TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

20:43 20.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նախագահ Սարգսյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, և երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Նախագահն ընդգծել է, որ քաջալերում է փոխգործակցության խորացումը ոչ միայն […]

̰
Հրայր Թովմասյանի գործունեությունը հեղափոխությունից հետո չէին կարող վնաս չհասցնել ՍԴ հեղինակությանը. Վահագն Թովմասյան

20:20 20.09.2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ անդամի լիազորությունները թողնելու մասին օրինագծին: Հարցին, թե կա՞ արդյոք ծանրակշիռ հիմք՝ այդ լիազորությունները դադարեցնելու համար՝ Հովակիմյանը դրական պատասխան է տվել՝ հայտարարելով․ «Միանշանակ, այն, որ Հրայր Թովմասյանն իր գործունեությամբ ուղղակի վնասում է Սահմանադրական դատարանի հեղինակությանը՝ վաղուց հայտնի իրողություն է: Դա հայտնի էր […]

̰
Հերթական ակցիան՝ հանուն Ամուլսարի

20:06 20.09.2019

Սեպտեմբերի 20-ին բնապահպանական մոբիլիզացիայի օրն է: Օրվա շրջանակներում երթ է կազմակերպվել նաև Ամուլսարի պահպանության համար: Ակցիայի մասնակիցները Օպերայի տարածքից քայլելու են մինչև Հանրապետության հրապարակ: Մինչ քայլերթը Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները նախ ելույթներ են ունեցել, հիշեցրել, որ Ջերմուկում այսօր իրականացված ակցիաների շրջանակում մինչև անգամ գործադուլներ ու դասադուլներ են եղել: Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը մանրամասնել […]

̰
Պետբյուջեով Շիրակի մարզում 33 կմ երկարության համայնքային ու միջպետական ճանապարհներ են նորոգվում

20:00 20.09.2019

630 մլն դրամ Շիրակի մարզում ընդհանուրը 33 կմ ճանապարհ նորոգելու համար: Սա պետական բյուջեով այս տարի միջպետական ու համայնքային նշանակության ճանապարհների ընթացիկ և հիմնանորոգումներին հատկացված գումարն է։ Շիրակի մարզպետարանը կառավարություն էր ներկայացրել հրատապ հիմնանորոգման ենթակա ճանապարհների ցանկը: Հաստատված ծրագրում դրանք են ընդգրկվել: Այժմ այն ճանապարհահատվածներում են աշխատանքները, որոնք տասնյակ տարիներ միայն փոսային լցումներ կամ խճապատումների […]

̰
Գյումրին պատրաստվում է Անկախության 28-ամյակին նվիրված  միջոցառումներին

19:54 20.09.2019

Սեպտեմբերի 21-ին համապետական տոնի անցկացման կենտրոնը լինելու է Գյումրին: Հայաստանի Անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներն այսօր ավարտված կլինեն: Գյումրու բոլոր թաղամասերում, այգիներում ու փողոցներում այդ օրը կանցկացվեն տարբեր միջոցառումներ՝ կլինեն հանրային լսումներ, ցուցահանդեսներ, կբացվեն տարբեր մարզերը ներկայացնող տաղավարներ:  Տոնակատարությունների մեկնարկը կտրվի «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությամբ և պաշտոնական ընդունելությամբ: Բոլոր միջոցառումները կազմակերպել և իրականացնում […]

̰
Ֆրանսիացի հայտնի թավջութակահար Գոտիե Կապյուսոնը համերգով հանդես կգա Երևանում

18:45 20.09.2019

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայանա ֆրանսիացի հայտնի թավջութակահար Գոտիե Կապյուսոնը` դասական երգացանկի երկու ստեղծագործությունների կատարումով:  Չայկովսկու ռոկոկո վարիացիաները և Սեն Սանսի թիվ 1 կոնցերտը կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Գոտիե Կապյուսոնը Բեռլինի, Վիեննայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, Ճապոնիայի, Սիդնեյի, Լոնդոնի, Մյունխենի, Փարիզի սիմֆոնիկ […]

