Ես ու եղբայրս հայրիկիս երազանքն իրականություն դարձրեցինք. Արաքս Մանսուրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+19.09 oC

Ես ու եղբայրս հայրիկիս երազանքն իրականություն դարձրեցինք. Արաքս Մանսուրյան

17:15 14.09.2019

Տիգրան Մանսուրյանի քույրը` աշխարհահռչակ սոպրանո Արաքս Մանսուրյանը ժամանել էր Հայաստան` եղբոր հոբելյանական համերգաշարին ներկա գտնվելու համար։

SHANTNEWS.am-ի հետ զրույցում օպերային երգչուհին հետաքրքիր դրվագներ ու պատմություններ է հիշել իրենց ընտանիքի` Արթիկում անցկացրած տարիներից, մանկության դժվար օրերից ու եղբոր` Տիգրանի երաժշտության հանդեպ ունեցած հետաքրքրություններից։

«Հիշում եմ, որ մենք Արթիկում ունեինք մի ակումբ, այդ ակումբը, որտեղ ֆիլմեր էին ցուցադրում, որտեղ կար մի դաշնամուր և պատմություն կա, որ եղբայրս առաջին անգամ հանդիպել է այդ դաշնամուրին և դա իր ճակատագրական հանդիպումն է եղել: Հորս խնդրել է, որ թույլ տա իրեն ամեն օր գնա և այդ դաշնամուրի վրա նվագի»,- հիշում է Արաքս Մանսուրյանն ու ավելացնում, որ եղբայրը` Տիգրանը, ինքնուրույն է սովորել նոտագրությունը, և իրենց հայրենադարձ ընտանիքը ուսուցիչ վարձելու հնարավորություն այդ տարիներին չի ունեցել։

Արաքս Մանսուրյանը պատմում է, որ իրենց երաժշտական ժառանգությունը եկել է ծնողներից` հայրն ու մայրը երգել են և իր ծնողների ամուսնությունը նույնպես եղել է երաժշտական հիմքերի վրա` մայրը սիրահարված է եղել հոր ձայնին:

«Մեր տանը միշտ եղել է երաժշտություն, եղել է և սով և այդ ամենի մեջ եղել է ուրախություն, մենք բոլորս միասին էինք։ Հայրիկիս երազանքն էր իր երեխաներին բերել Երևան և արվեստի մեջ տեսնել։ Մենք մեր հայրիկին կորցրել ենք 46 տարեկան հասակում։ Ես ու եղբայրս հայրիկիս երազանքը իրականություն դարձրեցինք»,- ասում է աշխարհահռչակ սոպրանո Արաքս Մանսուրյանը։

Երգչուհին եղբոր կինոերաժշտությունը համարում է հոգուց բխող, պատմությունից եկող, նուրբ ու խորը, որը մատչելի է յուրաքանչյուր հայի ու ոչ միայն հայերին:

«Ես հիշում եմ, որ ինքը գիրք ուներ իր թևի տակ և միշտ այդպես էր քայլում։ Փողոցում կար մի մեծ ռադիո և հաճախ, երբ դասական երաժշտություն էր հնչում, ու ես եղբորս հետ վերադառնում էի մեր հայրիկի ֆոտոյից, միշտ կանգ էր առնում, ասում էր` սպասի, երաժշտությունը պիտի վերջանա, պիտի մինչև վերջ լսեինք ու նոր շարունակեինք ճանապարհը։ Նման մարդիկ շատ հազվադեպ են լինում: Ես այս պահին խոսում եմ ոչ եղբորս մասին, ում պաշտում եմ, այլ խոսում եմ երաժշտի մասին, ում էլի պաշտում եմ»,- իր հիշողություններով է կիսվել Արաքս Մանսուրյանը, որը եղել է եղբոր գրած վոկալ շարքերի առաջին կատարողը։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP