «Հրապարակ»

09:51 30.08.2019

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը, մեր տեղեկություններով, խուլիգանության հոդվածով մեղադրվող մի երիտասարդի՝ Ակակի Տոնոյանին, կալանքից ազատելու միջնորդություն են ներկայացրել։ Բայց պարզվում է՝ երիտասարդը բավականին տխուր միջադեպի հերոսներից է․ նաև իր տասը ընկերները մոտ մեկ ամիս առաջ ջարդուխուրդ են արել մեկ այլ երիտասարդի, ու հիմա խուլիգանության հոդվածով քրեական գործ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

09:40 30.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նուբարաշեն 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23 փողոցների սեփական տները, 11։00-17։00 Ներքին Չարբախի 6, 10, 12, 15 փողոցները, Շիրակի փ. 45 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արաբկիր 45 […]

̰
Գլխավոր դատախազի դեմ կրկին դատական հայց են ներկայացրել․ «Ժողովուրդ»

09:30 30.08.2019

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կայացրած որոշումների դեմ դատախազների դժգոհության ալիքը նոր թափ է ստանում: ՀՀ գլխավոր դատախազության` հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարը կրկին դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Սակայն դատախազությունում տարածված լուրերի համաձայն` դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի ներքին կռիվները առավել լայն թափ են ստանում, […]

̰
Սեպտեմբերի 1-ից քաղաքացին հնարավորություն կունենա դիմել տարածքային առումով իրեն ամենահարմար ՔԿԱԳ մարմին

09:29 30.08.2019

Քաղաքացիները 2019 թվականի սեպտեմբերի 1-ից կարող են դիմել իրենց նախընտրած ՔԿԱԳ տարածքային մարմին կամ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն՝ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանցից բխող այլ գործառույթներ կատարելու, այդ թվում՝ քաղաքացիական կացության պետական գրանցման մասին վկայականների կրկնօրինակներ և տեղեկանքներ ստանալու համար: Քաղաքացիական կացության պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը տրամադրվելու է քաղաքացու դիմումը ՔԿԱԳ […]

̰
Վթարային ջրանջատում Վայքում

09:17 30.08.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 30-ին` ժամը 09։30-18։00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու 23, 34, 36, 51, 53 համարների և Իսրայել Օրի փողոցի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Մենք ենք մեր սարերը՝ հատկապես Ամուլսարը․ Լևոն Գալստյանի գրառումը

09:09 30.08.2019

Բնապահպան Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սյուրռեալիստական ‼️ Ամուլսարի դրական փորձաքննությունը ստորագրել են նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ու իր խնամի Սահակյանը, քրեական գործը քննել է Արամայիսի հորեղբոր տղա Իվանյանը, որոնց հորեղբոր աղջիկն էլ նախարարությունում կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետն է։ Իշխանը ոտքերը բռնել է` Ավագը մորթել, Զավենը ոտքերը բռնել է` Պավլեն մորթել: […]

̰
Գազամատակարարման պլանային անջատումներ են սպասվում Երևանի և 2 մարզի որոշ հասցեներում

08:58 30.08.2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի թիվ 5/9, 47/7, Նորաշեն թաղամասի թիվ 12/16 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի, ժամը 08.00-ից մինչև ժամը […]

̰
Վարչապետը ներկայացրել է իր ֆեյսբուքյան էջի՝ վերջին 28 օրվա վիճակագրությունը

08:48 30.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թափանցիկություն՝ թափանցիկություն. սա էլ իմ ֆեյսբուքյան էջի՝ վերջին 28 օրվա վիճակագրությունը»: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2395111170809264/?type=3&theater

̰
Հրապարակվել է տեսանյութ ELARD ընկերության փորձագետների հետ անցկացված տեսակոնֆերանսից

08:40 30.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները: Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները: Տեսակոնֆերանսի ընթացքում ELARD […]

̰
Փաշինյանը off the record ռեժիմում նախատել է դեսպաններին. «Հրապարակ»

08:21 30.08.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին դեսպանահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը off the record ռեժիմում նախատել է դեսպաններին, թե՝ ոչինչ չեք անում մեր տնտեսության համար՝ ո՛չ ներդրումներ եք բերում, ո՛չ առևտրաշրջանառությունն ու տնտեսական կապերն եք զարգացնում դեսպանընկալ երկրների հետ, ձեզ ինչո՞ւ ենք պահում՝ այդքան փող ծախսում։ Անորոշ դժգոհություններ են հնչել, սակայն ներկաների տպավորությամբ՝ վարչապետի զայրույթն առավելապես ուղղված […]

̰
Դիլիջանում տրակտորը շրջվել է․ տուժածին տեղափոխել են Երևան

08:11 30.08.2019

Օգոստոսի 29-ին` ժամը 14:40-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում գտնվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ, տրակտորը շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ Մհեր Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոպիտալացվել է Դիլիջանի […]

̰
Ոստիկանները որոնում են «Էրզրում» ռեստորանային համալիրի տնօրենին ծեծի ենթարկած անձանց

01:00 30.08.2019

Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոստոսի 26-ին Ջրվեժում գործող «Էրզրում» ռեստորանային համալիրում անհայտ անձինք վիճաբանել են ռեստորանային համալիրի տնօրեն, 56-ամյա Ռաֆիկ Վ.-ի հետ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ծեծի ենթարկվելու հետևանքով Ռաֆիկ Վ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ նշված անձինք կոտրել են տնօրենի աշխատասենյակի ապակիները: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի […]

̰
Մամ, տանը պաղպաղակ կա՞, չեմ ուզում ուտեմ, ուզում եմ նայեմ. Արփի Փաշինյանի զվարճալի երեկոն

00:30 30.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կրտսեր դստեր՝ Արփիի մասին: «Արփին Աննային հարցնում է. – Մամ, տանը պաղպաղակ կա՞։ Չեմ ուզում ուտեմ, ուզում եմ նայեմ»: Քիչ անց վարչապետը տեսանյութ հրապարակեց՝ կից գրելով․ «Չդիմացավ առերեսմանը»:

̰
«Դոն Կիխոտ» ռեստորանում թաղային հեղինակության սպանության բացառիկ տեսանյութ․ Armlur

00:15 30.08.2019

Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել։ Հնչած կրակոցներից մահացել է թաղային հեղինակություն համարվող 43-ամյա Համբարձում Առաքելյանը։ Հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել «Մաքս» սուպերմարկետի սեփականատեր Սահակ Վարդանյանը, իսկ դեպքից օրեր անց նաև նրա որդին՝ Յուրի Վարդանյանը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել […]

̰
Գյումրիի լուծարվող գիշերօթիկ դպրոցների սաներից 60-ը կվերադառնան ընտանիքներ

00:00 30.08.2019

Խնամքի կենտրոնների լուծարումից հետո սաներին ընտանիք վերադարձնելու համար ինչպիսի՞ պայմաններ են ապահովվելու ընտանիքներում: Այսօր հերթական քննարկումն է անցկացվել խնդիրները հստակեցնելու շուրջ: Գիշերօթիկ հաստատությունների, երեխաների սոցիալական պաշտպանությամբ զբաղվող կառույցների պատասխանատուների հետ է հանդիպել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը: Նշենք, որ Գյումրիի խնամքի 2 կենտրոնների 132 երեխաներից 72-ն այս ուսումնական տարում կշարունակեն հաճախել հաստատություններ՝ մինչև դեկտեմբեր: […]

̰
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այց է կատարել քրեակատարողական վարչություն

23:58 29.08.2019

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն օգոստոսի 29-ին, չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկ և քննչական մեկուսարան: Այս մասին ասվում է ԱՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջում․ «Այցի շրջանակում պաշտպանը ծանոթացել է ազատազրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին, ներառյալ՝ նրանց պահման պայմաններին, վերաբերմունքին առնչվող իրավիճակին, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության իրավունքի իրացմանը, առողջության պահպանման ու […]

̰
ՀՊՏՀ ուսանողներն ու մի շարք այլ շահառուներ նամակով դիմել են նախարարին՝ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի չեղարկման խնդրով

23:55 29.08.2019

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ՀՊՏՀ ուսանողներն ու մի շարք այլ շահառուներ պաշտոնական նամակով դիմել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ բուհի ռեկտորի նախկին ժ/պ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի չեղարկման խնդրով։ Ինչպես հայտնի է, օգոստոսի 21-ին նախարարը հանդես էր եկել հայտարարությամբ, որ Ռ․ Հայրապետյանը հրաժարական կներկայացնի, ինչին հաջորդեց ուսանողների և շրջանավարտների կողմից կազմակերպված ստորագրահավաքը՝ ի աջակցություն ռեկտորի։ Ստորագրահավաքը, որի […]

̰
Լոռու մարզում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

23:22 29.08.2019

Օգոստսոի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում Վրաստանի սահման-Վանաձոր ավտոճանապարհի Մ6 միջպետական ճանապարհի 26-րդ կմ հատվածում Ախթալա քաղաքի բնակիչ, 33-ամյա Իշխան Ա.-ն՝ իր վարած Mercedes մակնիշի 78 PO 800 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով վարորդ Իշխան Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
Էդգար Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

23:19 29.08.2019

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հայտնել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին․ «Սիրելի՛ հայրենակիցներ Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, […]

̰
Վրացին և նրա հայ հանցակիցները Հաղարծին գյուղում բնակարան են թալանել

23:10 29.08.2019

Օգոստոսի 22-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ նույն օրը, ժամը 10․30-ից 11․00-ն ընկած ժամանակահատվածում Հաղարծին գյուղի իր առանձնատնից գողություն է կատարվել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներին տուժողը հայտնեց, որ տուն են մտել ննջասենյակի պատուհանից։ Հափշտակել էին պահարանում պահվող 1․100․000 և մահճակալին դրված 40․000 դրամը։ Նույն օրը հարուցվեց քրեական գործ։ Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ […]

̰
Ռուզաննա Խաչատրյանը լուսանկարներ է հրապարակել ամառային հանգստից

22:23 29.08.2019

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ամառային հանգստից լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ մակագրելով դրանք այսպես․ «Վերադարձանք տուն… և այս ամառն էլ դարձավ հիշողություն…»։   https://www.facebook.com/Ruzanna.Khachatryan.AMDA/posts/1458681660951759?__xts__[0]=68.ARBOO6t4euOHlwgz9zRoV4r0qzgpa_9yBSQbseK5ptBoz6-S_VaXki4P9RcmHyN9lg6zzhUITLmvkQABuSS12U1ANa1GRFPLQTw9TryRyUSdodmIzG2I2IUlVcQdtfVnsI0l_hw1jbEEVDAe-2U_eNDSMjS8ZhGUIxo-0jBlKznus9-EMJvEjeESwdRFtiWwo0inHWQDjGBh0aOBbu_XDfkBHhE4yR_F1LrY695I_Ig2ETCGqc_5amR-9lguBEtRTev-omligcNCCx9ixECn74AyGtQbUjjaur0Qvnc2wQ5KTAqmhWSpvNf-jXWvAJtC1qQuvW_0Du2quJeFQft9Op9Z2Q&__tn__=-R

̰
Նիկոլ Փաշինյանն՝ իր մեծագույն ձեռքբերման մասին

22:05 29.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել՝ կից գրելով․ «Մեր ընտանիքը՝ մեր ամենամեծ և անփոխարինելի ձեռքբերումը»: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2394794374174277/?type=3&theater

̰
BACK_TO_TOP