̰
Գյումրիի թիվ 20 դպրոցում այսօր տնօրեն են ընտրել

18:41 20.09.2019

Գյումրիի թիվ 20 հիմնական դպրոցում տեղի է ունեցել տնօրենի ընտրության մրցույթ, որն արդեն երկրորդ անգամ էր անցկացվում: Պաշտոնը թափուր է 4 ամիս. լրացել է նախկին տնօրեն Գրիգոր Հարությունյանի կենսաթոշակային տարիքը: Նախորդ մրցույթը մեկ թեկնածուով էր, որն էլ առավելագույն կողմ ձայներ չէր հավաքել: Այսօրվա մրցույթն արդեն 3 թեկնածուով էր՝ նույն դպրոցի փոխտնօրեն Կարինե Մհլամյանը, Գյումրիի տնտեսագիտական […]

̰
Ես կյանքում ոչ մի բանից չեմ խուսափել. Սեյրան Օհանյան

18:38 20.09.2019

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, այսօր կայացած դատական նիստից հետո գնահատելով Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշումը, նշեց՝ այն սխալ է գնահատում: «Միշտ էլ ասել եմ, որ հանրապետության երկրորդ նախագահը պետք է լինի ազատության մեջ, և այդ պայմաններում պետք է շարունակվի ամբողջ դատավարությունը»,- ասաց նա: Հարցին՝ ի՞նչ նպատակով է մեկնում երկրից, Օհանյանը պատասխանեց, որ […]

̰
Դրական տեղաշարժ գյուղատնտեսական մի շարք ոլորտներում. կառավարության ամփոփագիրը

18:35 20.09.2019

2019թ. առաջին 8 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գյուղատնտեսական մի շարք ոլորտում ցուցանիշների դրական տեղաշարժ է արձանագրվել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության ամփոփագրից: Ներկայացված ամփոփագրի համաձայն՝ 48 %-ով աճել է ջերմոցային տնտեսությունների մակերեսը: Կաթիլային համակարգով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56 %-ով: 94.5% աճ է գրանցվել հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքների մակերեսը: Դրական ցուցանիշ է […]

̰
Պետական կոչումներ ու պարգևներ նախագահական նստավայրում

18:33 20.09.2019

Նախագահական նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պետական կոչումներ և պարգևներ է հանձնել մի խումբ զինվորականների, արվեստի ու մշակույթի գործիչների, պետական ծառայողների ու բազմազավակ ընտանիքների: Պարգևատրման արարողությանը ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն էլ մեկական միլիոն դրամ է հանձնել բազմազավակ ընտանիքներին:

̰
Տեսնենք, թե ինչպիսին կլինի դեպքերի հետագա ընթացքը. Միրզոյանը` Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի մասին

18:21 20.09.2019

«Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը չէր տեսել էդպիսի անհրաժեշտություն, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այժմ տեսնում է այդ հիմքերը և խոսում այդ մասին»,- սեպտեմբերի 21-ին` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Լրագրողի հարցին` արդյոք այդ հիմքերից մեկը Ռոբերտ Քոչարյանի որոշո՞ւմն է եղել, թե՞ այլ հիմքեր կան, […]

̰
Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերի 6-9-ը կժամանի Հայաստան

18:12 20.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մեր հայրենակից Յուրի Ջորկաեֆը, ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրենի կարգավիճակով, հոկտեմբերի 6-9-ը կայցելի Հայաստան: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, հայկական արմատներ ունեցող Յուրի Ջորկաեֆը նշանակվել է FIFA-ի բարեգործական հիմնադրամի՝ FIFA Foundation-ի ղեկավար։

̰
Սեյրան Օհանյանին դատարանը թույլ տվեց բուժման նպատակով որոշ ժամանակ բացակայել երկրից

18:08 20.09.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Նիստի ժամանակ միջնորդություն ներկայացվեց՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին բուժման համար երկու շաբաթով թույլատրել մեկնել Գերմանիա: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ասաց, որ լրացուցիչ երաշխիքներ են պետք՝ համոզվելու, որ Օհանյանը չի խուսափի դատաքննությունից։ Դատավորը բավարարեց այդ միջնորդությունը՝ թույլատրելով հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 4-ը […]

̰
Ճամբարակի անտառտնտեսությունում յուրացվել է 27․170․000 դրամից ավելի գումար

18:08 20.09.2019

ՀՀ ԱԱԾ ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված տեղեկությունների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ անտառտնտեսության տնօրենը 2005-ից 2019 թվականների ընթացքում իր մտերիմներին հրամանագրել է տարբեր հաստիքներում, սակայն նրանք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, […]

̰
Ոստիկանությունը ուժ կգործադրի՞ Ամուլսարի պահպանման համար բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների դեմ

