10:13 16.09.2019
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:29-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Սամվել Թ.) և «Opel Zafira» (վարորդ՝ Ստեփան Ու.) մակնիշների […]
10:08 16.09.2019
Սեպտեմբերի 16-ին` ժամը 05:59-ին,«911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 132 հասցեում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Զ., ծնված 1996 […]
10:04 16.09.2019
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ավստրիայի Հանրապետություն։ Մայրաքաղաք Վիեննայում նախարար Պապիկյանը կմասնակցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովին, որն անցկացվում է սեպտեմբերի 15-18-ը։
09:54 16.09.2019
Սեպտեմբերի 15-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի (Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 200 քմ,) Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում՝ 1000 քմ, Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում՝ 3000 քմ, Վեդի-Արարատ ավտոճանապարհին՝ […]
09:47 16.09.2019
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի հանդիպումը շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի հետ: Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները […]
09:22 16.09.2019
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22:15-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ա., ծնված 1997 թ.) […]
00:13 16.09.2019
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 17-ի գիշերը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 15-ին՝ երեկոյան ժամերին, 16-ի գիշերը սպասվում է անձրև […]
23:53 15.09.2019
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ, 28-ամյա Վահե Ա.-ն՝ իր վարած BMW մակնիշի 36 СN 418 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 38 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Վահե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն: […]
23:47 15.09.2019
Սեպտեմբերի 15-ին, ժամը 18:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 86-րդ կմ-ին «Վազ 2107» […]
22:56 15.09.2019
Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում նոր՝ Գօ’զալ երգի տեսահոլովակն է ներկայացրել։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:50 15.09.2019
ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին և կոչով դիմել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին․ «Իր մի շարք ստատուսներով այլևս ՀՀ քրեական օրենսգրքի տակ տեղավորվող ֆեյսբուքյան մի էջ ժամեր առաջ տեղադրել է իբրև թե իմ և ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի միջև տեղի ունեցած […]
22:43 15.09.2019
Այսօր համացանցում լուսանկար էր հրապարակվել, ուր պատկերված էր կոտրված աղբաման։ Այս կապակցությամբ ոստիկանության Մաշտոցի բաժնում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներից մեկը հաղորդում էր տվել, որ Ֆուչիկի փողոցում տեղադրված աղբամաններից մեկը անհայտ անձը կոտրել է: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ, պարզել են, որ աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը։ Վերջինս աղբամանը աղբատարից […]
22:15 15.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է եղել Սըր Անդրաշ Շիֆի (դաշնամուր) մենահամերգին: Համերգին ներկա էին նաև տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստանում գտնվող Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի տնօրեն Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները:
22:09 15.09.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Նոր աղբամաններից մեկի ճակատագիրը»,– գրել է նա։
21:50 15.09.2019
«Վաղը քվեարկվելու է իմ և իմ գործընկերների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանու սպանության, կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Այս օրերին ինձ տրվող միակ հարցն այս է` իսկ կլինի՞ պատգամավոր, ով վաղը դեմ կքվեարկի այս նախագծին: Ես, անկեղծ ասած, չեմ հավատում, ու ոչ […]
21:15 15.09.2019
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը վնասվածք է ստացել Ղազախստանում ընթացող ԱԱ-ի կիսաեզրափակչում։ Իրանցի ըմբիշի հետ գոտեմարտում զգացնել տվեց Արթուրի ջարդված կողը. չնայած վնասվածքին` Արթուրը կրկին հաղթեց՝ 4։3: Կիսաեզրափակչում վրացի մարզիկի […]
20:15 15.09.2019
Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեները լիովին մերկ լուսանկարվել է իր սիրեկանի հետ: Լուսանկարը հայտնվել է աստղի Instagram-ի էջում: Լուսանկարում ամբողջովին մերկ աստղը հպվել է իր սիրեկանին՝ այդպիսով ծածկելով կուրծքը, սակայն ի ցույց դնելով մերկ հետույքը: Ջեները մի ձեռքը դրել է նրա մարմնին: Տղամարդն էլ մի ձեռքով գրկել է մոդելի ուսը, և նրանք համբուրվել են: Նկարում մոդելը […]
19:43 15.09.2019
«Բազմաթիվ ուսանողներից ահազանգեր եմ ստանում, որ համալսարանի նոր ղեկավարությունից շատերը, իմ ընկերը ներկայանալով, շարունակաբար քարոզում են ուսանողներին, թե իբր ես ասել եմ, որ հաստատ չեմ վերադառնալու, և իրենց պայքարն անիմաստ է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՊՏՀ նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։ «Նա իմ ընկերն է, հաստատ գիտեմ, որ չի ուզում վերադառնալ», «թողե’ք, որ մի քիչ […]
19:42 15.09.2019
