13:59 18.09.2019
Ուղևորների հոսքի ավելացման և մատուցվող ծառայությունների որակի կատարելագործման նպատակով՝ ս.թ. սեպտեմբերի 20-ից փոխվում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների երթևեկության կարգը:
Ինչպես տեղեկացնում են ՀԿԵ ՓԲԸ-ի հանրային կապերի բաժնից, №100/101 և 102/103 արագընթաց էլեկտրագնացքներն աշխատելու են ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ Երևանից մեկնելով 9:15 և 10:30, իսկ Գյումրիից՝ 19:40 և 21:05 համապատասխանորեն:
Ամենօրյա մերձքաղաքային էլեկտրագնացքները կաշխատեն հետևյալ կարգով՝
– Երևանից էլեկտրագնացքները մեկնելու են 7:55, 14:25 ու 18:25՝ ժամանելով Գյումրի համապատասխանորեն 11:03, 17:30 ու 21:50,
– Գյումրիից էլեկտրագնացքները մեկնելու են 7:45, 11:55 ու 18:15՝ Երևան ժամանելով 10:57, 15:05 ու 21:23 համապատասխանորեն:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ -ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
14:52 06.05.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Կայացել է կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու այս երկխոսության […] ...
14:35 06.05.2025
Արմավիրի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտելՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները, ստացված տվյալներն իրացնելով, Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տարել Արտենի գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել 34-ամյա համագյուղացուց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի […] ...
14:27 06.05.2025
Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլումՖրիդրիխ Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում, երեքշաբթի օրը հաղորդել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը։ «Մերցը ձախողվեց առաջին փուլում։ Նա Բունդեսթագում ստացավ ընդամենը 310 ձայն։ 307 պատգամավոր «դեմ» քվեարկեց», – հաղորդում է լրատվամիջոցը։ Բունդեսթագի 630 անդամներից քվեարկել են 621-ը։ Դրանցից մեկ քվե անվավեր էր, իսկ ևս երեք պատգամավոր […] ...
14:20 06.05.2025
Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2025 թվականի մայիսի 10-ը,հաշվետու Ֆինանսական հաստատությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն 47 գործընկերներ պետությունների ռեզիդենտ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ։ Նշված 47 պետությունների ցանկը կարող եք գտնել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։ ...
14:14 06.05.2025
Իրանի ԱԳ նախարարը Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է անվտանգության հետ կապված հարցերըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստանի բանակի գլխավոր գեներալ Սայեդ Ասիմ Մունիրի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության ֆոնին, հաղորդում է IRNA-ն։ «Հանդիպման ընթացքում կառուցողական քննարկումներ են ծավալվել աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ հատուկ շեշտադրմամբ երկու երկրների առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին», – հաղորդել է գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի բանակի մամուլի ծառայությանը։ […] ...