18:00 20.09.2019

Արդյոք ոստիկանությունը ուժ կգործադրի՞ Ամուլսարի պահպանման համար բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների դեմ: Լրագրողներն այս հարցը ուղղեցին ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: Ի պատասխան հարցի` նա ասաց. «Այսօր ակցիաներ են իրականացվել, կարծում եմ՝ այդ հարցում ընդհանուր լուծումներ կլինեն»: Ոստիկանապետի պաշտոնակատարը նաև լրագրողներին խորհուրդ տվեց օգնել ոստիկաններին, որպեսզի իրենց ծառայությունը լինի ի բարօրություն Հայաստանի Հանրապետության: «Մենք շարունակելու […]

̰
Մենք պատրաստվում ենք Ձեզ միջնորդել, որ Դուք ինքնաբացարկ հայտնեք. Քոչարյանի պաշտպանը՝ դատավորին

17:57 20.09.2019

Դատարանը քիչ առաջ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու մասին միջնորդությունը: Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարությամբ հանդես եկավ դատարանի դահլիճում: «Ես պնդում եմ, որ խափանման միջոցի հետ կապված՝ թե´ նախորդ դատական նիստում, թե´ այս նիստում դատարանի հրապարակային որոշումները կայացվել են դատարանի նկատմամբ բիրտ, բացահայտ, աննախադեպ ճնշումների ազդեցության տակ: Մեր պաշտպանյալը զրկված է […]

̰
Ես ծառայող եմ, ունեմ տված երդում, նաև ունեմ խղճի հետ կապված խոստում. Արման Սարգսյան

17:50 20.09.2019

«Կփորձեմ հանրության ընկալման մեջ ոստիկանության դերը և նշանակության վերաբերյալ մոտեցումները որոշակի առումով ավելի լավացնել, բնականաբար դա ձգտում է, բոլորն են ձգտել, փորձելու եմ հասնել ավելի լավ արդյունքների»,- սեպտեմբերի 20-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Հարցին` կարծո՞ւմ է արդյոք, որ ոստիկանությունը քաղաքացիական դեմք կգլխավորի, Արման Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարող պատասխանել, կարող եմ […]

̰
Կիրականացվեն աշխատանքներ, որ թե´ նախկին, թե´ ներկայիս կոռուպցիոն ռիսկերը բացահայտվեն. Ոստիկանապետի ԺՊ

17:46 20.09.2019

«Վարչապետի կողմից հնչեց անհրաժեշտ հանձնարարական, որից հետո մասնագիտական փակ քննարկում անցկացրեցինք, և կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ, որ թե´ նախկին, թե´ ներկայիս կոռուպցիոն ռիսկերը բացահայտվեն»,- սեպտեմբերի 20-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը: Հարցին, որ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարին նոր թափ հաղորդելու մասին խոսքը կարո՞ղ է ակնարկ էր, որ պաշտոնից ազատված ոստիկանապետն ու ԱԱԾ պետը […]

̰
Բանակի ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացվել խոշոր զորավարժության վերաբերյալ

17:24 20.09.2019

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ ղեկավար կազմի հետ սեպտեմբերի 19-ին անցկացրել է խորհրդակցություն ս.թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կայանալիք ռազմավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման վերաբերյալ, տվել հանձնարարականներ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:

̰
Ռոբերտ Քոչարյանը գրավով չի ազատվի

17:11 20.09.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունները՝  կալանքի փոխարեն որպես խափանման միջոց ընտրել գրավը կամ ազատազրկման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց: Գրավի չափը թողել էին դատարանի հայեցողությանը: Հիշեցնենք, թե ինչ  ճանապարհ է անցել մինչ այժմ այս քրեական գործը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին […]

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը շնորհավորել է Հատուկ գնդի կազմավորման օրը

17:08 20.09.2019

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ուղերձով շնորհավորել է հայկական զինված ուժերի հիմքերում գտնվող Հատուկ գնդի կազմավորման օրը։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև․ «Քսանինը տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 20-ին, չհայտարարված պատերազմի հրամայականով, ստեղծվեց Հատուկ գունդը, որը դարձավ մերօրյա հայկական բանակի հիմքը: Այդ տարիների ընթացքում ՀՀ զինված ուժերը համալրվեցին նորագույն և արդիականացված սպառազինությամբ և […]

̰
Ի՞նչ միջոցներով է Ռոբերտ Քոչարյանը վճարելու գրավը, եթե նրա և մերձավորների հաշիվները սառեցված են