Armsport-ը գրում է՝ Իտալիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում իտալական «Ռոմա»-ն «Օլիմպիկո» ստադիոնում հյուրընկալելու է «Սասուոլո»-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն մեկնարկային կազմում է: Ֆոնսեկայի թիմը դաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով` 13. Լոպեզ, 24. Ֆլորենցի, 20. Ֆացիո, 23. Մանչինի, 11. Կոլարով, 21. Վերետու, 4. Քրիստիանտե, 77. Մխիթարյան, 7.Պելեգրինի, 99. Կլյուվերտ, […]
19:30 15.09.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է քաղաքացիների կողմից իրավախախտ վարորդների խախտումը տեսանկարահանելու միջոցով իրավապահներին հայտնելու նախագծի տեխնիկական հնարավոր խնդիրներին: Մասնավորապես խոսքը վերաբերել է սովորական սմարթֆոններով տեսանկարահանած հոլովակի որակի ու դա գործնականում կիրառելու հնարավորություններին: «Ֆիքսվելու են մեքենայի պետհամարանիշները: Կարծում եմ, որ այսօր ցանկացած հեռախոս, անկախ արտադրողից և արտադրման վայրից, թույլ է […]
18:52 15.09.2019
Սեպտեմբերի 14-ի ողբերգական դեպքից հետո, երբ դեպի Արագած վերելքի ճանապարհին արջը հարձակվել է Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացու վրա, և լեհ զբոսաշրջիկներից մեկի կյանքը հնարավոր չի եղել փրկել, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն, խորհրդակցելով Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի և պատասխանատու այլ կառույցների մասնագետների հետ, անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորել է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց, իսկ հետագայում վերելքներ […]
18:47 15.09.2019
Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեից տեղեկացնում են, որ Սլավիկ Գալստյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է։ 3-րդ տեղի համար պայքարում 63 կգ քաշային հայ ըմբիշը 7։4 հաշվով առավելության է հասել Իրանը ներկայացնող Մեյսամ Դալխանիի նկատմամբ։ Մինչ այդ Գալստյանը հաղթել էր Ադրբեջանը և Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշներին, իսկ կիսաեզրափակչում պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին։ Հիշեցնենք, որ վաղը պայքարի […]
18:06 15.09.2019
ՀՀ ոստիկանությունն արձագանքել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառմանը: «Արման Բաբաջանյան տվյալներով օգտատերը «ֆեյսբուքյան» էջում հրապարակում է կատարել հետևյալ վերտառությամբ. «Զինված մահափորձ կյոկուշին ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի նկատմամբ»։ Օգտատերը ներկայացրել է դեպքի իրեն հայտնի մի շարք հանգամանքներ, նույնիսկ որոշել է տուժողի վնասվածքների ծանրության աստիճանը (ախտորոշումը շփոթելով դատաբժշկի եզրակացության հետ), կատարվածն էլ որակել’ սպանության փորձ։ […]
17:57 15.09.2019
Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների անցկացման ընթացքում տիրող մթնոլորտն ավելի քաղաքականացված էր, քան Հայաստանի՝ միևնույն տարածքն ընդգրկող համայնքներում է լինում: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նման տեսակետ է հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը: «Ըստ էության, մեծագույն համայնքը Ստեփանակերտն է, կարծեմ մոտ 35 տեղամաս, հաջորդն արդեն շատ փոքր համայնքներ են, մոտ 3 տեղամասանի: Եվ […]
17:50 15.09.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում խոսել է տեսա և լուսանկարահանող սարքերի միջոցով ճանապարհային կանոնների խախտումները նկարահանելու և ոստիկանությանն ուղարկելու նախագծի մասին: Դիտարկմանը, թե այդ նախագիծը ենթադրում է ոստիկանների աշխատանքի մի մասը հանձնել սովորական քաղաքացիներին՝ պատգամավորը պատասխանել է, որ դա քաղաքացու համար դառնում է ոչ թե պարտականություն, այլ հնարավորություն՝ միանալու օրենքի պահպանման […]
17:23 15.09.2019
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ճանաչողական այցի շրջանակում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը կայցելի մի շարք տեսարժան վայրեր և մշակութային հաստատություններ, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական […]
17:06 15.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին՝ մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնություն հետ կապերի վարչությունից: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Վեհափառ Տեր, խոր ցավով տեղեկացա Ձեր մայրիկի՝ տիկին Լուսինի մահվան մասին։ Ապրելով հայրենիքից հեռու՝ տիկին Լուսինն ընտանիքում պահպանել է […]
17:01 15.09.2019
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է հայ համայնքի գործարար շրջանակի հետ: Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Գործարարներն իրենց հուզող հարցերն ու տեսակետներն են ներկայացրել, պատրաստակամություն հայտնել կանգնել պետության կողքին, աջակցել և ներդրումներ կատարել: Նրանք նաև հույս են հայտնել, որ պետությունն էլ իրենց կողքին կկանգնի, կդյուրինացնի ներդրումային քաղաքականությունն ու հարկային բեռի […]
16:44 15.09.2019
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգում է Կյոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի վրա կատարված հարձակման մասին: Նրա փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «ՇՏԱՊ!!! Զինված մահափորձ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի նկատմամբ Քիչ առաջ այցելեցի օրեր առաջ զինված մահափորձի ենթարկված Անդրանիկ Հակոբյանին։ Սույն թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Շինարաներ […]