17:05 20.09.2019

«Այն, ինչ մենք տեսնում ենք վերջին մեկ տարում, դժվար է ինչ-որ սպասելիք ունենալ, իհարկե, սպասելիքն էն է, որ գոնե գրավը կիրառվի, շատ անհեթեթ է, մարդ շատ պետք է ճղճիմ լինի, որ մտածի, որ հայրս ունենալով նման կենսագրություն, լինելով էն, ով կա, պետք է խուսափի կամ թաքնվի, դրա համար վիրավորական է»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` […]

̰
Ռուսաստանի «քաղաքական ազդանշան»-ը ՀՀ նոր իշխանություններին շատ հստակ է. ՀՀ-ում ՌԴ դեսպան Armtimes.com

16:42 20.09.2019

Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է: Նա Հայաստանում ընդամենը մեկ անգամ էր եղել. 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ որպես դիտորդ: Armtimes.com-ի հետ զրույցում դեսպանն անկեղծացել է՝ այն ժամանակ նա նույնիսկ չէր պատկերացնի, որ Հայաստանում կհայտնվի որպես դեսպան: – Սերգե՛յ Պավլովիչ, շուրջ մեկ տարի առաջ՝ հայկական իրադարձությունների ժամանակ, ռուս լրագրողներից ու քաղաքագետներից շատերը համոզված […]

̰
Ռուսաստանը մտադիր է վաղաժամկետ դադարեցնել Հայկական երկաթուղու շահագործումը․ ԶԼՄ

16:29 20.09.2019

Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել իր դուստր կազմակերպության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։ Այս ամենն ընկերությունը կապում է դուստր ձեռնարկության նկատմամբ «Հայաստանում ձեռնարկված ճնշումներով»։ Այս մասին հայտնի է դարձել ռուսական RTVi լրատվական կայքին։ Անանուն աղբյուրը հայտնել է, որ ընկերությունում դժգոհ են, որ իրենց դուստր կազմակերպության […]

̰
Շիրակի մարզպետը մասնակցել է Թալիշում զոհված Վիկտոր Յուզիխովիչի հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշարին

16:20 20.09.2019

Շիրակի մարզպետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցում մասնակցել է Անկախության 28-րդ տարեդարձին և Թալիշում զոհված հերոս Վիկտոր Յուզիխովիչի հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշարին։ Մինչ ավանդական դարձած մրցաշարի մեկնարկը՝ հյուրերը ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ Վիկտոր Յուզիխովիչի ծնողների հետ ծաղիկներ են դրել հերոսի հուշարձանին։ Ողջունելով […]

̰
Միհրան Պողոսյանի մեղադրանքը լրացվել է. նա մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ

16:15 20.09.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու /փողերի լվացման/ համար: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ-ից: Այսպես, Միհրան Պողոսյանը ձեռնարկատիրական […]

̰
Ոստիկանությունը Հերացու փողոցում ծեծի ենթարկված քաղաքացիների վերաբերյալ պարզաբանում է տարածել

16:07 20.09.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ համացանցում տեսանյութ է տարածվել, իբր ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Հերացու փողոցում ծեծի են ենթարկել քաղաքացիների. «Նշվածի վերաբերյալ պարզաբանում ենք, որ 20.09.2019 թ. ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ոստիկանության Մարաշի բաժանմունք զեկուցագիր են ներկայացրել, որ ժամը 00։15-ին, Կենտրոն վարչական տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ Խանջյան փողոցում նկատել են «Օպել» մակնիշի […]

̰
Հրայր Թովմասյանի սանիկին` ԱԺ վարչատնտեսական վարչության բաժնի պետին, մեղադրանք է առաջադրվել

16:02 20.09.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով ծառայության շահերին […]

̰
Մանրամասներ Վայոց ձորի մարզում սպաների մասնակցությամբ ծեծկռտուքից

15:46 20.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ ՊՆ զորամասի սպային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է […]

̰
Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. Բռցքամարտի ԱԱ

15:37 20.09.2019

Եկատերինբուրգում այսօր տեղի են ունենում Բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները: 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով Հայաստանի հավաքականից կիսաեզրափակիչ հասած միակ բռնցքամարտիկն էր, քիչ առաջ մրցել է ԱՄՆ-ը ներկայացնող Քեյշաուն Դևիսի հետ: Մրցավարների տարաձայն որոշմամբ` հաղթել է ամերիկացի բռնցքամարտիկը: Այսպիսով, երկրորդ անգամ անընդմեջ Բաչկովը դառնում է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

̰
BACK_TO_TOP